Рубрика: Պատմություն

Մերոնք…

Մայիսի 9-ը` տարվա 129-րդ օրը, յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

Ուղիղ 22 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ես հարցրել եմ մայրիկին և հայրիկին, և նրանք ինձ պատմեցին, որ մայրիկիս պապիկը, և հայրիկիս պապիկը մասկացել են Հայրենական մեծ պատերազմին։

Մայրիկիս պապիկը՝ Հրանտ Մանուկյանը կռվել է Բելառուսիայի զինվորական շրջանում, իսկ հետո հայկական Թամանյան դիվիզիայի հետ հասել է մինչև Բեռլին։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և բազմաթիվ մեդալներով։

thumbnail_20200518_222126

Հայրիկիս պապիկը՝ Մուշեղ Սոխակյանը, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իր առաքինությունը իրականացրել է Ուկրանիայում՝ թիկունքի շրջանում։ Իսկ նրա եղբայրը՝ Սարգիս Սոխակյանը, նույնպես կռվել է Ուկրանիայի շրջանում երկրորդ դիրքում, բայց հետո վիրավորվել է։ Մարդիկ իմացել են, թե մահացել է և (սև թուղթ) են ուղարկել գյուղ, որպեսզի գյուղացիները իմանան իր մահի մասին։ Բայց իրականում նրան մի ռուս աղջիկ էր գտել, պահել էր և խնամել և հետո առողջանալուց հետո գյուղ է գնացել, և բոլորը զարմացել էին։ Հետո նա ամուսնացել է այդ աղջկա հետ, որպես երախտագիտություն։

 

Рубрика: Պատմություն

Նախագիծ. Կիլիկյան Հայաստանի քաղաքաշինությունը և ճարտարապետությունը

12-14-րդ դարերում միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության, շինարվեստի ու ճարտարապետության զարգացման մի այլ նշանավոր տարածք հանդիսացավ Հայկական Կիլիկիան։ Կիլիկիան աշխարհի հնագույն քաղաքականության օրրաններից է։ Տարբեր ժամանակներում նրա առանձին մասերը գտնվել են եգիպտական փարավոնների, Խեթական պետության, Ասորեստանի և Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության տակ, գաղութացվել հույների և հռոմեացիների կողմից, կարճատև մտել Տիգրան Բ-ի տիրույթի սահմաններում, միջին դարերում մասամբ մտել Բյուզանդիայի կազմում։ Դրանով է բացատրվում Կիլիկիայի հին և միջնադարյան մշակույթի բազմաշերտ լինելը։

8520

Կիլիկիայում հույների, Ասորիների, հրեաների և այլ ազգերի հետ վաղնջականից ապրում էին նաև հայեր։ Բագրատունյաց պետության ռազմական ու տնտեսական կայսրությունը ջլատելու միտումով՝ Բյուզանդական կայսրությունը 11—րդ դ. սկզբներին Հայաստանից հայ ազգաբնակչության զանգվածային արտագաղթ կազմակերպեց։ Արտագաղթը դեպի Բյուզանդիա առավել զանգվածային բնույթ ստացավ սելուջ թուրքերի ավերիչ արշավանքների հետևանքով։ Գաղթական հայերի զգալի մասը հաստատվեց Կիլիկիայում։ 1080 թվականին այտեղ հիմնեցին Ռուբինյան հայկական իշխանություն, որը 1198թ. վերածվեց հայկական թագավորության։ Կիլիկյան հայկական պետության տարածքը (շուրջ 40,0 հազ կմ², 500 կմ ծովային սահմանագծով), բնականորեն, բաժանվում են դաշտային և լեռնային մասերի։ Կիլիկյան օժտված է բնակլիմայական նպաստավոր պայմաններով։ Շնորհիվ աշխարհագրական դիրքի, երկրով անցնող ռազմառևտրական ճանապարհների, ծովեզրյա նավահանգիստների, Կիլիկիան տրանզիտային դեր էր կատարում Արևմուտքի և Արևելքի միջև։ Հանդիսանալով ցամաքային և գետային աշխույժ ճանապարհների հանգուցակետ, Կիլիկյան Հայստանի քաղաքներն արևտրի և արհեստային արտադրության կարևոր կենտրոններ էին, լայն կոպեր էին պահպանում Միջերկրյածովյան, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրների հետ, կարճատև ծառայել են խաչիկիրներին։ Կարևոր էր նաև Կիլիկիայի ռազմավարական նշանակությունը՝ շնորհիվ երկրի տարածքում ռազմա-արևտրական ճանապարհների ուղղությամբ տեղաբաշխված անառիկ բերդերի։ Դրանք կարևոր դեր կատարեցին Կիլիկյան հայկական պետության ամրապնդման ու անկախության համար մղված համառ ու երկարատև պայքարի ընթացքում։ Կիլիկյան Հայաստանի գոյատևման հերոսական ջանքերն ի վերջո տեղի տվեցին և 1375թ. ենթարկվելով մամլույքների հարձակմանը, 300-ամյա հայկական պետությունը դադարեց գոյություն ունենալուց։

Կիլիկիայի հայկական պետության քաղաքական և տնտեսական առաջընթացը հիմք ծառայեց մշակույթի տարբեր բնագավառների զարգացման համար, ստեղծելով ազգային ինքնատիպ ու արգասավոր դպրոցներ։ Աստվածաբանությունը, փիլիսոփայությունը, բժշկությունը, գրականությունը, թատրոնը, կերպարվեստը և երաժշտությունը տվեցին փայլուն ներկայացուցիչներ, որոնք իրեն երկերով էապես հարստացրին միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակույթի գանձարանը։ Դրանում իրենց ներդրումը կատարեցին նաև ճարտարապետները և շինարարները։ Կիլիկյան Հայաստանի կարևորագույն քաղաքները ունենալով ավելի հին ծագում, դրանց մի մասը վերաշինվեցին և օգտագործվեցին Կիլիկյան հայկական պետության ժամանակաշրջանում։ Վերաշինվեցին նաև ռազմաստրատեգիական կարևոր հենակետեր հանդիսացող բերդերը՝ Վահկան, Բերդուսր, Բարձրաբերդը, Լևոնկլան, Լամբրոնը, Կապանը, Գուգլակը, Պեպեռոնը, Թիլ-Համդունը, Մուդը, Կանչի բերդը, Տումլուբերդը և այլն։ Հիշյալ քաղաքների և ամրոցների վերաշինության և նորերի կառուցման գործում մեծ ներդրում կատարեցին Կիլիկյան Հայաստանի իշխաններն ու թագավորները։ Բեղմնավոր շինարարական գործունեությամբ առանձնապես հայտնի է Լևոն Բ թագավորը։

3

Կառուցված լինելով պատմական տարբեր ժամանակաշրջաններում, քաղաքների և բերդերի պաշտպանական և այլ կառույցվածքներում պարզորոշ նկատելի են վերակառուցման կամ վերականգնման հետքեր, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղի է ունեցել անտիկ հունա-հռոմեական և բյուզանդական շինարվեստի զուգակցումը հայկականի հետ։ Դա հատկապես վառ կերպով է դրսևորվել պատերի շարվածքներում և ծածկերի կոնստրուկցիաներում։

 

Կատարված ուսումնասիրություններն ի հայտ են բերել միջնադարյան պատերի շարվածքների տեսակներ։ Ըստ որում, ինչպես անմշակ, այնպես էլ կանոնավոր ձևի քարերով շարված պատերը եռաշերտ են, կրաբետոնի միջուկով։ Կառույցներում օգտագործվել են տեղական ավազաքարը, կրաքարը, գրանիտը, պատերը երեսպատել են կոնգլոմերատով, ինչպես նաև անտիկ կամ բյուզանդականշենքերի ավերակների մարմարով։ Ինչպես Կենտրոնական Հայաստանում, Կիլիկիայի հայ քարագործ վարպետներն իրենց նշաններն են դրել մշակված քարերի վրա։ Այսպիսիք պահպանվել են Լամբրոնի, Տարսոնի և այլ կառուցվածքներում։  Քարերը շարվում էին կապակցող հիմնական նյութի՝ կրաշաղախի օգնությամբ։ Առանձին դեպքերում, անհրաժեշտությունից ելնելով, միացումները կատարվում էին նաև մետաղական կապերով։ Քարակերտ կառուցվածքներում բացվածքները մեծ մասամբ կամարային էին՝ կիսաշրջան և սլաքաձև, իսկ ծածկերը թաղային՝ իրականացված պարզ կամ թաղակիր կամարներով, նաև խաչաձև։  Եկեղեցիները մեծ մասամբ պատկանում էին անգմբեթ միանավ կամ եռանավ բազիլիկ տիպին։ Սիս մայրաքաղաքում կային 10-ից ավելի եկեղեցիներ, ընդ որում դրանից մեկը՝ Սուրբ Սոֆիայի եկեղեցին, գմբեթավոր բազիլիկ տիպի էր՝ կառուցված 1230թ., Հեթում Ա թագավորի օրոք։

thumbnail_20200212_105503

Մարմարով երեսպատելու, պպատերի հարթությունները խճանկարով ծածկելու առանձին դեպքեր հիշատակվում են դղյակների քաղաքացիական շենքերում։ Բացի պալատական շենքերից, որոնք տեղադրված էին խիստ ամրացված, դոնժոնատհպ աշտարակներ ունեցող միջնաբերդում, քաղաքներում գոյություն են ունեցել քաղաքացիական բնույթի տարբեր շենքեր, որոնց ճարտարպետության մասին որոշակի տվյալները բացակայում են։

Կիլիկյան Հայաստանում կարևոր նշանակություն է տրվել տեղանքի դժվարին պայմաններում կամուրջների, ջրատարների, ջրամբարների ու այլ բնույթի ինժիներական կառույցների շինարարությանը։ Կիլիկիայի հայկական պետության մատմությունը հայ ժողովրդի բազմադարյան անքակտելի մասն է, այնպես էլ Կիլիկիայի հայկական ճարտարապետությունը հայ ճարտարապետության պատմության բաղկասուսիչ և արժեքավոր մասն է կազմում։

ՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Պատկանելով պատմական տարբեր ժամանակաշրջանների, Կիլիկյան Հայաստանի քաղաքները հիմնականում պահպանել են իրենց քաղաքաշինական հենքը։ Քաղաքներն ունեին՝ հատակագծային երկմաս կառուցվածքը՝ շահաստանից։ Նավահանգստային քաղաքներն ունեին երկու միջնաբերդ՝ ցամաքային և ծովային։ Միջնաբերդներն ունեին գաղտուղիներ։

Թաղամասերը խիտ էին կառուցված։ Նեղ ու ծուռ, սալարկազուրկ փողոցներն սկիզբ էին առնում քաղաքադարպասներից ու հասնում մինչ առևտրահասարակական կենտրոնը։ Հրապարակամերձ փողոցներում տեղավորված էին կենտրոնական հասարակական և առևտրաարհեստավորական շենքերը։ Այաս և Ադալիա նավահանգստային քաղաքներում բնակչությունը տեղաբաշխված էր ըստ ազգային պատկանելիության։

Փորձենք ընդհանուր գծերով ծանոթանալ Կիլիկյան Հայաստանի մի քանի քքաղաքների քաղաքաշինական-ճարտարապետական նկարագրին՝ հիմքք ընդունելով հայրենական և օտարազգի գիտնականների տվյալները, որոնք վերջին ժամանակներում գնալով ավելի հարստանում և ճշգրտվում են։

32_full

Սսի (Սիսուան) տեղանքը բացառիկ բարդ պայմաններում իրականացված քաղաքաշինության օրինակ է։ Ենթադրվում է, որ այն  հիմնադրվել է հնագույն՝ հռոմեական տիրապետության ժամանակներում։ Սիսան կամ Սիսիան անուններով հիշատակվում է 5-6-րդ դդ. բյուզանդական և լատինական աղբյուրներում։ 703 թ. գրավվել ու ավերվել է արաբների կողմից։ 8-9-րդ դդ. այննտեղ բնակվել են գերազանցապես հայեր։ 1114 թ. կործանվել է երկրաշարժից։ Թորոս Ա իշխանապետի գահակալման սկզբին ազատագրվել է բյուզանդական տիրապետությունից, մոտակայքում հիմնվել Դրազարկի վանքը։ Մլեհ իշխանապետը վերակառուցելով այն, 1173 թ. հռչակել է Կիլիկյան Հայաստնի մայրաքաղաք։ Կիլիկյան հայկական թագավորության հիմնադիր ու առաջին գահակալ Լևոն Բ Մեծագործը հիմնովին վերակառուցել է Սիսը, պարսպատել, արքունի ապարանքով, կրոնական շենքերով, պարտեզ-զբոսայգիներով ու ծաղկանոցներով ճոխացրել է քաղաքը։

1266 թ. Սիսը պաշարվել է, սակայն միջնաբերդը մնացել է անառիկ, իսկ քաղաքը ավերակվել ու հրկիզվել։ 1275 թ. Եգիպտոսի սուլթանության զորքերը պարտություն են պատնվել Սմբատ Սպարապետի առաջնորդած զորաբանակից, 1369 թ. Եգիպտական 60 հազարանոց բանակը նորից պաշարել է Սիսը և չկարողանալով  գրավել միջնաբերդը, մեծ վնասներ է պատճառել քաղաքին ու նահանջում։ 1375 թ. եգիպտական Մելիք Աշրաֆ սուլթանի զորաբանակը, պաշարել ու գրավել է բերդը, ձերբակալել Լևոն Զ թագավորին, մի քանի իշխանների, գերեվարել քաղաքի բնակիչներին։ Սսի անկմամբ դադարում է Կիլիկյան հայկական թագավորության գոյությունը։

Սիս բերդաքաղաքը գտնվում էր Դաշտայիին Կիլիկիայում, Պյուռամոսի Սիս կամ Սուարան վտակի ափին, շրջակա դաշտավայրից 3000մ բարձրություն ունեցող դժվարամատչելի մի եռագագաթ լեռնազանգվածի վրա։ Միջաբերդը եռամաս էր, պաշտպանված ինքնուրույ հզոր ու բուրգավոր պարիսպներոով։ Ներքին մրոցը կամ ներքնաբերդը թագավորական աշտարակաձև դղյակով, գտնվում էր միջնաբերդի առավել ապահով բարձրադիր մասում։ Դրանից հարավ ու հարավ արևելք ձգված էին բուրգավոր պարիսպներ, որոնք ագելակում էին մոտեցումը դեպի դղյակ։

5203

Բերդի յուրաքանչյուր հատված, որը ենթակա էր թշնամու ներթափանցմանը, պատած էր պաշտպանական կառուցվածքներով։ Դրանք կառուցված էին քարերը մետաղական կապերով միացնելոու տեխնիկայով, միաշար էին և կրկնաշար, կրկնակի դարպասներով, դինտոցներով, աշտարակները՝ մաշիկուլատիպ քիվերով։ Պաշտպանական նպատակներին էր ծառայում նաև միջնաբերդի ջրամատակարարումը՝ 5-6 ջրամբարները, ընդարձակ քարանձավը՝ որպես շտեմարան և բանտ։ Այդ ամենի շնորհիվ Սիս բերդը մեծամասամբ եղել է անառիկ և բազմիցս դիմագրավել է թշնամիներին։ Նրա պատվին Կոստանդին Բ թագավորը «Սսոյ բերդն է թագավորը» մակագրությամբ շքադրամ է թողարկել։

Սիս մայրաքաղաքի նշանավոր կառույցներից մեկը թագավորական պալատն էր, որի դոնժոնատիպ ծավալում տեղավորված էին հանդիսավոր հյուրասրահներ և բնակելի սենյակներ։ Քաղաքի հարավային կողմում գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 129-1441 թթ. ծառայեց որպես հայոց ընդհանրական կաթողիկոսության աթոռանիստ կենտրոն, իսկ այնուհետև՝ Կիլիկիայի հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոն։ Սսի կարևոր շենքքերից էին Զաբել թագուհու 1241 թ. հիմնադրած հիվանդանոցը, Ներսես Լամբրոնացու համալսարանը, Լատինական դպրոցը և այլն։ Ինքնուրույն պարիսպներով շրջապատված քաղաքատարածության կառուցապատումը եղել է դարավանդաձև, թեք լանջի վրա տների հաջորդական դասավորությամբ։ Այժմ Սիսը Կոզան անունով մի փոքքր քաղաք է Թուրքիայում։

unnamed (1)

Այասը Կիլիկյան Հայաստանի նավահանգստային գլխավոր, առավել նշանավոր քաղաքն էր՝ Միջերկրական ծովի Հայկական ծովախորշի հյուսիս-արևմտյան ափին։ Հիմնադրվել է հույների կողմից և կոչվել Էգեաս։ Այնտեղ գոյություն է ունեցել հունական տաճար։ Ադրիանոս կայսրի անունով կոչվել է Հադրիանա։ Այաս անունով նավագանգիստն իր գերագույն ծաղկումն է ապրել Կիլիկյան հայկական պետության ժամանակաշրջանում։ 11-14-րդ. դդ. դառնում է միջերկրական ծովի ամենաաշխույժ նավահանգիստներից մեկը, ձեռք բերում կարևոր նշանակություն ծովային առևտրում։ Այասն ուներ բազմազգ բնակչություն, որոնք տեղաբաշխված էին տարբեր թաղերում՝ ըստ ազգային պատկանելիության։

Լինելով նեղոսի գետաբերանում գտնվող Ալեքսանդրիա նավագանգիստի մրցակիցը, Այասը բազմիցս ենթարկվել է Եգիպտոսի մամլուքների գրավման, ավերման, բնակիչների գերեվարման, սակայն ամեն անգամ վերստին վերականգնվել է հայերի կողմից։ 19-րդ դարի վերջին Այասն ուներ ընդամենը 5000 բնակից, այդ թվում 2000 հայեր։

Նավահանգիստը գտնվում էր ցամաքային և ծովային բերդերի պաշտպանության տակ։ Դրանցից առաջինը զբաղեցնում էր հրվանդանի արևելակողմի սրածայր տարածքը, իսկ երկրորդը՝ գտնվում էր ափից մոտ 500 մ հեռու գտնվող կղզու վրա՚ Ցամաքաբերդն ամփոփված էր մոտավորապես եռանկյունաձև պարագիծ ունեցող, իր կազմում բրգավոր, ծովի կողմից կրկնակի պարսպատերի մեջ։ Ցամաքի կողմից ամրոցը պաշտպանվաած էր նաև արևելքից հարավ-արևմուտք, այնուհետև՝ հարավ ձգված խանդակով։

92082812_243128220144255_1492930695724488717_n

Ծովային ամրոցը փոքր չափերի էր՝ բաղկացած դոնժոնատիպ աշտարակից և կից երկարաձիգ, թաղակապ մի շենքից։ Այս շինարարական աշխատանքների ավանդույթները հայտնի էին կենտրոնական Հայաստանում, Վասպուրականում, որոնք շարունակվեցին ու զարգացվեցին Կիլիկյան Հայաստանի ծովային կառուցվածքներն կառուցելիս։

Բուն քաղաքը փաստորեն բերդաքաղաք էր՝ բոլոր կողմերից շրջապատված բրգավոր, կրկնակի պարիսպներով, որոնց մեջ դարպասներ կային հարավակողմի արևելյան և արևմտյան անկյուններում, ինչպես նաև դեպի ծովային ամրոց։ Քաղաքի արևմտյան սահմաններում, պարսպատից դուրս հոսող գետակը Այասի պաշտպանական կառուցվածքների համակարգում ջրլեցուն խանդակի դոր էր կատարում։ Պահպանված մնադորդները վկայում են երկու կամուրջներ։ Պատմական աղբյուրները հիշատակում են բազմաթիվ արհեստների արհեստավորական, առևտրական շինությունների շարքերի, մաքսատների, արքունական փողերանոցի, գինետների, պանդոկների գոյությունը Այասում։

13527310430

Կոռիկոսը իր նշանակությամբ Այասից հետո Կիլիկյան Հայաստանի երկրորդ նավահանգստային քաղաքն էր, հիմնադրված Սելևկյանների ժամանակ Միջերկրական ծովի հյուսիսային ափին՝ Այասից ուղիղ գծով 150կմ, Սելևկիայից 45 կմ հեռավորությամբ։ Այստեղ եղել է Հերմես Աստծուն նվիրված տաճար։ Լևոն Բ Մեծագործ թագավորը Կոռիկոսում ձեռնարկել է քաղաքաշինական խոշորածավալ աշխատանքներ, հիմնավորապես ավարտել այս նավահանգստային քաղաքի վերակառուցումը։

13-րդ դարում քաղաքն ապրել է տնտեսական աննախընթաց վերելք, եղել է Կիլիկյան Հայաստանի կարևոր առևտրաարհեստագործական կենտորններից մեկը։Ժամանակակից ճանապարհորդները այցելելով Կոռիկոս ու նկարագրելով այն, բարձր են գնահատել քաղաքի ցամաքային և ծովային պաշտպանական կառույցների համակարգը։ Կիլիկյան Հայկական թագավորության անկումից հետո Կոռիկսոը ձեռքից-ձեռք է անցել։ 1471-72 թթ. երկարատև պաշարումից հետո գրավվել է վենետիկցիների կողմից։ Մինչև 17-րդ. դարը ներառյալ, այստեղ ապրել են հայեր, գոյություն է ունեցել հայ եկեղեցու եպիսկոպոսարան։ Նավահանգստային քաղաքն առաջացել էր Միջերկրականի հյուսիսային, խիստ կտրտված, մի քանի ծովախորշեր ունեցող հարմարավետ ափին։ Շուրջ 40 հա զբաղեցնող բուն քաղաքը պաշտպանված էր բեկբեկուն, բրգավոր պարսպատերով։ Հյուսիսարևմտյան կողմի մի բարձունքի վրա պահպանված ավերակներն վերագրվում են Կոռիկոսի երբեմնի միջնաբերդին։ Դրա մոտ էր գտնվում քաղաքի առևտրահասարակական կենտրոնը։

unnamed (2)

Ցամաքային ամրոցը տեղավորված էր դեպի ծովն առաջացած մի ժայռաբարձունքի վրա։ Կրկնակի պարիսպներով շրջափակված ամրոցը երկու կողմից սահմանակից էր ծովին, իսկ ցամաքի կողմից պարագիծը շրջանցում էր խանդակը՝ լցված շրջակա աղբյուրների ու քաղաքատարածքով հոսող Դառն-ջուր և Նուս գետակների ջրերով։ Երկու պարիսպների միջև ստեղծված փակուղի-ծուղակներ, ներսի պարիսպների ելուստները, բուրգերն ու աշտարակները արգելակում էին թշնամու ներթափանցումը ցամաքից և ծովից։ Ամրոցն ուներ երկու մուտք՝ մեկը ծովի, մյուսը ցամաքի կողմից։ Ներքին բակը շրջապատող պարիսպներում թողնված էին երկու դարպաս, որոնք դուրս էին բերում երկու պարիսպների միջև եղած տարածությունը՝ մեկը դեպի ծով, մյուսը՝ դեպի ցամաք։ Ֆորտիֆիկացիոն արվեստի խոր իմացությամբ հնարամտորեն ստեղծված համակարգը ապահովում էր ցամաքային ամրոցի հուսալի պաշտպանությունը։ Ցամաքային ամրոցի ներսում պահպանվել էր հայկական արձանագրությամբ խաչքարեր, տարաբնույթ շենքերի, ջրամբարների, մատուռների ավերակներ և այլն։

Ցամաքային ամրոցից արևմուտք գտնվում էր նավահանգիստը, որը ծովի կողմից պաշտպանվում էր 750-800 մ երկարությամբ պատվարով։ Այն կառուցվել էր հատակն իջեցված մեծազանգված քարերով։ Պատվարը հասնում էր մինչև հարավակողմի փոքր կղզին, որի վրա գտնվում էր ծովային ամրոցը։ Նրա  պաշտպանական կառուցվածքների պարագիծը կրկնում էր կղզու եռանկյունի ձևը, մասամբ նմանվելով Այասի ցամաքային ամրոցին։ Երեք անկյուններում բարձր աշտարակներ էին կանգնեցված։ Նավահանգստից արևմուտք, բարձր լեռան փեշին, գտնվում էր Կոռիկոսի ընդարձակ քարանձավը, որը դեռևս հնում եղել է բնակատեղի։

Ծովային այլ քաղաքներ. Բացի Այաս և Կոռիկոս նավահանգստային քաղաքներից, Կիլիկյան հայկական թագավորության տիրապետության տակ էին գտնվում ծովային մի քանի այլ քաղաքներ և ամրոցներ, որոնք տեղաբաշխված էին Միջերկրական ծովի Կիլիկյան ափերին։ Զարգացած միջնադարում անցնելով Կիլիկյան հայկական թագավորությանը, դրանց պաշտպանական համակարգերը վերականգնվել են, նորացվել, ընդարձակվել ու կատարելագործվել։ Այդ կարգի փոփոխությունների են ենթարկվել Անամուրը, Ալայան, Ադալիան, Մերսինը, Սիդեն և այլն, որոնց վրա պարզորոշ դրոշմված է շինարարական արվեստի բազմաշերտություն՝ անտիկից-միջնադար։

անարզբա

Անարզաբա (Անազարբա, Անավարզա). Ամրոց և քաղաք, իր նշանակությամբ Սսից հետո երկրորդ մեծ քաղաքը Դաշտային Կիլիկիայում։ Բարգավաճել է հռոմեական տիրապետության ժամանակ, ի պատիվ Օգոստոս կայսրի կոչվել է Կեսարի Անազարբյան կամ Դիո Կեսարիա։ Անարզաբան շատ վերաշինություններ է ունեցել տարբեր թագավորների կողմից, բայց ավելի հիմնովին շինարարական գործունեություն է ծավալել Կիլիկյան թագավոր Լևոն Բ։ Նրա օրոք կառուցվել է միջնաբերդը, բրգավոր պարիսպները և այլ շինարարություններ։ Անարզաբայում հայերն ապրել են մինչև 20-րդ դ. սկիզբը և կոտորածի ենթարկվել 1909 թ.։

Բազմաոճ կառուցվածքների լոկ ավերակներ են մնացել երբեմնի աշխույժ կյանքով ապրող այս քաղաքից։ Անարզաբայի հատակագծային կառուցվածքը նույնպես երկմաս է եղել՝ բաղկացած ժայռազանգվածի գագաթին տեղադրված միջնաբերդից ու դրա հարավարևմտյան փեշերին սփռված բերդաքաղաքից։

Միջնաբերդը նույնպես երկմաս էր, բաղկացած դոնժոնից և ներքին բերդամասից։ Դոժոնը կառուցված է Լևոն Բ թագավորի օրոք։ Դոնժոնը ուղղանկյուն կառուցվածք է, հարավային կողմից ներգուստ եռահարկ աշտարակով։ Վերջինս առաջին հարկում բովանդակում է երկայնական ուղղությամբ հյուսիս-հարավ դասավորված սենյակներ, իսկ երկրորդ ու երրորդ հարկերում՝ դահլիճներ, որոնք զետեղղված են միջանցքի երկու կողմերում։ Ճակատները լուծված են զուսպ, բացվածքները գերազանցապես կամարային են, բացառությամբ հյուսիսային ճակատի, որտեղ դրանք ուղղանկյուն են։ Հարավարևելյան պարսպատին մոտ, միջին մասում տեղադրված է միանավ դահլիճ տիպի հայկական մի մատուռ։

Անարզբա բերդաքաղաքի տարածքում գտնվող երեք եկեղեցիներից Սուրբ Զորավարացը տեղադրված է միջնաբերդից բերդաքաղաք իջնող ճանապարհին, արևելյան պարսպատից ոչ հեռու։ Քիվի տակ կա հայկական արձանագրություն։ Հյուսիսային կողմից Սուրբ Զորավարաց եկեղեցուն կից է փոքր չափերի միանավ մի մատուռ, որից պահպանվել է միայն արևելյան կողմի կիսավեր պատը։

1024px-MisisBrücke

Մամեստիա կամ Մսիս քաղաքը գտնվում էր Դաշտային Կիլիկիայում, Պիրամոս գետի աջ ափին, Ադանայից 25 կմ հյուսիսարևելք։ Հիմնադրվել է հույների կողմից. հելլենիստական դարաշրջանում եղել է բարգավաճ և ինքնավար քաղաք։ Հռումեական կայսրության կազմում գտնվելիս  ապրել է հետագա զարգացում, դարձել կարևոր հենակետ Արևելքում։ Ի պատիվ Ադրիանոս կայսրի, որի ժամանակ քաղաքը զարդարվել է նոր ու գեղեցիկ շենքերով, վերանվանվել է Ադրիանոս Մոպսուսեստիա։ Տարվեր նվաճումներից հետո վերագրավվել է Թորոս Բ-ի կողմից ու ամբողջ դաշտային Կիլիկիայի հետ միասին միավորվել Կիլիկյան Հայաստանին։ Լևոն Բ-ի գահակալության տարիներին քաղաքը ծաղկում է ապրում։ Այն առավել բարգավաճում է Հերթումի օրոք, դառնալով վարչատնտեսական կարևոր կենտրոն։ Առևտրական կապերի մեջ էր Ջենովայի և Վենետիկի հետ։

Երբ 1266 թ. եգիպտական մամլուքները ներթափանցեցին Կիլիկիա, Սսի հետ միասին գրավեցին Մամեստան։ Թեև երկու քաղաքներն էլ տուժեցին, սակայն վերստին վերականգնվեցին։ 1322 թ. քաղաքի պարիսպների մոտ նորից բորբոքվեցին մարտեր, որոնք ավարտվեցին հայերի պարտությամբ։ Դրանով սկսվում է Մամեստիայի անկումը, աստիճանաբար այն կորցնում է իր երբեմնի նշանակությոունը։ Դրանց վրա հանգրվանում են թուրքմենական ցեղի 300 ընտանիք, առժամանակ վերականգնելով կյանքը։ 19-րդ դարի սկզզբին բնակչության թիվը հասնում էր երկու հազարի։ Նորոգվում են շենքեր և կառուցվածքներ, այդ թվոում բազմաչք կամուրջը Ջահան գետի վրա։

10000000

Ղ. Ալիշանի հրատարակած սխեմատիկ հատակագծի համաձայն Մամեստիան տեղավորված էր գետի աջ և ձախ ափերին։ Մինչև գետն իջնող զառիվայր լանջին «Հին քաղաքը» շրջապատված էր բրգավոր պարիսպներով, որոնք դարվանդային դասավորությամբ իջնում էին մինչև գետը։ Քաղաքապարիսպների հյուսիս արևելյան անկյան մոտ, մի բլրի գագաթին, տեղավորված էր ինքնուրույն պարիսպներով շրջապատված դղյակը՝ հավանաբար երբեմնի միջնաբերդը։ Բերդապարիսպների առաջ, արևմտյան և հարավային կողմից, փորված է եղել խրամատ։ Ջահան գետի վրա ձգված բազմաչք կամուրջը քաղաքի երկու մասերը կապել է միմյանց։ Շինությունների շարվածքը տիպիկ հայկական է։ Միջնաբերդի հյուսիսային հատվածի քարերի կտրվածքն ու մշակումը անտիկ նկարագիր ունեն։

Рубрика: Պատմություն

Թեմա 12, 13. Առցանց ուսուցում

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

  • Թագավորը և արքունի գործակալությունները / էջ 8-10/.

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար.

  • Արշակ 2-րդի քաղաքականությունը
  • Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/
  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/

Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկայացուցիչները։ Գործակալությունները ավարտուն ձևավորում են ստացել առաջին Արշակունիների օրոք։ Արշակունիների ժամանակ գոյություն են ունեցել համապետական, ինչպես և նեղ արքունական գործակալություններ։ Հազարապետության կամ աշխարհաշեն գործակալություն վարել է երկրի ներքին գործերը։ Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է Ամատունի իշխանական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։ Նախաքրիստոնեական Մեծ Հայքում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց քրմապետի՝ Սլկունի իշխանական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, Հայքի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։ Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Թագակապ կամ թագադիր ասպետության գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները։

  • Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները

345 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտես ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ։ Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ։

  • Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ/գրավոր/.

Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի։ Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծառայություն կատարել։ Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է։ Պապը շատ է օգնել մեզ նրանում, որ մեր բանակի թիվը շատացել է և ավելի հզորացել է։ Պապի քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը։ 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավանաբար սպանում են։

  • Դիտեք Պապ թագավոր
Рубрика: Պատմություն

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը. Առցանց ուսուցում

  • Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
  • Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, :
  • Օգտվելով տարբեր աղբյուրներից նՆերկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը/գրավոր կամ վիդեոդասի միջոցով

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ: Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ: Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները:  Իրենց տիրույթներում նրանք վարչական և դատական լայն իրավունքներ ունեին: Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները նախարարական տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին: Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները:  Նրանցից էին կազմվում արքունի հեծելազորը, նախարարական այրուձին: Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ: Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը:

  • Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավոր/.

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ և ծեսեր և դարձան ազգային-եկեղեցական տոներ: Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը: Առաջացավ եկեղեցաշինությունը, ստեղծվեցին խաչքարեր: Ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ Հայաստանում քրիստոնեության հռչակումը` որպես պետական կրոն: Հայաստանում առաքելական սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդ ու պաշտպան:

Рубрика: Պատմություն

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Առցանց ուսուցում

  • Հայկական առասպելներն ու վիպերգերը

Առասպելներն աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներն են։  Հայ ժողովրդի ստեղծագործական գոհաարներից է Վահագն աստծո ծննդյան երգը։ Հայության ամենասիրելի ավանդապատումներիցէ «Հայկ և Բել» դիցավեպը, ըստ որի՝ Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին է։ Հայկի ժառանգներից էր Տորք Անգեղը։ «Արա գեղեցիկ և Շամիրամ»։ Ի տարբերություն առասպելների՝ վեպերն ու վիպերգերը հիմնականում իրապատում են, ասյինքն՝ հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ Մեզ են հասել «Տիգրան և Աշդահակ», «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» և այլ վիպերգերը, որոնք ևս գրի է առել պատմահայր Մովսես Խորենացին։

  • Հայոց նախաքրիստոնեական հավատքը

Դեռ անհիշելի ժամանակներում մարդիկ աստվածացնում և պաշտում էին երկնային մարմինների երևույթները՝ արևը, լուսինը, աստղերը, կայծակը և այլն։ Հայոց առաջին պետության՝ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը, որ համարվում էր արարչագործ Հայա աստծո որդին։ Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա։ Այն կազմված է եղել 35 աստվածներից և 35 դիցուհիներից։ Աստվածներից բացի՝ երկրպագվում էին շուրջ 30 սրբությունները։

  • Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169, /
  • Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և համեմատեք հունահռոմեական դիցարանի հետ:/գրավոր/

Վանի թագավորության հետ ջևավորվում է նոր դիցարան։ Դիցարանի ղեկավարն էր Արտավազդը։ Չափազնաց սիրված էր Մայր դիցուհին Անահիտը։ Ռազմի և քաջության աստվածն էր Վահագն։ Նրա կինը՝ Աստղիկը դիցուհին, սիրո և գեղեցկության, որին էլ նվիրված է Վարդավառի տոնը։ Սիրված դիցուհի էր Նանեն՝ մայրության և ընտանեկան օճախի դիցուհին։ Արրեգ-Միհրը արեգակի, լույսի և արդարության աստվածն էր։ Տիր աստվածն, գրի և գրականության, արվեստի և գիտության հովանավորն էր։ Հայերը հնուց աչքի են ընկել հյուրասիրությամբ։ Մեր դիցարանում իր տեղն ուներ հյուրընկալության Վանատուր աստվածը։ Հելլենիզմի դարադարաշրջանում հայոց աստվածները համապատասխանեցրել են հունականների հետ։ Արամազդ-Զևս, Անահիտ-Արտեմիս, Վահագն-Հերակլես, Աստղիկ-Աֆրոդիտե, Արեգ-Միհր-Հելիոս, Տիր-Ապլոն և այլն։ Սակայն օտար աստվածների ո՛չ անունները, ո՛չ էլ պաշտամունքը չեն տարածվել մեր ժողովրդի մեջ։ Հայոց հին հատքի ամենաբնորոշ գիծն այն է։ որ մեր ժողովուրդը չի պաշտել չար կամ չարագործ աստվածների։ Մեր նախնիները երկրպագել են միայն բարի, լուսավոր, ընտանեկան օջախը, գիտություններն ու այլ բարիքներ

Рубрика: Պատմություն

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Առցանց ուսուցում

 

  • Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138/
  • Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/.

298 թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Հովիանոսի կնքած պայմանագիրը հայտնի է «ամոթալի պայմանագիր» անունով: «Ամոթալի» է կոչվում այն պատճառով, որ Հովիանոսը Պարսկաստանին զիջում է ոչ միայն հռոմեական կայսրության տակ գտնվող մի շարք նահանգներ, այլ նաև Արևմտյան Հայաստանի գավառները՝ Աղձնիք, Մոկք, Կորդուք, Ծավդեք և Ռեհիմենե, և հրաժարվում է այլևս օգնություն տրամադրել իր դաշնակցին: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատ 3-րդ Մեծը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին։

Մծբինում կնքած պայմանագիրը պարունակում էր հետևյալ դրույթները՝

  • Հռոմը Պարսկաստանին է զիջում անդրտիգրիսյան այն երկրները, որոնք 298 թվականի Մծբինի պայմանագրով անցել էին Հռոմին. հարավային Հայաստանի Աղձնիք, Մոկք, Կորդուք, Ծավդեք և Ռեհիմենե գավառները՝ 15 բերդերով ու քաղաքներով, որոնց թվում՝ Մծբինը, Սինգարան և Կաստրա-Մավրորումը:
  • Հռոմը պարտավորվում էր այդուհետ չխառնվել Մեծ Հայքի գործերին: Հովիանոս կայսրը պարտավորվում էր չօգնել Մեծ Հայքին, եթե Շապուհ II-ը պատերազմ սկսեր նրա դեմ: Դրանով Շապուհ II-ի համար լավ իրավիճակ էր ստեղծվում Մեծ Հայքի վրա հարձակվելու համար:
Рубрика: Պատմություն

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.

  • Կրասոսի արշավանքը

Ք.ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկես Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստնը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ 2-րդը պահանջեց օգնական զորքեր։ Սակայն նա չկատարեց Արտավազդ 2-րդի պայմանները, ուստի Մեծ Հայքի արքան նրան չօգնեց։ Ք.ա 53 թ. Կրասոսը սկսեց իր արշավանքը։ Նույն թվականում Խառանի ճակատամրտում զոհվեց նաև Կրասոսը։ Մինչ այդ Պարթևստանի արքան Օրոդես 2-րդը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը շարժվել էր իր դեպի Հայաստան։ Հայ և պարթև արքանները որոշում են կնքել բարեկամության դաշինք, որն ամրապնդում է պպարթև արքայազն Բակուրի և Արտավազդ 2-րդի գրոջ ամուսնությամբ։ Դաշնակից երկրները ներկայացում էին դիտում, երբ բերվեց Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև՝ ի նշան հաղթանակի։

  •  Անտոնիոսի արշավանքը /բանավոր, դասագիրք, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.
  • Ի՞նչպես կբնութագրեք   Արտավազդ 2-րդ ին :/գրավոր/

Արտավազդ 2-րդը շատ խելացի, գրագետ և բանիմաց թագավոր էր։ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ վարժ տիրապետելով հին հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք մեզ չեն հասել: