Рубрика: Մայրենի, Չարլի Չապլին

Չարլի Չապլինի նամակը դստերը

charlie-chaplin.jpgԴստրիկս,Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այստեղ`հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա…Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդի՛ր եղիր հորդ ձայնին :

Գիտես, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր, քեզ հեքիաթներ էի պատմում և քնած գեղեցկուհու, և մշտարթուն վիշապի մասին…ես տեսնում էի քո երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը, ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու:
…Պարի՛ր: …Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացիր այնտեղ, աղջիկ՛ս, բայց և վերադարձիր երկիր. դու պետք է տեսնես `ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են ցրտից ու սովից դողալով: Читать далее «Չարլի Չապլինի նամակը դստերը»
Реклама