Рубрика: Քիմիա, Քիմիա նախագծեր

Քիմիա․ Ընտանեկան դպրոցի հարցեր․․․

1) Ո՞ր 7 մետաղներն են հայտնի եղել մարդկությանը դեռ հին դարերից:

Արծաթ, երկաթ, ոսկի, պղինձ, ալյումին, անագ, կապար:

2) Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին:

Մետաղներին բնորոշ առանձնահատկություն է մետաղական փայլը, հեշտ մեխանիկական մշակման հնարավորություն, բարձր խտությունը, լավ էլեկտրահաղորդականությունը, բարձր ջերմահաղորդականությունը, ռեակցիներում հիմնականում վերականգնողներ հանդիսանալը։

3) Ո՞ր մետաղն է ամենաշատը տարածված Երկրագնդում:

Երկրագնդում ամենաշատը տարածված երկաթը դա մետակն է։

4) Ո՞ր մետաղներն են կոչվում «ազնիվ». ինչու՞:

Ազնիվ մետաղներ են թանկարժեք մետաղներ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում)։

5) Ո՞ր մետաղն է ամենաշատը կիրառվում:

Ավելի շատ կիրառվում է երկաթը և պղինձը։
Անհատական֊հետազոտական աշխատանքների թեմաները.

☆֊Երկաթ` Fe

Երկաթ, քիմիական նշանը՝ Fe։ Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Ատոմի էլեկտրոնային բանաձևն է 1s22s22p63s23p63d64s2։ Բացի Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոնից, քիմիական կապերի առաջացմանը կարող են մասնակցել նաև երրորդ մակարդակի d-էլեկտրոնները։ Երկաթին բնորոշ են գերազանցապես +2 և +3 օքսիդացման աստիճանները։

Բնության մեջ տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է չորրորդն է՝ թթվածնից(O), սիլիցիումից (Si) և ալյումինից (Al)հետո։ Ազատ վիճակում երբեմն հանդիպում է միայն որոշ երկաթաքարերի տեսքով։ Գտնվում է հիմնականում օքսիդային հանքաքարերում, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը , կարմիր երկաթաքարը , մագնիսական երկաթաքարը , սիդերիտը , պիրիտ և այլն։ Մարդու օրգանիզմում կա ~ 3գ երկաթ տարր գերազանցապես հեմոգլոբինի բաղադրության մեջ։

Արդյունաբերությունում երկաթը ստանում են երկաթի հանքաքարից հիմնականում հեմատիտից (Fe2O3) և մագնիտից (FeO·Fe2O3)։ Գոյություն ունեն տարբեր որակական եղանակներ երկաթը հանքաքարից ստանալու համար։ Առավել տարածված եղանակներից է, երբ երկաթը ստանում են բացառապես հրամետաղարտադրական եղանակով՝ դոմնային վառարանում։

Ֆիզիկական հատկություններ. Երկաթը արծաթափայլ, սպիտակ, պինդ մետաղ է, խտությունը 7,87 գ/սմ3 է, հալման ջերմաստիճանը՝ 1539 °C։ Շնորհիվ ատոմում առկա չզույգված շատ էլեկտրոնների՝ երկաթն ունի պարամագնիսական հատկություն. ձգվում է մագնիսի կողմից։ Այդ մետաղին բնորոշ են արագ մագնիսանալու և ապամագնիսանալու հատկությունները, ինչը հնարավորություն է տալիս երկաթը լայնորեն օգտագործելու էլեկտրատեխնիկայում և էլեկտրոնային սարքերում։

Քիմիական հատկություններ. Միջին ակտիվության մետաղ է, օքսիդանում է մինչև +3՝ ուժեղ օքսիդիչների հետ փոխազդելիս, +2՝ համեմատաբար թույլ օքսիդիչներով օքսիդացնելիս։ Խոնավ օդում երկաթը սովորական պայմաններում փոխազդում է թթվածնի հետ (ժանգոտվում է)։ Խիտ ազոտական և ծծմբական թթուները սովորական ջերմաստիճանում չեն օքսիդացնում երկաթը, ռեակցիան ընթանում է միայն բարձր ջերմաստիճանում:  Փոխազդում են թթուների հետ, իսկ Fe2O3ը և Fe(OH)3ը  օժտված են թույլ արտահայտված ամֆոտեր հատկություններով, ուստի փոխազդում են նաև ալկալիների հետ: Երկաթի (II) հիդրօքսիդը օդում արագ օքսիդանում է` փոխարկվելով երկաթի (III) հիդրօքսիդի։

 

Рубрика: Քիմիա, Քիմիա Տնային աշխատանք, Քիմիա նախագծեր

Քիմիա․ Ընտանեկան դպրոցի հարցեր․․․

«Ընտանեկան դպրոցի հարցեր»

1. Ինչո՞ւ  են 7֊րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ»։

Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր։

Հալոգենները առաջացնում են բարդ օրգանական նյութեր և պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը, այդ իսկ պատճառով համարվում են կենսական տարրեր։

3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում։

Հալոգենները կենսականորեն շատ անհրաժեշտ տարրեր են և օրգանիզմում բացառապես -1 օքսիդացման աստիճանում են։

Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Ատամի արծնի հիմնական բաղադրիչ մասը ֆտորապատիտն է, որի պակասը օրգանիզմում առաջ է բերում կարիես հիվանդությունը:

Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։

Կենտրոնական նյարդային համակարգը շատ զգայուն է բրոմիդի իոնի՝ Br2, նկատմամբ, որն ունի հանդարտեցնող ազդեցություն։ Այդ պատճառով բրոմ պարունակող դեղամիջոցներն օգտագործվում են նյարդային գրգռվածությամբ տառապող հիվանդների բուժման համար։

Մարդու օրգանիզմը պարունակում է շուրջ 25 մգ յոդ, որը հիմնականում կուտակված է վահանձև գեղձում: Վերջինում յոդի պակասը առաջ է բերում խպիպ ծանր հիվանդությունը, որի կանխման համար կերակրի աղին խառնում են կալիումի յոդիդի հետ։ Յոդի սպիրտային լուծույթը օգտագործվում է բժշկության մեջ մաշկի բորբոքումների և վնասվածքների դեպքում՝ որպես վարակազերծող և արյան հոսքը դադարեցնող միջոց։

4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով։ Պատասխանը հիմնավորեք։

Մարդու առողջությունը կախված է նրա խմած ջրից, սակայն ոչ բոլորն ունեն մաքուր ջուր ըմպելու հանարավորություն: Ծորակից հոսող ջուրը սովորաբար պարունակում է մեծ քանակությամբ քլոր: Ջուրը քլորացվում է տոքսիկ գազերի միջոցով, որոնք օգտագործվում է ախտահանման համար: Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը:  Խմելու ջուրը չի կարելի ախտահանել քլորով, քանի որ քլորացված ջրի գործածությունը բարձրացնում է միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, բարձրացնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, առաջացնում է ալերգիաներ ու ասթմա: Այն կարող է նաև վնաս հասցնել մաշկին, աչքերին և շնչառական ուղիներին, այդ իսկ պատճառով ջուրը խմելուց առաջ պետք է քլորից մաքրել։

5. Աղաթթվի ո՞ր աղի 0.9%֊անոց ջրային լուծույթն է կոչվում  ֆիզիոլոգիական լուծույթ։

Ֆիզիոլոգիական լուծույթ է կոչվում NaCl-ի 0,9 %-անոց ջրային լուծույթը։

6. Ի՞նչ է ժավելաջուրը։

Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ KClO և Կալիումի քլորիդի՝ KCl ջրային լուծույթն է։ Օժտված է սպիտակեցնելու հատկությամբ։ Կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։

7. Ի՞նչ է քլորակիրը։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։ Կիրառվում է հիվանդի խնամքի համար օգտագործվող ամանեղենը, ջուրը, կերակրի մնացորդները, զուգարաններն ախտահանելու, նաև գործվածքեղենը, թաղանթանյութը սպիտակեցնելու համար։

Рубрика: Քիմիա, Քիմիա նախագծեր

Քիմիա․ Ընտանեկան դպրոցի հարցեր․․․

»Ընտանեկան դպրոցի» հարցեր․․․

1. Ի՞նչ. պայմաններ են անհրաժեշտ բույսերի. աճման համար։

Բույսերի աճման համար հարկավոր է՝ ջուր, արևի ճառագայթներ, հող, օդ, պարարտանյութ, կլիմա և բարենպաստ պայմաններ։

2. Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր. ..

Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարր, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որից կազմված են կենդանի օրգանիզմները:

3. Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր…..

Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։

4. Ի՞նչ  է  «Նիտրատային  աղետը «։

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

 

Рубрика: Քիմիա, Քիմիա նախագծեր

Առանց ջրի կյանք չկա…

Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:

hndkakan-ivkianos

Ջուրն զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: 

Հետաքրքիր փաստեր

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:

jur-634x445
Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
Հետաքրքիր փաստեր ջրի մասին

0-771. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :

3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :


4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :


5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :

6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :


7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում , երբ ձյունը կազմում է 85% : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:

Рубрика: Քիմիա, Քիմիա նախագծեր

Ջրածինը՝ որպես ապագայի վառելանյութ

flat,550x550,075,f.u2

Ջրածինը տիեզերքի ամենատարածված տարրն է։ Ջրածին գազը թունավոր չէ և օժտված է մեծ ջերմատվությամբ։ Դրա մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից՝ միայն 46 կՋ։ Ընդ որում՝ մթնոլորտն աղտոտող ոչ մի վնասակար նյութ չի առաջանում, որն անխուսափելի է վառելիքի ցանկացած այլ տեսակի պարագայում։ Ջրածինը էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է, միակ վերջանյութը ջուրն է։ Այն հեշտությամբ կարելի է տեղափոխել և բաշխել սպառողներին սովորական խողովակաշարով, որոնցով այսօր տեղափոխվում է բնական գազը։

Ջրածինը էլեկտրաէներգիա կարելի է ստանալ ոչ միայն ներկայիս ջերմաէլեկտրակայանում, այլև ավելի մեծ արդյունավետությամբ՝ վերջերս ստեղծված էլեկտրաքիմիական գեներատորներում (ԷՔԳ), այսպես կոչված՝ «վառելիքային սնուցիչներում»:

Գալվանական սնուցիչից և կուտակիչից ԷՔԳ-ները էականորեն տարբերվում են նրանով, որ այստեղ ելանյութերը՝ վառելիքը և օքսիդիչը, պարունակվում են ոչ թե անմիջապես կառուցվածքի մեջ, այլ պահվում են առանձին տարողություններում և տրվում են գեներատորին միայն աշխատանքի պահին։ Շատ մասնագետների կարծիքով՝ ջրածնային ներքին այրման շարժիչն ու էլեկտրաքիմիական գեներատորն են պայմանավորելու ավտոմոբիլային փոխադրամիջոցի վաղվա օրը։

Ի՞նչն է, սակայն, խանգարում ջրածնի՝ որպես մաքուր վառելիքի ավելի լայն կիրառությունը։ Գլխավոր խոչընդոտը վառելիքի մյուս տեսակների համեմատությամբ ջրածնի բարձր ինքնարժեքն է։ Այժմ այն հիմնականում ստանում են նավթից, բնական գազից և քարածխից:

Շատ մեծ հեռանկար է կապվում արեգակնային էներգիայի միջոցով ջրի քայքայման հետ, որը հետազոտության առարկա է գրեթե բոլոր զարգացած երկրների փորձարաններում։ Արեգակի էներգիայի փոխակերպման հետազոտությունները կատարվում են լուսաէլեկտրաքիմիական, միկրոկենսաբանական և զուտ քիմիական եղանակներով։

Рубрика: Քիմիա, Քիմիա նախագծեր

Համար մեկ տարրը Տիեզերքում` Ջրածին

Համար մեկ տարրը Տիեզերքում` Ջրածին: Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում:

Անհատական-հետազոտական  աշխատանք՝<<Ջրածինը  որպես  ապագայի  վառելանյութ:>>

Իզոտոպները միևնույն քիմիական տարրի ատոմներն են, որոնք ունեն միջուկի միևնույն լիցքը, սակայն միջուկում նեյտրոնների թիվը տարբեր է, հետևաբար ունեն տարբեր զանգվածային թվեր։

Առաջադրանք 1. Որոշենք ջրածնի իզոտոպների բաղադրությունը՝ պրոտիում (H), դեյտերիում (H), տրիտիում (H)

Պրոտիում (H)՝ զանգվածային թիվ-1, (1p,0n)1e

Դեյտերիում (H)՝ զանգվածային թիվ-2, (1p, 1n)1e

Տրիտիում (H)՝ զանգվածային թիվ-3, (1p,2n)1e

Առաջադրանք 2. Որոշենք սովորական ջրի, ծանր ջրի և ռադիոակտիվ ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածները։

M2 (H2O)=2*1+16=18

M2 (D2O)=2*2+16=20

M2 (T2O)=2*3+16=22

M2 (T2O)=3*2+18=24

Рубрика: Քիմիա, Քիմիա նախագծեր

Ֆոսֆոր

287

Ֆոսֆոր, քիմիական տարր, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 30,97376։ p տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 3s2Зр3, К և Լ թաղանթները լրացված են։ Բնական ֆոսֆորը բաղկացած է միայն 31Р կայուն իզոտոպից։ Ֆոսֆորի հայտնաբերումը վերագրվում է համբուրգցի ալքիմիկոս Հ․ Բրանդին, որն ստացավ երկնագույն լուսարձակող նյութ՝ «սառը կրակ»։ Հայտնաբերել է Հենինգ Բրանդը 1669 թվականին։ Բնության մեջ գտնվում է միայն միացությունների ձևով։ Հանդես է գալիս մի քանի ալոտրոպ ձևափոխություններով։ Ոչ մետաղ է։

Անունն ստացել է շնորհիվ իր լուսարձակելու հատկության։ Ֆոսֆորափայլ բառն սկզբում ունեցել է ֆոսֆորի արձակած լույսի նշանակությունը, հետագայում սկսել է գործածվել որպես առարկաների արձակած սառը լույս ընդհանրապես։

Ֆիզիկական հատկություններ

Ֆոսֆորը բնության մեջ տարածված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 9,3․10−2% ։ Ֆոսֆորը բնորո\ հոտով, անգույն, մոմակերպ, թունավոր նյութ է, ստացվում է ֆոսֆորի գոլոր\իները սառեցնելիս։

Հալման ջերմաստիճանը 44,1 °C, եռմանը՝ 280,5 °C, խտությունը՝ 1828 կգ/մ3։ Օդում (40 °C-ում) ինքնաբռնկվում է (պահում են ջրի տակ)։ Բաղկացած է Р4 մոլեկուլներից (Ֆոսֆորի մյուս ձևափոխություններն ատոմական պոլիմերներ են)։ Տաքացնելիս 250-300 °C դանդաղ փոխարկվում է կարմիր ֆոսֆորի։ Այն առաջացնում է բյուրեղական մի քանի ձևափոխություններ, որոնք 416-423 °C-ում սուբլիմվում են և ունեն 2000-2400 կգ/մ3 խտություն։

Քիմիապես ավելի պասսիվ է, օդում բռնկվում է 240-250 °C տաքացնելիս, համարյա թունավոր չէ։ Չի լուծվում ջրում և ծծմբածխածնում։ Ապրանքային կարմիր ֆոսֆորը գործնականորեն ամորֆ է, գույնը՝ կարմրաշագանակագույնից մանուշակագույն։

Սպիտակ ֆոսֆորը ճնշման տակ (մոտ 15 000 մթնոլորտ) տաքացնելիս՝ 200-220 °C, փոխարկվում է սև ֆոսֆորի (նման է գրաֆիտին, կիսահաղորդիչ է)։

Հեղուկ և գազային ֆոսֆորը բաղկացած է P4 մոլեկուլներից։ Ֆոսֆորը տիպիկ ոչ մետաղ է, քիմիապես ակտիվ է։ Միացություններում գերազանցապես կովալենտական է, ցուցաբերում է -3, +3 և +5 օքսիդացման աստիճաններ (արժեքականությունը 3 և 5, հազվադեպ 4, 1 և 4)։ Առաջացնում է սահմանափակ թվով իոնական միացություններ (Na3P, Ca3P2 և այլն)։ Ֆոսֆորը վերականգնիչ է, օքսիդացնող հատկությունները շատ թույլ են արտահայտված։ Ֆոսֆորի երկու կարևոր ալոտրոպ ձևերն են՝ սպիտակ ֆոսֆորը և կարմիր ֆոսֆորը։ Սև ֆոսֆորն ստացվում է սպիտակ ֆոսֆորը բարձր (շուրջ 1200 մեգապասկալ) ճնշման տակ տաքացնելիս։

Քիմիական հատկություններ 

Ջրածնի հետ անմիջականորեն չի միանում։ Ֆոսֆինը՝ РН3, ստացվում է կալցիումի ֆոսֆիդի՝ СаР2 և ջրի փոխազդեցությամբ։

Հայտնի են նաև ֆոսֆորի հեղուկ (երկֆոսֆին՝ Р2Н4) և պինդ ջրածնական միացությունները։

P-ի այրման հետևանքով առաջանում է հնգօքսիդը՝ Р4О5, թթվածնի անբավարարության դեպքում՝ եռօքսիդը (Р4Об)։ Գոյություն ունեն նաև ֆոսֆորիի այլ օքսիդներ՝ P4О, P4О2, P2O5, (PО2)n, P4О7, P4О8,PО և այլն։

Բնության մեջ

Դեպի թթվածինը ունեցած իր բարձր ակտիվության հետևանքով, ֆոսֆորը բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում։ Նա գտնվում է բուսահողում և հանքերում միայն ֆոսֆորական թթվի աղերի ձևով, առավելապես ֆոսֆորաթթվական կալցիումի կամ կալցիումի ֆոսֆատ՝ աղի ձևով։ Այն գլխավոր հանքերը, որոնց բաղադրության մեջ մտնում է այդ աղը, ապատիտը ու ֆոսֆորիտն են։

Կենսաբանական նշանակություն

Բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում են ֆոսֆորական պարարտանյութեր։

Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու և կենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։

Ֆոսֆորի առողջարար հատկությունները

Ֆոսֆորը նպաստում է առողջ ոսկորների ձևավորմանը, մարսողության լավացմանը, արտաթորմանը, սպիտակուցների ձևավորմանը, հորմոնների կարգավորմանը, էներգիայի  արձակմանը, բջիջների վերականգնմանը, քիմիական ռեակցիաների իրագործմանը  և սննդարար նյութերի օգտագործմանը: Ֆոսֆորը կարևոր է նաև ուղեղի, երիկամների, սրտի  աշխատանքի և նաև արյան շրջանառության համար:

Ֆոսֆորի  ոչ բավարար քանակից առաջանում է ոսկորների թուլություն, ատամների կարիես, ռախիտ հիվանդությունը և այլ ոսկրային հիվանդություններ: Ֆոսֆորի պակասի մյուս նախանշաններից են ախորժակի, կենսունակության բացակայությունը, թմրությունը, դողը, քաշի անկումը և աճի դանդաղեցումը:

Ֆոսֆոր պարունակող սննդամթերքը

Ֆոսֆոր պարունակում են միսը, ընկուզեղենը, լոբազգիները, արևածաղկի սերմերը, բրինձը, սպիտակ հացը, կարտոֆիլը, բրոկոլին, սիսեռը, թյունոսը, խոզի միսը, ոչ ալկոհոլային խմիչքները և  կաթնամթերքը:

Ֆոսֆորի օգտակար հատկությունները

Ոսկորների ձևավորում: Ֆոսֆորը կարևոր դեր է կատարում ոսկորների և ատամների ձևավորման և դրանց պահպանման համար: Կալցիումի հետ միասին ֆոսֆորն ամրացնում է ոսկորները, ատամի էմալը և ապահովում լնդերի առողջությունը: Հայտնի է, որ ֆոսֆորն օգնում է թեթևացնելու ոսկորների օստեոպորոզ հիվանդությունը:

Մարսողություն: Ֆոսֆորը կարևոր դեր ունի մեր օրգանիզմի  ճիշտ մարսողության համար: Ֆոսֆորի շնորհիվ ռիբոֆլավինը և նիացինը հեշտ են մարսվում:

Արտաթորում: Ֆոսֆորը պահպանում է երիկամների առողջությունը: Արտաթորման հետևանքով այն հեռացնում է հեղուկը երիկամներից:

Թուլություն: Ֆոսֆորը բուժում է թուլությունը, թմրությունը, հոգնածությունը: Չափահասների մոտ պետք է լինի 1200մգ չափաքանակով ֆոսֆոր: Սեռական թուլությունը նույնպես բուժվում է համապատասխան ֆոսֆորի չափաքանակով:

Ուղեղի ֆունկցիա: Ֆոսֆորն ուղեղի բջիջների անբաժան մասն է կազմում և նպաստում է մի շարք ֆունկցիաների կարգավորմանը: Օրգանիզմում համապատասխան քանակության ֆոսֆորի առկայությունն ապահովում է ուղեղի նորմալ գործունեությունը:

Սպիտակուցների ձևավորում: Ֆոսֆորը նպաստում է սպիտակուցների ձևավորմանը, որն էլ կարևոր է համարվում վերարտադրողական գործընթացների համար: Ֆոսֆորի շնորհիվ օրգանիզմը կարողանում է օգտագործել սպիտակուցները` բջիջների աճը և վերականգնումն ապահովելու համար: Այն օգնում է նաև յուրացնելու ածխաջրերը և ճարպերը:

Հորմոնային հավասարակշռություն: Ֆոսֆորը կարգավորում է հորմոնների հավասարակշռությունը մեր օրգանիզմում: Այն ապահովում է հատկապես վերարտադրողական համակարգի համար կարևոր հորմոների հավասարակշռված առկայությունն օրգանիզմում:

Էներգիայի արձակում: Նյութափոխանակության պրոցեսում ֆոսֆորը սննդարար նյութերից քաղում է էներգիա, որն էլ օգտագործում է օրգանիզմի կենսունակությունն ապահովելու համար: Այն մատակարարում է այս  էներգիան մարմնի տարբեր օրգաններին:

Բջիջների վերականգնում: Մեր մարմնի բջիջներն ամենօրյա ակտիվ գործունեության հետևանքով մաշվում են և վնասվում, իսկ ֆոսֆորն այն հանքանյութն է, որը վերականգնում է վնասված բջիջները և  նպաստում նոր բջիջների պատշաճ զարգացմանը:

Քիմիական ռեակցիաներ: Ֆոսֆորն ակտիվորեն մասնակցում էմեր մարմնում տեղի ունեցող տարբեր քիմիական ռեակցիաներին: Ի հավելումն դրա` օգնում է, որպեսզի հեշտ յուրացվեն օրգանիզմ մտնող սննդարար նյութերը: