Рубрика: Անգլերեն, Uncategorized

Distance learning English

1. Write an essay or interesting facts about Salvador Dali and Picasso.

10 interesting facts about Salvador Dali

10 interesting facts about Pablo Picasso

2. Write most common phrases in English, translate them and learn by heart.

Break a leg-Հաջողություն

On the ball-Լավ գործ անել

Costs an arm and a leg-Շատ թանկ

It’s a piece of cake-Դա հեշտ է

As right as rain-Կատարյալ

Snowed under-Զբաղված

Time is money-Արագ աշխատեք

3.Listen to this video, put the link in your blog and answer the questions from the video

1․ You should use a shovel to move earth, snow or sand.

2. You are mu guardian angel.

3. Wear mittens before you ride a motorbike.

4. You look nice on your jacket.

5. She wears a beautiful scarf around her neck.

 

4. Write phrases with «do» and «make»( from each word 15 item), translate words into Armenian and learn them by heart. (Search in Internet » phrases on do and make», there are lot of examples.

to do good-լավ անել

to do nothing-ոչինչ չանել

to do the cleaning-մաքրություն անել

to do time-ժամանակին անել

to do your job-գործ անել

to do the shopping-գնումներ կատարել

to do your hair-սարքել եղունգները

to do some reading-ինչ-որ բան ընթերցել

to do harm-վնաս հասցնել

to do research-հետազոտել

to do a favour-լավություն անել

to do the ironing-արդուկ անել

to do the minimum-անել նվազագույնը

to do the vacuuming-վակում անել

to do your duty-պարտականությունները կատարել

 

to make a booking-ամրագրել

to make a cake-տորթ պատրաստել

to make a decision-որոշում կայացնել

to make a habit-սովորություն դարձնել

to make a promise-խոստանալ

to make fun-զվարճացնել

to make plans-պլանավորել

to make someone angry-ինչ-որ մեկին զայրացնել

to make dinner-ընթրիք պատրաստել

to make a mistake-սխալվել

to make war-պատերազմ դարձնել

to make changes-փոփոխություններ կատարել

to make friends-ընկերանալ

to make an appointment-նշանակել

to make an offer-առաջարկել

 

Рубрика: Քիմիա, Քիմիա Դասարանական աշխատանք, Uncategorized

Գործնական աշխատանք. Օքսիդների ստացումը և հատկությունները

Հիմնային օքսիդի ստացումը և հատկությունները`

Mg—>MgO—>Mg(OH)2—> MgCl2—› Մետաղ—› հիմնային օքսիդ—› հիմք—› աղ

Cu —›CuO —›CuCI2—›CuSO4—›Cu(OH)2—›CuO—›Cu գրեք  բոլոր ռեակցիաների հավասարումները, նշելով  ռեակցիաների տեսակները, դասակարգեք բոլոր  նյութերը և անվանեք

Առանձնացրեք վերօքս   ռեակցիաները և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով

Գրեք իոնափոխանակման ռեակցիաների հավասարումների լրիվ և կրճատ ձևերը:

Փորձ 1. Հիմնային օքսիդ, մագնեզիումի օքսիդի ստացումը՝ մագնեզիումը օդում այրելով՝

2Mg+O—› 2MgO+Q

Փորձ 2. Մագնեզիումի հիդրօքսիդի ստացումը՝ մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով

MgO+H2O —› Mg(OH)2

Համոզվելու համար, որ հիմք է ստացվել օգտագորելու ենք հայտանյութ ֆենոլֆտալեին։ Հայտանյութ ֆենոֆտալեինը ստացավ շատ գեղեցիկ, շատ հրաշալի մորու գույն։

Փորձ 3. Չեզոքացման ռեակցիա՝

Չեզոքացման ռեակցիա է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացող ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր։

Mg(OH)2+HCl —› MgCl2+2H2O

 

Рубрика: Գրականություն, Uncategorized

Գրականություն. 11.08.2019

  1. Նախորդ դասին գրած շարադրանքների ընթերցում, քննարկում։
  2. «Ամերիկյան գրականություն» նախագծով Օ’Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքի ընթերցում.

Նախապատրաստում.

Կարմրամորթ,  ավազակ, փրկագին, երեցփոխ (պատգամավոր) բառերը ինչ սյուժե են հուշում։

Այս բառերը հոշում են, որ պատմվածքը լինելու է դետեկտիվ, արկածային, հանցանքային և շատ հետաքրքիր։

Ընթերցանություն.

  • Գնահատիր ընկերների ձեռնարկումը։

Նրանց ձեռնարկը ես չեմ գնահատի ոչ շատ բարձր և ոչ էլ շատ ցածր, ես կգնահատեմ միջին, որովհետև նրանք չէին ձեռնարկել, որ վերջում կարող էր նրանց որոշածը ձախողվել։

  • Գտիր այն հատվածները, որտեղ գործարար ընկերները աստիճանաբար փոխում են պայմանը։

— Ճիշտն ասած Բիլլ,— ասում եմ ես,— այս փոքրիկ գառնուկը իմ ներվերի վրա էլ է մի քիչ ազդում։ Մենք նրան տուն կտանենք, կմուծենք փրկագինն ու կթողնենք֊կգնանք այստեղից։

Այդ գիշեր նրան տուն տարանք։ Համոզեցինք, որ գնա՝ խաբելով, թե հայրիկը արծաթափող հրացան է գնել, մեկ էլ՝ մոկասիններ, իսկ հաջորդ օրը պետք է գնանք արջ որսալու։

  • Բնութագրիր Էսկվայր Էբենեզեր Դորսեթին։

Էսկվայր Էբենեզեր Դորսեթինը շատ հարուստ մարդ էր, կարելի է և ասել ժլատ չնայած այդ այդքան էլ այդպես չէ, նա ուղղակի խելացի և խորամանկ էր։ Նա շատ լավ գիտեր իր որդուն, թե նա իրեն ինչպես կպահի և այդ ամենից օգտվելով փորձեց մի բան էլ ինքն օգուտ քաղել և գումար վաստակել, հաստատ նրան չէր խանգարի, որ իր տղայի չաճճիության շնորհիվ գումար կորզելը։

  • Պատմության վերնագիրը փոխիր հայկական մի առածով։

Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:

  • Այդ առածը վերնագիր ունենալով վերլուծական շարադրանք գրիր պատմվածքի շուրջ։

Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:

Ինձ թվում է բոլորս էլ սիրում ենք հեշտ տարբերակներ, սակայն միշտ չէ, որ այդ հեշտ տարբերակներն արդյունավետ են լինում և շահավետ։ Եթե ինչ-որ կարևոր բան ես, որոշել անել ապա պետք է շատ մտածել դրա շուրջ, բոլոր տարբերակները հաշվի առնել, ամեն բան պլանավորել, նոր սկսել ինչ-որ բան անելը։ Օրիանակ այս պատմվածքում, երկու ըկերների գումար էր հարկավոր և նրանք, որոշեցին մի հարուստ մարդու երեխայի գողանալ և սպառնալով գումար վաստակել, սակայն նրանք հաշվի չէին առել, որ ամեն բան կարող էր ընդհակառակ գնալ, այլ ոչ թե այնպես, ինչպես նրանք էին գծագրել և դրա պատճառով բավական չէ գումար չվաստակեցին, նաև գումար կորցրեցին։ Ինչը ցույց է տալիս, որ նախքան մի բան անելը պետք շատ մտածել և հանգամանքների մասին նույնպես մտածել։

Рубрика: Անգլերեն, Uncategorized

Alpha and Beta Centauriand…

med_gallery_260595_11558_49066.jpgOn August 24, 2016, astronomers announced the discovery of a rocky planet in the habitable zone of Proxima Centauri, the closest star to Earth (not counting the Sun).

Insignia. Alpha Group (a popular English name), also known as Spetsgruppa «A» or Alfa and officially named Directorate «A» of the FSB Special Purpose Center (TsSN FSB), is an elite, stand-alone sub-unit of Russia’s special forces.

Although Alpha Centauri is the nearest star system to us, it still lies roughly 4.37 light-years away. … For instance, at the space shuttle’s maximum speed of about 17,600 mph, it would have taken roughly 165,000 years to reach Alpha Centauri.

Рубрика: Հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու․ 10.25.2019

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ (ա խոնարհում, չեզոք, պարզ), բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք (ե խոնարհում, ներգործական, պարզ), իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր (ա խոնարհում, չեզոք, պարզ) կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ (ե խոնարհում, ներգործական, պարզ), որ սպանեմ ես էդ հըրեշին։

***

Է՜յ,հըսկեցե՛ք (ե խոնարհում, ներգործական, պարզ), ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք (ե խոնարհման, չեզոք, պարզ), առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր (ա խոնարհում, ներգործական, պարզ) ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Առաջադրանք. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

Լինեի – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

Գայիր – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

Անցնեիր – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

Նայեինք – ըղձական, անցյալ, ներգործական, պարզ

Ժպտայինք – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

փոխել – անորոշ դերբայ, ուղղական, ներգործական

գնալիս – անորոշ դերբայ, գործիական, չեզոք

փաթաթած – հարակատար դերբայ

ընկնելու – անորոշ դերբայ, սեռական, չեզոք

երկարած – հարակատար դերբայ

անցնելիս – անորոշ դերբայ, գործիական, չեզոք

բախելով – անորոշ դերբայ, գործիական, ներգործական

դնելով – անորոշ դերբայ, գործիական, ներգործական

կուզի – ենթադրական

կկշռեր – ենթադրական

կանցներ – ենթադրական

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

պիտի գա – հարկադրական, չեզոք

հագած – հարակատար, ներգործական

ճառագած – հարակատար, չեզոք

պիտի ժպտան – հարկադրական, չեզոք

պղծել – անորոշ դերբայ, ուղղական, ներգործական

պիտի գովեն – հարակդրական, ներգործական

Рубрика: Գրականություն, Uncategorized

Գրականություն․ 10.21.2019

Արվեստագետը ըստ Իսահակյանի։ Հայտնի արվեստագետներին կապող առանձնահատկություններ։ «Ռավեննայում» բանաստեղծությունը։ Ներկայացրու տպավորությունդ բանաստեղծությունից։

Կարդա բանաստեղծության մասին նաև այս գրառումը ։ Գրառիր՝ ինչ սովորեցիր Ավ. Իսահակյանի մասին և ինչ իմացար նրա «Ռավեննայում» բանաստեղծության մասին։

Այս բանաստեղծությունը կարդալով հասկացա, որ Ավ. Իսահակյանը ինչ-որ կարոտ զգում, ինչ-որ մեկին էր սպասում և փորձում էր գտնել։ Գրառումից հասկացա, որ նա ապրում էր ուրիշ երկրում և այնտեղ նա հիշում էր Հայաստանը, իր բնորրանը և իրեն թվում էր թե նա այնտեղ է։ Իր տղան շատ հհետաքրքիր բաներ էր պատմում Իսահակյանի մասին, որը կարող եք կարդալ գրառման մեջ։