Рубрика: Մայրենի

Ամառային արձակուրդների առաջադրանքներ մայրենի

  1. Ընթերցանություն

Անտեսանելի Տոնինոն

1.jpg

Այս պատմվածքը մի տղայի մասին է, ում անվանում էին Տոնինոն է ով միշտ երազել է դառնալ անտեսանելի և մի օր նրա երազանքը կատարվում է և նա դառնում է անտեսանելի նա իր ընկերներին փորձությունների է ենթարկում, բաւյ շուտով հոգնում է այդ իրավիճակից կարոտելով իր ընկերներին և սովորական կյանքին: Դե ինչ հետաքրքրեց կարող եք կարդալ այս գիրքը և իմանալ,  թե ինչ արկածների մեջ է ընկնում Անտեսանելի Տոնինոն:

Կարծիք`

Իմ կարծիքով մի բան անելուց, կամ երազելուց կամ կապ չունի անգամ մտացելուց պետք է լավ մտացել, որովհետև կարող է ձեր ուզածը կատարվի, բայց հետո կարող է ուղելու, կամ հետ վերադարձնելու ժանապարհ չկա: Միայն հեքիաթներում, կամ պատմվածքներում կարող է հետ վերադարձնելու ժանապարհ լինել, այդ պատճառով գրքեր կարդալիս մի պատկերացրեք, որ այդ գրքի հետոսը դուք եք և ինչ ձեր մտքին փչի կարող եք անել, ուզում եմ ասել գիրք կարդալիս շատ զգայուն մի եղեք ինչը ինձ մոտ չի ստացվում, բայց չնայած դա էլ իր հետաքրքիրությունն ունի:

 

Երկնագույն նետը

2

Այս պատմվածքում նշվում է, որ ըստ` իտալական լեգենդի ամեն տարի` Աստվածապահության տոնին, Բեֆանաբ տներ է գնում և երեխաներին նվերներ բաժանում: Բեֆանան ունենում է մի փոքրիկ խաղալիքների խանութ և այնպես է ստացվում, որ Աստվածապահության տոնի ժամանակ խանութի բոլոր խաղալիքները կենդանանում են և կյանք են առնում, նրանք որոշում են ստել կապույտ նետ անվանումով գեղեցիկ գնացքը և այն երեխաներին ում ծնողները աղքատ են և չեն կարող  իրենց երեխաներին նվերներ գնել, գնան և դառնան այդ երեխաների խաղալիքները: Թե ինչ փորձությունների մեջ ընկան նրանք մինչ հասնելը այդ երեխաների տնները կարող եք կարդալ և իմանալ:

Կարծիք`

Իմ կարծիքով այս գիրքը կարդալուն պես մարդ պետք է առանց հեղինակի անուննը կարդալու իմանա, որ այսպիսի պատմվածք միայն Ջաննի Ռոդարին կարող էր գրել, որովհետև միայն Ջաննի Ռոդարին է օգտվել ֆանտաստիկ արկածներից: Իմ կարծիքով պետք է բոլոր գրողներն էլ օգտվեին ֆանտաստիկ ժանրից, որովհետև դա պատոմություն է դու ինչ ուզես կարող ես ստեղծագործել դա քոնն է և, ոչ ոք չի կարող քեզ արգելել, և կարդալիս մարդիկ զարմացած և հագեցած կլինեին և գրոները գոհ: Բայց ցավոք ամեն շատը դա Ջննի Ռոդարին է օգտագործել նա անգամ ամենաանհնարինն բանը օգտագործում էր և երեխաների, բայց ինչու միայն երեխաներին նաև մեծերին ուրախացնում և զարմացնում են: Ֆանտաստիկ ժանրը երևի ամենա հաճելի ժանրն է:

 

Փոքրիկ տիկիններ

3

Այս պատմությունը երեք քույրերի մասին է Մեգի, Ջոնի, Բեթի և Էյմիինի: Նրանք շատ դժվար էին ապրում, բայց լավ է, որ ունեին լավ հարևաններ և նրանց օգնում էին դժվարին պահին: Նրանց հայրը բանակում էր: Մայրը ամեն օր տքնաջան աշխատում էր, որպիսի ծայրը ծայրին հասցներ: Բայց, թե ինչպես էին նրանք ապրում և դիմակայում, միայն կասեմ, որ նրանք ամեն խոչընդոտ, դժվարություն ամեն բան անում էին միասին իրարն օգնելով խորհորդ կտամ կարդալ:

Կարծիք`

Իմ կարծիքով այս գիրքը սովորեցնում է այն մասին, որ միշտ պետք է իրար օգնել, կապ չունի դու հարուստ ես, թե աղքատ, պետք է ամեն խոչընդոտ իրար հետ հաղթահարել, եթե մեր աշխարհում բոլորը իրար օգնեին շատ լավ կլիներ, աշխարհը կփոխվեր դեպի լավը և բոլորը կապրեին հաշտ և համերաշխք:

 

Փոթորիկը

4

Փոթրիկը պատմվածքը շատ կախարդական պատմվածք էր սիրո, բայց և մեկտեղ ընտանեկան թշնամանքի մասին: Այս պատմվածքի խորամանկ հերոսը Պրոպերոյը հենց այդ փոթորկի հեղինակն էր նա ուզում էր այդ ամենով իր եղբորից վրեժ լուծել, թե ինչու էր նա ուզում իր եղբորից վրեժ լուծել կարող եք կարդալ այս գիրքը և կիմանք:

Կարծիք`

Իմ կարծիքով երբեք պետք չե հարազատից վրեժ լուծել դա կապչունի եղբայրդ է, թե անծանոթ մի մեկը: Նա արել է այդ  սխալը դու նույնպես մի սխալվիր մի իջիր դիմացինիդ մակարդակին դա քեզ միայն կփողի դեպի վատը և կվոչնչացնի:

 

Ամազոնյան արկած: Բնագիտական որոնումներ

5

Այս արկածներում դու կուղևորվես Ամազոն գետի երկայնքով տարածված խոնավ արևադարձային անտառներ և այնտեղ կգտնես քո արկածները և պապեղբայր Ռեմզիի Ոսկու կորուսյալ աշխարհը կամ գուցե Ոսկե գորտի չհայտնաբերված տեսակը՝ դառնալով բոլոր ժամանակների մեծագույն բնախույզը: Այս գիրքը ոչ, թե սովորական է այլ բնագիտական, այս գրքում քեզ հարցեր կուղվեն կենդանիների մասին, բնության և շրջակա աշխարհի մասին:

Կարծիք`

Իմ կարծիքով բնագիտական որոնումներ գրքերի շարքը շատ գիտելիքներով լի շարան է: Այսպիսի գրքերը շատ հետաքրքիր պատմվածքներ է լինում նաև հետաքրքրունից բացի շատ օգտակար է դու կարծես լինես այդ արկածի, կամ պատմության մեջ կարծես, թե մեկ սխալ պատմություն և դու կմնաս անվերջ այդ արկածի մեջ: Շատ հետաքրքիր է խորհուրդ եմ տալիս կարդալ և համոզվել:

 

 Ամռան գիշերվա երազ

6

Այս պատմությունը 4 սիրահարված աթենացիների մասին է, ովքեր մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և ստպված որոշում են գիշերել այնտել: Մոգական թուրմերով, ուրախ ու չարաճճի ոգնիներով հարուստ այս պայծառ և ուրախ պատմությունը ընթերցողը կարող է և մտնել այս պատմության մեջ և դժվար, թե կարողանանք հանել նրան կախարդած անտառից:

Կարծիք`

Իմ կարծիքով այս պատմությունը շատ չարաճճի, ուրախ պատմություն էր, բայց և մեկտեղ սիրո մասին է: Ես ինչքան կարդում եմ Շեքսպիրի պատմվածքները միշտ այտեղ սիրո մասին է ինձ թվում է դուք էլ եք նկատել, եթե կարդացել եք, իսկ եթե չեք կարդացել կարդացեք Շեքսպիր ցանկից որևէ մեկը և կնկատեք:

 

Ռոբին հուդ

7

Այս պատմությունը մի տղայի մասին է ով փոքր տարիքից կորցնում է իր ծնողներին, նա փոքրուց սիրել է նետաձգություննը, չնայած նրա, որ իր մայրիկը միշտ երազել է, որ իր տղան մեծանա և դառնա գրագետ մարդ: Նա անգամ դառնում է Նոթինգեմի նետաձիգների ավագը: Դե ինչ, թե ինչ արկածների մեջ է ընկնում Ռոբին Հուդը կարող եք կարդալ և կիմանաք միայն ասեմ, որ վերջում շատ տխոր և հուզիչ է ավարտվում:

Կարծիք`

Իմ կարծիքով այս գիրքը ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են ճանփորդել, զվարճանալ, աղքատներին օգնել և երբեք չհանձնվել այլ միշտ տանել իրենը:

 

2. ֆիլմեր նայեք, դրանց մասին գրեք բլոգում:

Земля будущего

kinopoisk.ru                                                       50814

Այս ֆիլմը ինձ շատ դուր եկավ և սովորեցրեց, որ հանուն քո երկրի դու պետք է անգամ անես ամենաանհնարինը, որովհետև երկիրն է քո տունը, քո հացը և քո ջուրը և առանց քո երկրի դու դժվար, թե լինեիր: Բոլորը ինձ ասում են, որ այն ժամանակվա կյանքը ավելի ուրախ և հետաքրքիր էր, շատ անտառներ կաին, շատ խաղեր, կապ չունի գումար աշխատելը դժվար է եղել, թե ոչ կարևորը բոլորը իրար հետ միասին և համերաշխք են եղել, իսկ հիմա ասում են, որ երկրից ոչինչ չի մնացել շուրջ բոլորդ գործարաններ որտեղից գալիս է թունավոր օդեր և գազեր, կարելի է ասել բոլոր անտառները ոչնչացվել են, էլ չեմ ասում թունավոր ուտելիքները և երկրի ախտոտվածությունը: Բայց չէ, որ մենք ենք այդ դժպախտության հեղինակը մենք չենք կարողացել պահպանել երկիրը, որովհետև շուրջ բոլորդ միայն փողի մասին են մտածում: Իսկ այս ֆիլմում գտվոող երկու գլխավոր հերոսները ապագան տեսնելով հուսախատվում են, որովհետև աշխարհի բոլոր հատվածները ոչնչացված են լինում, բայց նրանք չեն հուսահատվում և վերջում մեկ է փրկում են աշխարհը և փոխում ապագան: Գուցե անցյալը հնարավոր չէ փոխել, բայց ապագան պարտավոր ես փոխել…

 

Идеальная игрушка

lifesize-lindsay-lohan-tyra-banks-dvd-disney

life-size-sequel-movie

Այս ֆիլմը ինձ սովորեցրեց, որ միշտ էլ պետք է հավատլ հրաշքների կապ չունի մեծ ես, թե փոքր, եթե հավատաս հրաշքներին հաստատ մի օր կիրականանա, եթե իհարկե ամբողջ սրտով հավատս և ցանկանաս: Այս ֆիլմում մի աղջիկ ով 7-րդ դասարանցի էր նա գրքում կարդացել էր, որ կարող է իր ուզած իրը, կամ մարդուն ետ բերել, եթե նա չկա: Նրա մայրը մահացել էր և նա շատ էր ցանկանում նրան ետ բերել, բայց փոխարենը ոչ, թե մայրն է ետ գալիս այլ… Չեմ ասի այդ գաղտնիքը, եթե ասեմ չեք ցանկանա դիտել այս ֆիլմը դիտեք և կիմանաք, թե ով և այդ աղջկա և հարցական հերոսի արկածները կարող եք դիտել այս ֆիլմում և դուք կհավատաք, որ հրաշքներ լինում են և երբեք մի հուսահատվեք:

 

Реши кейс

1830428_500x800x250

maxresdefault

Այս ֆիլմից ես շատ կարևոր բաներ իմացա այն, որ եթե մի գործ ես արել, բայց վախենում ես շարունակել ասեմ, որ այդպես ավելի վատ է եթե դու չշարունակես այս գործը էլ ով պետք է շարունակի, պետք է չհանձնվել և գնալ առաջ և կարող է այդ գործն ավարտելով փրկես մարդկանց կյանք ում պետք է դրա կարիքը: Այս ֆիլմի հերոսը 6 տարեղան մի աղջնակ է սակայն նա փրկել է մի աղջկա կյանքը ում գողացել էին, որովհետև նրա հայրիկը շատ հարուստ էր, աղջիկը տեսնելով այդ ամենը պատմում է իր եղբորը, բայց եղբայրը չի հավատու, իսկ աղջիկը չի հանձնվում և առաջ է գնում, թե ինչպես է նա օգնում կարող եք նայեք և կիմանաք: Երբեք մի հանձնվի այլ գնա առաջ, եթե հանձնվես ուրեմն դու թույլ և խղճուկ ես:

 

3. Ճամփորդեք, ուշադիր նայեք շուրջը, նկատեք բնության սիրուն անկյունները, լուսաբացը դիմավորեք: Նկարեք, պատմեք:

Իմ ամառը

 

Реклама
Рубрика: Հաշվետվություն, Մայրենի

Իմ ամառը

Այս ամառ ես իմ հանգիստը սկսեցի Լոռվա մարզի` Ալավերդի քաղաքում: Տատիկիս, պապաիկիս և քույրերիս հետ: Այնտեղի բնությունը շա~տ գեղեցիկ և հաճելի էր: Իսկ հիմա կպատմեմ Ալավերդու հիանալի բնության և պատմական վայրերի մասին :Օրինակ` Միլը, որտեղից հոսում էր սառը և շատ համեղ ջուր, իսկ գիտե՞ք, թե որտեղից է գալիս Միլ աղբյուրի ջուրը խորը անտառներից է գալիս: Մենք երբ ջուրը խմեցինք նաև երազանք պահեցինք, որվհետև այդ ջուրը սուրբ էր: Այնուհետև մենք գնացինք Սանահին եկեղեցին, որը գտնվում է Համանուն գյուղում, ներկայումս Ալավերդի քաղաքի շրջագծում: Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին: Սանահինի վանքը ներառում է Սբ Աստվածածին և Սբ Ամենափրկիչ եկեղեցիները՝ իրենց գավիթներով, Սբ Գրիգոր և Սբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները: Փոքր տեղեկությունը երևի բավական է: Այնտեղ մենք մոմ վառեցինք և երազանք պահեցինք, ինձ թվում է, որ մեր երազանքները կիրականան: Դրանից հետո մենք գնացինք Ա. Միկոյանի թանգարան մենք նկարվեցինք ինքնաթիռի մոտ, ինքնաթիռը այնքան մեծ էր, որ ինձ թվում էր, որ իրական է, բայց իրականում նա ուղակի մոդել էր, դե ես արդեն պատկերացնում եմ իրական ինքնաթիռի մեծությունը: Հաջորդ, օրը մենք գնացինք Հաղպատի եկեղեցին այն շատ մեծ և գեղեցիկ էր էլ չեմ խոսում տուրիստների մասին, տուրիստները ավելի շատ էին քան այտեղի բնակվողները: Հաղպատի վանքը՝ որպես հոգևոր և մշակութային կենտրոն, ծաղկում է ապրել հատկապես XII դարի 2-րդ կեսից մինչև XIV դարի վերջը՝ Տաշիր-Ձորագետի Բագրատունի կառավարիչների, ապա՝ Զաքարյանների օրոք: XI– XIII դարերում հայտնի էին վանքի գրադարանը, դպրոցը, որտեղ ուսուցանվել են փիլիսոփայություն, հռետորություն, երաժշտություն, ընդօրինակվել և նկարազարդվել են  ձեռագրեր: Համալիրը այնքան մեծ էր, որ մենք միայն հասցրեցինք նայել կեսը: Հետո նորից մոմ վառեցինք և երազանք պահեցինք: Հետ դարձի ճանապարհին մենք մտանք Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, և նորից մոմ վառեցինք և երազանք պահեցինք, նաև ասեմ այնտեղ կար մի շատ գեղեցիկ և մեծ եղևնի դրա մոտ էլ նկարվեցինք և ուղևորվեցին դեպի տուն: Իսկ հիմա այս ճանապարհորդություննից հետո բացեմ թաքնված տեսախցիկները օրինակ` այն, որ մենք տունը սարքել էինք աղմկոտ կարծես կենդանաբանական այգի լիներ լավ երևի շատ չափազանցրի փոքր կենդանաբանական այգի, հետո պատմեմ, որ ամեն գիշեր մենք նստում էինք իրար կյողքի և անկեղծանում էինք, նաև լինում էր, որ մենք վիճում էինք, բայց հետո բարիշում, դե դա կարելի է ասել ամեն օրվա մեր ավանդույթն էր: Բայց իմ ճանապարհորդություններն չեն ավատվել մի քանի օր Երևանում մնալուց հետո մայրիկիս, հայրիկիս և քույրիկիս հետ ուղևորվեցի դեպի Ծաղկաձոր: Այնտեղ այցելեցինք այտեղի եկեղեցին: Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1033թ.-ին կառուցվել է Կամսարական տոհմի ժառանգորդ, Պահլավունյաց տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը։ Նաև ինձ իրավունք եղավ կերակրել եղնիկներին և սիրել շատ գեղեցիկ երկար թարթիջներով եղնիկների: Այնտեղ նաև ես լողացի մարզահամալիրի շատ մեծ լողավազանում: Դե ինչ այդքան հաճելի շաբաթվանից լիքը լիցքերով վերադարձա Երևան և հասկացա, որ դպրոցին հաշված օրեր են մնացել և շատ ուրախացա:

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Մայրենի, Ստեղծագործական աշխատանք

Նպատակը ուղղություն է շարժվելու համար

effective-leadership

Նպատակ, նպատակ… Բոլոր մարդիկ ունեն նպատակ, բայց բոլորը չեն, որ օգտագործում են դա և ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին: Նպատակն հասնելու համար նախ և առաջ պետք է դան հավատաս և ձգտես: Եթե դու ունունենաս անգամ մի փոքր ցանկություն դու անպայման կհասնես այդ նպատակն:Հետո նպատակին հասնելու համար ոչ, թե պետք է նստես և սպասս, թե երբ է նա գալու այլ պետք է շարժվես առաջ ավելի արագացնես նպատակիդ շանսերը: Նպատակ ունեցող մարդը միշտ լինում է համբերատար և քիչ-քիչ հասնում է իր նպատակին, բայց կան մարդիկ, որ անհամբեր են ուզում են արագ-արագ հասնել իրենց նպատակն, բայց վերջում իրենց նպատակը կորչում է իրենց արագության պատճառով: Լավ է ուշ քան երբևէ…

Рубрика: Մայրենի

Ֆիլմերի շաբաթ

film

Tiempos Modernos — (Charles Chaplin)

Վերլուծություն…

Այս ֆիլմը ինձ շատ դուր եկավ, այն շատ ծիծաղելի էր, բայց այդ ծիծաղով Չապլինը շատ կարևոր բաներ էր ասում: Օրինակ` նա ասում էր, որ մարդիկ ստեղծել են շատ-շատ ռոբոտներ և ոչ, թե ռոբոտներն են մարդկանց ծառայում այլ մարդիկ են ռոբոտներին ծառայում: Մյուրսը նա ասում էր, որ եթե ունես մի մեծ երազանք ծգտիր նրան ինչ գնով էլ լինի, իսկ մյուսը նա ասում էր, որ երբեք պետք է չհանձնվես և միշտ քայլես առաջ և հաստատ մի օր բախտը քեզ էլ կժպտա:

 

CHARLIE CHAPLIN EL CIRCO PELICULA COMPLETA

Վերլուծություն…

Այս ֆիլմը շատ լավն էր ուղղակի այն վերջացավ շատ տխուր: Այս ֆիլմում Չապլինը շատ աղքատ էր և նա կրկեսում սիրահարվել էր մի աղջկան, բայց մի տղա նույնպես կար ով նույնպես սիրահարվել էր այդ աղջկան, բայց այդ տղան շատ հարուստ էր: Չապլինը չամուսնացավ այդ աղջկա հետ, որովհետև նա շատ աղքատ էր և չեր կարող պահել այդ աղջկան և նա թույլ տվեց, որ այդ տղան ամուսնանա այդ աղջկա հետ, իսկ Չապլինը մնաց միայնակ, բայց այն հույսով, որ այն աղջիկը ում նա գժի նման սիրում էր ապահով ձեռքերում է: Հուսամ Չապլինը երկրորդ անգամ էլ կգտնի իր երկրորդ կեսին:

 

Maybe one day

Վերլուծություն…

Այս ֆիլմը կարճ էր, բայց շատ իմաստալից: Այս ֆիլմի հերոսը ապրում էր միշտ նույնկյանքով քնում, զարթնում, ուտում, գնում աշխատանքի, հետո գալիս է տուն քնում… Բայց նա որոշեց, որ այսպես ապրելը անիմաստ է և նա իր կյանքը դարձրեց հետաքրքիր և իմաստալից: Այս ֆիլմը ուզում էր ասել, որ պետք չէ միշտ նույն անիմաստ կյանքով ապրել կյանքը դեռ շարունակվում է պետք է ավելի հետաքրքիր ձարձնել կյանքը, որպեսզի զգաս կյանքիդ համը:

Рубрика: Մայրենի, Ստեղծագործական աշխատանք

Բոլոր մարդկանց կյանքի վերջին էջը գրվում է բազմակետով…

image

Կան մարդիկ ովքեր ունեն օրագիր և օրագրում գրում են իրենց օրվա մասին, կամ էլ գրում են, թե ինչ են անելու, բայց երբեք բազմակետ չեն դնում, որովհետև չգիտեն, թե դա նրանց կյանքի վերջն է, թե ոչ: Բայց երբ մարդ իմանում է, երբ է մահանալու նա դնում է բազմակետ, որովհետև նրանց կյանքը դեռ շարունակվելու է ուղղակի երկնքում կամ դժոխքում, կամ դրախտում: Այսինքն իրենց կյանքը շարունակվում է այլ աշխարհում, իսկ ով չգիտի, թե իր կյանքի օրը երբ է վերջանում, թե նա երբ է գնալու այլ աշխարհ նա խուսափում է բազմակետից: Հեշտ է ապրել, երբ չգիտես մահվանդ օրը, բայց դժվար է ապրել երբ գիտես, թե երբ է քո մահվան օրը… Փորձիր խուսափել երբ ցանկանում են քեզ հայտնել քո մահվան օրը, կամ էլ օրագրումդ գրելիս խուսափիր բազմակետից…

Рубрика: Մայրենի, Ստեղծագործական աշխատանք

Հակառակորդ ունենալ, թե՝ ոչ…

adversary-proceedings__64714.gif

Ինչ եք կարծում պետք է հակառակորդ ունենալ… Ինձ թվում է ոչ, որովհետև ինչ է մեզ տալիս հակառակորդ ունենալը, ոչինչ միայն նախանձոտություն, վեճ և փիլիսոփայություն, իսկ դրանք հաստատ մեզ պետք չեն գա: Ես անձամբ չեմ սիրում հակառակորդներ ունենալ, որովհետև դա շատ տգեղ է, երբ դու նախանձում ես քո դիմացինին, կամ նա է նախանձում քեզ: Բայց ինչու ենք նախանձում պետք է ուղղակի ուրախանալ իրար հաջողությունների համար և իրար օգնել: Բայց դժբախտաբար բոլորս էլ ունենք գոնե մեկ թշնամի ում նախանձում ենք, չկա այնպիսի մարդ ով չունենա նախանձ: Ով նախանձում է իր ընկերոջ ուրախության վրա նշանակում է, որ նա չի գնահատում իր ուրախությունը:

Рубрика: Հաշվետվություն, Մայրենի

Մեկ տարի միջին դպրոցում…

Это слайд-шоу требует JavaScript.

Բարև ձեզ, ես Գոհար Արղությանն եմ, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի միջին դպրոցի 6-րդ դասարանում: Անցած տարի ես Նոր դպրոցից տեղափոխվեցի Միջին դպրոց: Սկզբում, երբ նոր էի գալիս ես շփոթվում էի, զրամանում էի, վախենում էի, չգիտեի, թե ինչպես է լինելու, չգիտեի ինչ պետք է անել… Բայց մեր շատ սիրելի ուսուցիչների լավ վերաբերմունքի շնորհիվ, մենք հարմարվեցինք և մեզ սկսեց դուր գալ Միջին դպրոցը: Մենք այդ ժամանակ մեզ դեռ հյուր էինք զգում, դեռ չէինք պատկերացում, որ սա է արդեն մեր նոր տունը: Հետո անցավ շատ ժամանակներ, մենք սկսեցինք հարմարվել և զգալ մեզ ինչպես մեր տանը: Մեզ ի դեպ դուր եկան բոլոր տեսակի ճամփորդությունները, թե’ մեկօրյա, թե’ եռօրյա… Մեզ դուր եկան նաև նախագծային աշխատանքները, որը մեզ թույլ է տալիս ընտրել, թե ինչով զբաղվել: Շուտով մենք հասանք շատ հաջողությունների և նկատեցինք, որ արդեն կես տարի անցել է այսինքն` մեկ կիսամյակ ավարտվել է: Շուտով եկավ երկրրորդ կիսամյակը այդ ժամանակ մեզ արդեն զգում էինք արդեն մեծ, և շատ լավ հարմարվել էինք: Երկրոդ կիսամյակում նույնպես հասանք շատ հաջողությունների: Շուտով պետք է մյուսները գան և տեղավորվեն մեր դպրո, հաստատ նրանք էլ կապրեն այն զգացմունքները, ինչով մենք անցանք մեկ տարի, բայց ինչպես ասել է Ուինստոն Չերչիլը` Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…