Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Ուսումնական առաջին շրջանի

Ուսումնական առաջին շրջանը շատ արագ հասավ ավարտին: Ինձ թվում է՝ դա կախված է շատ հետաքրքիր լինելուց: Եղան տարբեր երջանիկ պահեր, հուզմունք, հիասթափություն, հաջողություններ և այլ զգացողություններ, որոնց շնորհիվ ուսումնական առաջին շրջանը անցավ շատ հաջող: Այս ընթացքում իրականացրել եմ շատ ու շատ նախագծեր: Դրանցից են հետաքրքիր փաստեր կենդանիների մասինձուկ-ռոբոտների մասինբուրգեր-մեքենայի մասին,  Էրեբունի-Երևանօգտակար բույսերի մասինխաղողագործության մասին, Մխիթար Սեբաստացի ,Հոգևոր Հայաստան : Ամենակարևոր նյութը և ամենակարևոր բաժինը առանձնացնել չեմ կարող, որովհետև բոլորն էլ ինձ համար կարևոր են,չեմ գտնում առանձնացնելու կարիք: Բլոգիս հաշվիչնարդեն հասել է 15.591 դիտումի, այս մեկ կիսամյակի ընթացքում բլոգումս արդեն ունեմ հրապարակած 111 նյութ: Բլոգով աշխատելն իմ կարծիքով շատ արդյունավետ և հետաքրքիր է, որովհետև ուսուցիչդ կարող է քո ամենօրյա աշխատանքը դիտել քո բլոգում, կարող ես քո նախագծերը, ստեղծագործությունները, թարգմանությունները և այլ կարևոր նյութեր տեղադրել քո անհատական բլոգում: Ես նաև ունեմ ստեղծագործական բլոգ, Ստեղծապտույտ ամսագիրն է: Այդ ամսագրում ես և իմ դասընկերուհին տեղադրում ենք մեր ստեղծագործությունները` բանաստեղծություններ, շարադրություններ և այլն: Առաջին կիսամյակի ճամփորդություններին չհաջողվեց մասնակցել, հուսամ՝ մյուս կիսամյակին շատ կճամփորդեմ: Որպես մարզական գործունեություն՝ ընտրել եմ վոլեյբոլ: Իսկ ընտրության գործունեությունս Կինո-Ֆոտո է, շատ հետաքրքիր և ուրախ են անցնում դասերը: Ահա այսպիսին էր իմ ուսումանական առաջին շրջանը: Ինձ թվում է՝ հաջողվեց հաղթահարել այս առաջին փուլը, սպասում եմ մեծհույսեր և ակնկալիքներով ուսումնական երկրորդ շրջանին…

Реклама
Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հաշվետվություն

IMG_20150621_135006.jpg

Բարև ձեզ, ես Գոհար Արղությանն եմ, 10 տարեկան սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նոր դպրոցում 5-1 դասարանում: Читать далее «Հաշվետվություն»