Рубрика: Հաշվետվություն, Հովհաննես Թումանյան

Օրը Թումանյանի հետ

thumbnail_20190219_121350.jpg

Օրը սկսվեց արևոտ, պայծառ և սպասված, և ես հասկացա, որ այսօր հասարակ օր չէ, այլ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ես ուրախությունից խելագարվել էի, արագ հավաքվեցինք և գնացինք փողոցներում թափառելու, ասմունքելու Թումանյան և նշելու նրա 150-ամյակը։ Ավտոբուսով գնացինք դեպի Մոսկովյան-Բաղրամյան փողոց, ավտոբուսի մեջ երգեցինք, ասմունքեցինք, Տիար Բլեյանի հետ ամբողջ ճանապարհին խոսեցինք Երևանի մասին, Երևանյան լճի մասին, որ դա սկզբում եղել է Կողբ գյուղը, հետո գյուղի մարդկանց տեղափոխել են այլ ապրելավայր, իսկ այնտեղ սարքել Երևանյան լիճը՝ որպես երևանցիների հանգստյան վայր, սակայն մենք չգնահատեցինք դա և ամբողջությամբ աղտոտել ենք, որոշեցինք մի օր գալ և փորձել մեր փոքրիկ ներդրումը անել, հետո խոսեցինք Արագածի, այլ փողոցների և շատ ու շատ Երևանի մասին։Մենք Մոսկովյան-Բաղրամյան փողոցից ասմունքելով Թումանյան՝ էլ <<Իմ երգը>>, էլ <<Թմկաբերդի առումը>>, էլ <<Պատրանքը>>, էլ <<Փիսոն>>, էլ <<Կռունկները>>, էլ քառյակները… ուղևորվեցինք դեպի բանաստեղծի տուն-թանգարանը։

thumbnail_20190219_110339

Այնտեղ այնքան մարդ կար․ երևի իր տարիքից էլ շատ։ Այնտեղ էլ մի լավ ասմունքեցինք, երգեցինք, պարեցինք, հավեսով ուրախացանք և հպարտացանք, բոլորը ուրախացած մեզ էին նայում և մեզ հետ ասմունքում էին, և երգում, և պարում։ Կոնսերվատորիայի այգում՝ Կոմիտասի արձանի մոտ, էլի երգեցինք, ու էլի մարդիկ հավաքվեցին, բոլոր մարդկանց վարակել էինք Թումանյանով և մեր երգերով  և պարերով։ Մի փոքր երգեցինք Կոմիտաս, դրանով էլ վարակեցինք մարդկանց և ուրախացրինք։ Դրանից հետո գնացինք Ազատության հրապարակ՝ Թումանյանի արձանի մոտ, և կրկինք ասմունքեցինք, մենք ամեն վայրկյան, ամեն անգամ, ամեն տեղ ասմունքում էինք և չէինք դադարում։

52141185_2370118519739938_2650513773940441088_n (1)

Մենք նաև գնացինք սուրբ Աննա եկեղեցի, աղոթեցինք, երգեցինք հոգևոր երգեր։ Դուրս գալուց եղեկեցու այգում տեսանք մի պապիկի, ով մեզ համար նվագեց Կոմիտաս, Թումանյան, մենք նրա համար նույնպես ասմունքեցինք, իսկ նա՝ մեզ համար։ Դրանից հետո Թումանյանի տիկնիկային թատրոնի մոտով քայլեցինք և գնացինք դեպի ավտոբուսը ու գնացինք դեպի դպրոց։ Օրը անցավ շատ հագեցած, ուրախ, պայծառ և անմոռանալի։

Реклама
Рубрика: Հովհաննես Թումանյան, Պատմություն

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ

2af44493d41ccecd88e75afdaad0cf6a

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: 80-ական թվականների կեսից Արևմտյան Հայաստանում հանդես են գալիս առաջին հայդուկները, որոնք իրենց գործունեությունը նվիրում են արևմտահայ ժողովրդի ազատագրության գործին:

1888թ. նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով` ետ էր մնացել: Սրանով չի վերջանում նոր հասարակական կյանք մտնող երիտասարդի կապը ազատագրական շարժումների հետ: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել:

Առաջին նամակը Թումանյանը գրել է 1890թ. հունիսին, և  բանաստեղծությունների տետրի հետ ուղարկել Է. Ավետիսյանին: Վերջինիս պատասխանած նամակում, գործնական բանակցություններից բացի , տեղյակ լինելով, որ Թումանյանը «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ է, հարցնում է. «Արդյոք ինչպե՞ս է շարունակվում ձեր ընկերության գործը, կամ թե գոյություն ունի՞, թե ոչ, խնդրեմ գրես»: Այս տպավորությունը Ավետիսյանը ստացել էր ոչ միայն Թումանայնի հայրենասիրական ստեղծագործություններից, այլև այն բանից, որ հեղինակը հարում էր գաղտնի քաղաքական կազմակերպության և քաջատեղյակ էր հայրենիքում տեղի ունեցող դեպքերի ընթացքին: Նորաստեղծ գաղտնի կազմակերպությանը հարելու մասին գրված են ընկերոջ`Ան. Աբովյանին հղած նամակներում.-«Մկրտիչն ասաց, որ քեզ գրել է, թե Հովսեփ Արղությանին սպանել են, սուտ է բոլորովին, ես ընկերության մեջ եմ»: Հիշատակված ընկերությունը Դաշնակցություն կուսակցությունն է, իսկ Արղությանը «Երիտասարդ Հայաստան» գաղտնի քաղաքական խմբի անդամներից էր: Երբ 1890թ. ամռանը ստեղծվում է Դաշնակցություն կուսակցությունը, որպես քաղաքական խմբակ «Երիտասարդ Հայաստան»-ը մտնում է այդ կուսակցության մեջ: Փաստերն հաստատում են Թումանյանի «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ լինելը, և հայտնի է նաև այդ խմբակի`դաշնակցությանը միանալը: Թիֆլիսի հայ հասարակական մտքի վրա իշխողը «մշակական» երիտասարդությունն էր, որի մեջ մտնում էին մեծ մասամբ ժողովրդի ազատության գաղափարներով համակված մտավորականության տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Այդ կազմակերպության ազատագրական կոչերին հետևում էին նրանք, ում համար թանկ էր արևմտահայ ժողովրդի ազատագրումը, հայկական հարցի լուծումը:

Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ /Աստված փրկի, ազատի/»: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Դրանով է բացատրվում 1895-ի նրա մասնակցությունը Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնողկոմիտեների աշխատանքին Թիֆլիսում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում և այլուր:

Թումանյանի այդ տարիների համագործակցությունից և ժամանակակիցների հուշերից երևում է, որ 1893-96թթ. բանաստեղծը միառժամանակ համակրել և հարել է Հնչակյան կուսակցությանը: Ըստ ժամանակակիցների` Հնչակյան կուսակցությանն է հարել Ղ. Աղայանի ազդեցությամբ: 1895թ. հունվարի 17-ի նամակում, ուղղված Ա. Ղլտճյանին, Թումանյանը հայտնում է, որ ընտրվել է «Հանգանակող և գործադրող կոմիտետ», որի հաստատությունը ուշանում է:

Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7: Այդ գրությամբ խնդրվում է ժանդարմական վարչություն ուղարկել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության  անդամների և վարչության կազմի ցուցակը, նշելով 1900թ. անվստահելի քաղաքացիների անունները: 1899թ. կառավարչապետ Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն,  որոշակի սահմանափակումներով: 1899թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունենում վերակազմված ընկերության ընդհանուր ժողովը և վարչության ընտրություն, երբ ընկերությանը կրկին անդամակցվում է Թումանյանը, բայց այս անգամ ընտրվում է նաև վարչության փոխանդամ: Ընկերության վարչության մեջ եղել են Թումանյանի մտերիմները` Մարիամ Թումանյան, Ֆիլիպ Վարդազարյան, Արիստակես Զարգարյան  /վարչության նախագահը Մ. Դոլուխանյանն էր/, որոնց հետ ունեցած բանաստեղծի հաճախակի հանդիպումները, ժողովներին մասնակցելը հայտնի է եղել ժանդարմական վարչությանը: Թումանյանի անունը պահնորդական բաժնում կարող էր լինել նաև մեկ այլ պատճառով, քանի որ բարեգործական ընկերության գործունեությունը գաղտնի չէր:
Նույն ժամանակ` 1899-1900թթ. ուսումնական տարում, աշակերտական «Ծիածան» գաղտնի ընկերության «մայր խմբի» հետ Թումանյանն իր բնակարանում պարապում էր հայ գրականություն:

1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով:

Երվանդ Լալայանի բնակարանում պարբերաբար հավաքվելու պատճառով 1902թ. փետրվարյան մի գիշեր խուզարկվել են որոշ անդամների բնակարանները, բռնագրավվել են գրքեր, ձեռագրեր, նրանց էլ բանտարկել են: Նույն թվականի փետրվարի սկզբներին ոստիկանները հետապնդել են բանաստեղծին, հսկել տունը և համոզվել, որ փետրվարի 7-ից ն ատանից դուրս չի գալիս: Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը Թումանյանի բնակարանում ևս խուզարկություն է կատարվել և իբրև իրեղեն ապացույց վերցվել է մի գիրք: Թումանյանը չի ձերբակալվել հիվանդության պատճառով: Օլգա Թումանյանի վկայությամբ, 1888թ. ամուսնանալիս, երիտասարդ բանաստեղծը ունեցել է երկու գիրք. «Վերք Հայաստանի»-ն և «Հյուսիսափայլ»-ի մի համար: Ինչպես երևում է «խուզարկության արձանագրությունից», 10-12 տարվա ընթացքում Թումանյանն իր սուղ միջոցներով կարողացել է ստեղծել այն օրերի համեմատ մի պատկառելի գրադարան, բաղկացած ավելի քան 2000 գրքից, մեծ մասամբ հայերեն: Խուզարկուի այն հարցին, թե կա՞ն արդյոք անթույլատրելի գրքեր, Թումանյանը պատասխանել է, թե անտեղյակ է իր գրքերի լեգալ կամ անլեգալ լինելու մասին և ցույց է տվել Զարուբինի “Современные социалисты и революционеры” /1879, Петербург/: Սա մի գիրք է` գրված անցյալ դարի ռուս հեղափոխականների դեմ, որ պրոպագանդում է անխնա ոչնչացնել մատերալիզմն իր բոլոր տեսակներով: Թումանյանը դիտավորյալ է խուզարկուի ուշադրությունը հրավիրել հատկապես այդ գրքի վրա, իրենից քաղաքական մեղադրանքը հեռացնելու համար և հասնում է նպատակին. նույն թվականի ապրիլի 12-ին, համաձայն ստացած ծանուցագրի նա  ներկայանում է IV քաղաքամասի պրիստավին և ետ ստանում, որպես ապացույց տարված գիրքը: Թումանյանը կասկածի տակ է եղել, որպես ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի անդամ, պատճառը Լալայանների բնակարանների երեկույթներին սոցիալ-դեմոկրատ Գ. Ղարաբյանի /Արկոմեդ/ մասնակցությունն էր, մի ազգանուն, որ լավ ծանոթ էր պահնորդական բաժնին: Չնայած խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, այնուամենայնիվ, այս անգամ ևս բանաստեղծի անունը մնացել է կասկածելիների ցուցակում: Երկու անգամ կասկածելիների ցուցակում հայտնվելը չէր կարող ինչ-որ չափով չարգելակել նաև բանաստեղծի գրական գործունեությանը:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։

1906թ. մայիսի 18-ի գրության մեջ ներկայացվում է մի այլ «մեղադրանք». «Լոռու շրջանում նա, կարծես գեներալ-գուբերնատոր է, նրան է ենթարկվում ամբողջ տեղական ղեկավարությունը և ոստիկանությունը: Նա շրջում է գյուղերում, դատ ու դատաստան տեսնում, տուգանում է գյուղերը…մինչև 500ռ….»: Ճշմարտությունն այն է, որ Թումանյանն անխնա էր գողերի, ավազակների, խառը դրությունից օգտվող ու ամեն տեսակ օրենքներ ոտնահարող կալվածատերերի նկատմամբ: Բայց մատնիչը խորամանկ է, որպեսզի կարողանա պատճառաբանել Թումանյանի ազատ գործունեությունը, նրան համախոհ է հռչակում գավառի պաշտոնյաներին, հատկապես գավառապետին ու նրա օգնականին, պնդելով, որ վերջինները կաշառված են, Թումանյանի միջոցով դաշնակցությունից ստացել են 10.000 ռուբլի:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել։ 

1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը

1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջին էր, որ Թումանյանը հասցրեց անել հայրենիքի համար:

Կարծիք՝

Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը շատ ուժեղ հասարակական գործիչ է։ Նա շատ-շատ է օգնել հայերին հայ-թարթական կռիվների ժամանակ։ Թումանյանին մշտապես մտահոգում ու հուզում էր հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ Նաանգամ 2 անգամ անիմաստ բանտ է նստել, բայց այդքանից հետո նա չի հանձնվեց և շարունակել է իր հասարակական կյանքը։ Նա տարբեր տեղերում բացել է շատ ու շատ խմբակներ։ Իմ կարծիքով նա ամբողջությամբ նվիրված էր իր հայրենիքին և ամեն դժվարության դեպքում աջակցում և օգնում էր։

Աղբյուրներ՝

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թումանյան. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Հովհաննես Թումանյան — 150

ԹումանյանԲերանացի իմանալու պարտադիր նյութերը՝ նախագծի համակարգող Սոֆյա Այվազյանի բլոգում։

 

 

 

 

 

  1. Թմբկաբերդի առումը․ նախերգանք
  2. Իմ երգը
  3. Ախ, ինչ լավ են սարի վրա․․․
  4. Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
    Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
    Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
    Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
  5. Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
    Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
    Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
    Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
  6. Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
    Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
    Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
    Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
  7. Երկու սև ամպ
  8. Մեր ուխտը
  9. Զուր եմ փախչում, ինձ խաբում,
    Հազար կապ է ինձ կապում.
    Ամենքի հետ ապրում եմ,
    Ամենքի չափ տառապում:
  10. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
    Նենգ ու դավ եմ տեսել ես,
    Տարել, ներել ու սիրել,-
    Վատը` լավ եմ տեսել ես։
  11. Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել` լույս տվել,
    Հույս տալով եմ սպառվել։
  12. Հոգիս` տանը հաստատվել―
    Տիեզերքն է ողջ պատել.
    Տիեզերքի տերն եմ ես,
    Ո՞վ է արդյոք նըկատել։
  13. Ո՜նց է ժպտում իմ հոգին
    Չարին, բարուն,― ամենքին.
    Լույս է տալիս ողջ կյանքիս
    Ու էն ճամփիս անմեկին։
  14. Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
    Հազար բանի ետև, սի՛րտ,
    Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
    Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
  15. Հին աշխարհքը ամեն օր
    Հազար մարդ է մըտնում նոր,
    Հազար տարվան փորձն ու գործ
    Ըսկըսվում է ամեն օր։
  16. Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
    Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
  17. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
  18. Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
    Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
    Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
    Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
  19. Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
    Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
  20.  Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
    Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
  21. Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
    Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
    Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
    Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

Դասաժամերին ընթերցելու վերլուծելու նյութերը։

Թումանյանի հոդվածները․

Ընթերցել օրական մեկ հոդված և

  • կազմակերպել քննարկում հոդվածում բարձրացրած հարցերից որևէ մեկի կամ մի քանիսի շուրջ, ներկայացնել տեսանյութով
  • վերլուծել ասելիքը, համեմատել մեր ժամանակների հետ, գտնել նմանություններ և տարբերություններ, նյութը հրապարակել բլոգում
  • հոդվածի հիման վրա հարցաշար կազմել, հարցում կազմակերպել ցանկացած վայրում, եզրակացություն անել, տեսա-ռադիոնյութը թողարկել բլոգում և ենթակայքում

Մի՞թե դժվար է

Այս հոդվածի ասելիքն այն է, որ մարդիկ հեռվացել են իրարից և դարձել են օտարականներ։ Մի՞թե տարօրինակ չէ այն, որ մարդիկ իրար տեսնելիս ուրախանում են և հուզվում, ախր ինչու՞։ Դա այն պատճառով է, որ մարդիկ, ընկերները, բարեկամները, հարազատները և այլն սկեսլ են քիչ շփվել վիրտուալ կյանքով, սկսել են քիչ հավաքույթներ կազմակերպել, կամ ուղակի գնալ տեսնել և առորյա կյանքից զրուցել։ Իսկ ինչու այդպես անել, եթե կարելի է, ուղակի համացանցի շնորհիվ զրուցել, հեռախոսով զրուցել, կամ նամակագրություններով, բայց դա սխալ է, որովհետև կյանքիտ վառ օրերը պետք չէ միշտ անցակցնել ոչ վիրտուալ կյանքով պետք է ապրել մի փոքր գոնե վիրտուալ, որպեսզի տեսնես շրժապատտ, ընկերներիտ և սովորական անծանոթ մարդկանց ովքեր քայլում են։ Մի՞թե դժվար է դուրս գալ տնից և գնալ դեպի այն կյանք, ինչի համար դու ծնվել ես, ինչի համար կյանքը ստեղծված է։ Իհարկե դժվար չէ, ուղղակի պետք է մտքին դնել և կատարել։

 

Մեծ ցավը

Այս հոդվածի ասելիքն այն է, որ մենք չեն գնահատում այն, ինչ-որ ունենք, չենք գնահատում մեր Հայաստանը, մեր հողն ու ջուրը։ Պետք է գնահատել այն ինչ ունես և չգնաս ընտրես ուրիշինը, որովհետև դու դրանով հասկացնում ես, որ դու չունես քոնը, քո սեփականը։ Ամենացավալին այն է, որ մենք մաքուր ջուր ունեցակ արաջատար երկիրն ենք, բայց մենք դա չենք գնահատում և չենք հպարտանում դրանով, այլ ընդհակառակը ավելի ենք կոտոտում և ոչնչացնում։

 

Անկեղծ չենք

Այս հոդվածի ասելիքն այն է, որ մենք անկեղծ չենք միմիյանց հետ։ Մենք բոլորս կարծես դերասաններ լինենք բեմի վրա, բոլորս լինենք դերասններ և խաղանք տարբեր ասպարեզներով։ Կարճ ասաց դերասանություններ անենք, երբեք չխոսենք ճիշտը, և երբեք չլինենք անկեղծ և այդ ամենի պատճառով լինում են շատ  ու շատ խնդիրներ և ամենի մեղավորությունն այն է, որ մենք անկեղծ չեն, որը շատ հեշտ է անել, իսկ արդյոք ինչ-որ մեկի մեջ ուժ կգտնվի և կսկսի անկեղծ լինել և ճշմարիտ։

Рубрика: Հովհաննես Թումանյան, Գրականություն

Հովհաննես Թումանյան —ստուգատես

d5a9d5b8d682d5b4d5a1d5b6d5b5d5a1d5b6

Ժամկետը՝ փետրվարի 12-19

7-րդ դասարան

  • բերանացի իմանալ

Ախ, ես երանի… — ստեղծագործական աշխատանք՝ Երանի ես միտք լինեի

Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր Ուզում եմ Երկնքից լսեմ Երկրին

Վայրէջք — որևէ տող առանձնացրու՝ որպես վերնագիր, ստեղծագործիր Գնում եմ ես վեր

«Փարվանա» — առաջին և վերջին երկու հատվածները  Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ…

Ընթերցել Թումանյանի պատմվածքներից առնվազն հինգը, առանձնացնել ամենավառ կերպարը (հիմնավորել ընտրությունը): Մարդ-բնություն, մարդ-մարդ հարաբերություններում ի՞նչն է ընգծված նրա պատմվածքներում: Թումանյանի լեզվի յուրահատկությունը:

Մայրը

Վերլուծություն…

Պատմվածքը շատ հուզիչ էր և անսպասելի: Բնության կանոնները շատ դաժան էին վարվել ծիծեռնակի հետ: Եթե բնությունը ստեղծեին այնպես, ոչ ոք չտուժեր, այս պատմվածքը այսքան տխուր չէր ավարտվի: Ես հասկացա, որ կապ չունը, թե մայրը թռչուն է, կենդանի, թե մարդ. բոլոր մայրիկներն էլ ունեն սիրտ և իրենց երեխայի ամեն մի գանգատի ժամանակ նրաք կրկնակի ցավ են զգում, որովհետև նրանց սիրտը ամեն բան զգում է:

 

Բալլադներ. կարդալ, մտորումները գրի առնել բլոգում՝ համաձայնելով կամ հերքելով ստեղծագործության ասելիքը:

Հսկան

Վերլուծություն…

Այս բալլադի հետ ես համաձայն եմ, որովհետև իրոք կապ չունի ծնվել ես թզուկ, հսկա, կույր, ուժեղ թե խելացի, մեկ է պետք է ապրես և երբեք չգովես քեզ թե դու ամենաուժեղն ես, որովհետև քեզնից ուժեղ է մահը, որ կարող է գալ և դու նրան հաղթել էլ չես կարող ուղղակի կհանձնվես միանգամից, բայց նա չի գա մինչ դու նրան չարթնացնես և չկանչես: Ես համաձայն եմ հսկայի մայրիկի հետ, որովհետև նա հսկա լինելով նույնպես խղճում էր իրենից փոքրերին և թույլերին և նույն բանը սովորեցնու էր իր որդուն, իսկ իշխանը փոքր լինելով զորք էր ուղղարկում հսկայի վրա ով, եթե ուզեր մի ձեռքի հպումով կարող էր նրան ոչնչացնել, բայց դա նա չարեց և ենթարկվեց իր մայրիկին:

Արտույտի երգը

Վերլուծություն…

Ես այս բալլադը կարդալով հասկացա, որ ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ազատությունը: Ազատությունը ամենաթանկ բանն է, որ մենք ունենք և ոչ մի ոսկի, ոչ մի հսկայական դղյակներ, առատ սեղաններ, թանկարժեք իրեր ազատությունով չեն փոխանակվի: Այստեղ էլ մի մարդ հիացել էր արտույտի երգով բռնել էր տարել իր տուն, որպեսզի իր տանը երգի, բայց նա նրան փակել էր վանդակում, նա թռչնակի համար ստեղծեց թանկարժեք պայմաններ ամեն բան, բայց թռչնակն միևնույն է մտածում էր իր ազատության մասին և երգում էր միայն իր ողբը և այդ օրվանից երգում էր միայն ողբ անգամ այն ժամանակ, երբ արդեն ազատ էր, որովհետև նա չեր գիտակցում նա ազատության մեջ է, թե սա միևնույն է երազ է:

Էսպես չի մնա

Վերլուծություն…

Այս բալլադը կարդալով հասկացա, որ ոչինչ երբեք նույնը չի մնում, ամեն ինչ միշտ փոփոխվում է: Փոփոխվում է ամեն բան մարդիկ, աշխարհը, բնւոթյունը, մենք, դուք, շինությունները, կենդանիները մի խոսքով ամեն-ամեն բան: Եթե հանկարծ քո կյանքում նոր մի բան նկատես պետք չէ զարմալա, որովհետև դա նորմալ է, միշտ պետք է ամեն բան փոխվի, եթե կյանքում երբեք ոչինչ չփոխվի և ամեն բան մնա այնպես ինչպես կա ապա կյանը հետաքրքրություն այլևս չի ունենա, անեհետաքրքիր կլինի ամեն օր տեսնել նույն շինությունը, անհետաքրքիր կլինի շփվել միշտ նույն մարդկանց հետ, անհետաքրքիր կլինի մարդկանց շփվել քեզ հետ միշտ, անհետաքրքիր կլինի երևի ընդմիշտ ապրելը, ակմ կարող է հետաքրքիր լինի դե դա արթեն ըստ մարդու: Մի խոսքով կլինի անհետաքրքիր կյանք: Այդ պատճառով էլ միշտ պատրաստ եղիր լավ, կամ ուրախ նորություններով և նաև վատ, կամ տխուր նորություններով մեկ է դրանք են մեր կյանքի հետաքրքրությունը:

Փարվանա

Այս բալլադը կարդալով ես հասկացա, որ այս կյանքում ոչ, թե կարևոր է լինի թանկարժեք, գեղեցիկ, ուժեղ, կամ հարուստ այլ կարևորն է լինի ազնիվ, հավերժ սիրի, դժվարին պահերին միշտ լինի կողքիդ, քեզ երբեք չթողնի և լինի այնպիսի մեկը ով քեզ կերջանկացնի քո կյանքի ընթացքում: Այս բալլադում նույնպես այս աղջիկը չեր զանկանում արծաթներ, ոսկիներ, երկնքից աստղեր, գոհարներ, ուժեղ ասպետներ նա ընդամենը ցանկանում էր այնպիսին ով իրեն կսիրի իր կյանքի ընթացքում, կտա անսահման սեր, ում կողքին կզգա իրեն սիրված, ով կլինի եր հետ անկեղծ և երբեք չի հեռանա իրենից, բայց նա այնքան սպասեց, սպասեց իր սիրոն մինչև, որ հուսահատվեց և այնքան լացեց, որ դառձավ լճակ:

  • Թումանյանը՝ ընկեր

Քառյակներից կազմում ենք փաթեթ, որը որպես ընկերոջն ուղղված խորհուրդ՝ վերցնում ենք Հ.Թումանյանից:

Ես այս քառյակը ուղղում եմ Սվետլանային: Սա եմ ուղղում, որովհետտև նա բոլորին ուրախացնում է, պայծառություն է մաղթում և շա ընկերասր աղջիկ է:

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

Ես այս քառյակը ուղղում եմ Մերին, որովհետև մերիյ շատ հոգատար է, բարի, երբեք վատ իրավիճակում քեզ չի թողնում և քեզ հետ անկեղծ է լինում:

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում:

Ես այս քառյակը ուղղում եմ Մարիամին, որովհետև նա ինձ միշտ հասկանում է ամեն հարցում, նա իմ ամենահարազատ ընկերուհին է: Նա կարողանում է ինձ դժվարին պահին միշտ օգնել:

ՍԻ՛ՐՏ
Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
Դու գիտես ամենն ամենից առաջ,
Քո խոսքն է օրենք ամեն օրենքի:

Ֆիլմեր Հ.Թումանյանի մասին:

Հովհաննես Թումանյան — մաս I

Հովհաննես Թումանյան — մաս II

«ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…».

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

20-րդ Դար «Հովհաննես Թումանյան»

Հայաստանի ճամփեքով — Թումանյան

Գրողն ու իր իրականությունը. Հովհաննես Թումանյան

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք»

 

Рубрика: Հովհաննես Թումանյան, Մայրենի, Ջանի Ռոդարի, Ստեղծագործական աշխատանք

Հեքիաթների շիլաշփոթ

shila shpot hovannes tumanyan

Կար չկար մի աքլոր կար ես աքլորը ամեն օր խեղճ թագավորին ամչացնումա իրա ոսկի գտնելով: Մի օր էլ ինքը իրա համար ոսկի էր ման գալիս մեկ էլ մի մարդ գնումա Ասծո մոտ, որ հարցնի ինչու է ինքը այդքան անխելք, մեկ էլ ես աքլորը ձենա տալիս.

_ Հեյ~ այ մարդ էդ ուր ես գնում:

Ես մարդն էլ ասումա.

_Գնում եմ Ասծո մոտ հարցնելու, թե ես խի եմ էդքան անխելք, կուզես դու էլ մի բան ասես Ասծուն հարցնեմ:

Ես աքլորը մտածումա մտածում ասումա.

_Հա կուզեմ Ասծուն հարցրու եդ ոնցա, որ ես թագավորը երկու տարիա ուզումա իմ հարստությունը վերցնի, բայց միշտ խայտառակ է լինում:

Տղեն համաձայնումա ու գնում են:

Ես տղեն գնում գնումա մեկ էլ ինչ տենա մի հատ աղջիկ իրա համր նստած մաստակա ծամում, անցողին մտիկա անում, իրան իրան փնթփնթումա մի խոսքով անբանությունա անում: Ես աղջիկը, որ սրան տենումա ասումա.

_Այ տղա եդ ուր ես գնում:

Տղան պատասխանում է.

_Գնում եմ Ասծուն հարցնեմ, թե ես խի եմ էդքան անխելք, կուզես դու էլ մի բան հարցրու գնամ Ասծուն ասեմ:

Ես աղջիկը մտածումա ու ասումա.

_Ասծուն հարցրու, թե խի ա իմ ամուսինը էդքան միամաիտ:

Մարդը համաձայնումա ու ճանփեն շարունակում: Գնումա տենում որ մի հատ բարդ իրա համար ստած ծիծաղում ու իրան հարցնումա.

-Այ մարդ խի ես ծիծաղում:

Ես մարդն էլ, որ սրան տենումա ասումա.

-Այ մարդ ոնց չծիծաղամ ես ամուսիներից կինը 3 տարի առաջ  ինձ տենալուցա լինում ու վրես մունաթ գալիս ու եղու բրինձ տալիս միամիտի նման: Հետո սրա մարդն էլ ինձ միամիտի նման ձի տալիս: Հիմա սրանք 3 տարի իրար հիմար են ասում, կնիկը ձիու համր մարդն էլ եղն ու բրինձի համար: Բա, որ չծիծաղամ ինչ անեմ բա դու ինչ ես անում:

Մարդը իրան-իրան ծիծաղումա ու ասում.

-Ես գնում եմ Ասծու մոտ, որ հարցնեմ խի եմ ես էսքան անխելք, կուզես դու էլ մի բան ասա գնամ Ասծուն քո կողմից էլ հարցնեմ:

Ես մարդը մտածումա ու ասում.

-Հա կուզեմ խի չե գնա Ասծուն հարցրա, որ եղն ու բրինձն տամ ես մարդկանց սրանք ինձ փոխարենը ինչ կտան:

Մարդը համաձայնվում է ու իր ճանապարհը շարունակում: Գնումա գնում ու ուրա հասնում վերջապես հասնումա Ասծո մոտ ու հարցնում.

-Այ Աստված ես եկել էի քեզ հարց տալու, բայց ճանապարհին լիքը մարդիք հարցեր տվին հիմա իրանցն ասեմ հետո իմ:

Ես Աստված ասումա ասա, ու մարդը սկսումա ասել.

-Մի հատ աքլորի հանդիպեցի ասավ եդ ոնցա, որ ես թագավորը երկու տարիա ուզումա իրա հարստությունը վերցնի, բայց միշտ խայտառակ է լինում:

Աստված էլ ասավ.

-Էդ աքլորին կգնաս կասես, որ դու անհաղթ ես, թագավորը քո ձենիցա վախենում, որ դու բոլորին կարաս ասես, որ թագավորը փոխ չունի ու քեզանովա ապրում ու իրան ասա, որ թագավորը երբեք չի կարա քո հարստությունը վերցնի, հլը հաջորդը ասա տեսնեմ:

Ու էդ մարդը սկսումա ասել.

-Մի հատ աղջկա տեսա շատ անբան ու ասավ, որ քեզ ասեմ խի ա իրա մարդը էդքան միամիտ:

Աստված մտածումա ու ասում.

-Կգնաս էդ աղջկան կասես, որ մերդ եդքան քեզ գովեր, եդքան քեզ մեծարեր ես էլ եդ մի փոքր բզեզի մասին պատմությանը կհավատայի: Ինչ արելա մերտա արել:

Ու տղան շարունակումա.

-Մի հատ տղու էլ տեսա ասավ որ քեզ ասեմ, որ ինքը եղն ու բրինձը տա են մարդու կնգան իրան ինչ կտան:

Աստված մի քիչ մտածումա ու ասում.

-Կգնաս իրեն կասես, որ եթե էդ եղն ու բրինձն տաս իրենց ինենք էլ քեզ մի սիլա մի քացի կտան, ավելի լավ է քեզ պահես:

Եվ վերջապես տղան իրենն է ասում.

-Իմ հարցն էլ էսպիսին ինչու եմ ես այսքան անխելք:

Իսկ Աստված այս հարցի պատասխանը միանգամից պատասխանում է.

-Այս հարցի պատասխանն այս է Հովհաննես Թումանյանը մի հեքիաթ է գրել որը կոչվում է <<Անխելք մարդը>> կգնաս էդ կկարդ և երևի կհասկանաս:

Ես մարդը գնում է բոլորին պատասխանը տալիս, իսկ նա գնոում է մի տեղ նստում և կարդում Հովհաննես Թումանյանի <<Անխելք մարդը>>, բայց իմաստը չի հասկանում, բայց նա անգամ չի հասկանում, որ այդ հեքիաթի հերոսը հենց ինքն է և նա միշտ էլ այդպես անխելք է մնում:

Рубрика: Հովհաննես Թումանյան, Մայրենի

Հով. Թումանյան փաթեթ

Ժամկետը՝ փետրվար ամիս:

6-րդ դասարան

7-րդ դասարան

Ծրագիրը՝ MSKH.AM-ում:

Որպես սկիզբ

Հուշերից

6-րդ դասարան

  • Թումանյանը՝ բանաստեղծ

Համերգ

Երկու սև ամպ

Կանանչ ախպեր

Իմ երգը

Պատրանք

Ընթերցել Թումանյանի հեքիաթներից առնվազն հինգը, դուրս բերել այնտեղից բանալիներ՝ ուղղված մարդուն: Դրանցից մեկը ներկայացնել ռադիոթատրոնի ձևով:

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

anahxt

Աքլորը շատ դժվար փորձությունների միջով անցնելիս միևնույն է չէր վախենում իր կարծիքը արտահայտելիս: Ինձ թվում է այս հեքիաթի բանալին խիզախության, քաջության և լավատեսության մասին է: Միշտ պետք է փորձես հաղթել, լինես առջևում, որպեսզի հասնես քո նպատակներին: Ես համաձայն եմ աքլորի հետ, պետք է միշտ վստահ լինես քո ուժերին և չվախենաս կարծիքդ արտահայտելիս:

ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

անբան.jpg

Այս հեքիաթում անբան հուռին շատ ծույլ էր, բայց միևնույն ժամանակ շատ հաջողակ էր: Նա կարծես ծնված լիներ բախտավոր աստղի տակ: Կյանքում ինչքան էլ խելացի, աշխատասեր, բանիմաց լինես, միևնույն է պետք է լինես նաև հաջողակ: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պետք է հաջողակ լինել, որովհետև առանց հաջողության դու անզոր ես:

 

 

 

ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ

unnamed.png

Այս հեքիաթի բանալին բարությունն է, լավությությունը, երբեք լավությունը անպատասխան չի մնա ինչքան բարություն անես կյանքը կրկնակի կվերադարձնի քեզ: Ես նույնպես սիրում եմ մարդուն բարություն անել, որվեհտև նա մի օր ինձ բարություն կանի:

 

 

 

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

225x225bb.jpg

Այս հեքիաթը ընկերության մասին է և նա մեզ սովորեցնում է, որ չի կարելի ընկերներին նեղ վիճակում թողնել, պետք է միշտ ընկերների կողքին լինել: Իմ կարծիքով այն մարդը ով իր ընկերոջը չի օգնում դժվարին պահին ուրեմն, նա իր ընկերոջ օգտագործում է միայն իր քմահաճույքների համար: Ես նույնպես օգնում եմ իմ ընկերներին և նրանց երբեք չեմ թողնում դժվարության մեջ:

 

 

ՈՍԿՈՒ ԿԱՐԱՍԸ

unnamed (1).png

Այս հեքիաթը ասում է, որ պետք չէ ուրիշի քրտինքով աշխատած գումարը մեկ վարկյանում ագահորեն հափշտակել, որովհետև նա այդքան աշխատել է տանջվել և Աստված նրան որպեզ պարգև գումար է շնորհում: Ես նույնպես համաձայն եմ, որ ուրիշի աշխատախ գումարի չի կարելի հափշտակել:

 

 

 

  • Թումանյանն՝ ընտանիքում

Ընտանիքում ընթերցում ենք, ընտանիքով բեմադրում ենք, ընտանիքով հիշում-պատմում ենք՝ Մանկությունս Թումանյանի հետ թեմայով (ձայնագրություն, տեսանյութ):

Պարտադիր ընթերցում`  «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Սասունցի Դավիթ» պոեմը (մի հատված անգիրը՝ ցանկալի): 

  • Ֆիլմեր Հ.Թումանյանի մասին:

Հովհաննես Թումանյան — մաս I

Հովհաննես Թումանյան — մաս II

«ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…».

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

20-րդ Դար «Հովհաննես Թումանյան»

Հայաստանի ճամփեքով — Թումանյան

Գրողն ու իր իրականությունը. Հովհաննես Թումանյան

Այս ֆիլմում պատմում է Հով. Թումանյանի մասին, իր տան և իր կենսագրության:

  • Իմացանք այս ֆիլմից, որ Հովաննես Թումանյանը ծնվել Լոռվա Դսեղ գյուղում:
  • Թումանյանը իր նախնական ուսումը ստացել է սիրելի գյուղում:
  • Նրա հերոսներից շատերը ստեղծված են իրական մարդկանց կերպարերով:
  • Թումանյաները միշտ, ինչ որ բանով աչկի էին ընկնում: Գրողի պապը օրինակ մարդն էր ով մոմ բերեց գյուղ, հայրը լամպ, իսկ ինքը Հով. Թումանյանը ինքնեռ:
  • Միգուցե շատերը չգիտեն, որ թանգարանում գտնվող դեպի մուտքը տանող 54 աստիճաները խորհրդանշում են մեծ հայի կյանքի տարիները:
  • Ասում են Թումանյանը առանձնահատուղ ուշադրություն եր դարձնում երեխաների ճիշտ դաստիրակությանը:
  • Բանաստեղծի ծնդդյան օրը արդեն 8-րդ տարին է, որ նշվորմ է որպես գիրք նվիրելու օր: