Рубрика: Ջանի Ռոդարի, Գրականություն

Ռոդարիական օրեր

Gianni-Roddari11

Ջաննի Ռոդարի

Ապրիլի 27-30

 

 

 

Ծեր մորաքույր Ադան

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Մորաքույր Ադան շատ եզակի ծեր տատիկներից էր, ով իրեն լքված չէր զգում, այլ արագորեն գտավ իրեն մի տեղ, թռչունների հետ ընկերացաավ և չէր էլ նեղվում այն փաստից, որ նա լքված է, այլ շարունակում էր ապրել, որովհետև չարանալուց և հիասթափվելուց ոչինչ էր փոխվելու։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Այդ երկու ծեր կանայք, մորաքույր Ադանի լրիվ հակառակ կերպարն էին։ Նրանք շատ էին չարացած, նեղված, հիասթափված և լքված էին, նրանք շատ էին չարացած և Ադանին միշտ նախանձում էին, որ նա շատ հանգիստ է տանում այդ փաստը։

… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Իմ կարծիքով նա ամենայն խելագար չէր, նա ուղղակի հանգիստ և հավասարակշռված ծեր տատիկ էր։ Նա փորձում էր իր լքվածությունը լրացնել թռչունների շնորհիվ և դա նորմալ է և ընհանրապես խելագարի նման չէ։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:

Դե ես երկուսն էլ պաշտպանում եմ, ուղղակի պատուհանագոգին թխվացքաբլիթ դնելով դժվար, թե հնարավոր լիներ հետ բերել իրենց զավակներին։ Իսկ այն որ նա ուտելուց հետո քշում էր թռչուններին դա ճիշտ է, որովհետև պետք չէ թռչուններին հմտացնել քեզ, որովհետև եթե մի օր նրան էլ թողնեն և գնան դա կրկնակի ցավ կպատճառի։

Լրացուցիչ առաջադրանք

Պատմվածքը կարդացեք ձեր ծնողների համար և վերջին հարցն ուղղեք նրանց. պատասխանը գրի առեք կամ ձայնագրեք:

«Լաց լինել» բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Ինձ թվումէ ուզած թե չուզած այդ օրը գալու է, որ որոշ իրեր կամ երևույթներ այլևս չեն լինի։ Օրինակ չի լինի օգտակար սնունդ, չի լինի բակ, կամ ընդհանրապես չի լինի իրական կյանքը, բոլորը շարժվելու են վիրտուալ ախշարհով, չի լինի բնություն, սեր, տխրություն և ընդհանրապես զգացմունք, բոլորը ապրելու են ռոբոտի նման անգամ կարող է, որ ռոբոտները կառավարեն մարդկանց, մի խոսքով կյանքը լինելու է միպաղաղ և անշունչ և քանի հնարավոր է, պետք է փրկել մեր վաղվա օրը, որպեսզի հետո կարողանանք հնդունել մյուս բոլոր օրերը։

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Իմ վաղվա աշխարհում կցանկանամ չլինեն ռոբոտներ, որովհետև դա վերջում դառնալու է մարդկանց ապագան և նրան ոչ մի օգուտ չեն կարող տալ, ինչը կարող է անել ռոբոտը 10 անգամ շատ բան կարող է անել մարդը, եթե ոչ ավել, պետք չէ մարդիկ դառնան թամբալ, կառավարություն, որովհետև կառավարությունը որոշում է մի բան, որ մարիկ կան, որ դրան համաձայն չեն պետք է ամեն մի մարդու ուզածով լինի եթե նա ցանկանում է այդպես անել թող այդպես անի, չի ցանկանում այդպես անել թող այդպես անել, դպրոցներում չլինեն խստադրանքներ, անգիրներով դաս սովորել, լինի խոսքի ազատ հնարավորություն և երեխաները զբաղվեն իրենց հետաքրքրող առարկաներով, կենդանիներին չպահեն վանդակների մեջ այլ բոլորը լինել ազատության մեջ իրենց համար հատուկ մի մեծ քաղաք առանձնացվի և նրանք այնտեղ ապրեն, չլինեն պոլիեթերային տոպրակներ, ծառերը փչացնելը և պատերազմները։

Реклама
Рубрика: Ջանի Ռոդարի, Գրականություն

Անտեսանելի Տոնինոյի արկածները

Ջանի Ռոդարի — պատմվածք

Առաջադրանքներ — Միջին դպրոց

Կարող եք կարդալ Անտեսանելի Տոնինոյի արկածները

Գլուխ առաջին

  • Առանձնացրու այն հատվածը, որտեղ քեզ նմանեցրիր Տոնինոյին. հիշիր քեզ հետ կապված այդպիսի մի դեպք (շարադրիր 5-6 նախադասությամբ):

Տոնինոն իր ծննդայն օրը անհամբեր սպասում էր իր նվերներին, անակնկալներին, շատ անհամբեր էր սպասում էր, թե ինչ է լինելու, ինչ է սպասվում իրեն: Ես նույպես այդպես եմ, ես նույնպես անհամբեր եմ, սիրում եմ ամեն բան իմանալ և որքան հնարավոր է արագ-արագ:

  • Հիշիր մի սուտ, որը քեզ գցել է անհարմար դրության կամ մի պատմության մեջ:
  • Կարո՞ղ ես առանձնացնել այս գլխի ամենակարևոր նախադասությունը: Ի՞նչ կյանքի բանալի է տալիս հեղինակը այս գլխում:

Իմ կարծիքով գլխի ամենակարևոր նախադասությունն այն է, որ Տոնինոյի մայրիկն իրեն ասում է, որ բացի ծննդյան նվերներից, ծննդյան տորթից, անկնկալներից ուրիշ ավելի կարևոր և հետաքրքիր բան էր այս կյանքում, և կյանքը չի վերջանում միայն ուրախ առիթներով և նվերներով:

Գլուխ երկրորդ

  • Փորձիր գնահատական տալ Տոնինոյի արարքներին. ինչպես էր օգտագործում իրեն տրված հնարավորությունը:

Իմ կարծիքով շատ զվարճելի էր Տոնինոյի արաքները, շատ ծիծաղելի, բայց կատակն և զվաճանքն էլ չափ ու սահման ունի, իմ կարծիքով նա շատ չափը անցավ և իր պատճառով ուսուցիչը դիտողություն էր անում ի ընկերներին չնայած, որ իր ընկերները անմեղ էին նա էր այս ամբողջ չար կատակի հեղինակը:

  • Ինչպիսի կերպար էր ուսուցիչը. պատասխանդ հիմնավորիր մեջբերումներով:

Իմ կարծիքով ուսուցպիչը խիստ և միշտ հաստաակամ էր, նա երեխաների հետ շատ վատ վարվեց, որովհետև երեխաներն ոչ մի կապ չունեին այս ամենի հետ կապված և նա պետք էր ուղղակի հավատար երեխաներին, որվհետև միշտ չէ, որ երեխաները ստում են:

  • Համեմատիր Տոնինոյի ուսուցչին քո ուսուցիչների հետ. որոնք են նմանություններն ու տարբերությունները:

Իմ կարծիքով Տոնինոյի ուսուցիչն ավելի խիստ և իր քսածի էր, իսկ մեր դպրոցի ուսուցիներ ասես մեր ընկերները լինեն, մեզ հետ միշտ ջերմ են: Տոնինոյի ուսուցիչն շատ վատ է, որ երեխաներին չի հավատում, նրանց վրա հույս չի դնում, իսկ մեր ուսուցիչներ մոտենում են ավելի ըմբռնումով, փորձում են երեխայի հետ լեզու գտնել և իմանալ ճշմարտությունը:

Գլուխ երրորդ

  • Երեխեք ջան, երրորդ գլուխը կարդալուց հետո շատ կուզենայի, որ ձեզ պատկերացնեիք մեր քաղաքի տրանսպորտում՝ անտեսանելիի կարգավիճակով:

Դե իհարկե անտեսանելի կարգավիճքկում պատկերացնելը շատշ դժվար է, բայց կփորցեմ պատկերացնել: Նախ կարող ես զվարճանալ բոլորի վրա, կաող ես չվճարել և անվճար երթևեկել, ինչը ոչ ոք չեր կարող միայն դու, կարող ես բարձր խոսել, վազվզել, եգել պարել կարող ես անել այն ամենը ինչը չեն կարող անել մյուսները ինձ թվում է հետաշրքր կլինի:

Գլուխ չորրորդ

  • Փորձեք Տոնինոյին գնահատական տալ. արդարացրեք և մեղադրեք:

Իմ կարծիքով Տոնինոն մեղավոր էր նրանում, որ հրուշակի խանութում առանց վճարելու օգտվում էր քաղցրավենիքներից, բայց նաև անմեղ էր նրանում, որ եթե անգամ նա ցանկանար վաճարել ինչպես պետք է վճարել, ախր նա անտեսանելի էր և ոչ ոք նրան չեր կարող տեսնել:

  • Տվեք ձեր գնահատականը Տոնինոյի արարքներին և վարքագծին:

Իմ կարծիքով Տոնինոն սովորական երեխայի նման է վարվում, ինձ թվում է, որ ցանկացած երեխային էլ տային այդպիսի հնարավորություն այդպես կաներ, բայց իմ կարծիքով այդ զվարճանքը, մարդկանց վրա ծաղրանքը, քաղցրավենիքներ վայելելն էլ ունի իր սահմանն և պետք չէ անցնել տրված սահմանն, որովհետև կարող է իր անտեսանելիություն կորի և նա այդ ժամանկ կհասկանա, որ սխալ է օգտագործել այդ հնարավորությունը, նա դա չի օգտագործել նրա համր ինչի համար այն տվել են իրեն, այլ օգտագործել է իր հաճույքների և զվարճանքների համար:

Գլուխ հինգերորդ

  • Առանձնացրու այն հատվածը, որը շա՜տ հարազատ է քեզ և քեզ հետ էլ է պատահել: Պատմիր:

Ինձ համար հարազատ էր այն հատվածը, որ ես ինչ-որ բան անում եմ, բայց հետո հետ եմ մտածում, փւշմանում եմ, ցանկանում եմ նորից անել և այս անգամ կանեմ իմ ուզած ձևով, բայց արդեն ուշ է լինում, այդ պատճառով պետք է մի բան մտածելուց, ակմ անելուց առաջ լավ մատծել հետևանքների մասին և նոր անել:

  • Մեկնաբանիր հետևյալ միտքը. «Նա գիտեր, որ այդ գովեստներին արժանի չէ, քանի որ պատճառը ոչ թե խիղճն էր, այլ ստամոքսը»

Իմ կարծիքով այս միտքն նաշանակում էր, որ ոչ թե նա խիզախություն էր արել ասել և իր ընկերներին ազատել դասից այլ ուղղակի նա քաղցած էր և նրան իր քաղցն էր ստիպել,ոչ թե խիզխությունն, եթե նա չունենար այդ քաղցը նա երևի երբեք էլ խիզախություն չունենար ասել այդ ամենը:

  • «- Ինչի է պետք անտեսանելի լինելը, չէ,  հերիք է: Ես ձանձրացել եմ, չեմ ուզում անտեսանելի լինել»: — Խորհուրդ տվեք Տոնինոյին՝ ինչ անել, եթե իրավիճակը հնարավոր չէ փոխել, ապա ինչը պետք է փոխել…»

Եթե իրավիչակն հնարավո չէ փոխել գոնե կարելի է փոխել իր ապրելակերպն, ընկերների վրա զվարճալուց և ուրախանալուց բացի կարելի բացթողումներն անել, մարդկանց օգնել, փորձել ապրել այնպիսի կյանքով ինչպիսի կյանքով ապրել է և թեկուզ նրան ոչ ոք չի լսում և չի տեսնում և այդ ժամանակ մի գուցե նա դառնա նորից այնպիսին ինչպին նա կար:

Գլուխ վեցերորդ

  • Ինչ կարևոր ,,հայտնագործություն,,  արեց Տոնինոն իր համար: Բացատրիր, թե ինչու:

Տոնինոն իր համար արեց շատ կարևոր հայտնագործություն, նա հասկացավ,որ կյանքում ամենավատ բանը ոչ թե աղքատութնունն է, այլ մենակությունը, որովհետև աղքատներն իրար իգնում են, իրար հետ կարողանում են շփվել, իսկ մենակ մարդը անուժ է,նա անզոր է, նա չունի ոչ մի ընկեր, ընտանիք, բարեկավ, չունի ոչ մեկին և դա շատ վատ և ցավալի է լինել մեն-մենակ:

  • Փորձիր հիշել քո արած վերջին ,,հայտնագործությունը,,:
  • Պատրաստիր տեսանյութ առօրյայիդ այն մանրուքների մասին, առանց որոնց չես պատկերացնում քո կյանքը:

Գլուխ յոթերորդ

  • Ինչու Տոնինոյին տեսավ հենց Պաոլան և ոչ իր ընկերներից կամ բակի երեխաներից որևէ մեկը:

Նա տեսավ միայն Պաոլանին, որովհետև նա նույնպես իր պես միայնակ էր, բոլորը իրեն անտեսում էին, ոչ ոք իր հետ չէր խոսում ասես նա իրենց համար ոչնչություն լինի, Տոնինոն նույնպես նա միայնակ էր, անտեսանելի, չուներ ոչ ընկոր, ոչ ծնողներ:

  • Որո՞նք են մենակության զգացումի առավելություններն ու թերությունները: Արդյո՞ք քեզ հոգեհարազատ է այդ զգացումը. ինչու:

Մենակությունն ինձ համար դա շատ տհաճ զգացողությունն է, որովհետև երբ լինում ես միայնակ դու չես կարողանում կիսվել ընկերներիտ հետ, իրենց հետ զրուցել, շփվել, խաղալ, չես կարողանում ծնողներիտ ջերմությունն և հոգատարությունը զգալ և դու կարծես դառնում ես անզգ մի արարած ում բոլորը անտեսում են և հեռու վանում: Ինձ համար մենակությունն այդքան էլ հոգեհարազտ զգացմունք չէ, բայց իմ կարծիքով բոլոր մարդիկ էլ որոշ չափով մենակ են:

  • Հիշիր քո կյանքից մի դրվագ, երբ քեզ շատ մենակ ես զգացել:

Գլուխ ութերորդ

  • Ինչ կարևոր բացահայտումներ արեց Տոնինոն. ինչու՞ են դրանք կարևոր:

Տոնին բացահայտեց, որ խնդիրներ լուծելիս պետք է, ոչ թե ուղղակի լուծել, որպեսզի ցածր և վատ գնահատակններ չստանալ, այլ պետք է խնդիրն լինի հետաքրքիր, զվարճալի, որպեսզի երեխան հաճույքով և կամենալով լուծի խնդիրն այլ, ոչ թե ստիպված լինելով:

  • Պաոլայի խնդիրը լուծելու հատվածում հեղինակը մեզ շա՜տ կարևոր պատգամ է հղում. ո՞րն է այն:
  • Ի՞նչ կարևոր հարցեր կան, որոնք դու ես ուզում լուծել, երբ մեծանաս:

Կան շատ-շատ հարցեր, որ ես կցանկանաըի լուծել առաջին հարցը, որ մեր քաղաքը դառնա ավելի մաքուր, երկրորդը որպեսզի մենք դառնանք համերաշխք, իսկ երրորդը որպեսզի լինենք ավելի բարեհոգի այլ, ոչ թե եսասեր և առհամարական:

Գլուխ իններորդ (վերջաբան)

  • Ի՞նչ կանես առաջին, երկրորդ և երրորդ հերթին, եթե շատ հեռավոր վայրերից երկար ժամանակ հետո վերադառնաս տուն:

Նախ և առաջ կգրկեմ, կողջունեմ, կարոտս կառնեմ ծնողներիցս և ընկերներիսց: Երկրորդը կտեսնեի ինչ նոր բաներ են ավելացել, տանը, բակում,դրսում, քաղաքում: Երրորդը թղթի վրա գրի կառնեի իմ արկածների, փորձությունների և հետաքրքիր իրադարձությունների մասին:

  • Ի՞նչ ես կարծում, ինչ է դժվարությունը:

Իմ կարծիքով դժվարությունն դա շատ կարևոր բան է, որովհետև եթե դժվարությունների միջով չանցնես, երբեք չես կարողանա դժվարությունն զվարճանքից տարբերել, չես կարողանա կյանքը գնահատել և գոյատևել: Իմ կարծիքով դժվարություններ ունենում են ամեն ոք, անգամ ամենախելացի, ամենաբարի և ամենա-ամենա մարդը հնարավոր չէ, որ չունենա գոնե մի փոքր դժվարություն, որովհետև եթե չունենա դժվարություններ դա էլ կլինի իր թեությունն և այլև չի կարող կոչվել ամենա-ամենա:

  • ,,Դժվարության վրայով պետք է թռչել,, — բացատրիր արտահայտությունը:

Դժվարության վրայով պետք է թռչել իմ կարծիքով դա նշանակում է, որ պետք չէ շատ ծանր տանել դժվարությունները, տանջվել, տառապել, նեղվել և հանձնվել ուղղակի պետք է նրա վրայով թռչել և անտեսել:

  • Պատմիր մի դրվագ քո կյանքից, երբ քո կարծիքով թռել ես դժվարության վրայով:

 

Рубрика: Հովհաննես Թումանյան, Մայրենի, Ջանի Ռոդարի, Ստեղծագործական աշխատանք

Հեքիաթների շիլաշփոթ

shila shpot hovannes tumanyan

Կար չկար մի աքլոր կար ես աքլորը ամեն օր խեղճ թագավորին ամչացնումա իրա ոսկի գտնելով: Մի օր էլ ինքը իրա համար ոսկի էր ման գալիս մեկ էլ մի մարդ գնումա Ասծո մոտ, որ հարցնի ինչու է ինքը այդքան անխելք, մեկ էլ ես աքլորը ձենա տալիս.

_ Հեյ~ այ մարդ էդ ուր ես գնում:

Ես մարդն էլ ասումա.

_Գնում եմ Ասծո մոտ հարցնելու, թե ես խի եմ էդքան անխելք, կուզես դու էլ մի բան ասես Ասծուն հարցնեմ:

Ես աքլորը մտածումա մտածում ասումա.

_Հա կուզեմ Ասծուն հարցրու եդ ոնցա, որ ես թագավորը երկու տարիա ուզումա իմ հարստությունը վերցնի, բայց միշտ խայտառակ է լինում:

Տղեն համաձայնումա ու գնում են:

Ես տղեն գնում գնումա մեկ էլ ինչ տենա մի հատ աղջիկ իրա համր նստած մաստակա ծամում, անցողին մտիկա անում, իրան իրան փնթփնթումա մի խոսքով անբանությունա անում: Ես աղջիկը, որ սրան տենումա ասումա.

_Այ տղա եդ ուր ես գնում:

Տղան պատասխանում է.

_Գնում եմ Ասծուն հարցնեմ, թե ես խի եմ էդքան անխելք, կուզես դու էլ մի բան հարցրու գնամ Ասծուն ասեմ:

Ես աղջիկը մտածումա ու ասումա.

_Ասծուն հարցրու, թե խի ա իմ ամուսինը էդքան միամաիտ:

Մարդը համաձայնումա ու ճանփեն շարունակում: Գնումա տենում որ մի հատ բարդ իրա համար ստած ծիծաղում ու իրան հարցնումա.

-Այ մարդ խի ես ծիծաղում:

Ես մարդն էլ, որ սրան տենումա ասումա.

-Այ մարդ ոնց չծիծաղամ ես ամուսիներից կինը 3 տարի առաջ  ինձ տենալուցա լինում ու վրես մունաթ գալիս ու եղու բրինձ տալիս միամիտի նման: Հետո սրա մարդն էլ ինձ միամիտի նման ձի տալիս: Հիմա սրանք 3 տարի իրար հիմար են ասում, կնիկը ձիու համր մարդն էլ եղն ու բրինձի համար: Բա, որ չծիծաղամ ինչ անեմ բա դու ինչ ես անում:

Մարդը իրան-իրան ծիծաղումա ու ասում.

-Ես գնում եմ Ասծու մոտ, որ հարցնեմ խի եմ ես էսքան անխելք, կուզես դու էլ մի բան ասա գնամ Ասծուն քո կողմից էլ հարցնեմ:

Ես մարդը մտածումա ու ասում.

-Հա կուզեմ խի չե գնա Ասծուն հարցրա, որ եղն ու բրինձն տամ ես մարդկանց սրանք ինձ փոխարենը ինչ կտան:

Մարդը համաձայնվում է ու իր ճանապարհը շարունակում: Գնումա գնում ու ուրա հասնում վերջապես հասնումա Ասծո մոտ ու հարցնում.

-Այ Աստված ես եկել էի քեզ հարց տալու, բայց ճանապարհին լիքը մարդիք հարցեր տվին հիմա իրանցն ասեմ հետո իմ:

Ես Աստված ասումա ասա, ու մարդը սկսումա ասել.

-Մի հատ աքլորի հանդիպեցի ասավ եդ ոնցա, որ ես թագավորը երկու տարիա ուզումա իրա հարստությունը վերցնի, բայց միշտ խայտառակ է լինում:

Աստված էլ ասավ.

-Էդ աքլորին կգնաս կասես, որ դու անհաղթ ես, թագավորը քո ձենիցա վախենում, որ դու բոլորին կարաս ասես, որ թագավորը փոխ չունի ու քեզանովա ապրում ու իրան ասա, որ թագավորը երբեք չի կարա քո հարստությունը վերցնի, հլը հաջորդը ասա տեսնեմ:

Ու էդ մարդը սկսումա ասել.

-Մի հատ աղջկա տեսա շատ անբան ու ասավ, որ քեզ ասեմ խի ա իրա մարդը էդքան միամիտ:

Աստված մտածումա ու ասում.

-Կգնաս էդ աղջկան կասես, որ մերդ եդքան քեզ գովեր, եդքան քեզ մեծարեր ես էլ եդ մի փոքր բզեզի մասին պատմությանը կհավատայի: Ինչ արելա մերտա արել:

Ու տղան շարունակումա.

-Մի հատ տղու էլ տեսա ասավ որ քեզ ասեմ, որ ինքը եղն ու բրինձը տա են մարդու կնգան իրան ինչ կտան:

Աստված մի քիչ մտածումա ու ասում.

-Կգնաս իրեն կասես, որ եթե էդ եղն ու բրինձն տաս իրենց ինենք էլ քեզ մի սիլա մի քացի կտան, ավելի լավ է քեզ պահես:

Եվ վերջապես տղան իրենն է ասում.

-Իմ հարցն էլ էսպիսին ինչու եմ ես այսքան անխելք:

Իսկ Աստված այս հարցի պատասխանը միանգամից պատասխանում է.

-Այս հարցի պատասխանն այս է Հովհաննես Թումանյանը մի հեքիաթ է գրել որը կոչվում է <<Անխելք մարդը>> կգնաս էդ կկարդ և երևի կհասկանաս:

Ես մարդը գնում է բոլորին պատասխանը տալիս, իսկ նա գնոում է մի տեղ նստում և կարդում Հովհաննես Թումանյանի <<Անխելք մարդը>>, բայց իմաստը չի հասկանում, բայց նա անգամ չի հասկանում, որ այդ հեքիաթի հերոսը հենց ինքն է և նա միշտ էլ այդպես անխելք է մնում:

Рубрика: Մայրենի, Ջանի Ռոդարի, Ստեղծագործական աշխատանք

Աշխարհ որտեղ որտեղ ամեն բառ սկսվում էր «վեր»-ով

Կար չկար մի վերերկիր այդ վերերկրում բոլորը վերամարդիկ էին: Մի օր այդ երկրում գալիս են զբոսաշրջիկներ, բայց նրանք շատ զարմացան, երբ որ նկատեցին, որ այնտեղի մարդիկ օդում էին քայլում: Նրանք մոտենում են մի իմաստուն մարդու մոտ և հարցնում.
-Կներեք ես մի հարց ունեմ ձեզ ինչու են այսերկրու բոլորը օդում:
Իսկ իմաստուն ծերուկը պատասխանու է.
-Օօօ տղաս այս երկիրը շատ վատն է, այս երկրում մարդիկ այսինքն վերմարդիկ նաևում են վերևից, որովհետև նրանց քթները բարձր են նրանք նաևում են բոլորին վրերևից, նրանք իրենց երևակայում են, թե նրանք ամենա-ամենան են:
Զբոշաշրջիներից մի աղջիկ իմաստուն ծերուկին ասա.
-Միթե դա ուղղել չի լինիկարող եք անել այնպես, որ այս երկրում վեր բառը կորչի մարդկանց լավ ցուցադրելով
Իսկ իմաստուն ծերուկը պատասխանեց վերուղղել չի լինի, որովհետև այս վերերկրը հենց սկղբից եղել է այդպես և, եթե այս վերերկիրը մենք փոխենք վերհետաքրքրությունը կկորչի:
ԵՎ բոլորը հասկացան, որ ամեն երկիր ունի նախածանցը ինչպես այս վերերկրը:Իսկ իմաստուն ծերուկը պատասխանու է.
-Օօօ տղաս այս երկիրը շատ վատն է, այս երկրում մարդիկ այսինքն վերմարդիկ նաևում են վերևից, որովհետև նրանց քթները բարձր են նրանք նաևում են բոլորին վրերևից, նրանք իրենց երևակայում են, թե նրանք ամենա-ամենան են:
Զբոշաշրջիներից մի աղջիկ իմաստուն ծերուկին ասա.
-Միթե դա ուղղել չի լինիկարող եք անել այնպես, որ այս երկրում վեր բառը կորչի մարդկանց լավ ցուցադրելով
Իսկ իմաստուն ծերուկը պատասխանեց վերուղղել չի լինի, որովհետև այս վերերկրը հենց սկղբից եղել է այդպես և, եթե այս վերերկիրը մենք փոխենք վերհետաքրքրությունը կկորչի:
ԵՎ բոլորը հասկացան, որ ամեն երկիր ունի նախածանցը ինչպես այս վերերկրը:

Рубрика: Մայրենի, Ջանի Ռոդարի, Ստեղծագործական աշխատանք

Ի՞նչ կլիներ, եթե մազերը քայլեն

youloveit_ru_rapunzel_new_images10

Հեղինակ` Գոհար Արղության

Կար չկար մի աղջիկ կար, այդ աղջիկը ուներ աշխարհի ամենաերկար մազերը: Նրա մազերը շատ ուրախ էին, որ նրանք ամենաերկարն են: Մի օր մազերը սկսում են ավելի երկարել, իսկ աղջիկը էլ չեր սանրում մազերը, չեր խնամում, որովհետև այնքան շատ են մազերը, որ աղջիկը հոգնում է: Մազերը սկսեցին նեղվել նրանք սկսեցին գեշանալ, սկսեցին չաճել և նրանք որոշեցին, որ գիշերը կփախչեն այդ աղջկա գլխից և կգնան ուրիշի գլխի վրա կաճեն: Արդեն գիշեր էր և մազերը պոկվեցին աղջկա գլխից և հեռացան: Նրանք գնացին կողքի հարևանի տուն, որպեսզի այնտեղ մեկի գլխի վրա տեղավորվեն, բայց ցավոք այտեղ բոլորը մազեր ունեին, հետո նրանք գնացին մի ուրիշի տուն այտեղ նույնպես բոլորը մազերով էին, նա համարյա ամբողջ օրը իրենց համար գլուխ էր ման գալիս, բայց ցավոք բոլորը ունեին մազերը և նրանք արդեն հոգնել էին, նրանք որոշեցին գիշերել, ինչ որ մեկի տան մոտ, որպեսզի մի փոքր տաք լինի: Արդեն առավոտ էր խեղճ աղջիկը զարթնեց և ինչ նկատեց, որ իր մազերը անհետացել են նա ահավոր վախեցավ, նա գոռաց, կանչեց իր մայրիկին և ասաց.

-Մայրիկ իմ մազերը անհետացել են:

Իսկ մայրիկը ծիծաղելով ասաց.

-Հի-հի-հի ինչպես կարող են քո այդքան երկար մազերը անհետանալ, լավ է չես ասում մազերը քայլելով փախան, կենդանություն առան ինձ թվում է դու կտրել ես, բայց չես հիշում:

-Ոչ մայրիկ,-բարկանալով ասաց աղջիկը,-ես իմ մազերը չեմ կտրել ես շատ լավ եմ հիշում, իսկ մազերը, որ կենդանացել և քայլելով փաղչել են դա կարող է լինել, որովհետև իմ մազերը աշխարհում ամենաերկարն են, ուրեմն ինչու են ամենաերկարը հասկացա նրանք կախարդական են և կարողանում են քայլել,-շփոթմունքով պատասխանեց աղջիկը:

Իսկ մայրը լրջին չտալով գնաց իր գործերին: Իսկ աղջիկը որոշեց հայտարարություներ փակցնել, որ իր կախարդական ամենաերկար մազերը կորչել են խնդրում եմ գտնելու դեպքում ինձ տեղեկացնել: Իսկ ինչ եղավ մազերի հետ, երբ որ նրանք զարթնեցին նրանք արագ գնացին պախկվելու, որ հանկարծ նրանց, ոչ ոք չնկատի: Նրանք գնում էին շենքերի մոտով, խանութների կողքով մի խոսքով այն տեղերով, որ նրանք չէին երևա: Բայց մոռացել էի ես ձեզ պատմել, որ այդ աղջկա գլխի վրա մի փոքրիկ մազիկ կա նա մնացել էր, որովհետև շատ էր սիրում իր տիրոջը և նա որոշում է դուրս գալ աղջկա գլխից և պատմել եղելությունը, աղջիկը շատ նեղվեց և ասաց.

-Եթե ես իմանայի, որ իմ գեղեցիկ մազերը չեն սիրում, որ խնամված չեն ես հանուն նրանց հոգնելով, տանջվելով, բայց կանեի որպեսզի նրանք չհեռանային և իրենց գեղեցկությունը չկորչեր իմ գլխից: Իսկ դու ինչու նրանց հետ չես փախչել,-զարմանքով հարցրեց աղջիկը:

Իսկ մազիկը պատասխանեց.

-Ես չեմ փախչել, որովհետև ես քեզ շատ եմ սիրում և հասկանում եմ, որ քեզ համար դժվար է ամեն օր մեզ խնամել:

Աղջիկը շատ ուրախացավ, որ գոնե իր մազերից մեկը հասկացել է և մնացել: Մազիկը առաջարկ ուներ և նա առաջարկեց.

-Ես մի առաջարկ ունեմ ես կարող եմ գնալ գտնել նրանց շնորհիվ և հզոր քթի շնչարության ես կարողանում եմ հոտ-հոտելով գտնել իմ քույրերին:

Աղջիկը համաձայնվեց և չցանկանալով բաց թողեցի մազիկին, նա չեր ցանկանում, որովհետև վախենում էր, որ նա էլ մյուսների նման կգնա և ետ չի գա: Բայց մազիկը հոտհոտելով գնաց և գտավ իր քույրերին: Նա պատմեց ամեն բան.

-Քույրեր մեր տերը փոխվել է, նա մեզ շատ է կարոտել, նա հասկացել է, որ մենք կախարդական ենք, նա շատ է խնդրում, որ մենք գանք ետ, խնդրում եմ ձեզ եկեք:

Իսկ մազերը ասացին.

-Ոչ, ոչ մի դեպքում մենք մեզ համար տեր ենք ման գալիս և գնանք նրա մազերի մեջ տեղավորվեն:

Իսկ մազիկը պատասխանեց.

-Ախր աշխարհում բոլոր մարդիկ մազեր ունեն, իսկ ովքեր չունեն դա նրանք են կտրում, որովեհտև դա նրանց դուր է գալիս, իսկ եթե դուք նրանց գլխի վրա տեղավորվեք նրանք կրկին կտրելու են և դու էլ չեք լինելու խնդրում եմ եկեք վերադառնանք:

Մազերը շատ երկար մտածեցին, մտածեցին, մտածեցին… և որոշեցին վերադառնալ, բայց մի պայմանով.

-Եթե մեր տերը ևս մեկ անգամ մեզ ուշադրություն չդարձնի մենք կհեռանանք և ոչ մեկի գլխին չենք ապրի այլ փոխոցներում լավ:

Մազիկը համաձայնում է և նրանք բոլորով վերադառնում են ետ իրենց տուն: Աղջիկը, երբ որ նրանց տեսնում է աշխարհով մեկ է լինում և ուրախանում: Եվ, երբ նրա գլխին նստում են մազերը նա որոշում է մի փոր նրանց կարճացնել, որ իր գործը մի փոքր հեշտ լինի: ԵՎ նա ամեն օր սանրում է, լվանում է, չորացոնւմ է, խնամում է իր մազերին: Իսկ իր գաղտնի մազերի մասին գիտի միայն աղջիկը և մազիկները ահա և վերջ, խնդրում եմ, ոչ ոքին չասել, որ ես ձեզ նրանց գաղտնիքի, և պատմոիթյան մասին պամեցի: Ահա, թե ինչ է լիունում, երբ որ մազերիդ չես խնամում կամ կտրում նրանք անհետաոնւմ ես քեզանից, միշտ խնամեք ձեզ մազերին, որպեսզի նրանք էլ մեր պատմության հերոսի մազերի նման ոտքեր չառնեն և քայլելով չփախչեն:

Рубрика: Մայրենի, Ջանի Ռոդարի, Ստեղծագործական աշխատանք

Փղե համակարգիչը

82864-32

Հեղինակ` Գոհար Արղության

Կար չկար մի անտառ կար, այդ անտառը գտնվում էր Աֆրիկայում: Մի օր այդ անտառում ծնվում է մի տարօրինակ փիղ: Բայց փիղ՞ թե, համակարգիչ հիմա կիմանանք: Բոլորը զարմացել էին երբ, որ նրան տեսան և նրան որոշեցին անվանել փղե համակարգիչ: Փղե համակարգիչը հասել էր շատ հաջողություների նա անտառի անեախելացի, ամենագետ և ամենա_ամենա կենդանին էր: Բոլոր բոլորը ամեն հարցի դեպքում գնում էին փղե համակարգչի մոտ, եթե մեկը չեր կարողանում որս անել գալիս էր փղե համակարգչին հարցնում, եթե մեկը չեր կարողանում իր երեխաին գտնել նրան օգնում էր փղե համակարգիչը և այլն: Մի օր կենդանիները որոշեցին իրենց թագավորին փոխել և դնել փղե համակարգչին, բյաց իհարկե առյուծը չեր ուզում, որ փղե համակարգիչը լինի թագավոր, բայց ճիշտն ացած փղե համակարգիչն էլ չեր ուզում լիներ թագավոր նրան հենց այդպես դուր էր գալիս, որովհետև նա ամենախելացին էր: Առյուծն և փղե համակարգիչը սկսեցին մտածել, թե ինչպես կարելի է անել այնպես, որ փղե համակարգիչը չդառնա թագավոր: Նրանք օր ու գիշեր մտածում էին, մտածում… Արդեն առավոտ էր և հանկարծ փղե համակարգիչը մի առաջարկ ուներ նա որոշել էր, որ պետք է առյուծին սվորոեցին այն ամենը ինչը, որ գիտի նա և այդ դեպքում կենդանիները չեն հեռացնի նրան թագավորական գահից: Բայց փղե համակարգիչը ինչքան սովորեցնում էր մեկե անօգուտ էր, խեղճ փղե համակարգիչը չգիտեր ինչ անել: ԵՎ հանկարծ փղե համակարգիչը հիշեց, որ նա համակարգիչ է և նա կարող է անել ամեն բան, նա կարող է անել այնպես, որ իր միջի տեղեկություները հայտնվեն առյուծի մեջ: Երբ, որ թագավորը դարձավ առյուծե համակարգիչը  բոլորը զարմացան և շատ ուրախացան, իսկ առյուծը մնաց թագավոր, իսկ ինչ եղավ փղե համակարգչի հետ, բայց անգամ առյուծը նրանից շնորհակալություն չասաց և փղե համակարգիչը նեղացել էր, նա մնացել էր մենակ, որովհետև բոլորը արդեն սկսել էին առյուծե համակարգչից օգտվել: Բայց հետո բոլորը հասկացան, որ փղե համակարգիչը չի երևաում , բոլորը իրենց վատ զգացին, որովհետև փղե համակարգչին թողել էին միայնակ և առյուծե համակրգիչը որոշեց իրեն հետ փոխել և դառնալ առյուծ իսկ փղե համակրգիչը կդառնա առյուծի օգնականը: Իսկ հետո բոլորը կենդանիները հասկացան, որ երբ համակարգիչը հայտնվում է նրանց ձեռքին նրանք դառնում են ամենակարող:

Рубрика: Մայրենի, Ջանի Ռոդարի

Երիտասարդ խեցգետինը

download

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.-Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի: Читать далее «Երիտասարդ խեցգետինը»