Рубрика: Թարգմանություններ, Խորացված

Թարգմանությունների հաշվետվություն

Ինչ է մոտիվացիան և ինչպես մոտիվացվել

Լուսանկարիչներ, ովքեր փոխել են աշխարհը

Ինչպե՞ս Սթիվ Ջոբսը փոխեց աշխարհը

Հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը

Գեղեցկության նոր չափանիշները ժամանակակից աշխարհում

Իմ աշխարհը փոխող մարդիկ

Ֆեմինիզմը առաջ և հիմա

Рубрика: Թարգմանություններ, Խորացված

Ինչ է մոտիվացիան և ինչպես մոտիվացվել

Ցանկացած նպատակին հասնելու ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ լինի դա աշխատասիրությունը, վաղ արթնանալը, սովորություն ձեռք բերելը կամ մարզվելը, այդ նպատակին հասնելու մոտիվացիա գտնելն է:

Մոտիվացիան բանալին է, բայց ամենևին էլ հեշտ չէ այն գտնել ամեն օր։

Ինչպես է աշխատում մոտիվացիան

Նախքան կոնկրետ մեթոդներին անցնելը, օգտակար է իմանալ, թե ինչ է մոտիվացիան և ինչպես է այն գործում:

Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը, խթանում է ձեր առաջ գնալուն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ինչի պատճաով էլ դուք վաղ արթնանում եք մարզվելու կամ նախագիծն ավարտելու համար:

Ավելի հաճախ, դրական մոտիվացիան ավելի լավ է աշխատում. եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ապա շատ ավելի լավ աշխատանք կկատարեք, քան երբ փորձում եք խուսափել անցանկալի սցենարից:

Այսպիսով, մոտիվացիան ինչ-որ բանի հասնելու ցանկությունն է: Երբեմն դուք չեք ցանկանում վաղ արթնանալ և շատ քնկոտ եք, բայց եթե իսկապես վաղ արթնանալու պատճառ ունեք, անհամբեր վեր եք թռչում անկողնուց: Այս տեսակի մոտիվացիան ամենալավն է աշխատում։

Ինչու է հարկավոր մոտիվացիան

Մոտիվացիան գործողությունների խթան է և ցանկացած մասնագիտական ​​և անձնական աճի անբաժանելի մաս: Մոտիվացիայի համակարգն անմիջականորեն կապված է յուրաքանչյուր մարդու հոգեբանական բնութագրերի հետ, քանի որ խառնվածքի իմացության շնորհիվ կարող եք մոտեցում ընտրել յուրաքանչյուր աշխատակցի: Օրինակ, խոլերիկ մարդիկ նախընտրում են ակտիվ աշխատանքը, որը ներառում է շատ շարժումներ, մինչդեռ մելանխոլիկ մարդիկ նախընտրում են նստակյաց, միապաղաղ գործողություններ: Մարդու մոտիվների իմացությունը օգնում է նրա համար հարմարավետ միջավայր կազմակերպել, ինչը նպաստում է արտադրողականության աճին։

Մոտիվացիայի տեսակներ

Մոտիվացիան բաժանվում է ներքին և արտաքին տեսակների: Սակայն նրանց միջև սահմանները պայմանական են։ Հաճախ է պատահում, որ մարդու վրա միաժամանակ աշխաատելու տարբեր ցանկություններ են առաջանում։

Ներքին

Այն բնութագրվում է անձնական նպատակների, մարդկային հատկանիշների կիրառմամբ: Որպես դրդապատճառ օգտագործվում են նրա անձնական ձգտումները, հետաքրքրությունները, հաճույքներ և կատարված աշխատանքից բավարարվածության զգացումը։

Ներքին մոտիվացիայի օրինակներ՝

  • Ձեռքբերումներ. Սա մոտիվացիա է այն աշխատակիցների համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են բարդ խնդիրների լուծման գործընթացում, ձգտում են բարելավել իրենց մասնագիտական ​​հմտությունները և հաստատել իրենց կոմպետենտությունը: Նոր հաղթանակներն ու հաջողությունները նրանց դրդում են մասնագիտական ​​աճի։
  • Անձնական զարգացում. Այն բաղկացած է նոր բաներ սովորելու ցանկությունից, և գիտելիքի օգնությամբ, մարդը փոխակերպում է ոչ միայն շրջապատող աշխարհը, այլև ինքն իրեն։
  • Ձգտելով իշխանությանը. Դա ձեզ դրդելու միջոց է՝ վերահսկելու ձեզ շրջապատող մարդկանց կամ ձեր կյանքը:

Արտաքին

Արտաքին մոտիվացիան այն խթաններն են, որոնք գտնվում են անձից դուրս: Սրանք արտաքին աշխարհի տարրեր են, որոնք որոշակի արտոնություններ են տալիս կամ, ընդհակառակը, որոշակի սահմանափակումներ են խոստանում։ Արտաքին մոտիվացիան կախված չէ մարդուց, քանի որ այն կառուցված է տվյալ պահին զարգացած այլ մարդկանց, օրենքների, կանոնների և հանգամանքների վրա։

Արտաքին մոտիվացիայի օրինակներ՝

  • Դրամական պարգև. Աշխատանքի կատարման համար ֆինանսական խթանները ամբողջ աշխարհում մոտիվացիայի ավանդական միջոց են: Փողը արտաքին մոտիվացիայի ամենապարզ տեսակներից է, քանի որ համարվում է աշխատանքի համընդհանուր պարգև։
  • Վաստակի ճանաչում. Կատարված աշխատանքի համար ոչ նյութական պարգևատրման մեթոդ, որը բաղկացած է այն մարդու բարոյական բավարարվածությունից, ում աշխատանքը գնահատվում և տարբերվում է մնացածից:
  • Վախ. Սա այն մարդկանց մոտիվացիան է, ովքեր խնդրահարույց իրավիճակներից խուսափելու մեծ ցանկություն ունեն։

Մոտիվացված մարդկանց նշաններ

  • Լավատեսություն — մոտիվացված մարդիկ նախապես վստահ են, որ իրենց ծրագիրը կկատարվի, իսկ արդյունքը կլինի գերազանց
  • Հաստատակամություն — նրանց համար խոչընդոտները չեն դառնում անլուծելի խնդիր
  • Ակտիվություն — մեծ ոգևորություն, որն օգնում է կանգ չառնել նպատակին հասնելու ճանապարհին
  • Կենտրոնացում — մարդիկ չեն շեղվում մանրուքներից, շարժվում են դեպի նպատակը
  • Վստահություն — այդպիսի մարդիկ գիտակցում են իրենց՝ որպես ամբողջական անձնավորություն՝ խնդիրներով և թերություններով, նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել ուժեղ կողմերը և մշակել թույլ կողմերը

Հոգեբանության մեջ

Հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մոտիվացիայի ազդեցությունը մարդու ցանկությունների, կարիքների և վիճակի վրա: Հոգեբանության մեջ կան տարբեր հասկացություններ մոտիվացիայի առաջացման մասին: Օրինակ, վարքագիծը ասում է, որ անհրաժեշտություն է առաջանում, երբ օրգանիզմը շեղվում է իդեալից։ Եթե ​​մարդը քաղցած է, ապա նա ունի իդեալին վերադառնալու մոտիվացիա, այսինքն՝ դեպի հագեցում, իսկ այս դեպքում նրա հիմնական շարժիչ ուժը ուտելու ցանկությունն է։

Մոտիվացիայի փուլերը

Մոտիվացիան գործընթաց է, որը բաժանված է մի քանի հիմնական փուլերի՝

  • Բավարարվելու անհրաժեշտության առաջացումը
  • Անհրաժեշտության բավարարման ուղիների որոշում
  • Նպատակի կարգավորում
  • Աշխատանք ընտրված ուղղությամբ

Հաջողակ աշխատանքով մարդը հասնում է պարգևների ու գոհանում։ Պարգևատրումների բացակայության դեպքում տուժում է ապագա գործողությունների արդյունավետությունը, քանի որ հաջորդ անգամ մարդուն ավելի դժվար կլինի մոտիվացնել:

Ինչպե՞ս ինքդ քեզ մոտիվացնես

Կարևոր է սկսել ճիշտ մոտիվացիայով, քանի որ լավ մեկնարկը կարող է երկար ժամանակ պահպանվել: Ահա մի քանի խորհուրդ՝

  • Սկսեք քչից

Սա մոտիվացիայի ամենակարևոր խորհուրդներից մեկն է։ Մի սկսեք շատից: Ավելի լավ է սկսել հեշտ նպատակից, ապա շարունակել առաջ գնալ:

Օրինակ, եթե ցանկանում եք սպորտով զբաղվել, կարող է ձեզ թվալ, որ առաջին օրվանից պետք է ինտենսիվ մարզումներ կազմակերպել՝ մեկ ժամ կամ ավելի: Ոչ, փոխարենը փոքր քայլեր արեք: Պարզապես պարապեք 2 րոպե: Գուցե հիմարություն թվա, բայց դա աշխատում է:

Շարունակեք նույն ռեժիմով մեկ շաբաթ։ Կարող եք շատացնել ժամանակը, բայց պահեք նվազագույնը: Դա այնքան հեշտ է, որ անհնար է ձախողվել: Մեկ ամսից դուք կզբաղվեք 15-20 րոպեով, իսկ վեց ամսից դուք կարող եք դառնալ մոլի մարզիկ:

Դրեք ձեր դիմաց մեկ նպատակ

Մարդիկ իրենց դիմաց դնում են շատ նպատակներ և փորձում են դրանց հասնելու համար շատ բաներ անել։ Այն սպառում է էներգիան և մոտիվացիան: Սա, թերևս, ամենատարածված սխալն է:

Եթե դուք միաժամանակ փորձում եք հասնել երկու կամ ավելի նպատակների, չեք կարող պահպանել ձեր էներգիան և կենտրոնանալ: Դա հնարավոր է միայն պետությունների ղեկավարների և խոշոր կորպորացիաների համար։ Պետք է ընտրել մեկ նպատակ և ամբողջությամբ կենտրոնանալ դրա վրա։

Մոտիվացիա պահպանելու ուղիներ

Մոտիվացիայի երկրորդ բաղադրիչը ինքդ քեզ աջակցելն է։ Միգուցե ինչ-որ նոր բան է մտել ձեր կյանք, և հին նպատակն այլևս առաջնահերթություն չէ: Հնարավոր է ինչ-որ նպատակին հասնելու համար, դուք ամեն օր աշխատել եք, բայց եկել է մի պահ, որ մեկ-երկու օր դադարել եք աշխատել և հետո նորից վերսկսելու համար ձեզ հարկավոր է եղել մոտիվացիա, որը ձեզ մոտ բացակայել է։

Դադարեք

Երբ սկսում ես քայլեր անել դեպի նոր նպատակը, երբեմն չես համբերում, թե երբ ես սկսելու: Դուք լի եք հուզմունքով, և ձեր ոգևորությունը սահմաններ չունի: Երբեմն թվում է, թե դուք կարող եք ամեն ինչ անել։ Էներգետիկ մեկնարկից անմիջապես հետո պարզվում է, որ մարդն ունի սահմաններ, և ոգևորությունը թուլանում է:

Բացահայտումն այն է, որ երբ հենց սկզբում շատ էներգիա ես ունենում և ցանկանում ես քրտնաջան աշխատել, ամենակարևորը դանդաղեցնելն է։ Ձեզ թույլ մի տվեք անել այն, ինչ ուզում եք: Կատարեք ձեր ծրագրածի 50-75 տոկոսը։

Ուղղակի սկսեք

Լինում են օրեր, երբ դուք պարզապես չեք ցանկանում դուրս գալ փողոց և քայլեր ձեռնարկել ձեր նպատակին հասնելու համար: Մտածելու փոխարեն, թե որքան դժվար է այդ ամենը և որքան ժամանակ կպահանջվի, հասկացրեք ինքներդ ձեզ, որ պարզապես պետք է սկսել:

Կա կանոն՝ պարզապես հագեք կոշիկները և փակեք դուռը ձեր հետևից։ Դրանից հետո ամեն ինչ բնական է ընթանում։ Երբ նստում ես առանց գործի, մտածում ես առաջադրանքի մասին և հոգնած ես զգում, ամեն ինչ դժվար է թվում։ Բայց երբ սկսում ես, կյանքն ավելի հեշտ է դառնում:

Բացասական մտքերը փոխարինեք դրականով

Կարևոր է սկսել վերահսկել ձեր մտքերը և գիտակցել, որ ներքին երկխոսությունը մոտիվացնող է: Պարզապես մի քանի օր անցկացրեք՝ բացասական մտքերը վերլուծելով։ Այնուհետև ևս մի քանի օր անց փորձեք ազատվել այդ բացասական մտքերից՝ դրանք սխալ անվանեք, իսկ հետո դրանք փոխարինեք համապատասխան դրական մտքերով:

Միֆեր մոտիվացիայի մասին

Մարդու մոտիվացիան բաղկացած է տարբեր գործոններից, ինչի պատճառով էլ շատ անօգուտ խորհուրդներ են հայտնվել։ Հիմնական միֆերն են՝

  • Եթե ​​դուք գրեք ձեր նպատակները, դա անպայման կհանգեցնի գերազանց արդյունքների: Ենթադրվում է, որ նպատակների մասին խոսելը և դրանց մասին գրելը բացարձակապես երաշխավորում են հաջողությունը, քանի որ դա մեծացնում է պլանների վրա կենտրոնացումը:
  • Պետք է հնարավոր ամեն ջանք գործադրել։ Հետևելով այս խորհրդին՝ հեշտ կհիասթափվեք՝ առանց ձեր հնարավորությունները հաշվարկելու: Իսկ նպատակին լիովին հասնելւ փոխարեն, կունենք կիսատ թողած նպատակ, որն այլեւս մարդն ի վիճակի չէ իրականացնել։
  • Պետք է պատկերացնել հաջողությունը: Պարզապես վիզուալիզացիան անօգուտ գործիք է, եթե այն չի ապահովվում գործողություններով: Սա կարճաժամկետ հեռանկարում կարող է ոգեշնչել մարդուն, բայց ընդհանուր առմամբ անարդյունավետ գործիք կլինի նրա նպատակներին երկարաժամկետ հասնելու համար։

Վերլուծություն՝

Մոտիվացիա ասվածը մեր օրերում կարծես կորցրել է իր նշանակությունը, որովհետև այն շատ է օգտագործվում և կարծես դարձել է ամենամեծ պատճառաբանումներից մեկը։ Իրականում մոտիվացիան շատ կարոևր բան է և շատ լավ է, որ այն մարդ ունենում է և իր աշխատանքը կատարում է մոտիվացված, նպատակներ և երազանքներ ունի, որոնց պատրաստվում է հասնել։ Բայց մեր օրերում մարդիկ խառնում են ալարկոտությունը, անպատասխանատվությունը մոտիվացիայի հետ և ամեն անգամ, երբ չեն ցանկանում ինչ-որ աշխատանք կատարել, ասում ե՝ մոտիվացիա չունեմ, կորել է մոտիվացիաս, չեմ կարողանում աշխատել, ինձ մոտիվացիա է հարկավոր աշխատելու համար, բայց քանի որ չունեմ՝ չեմ աշխատի, նպատակներիս չեմ հասնի, այլ ուղղակի կնստեմ և կսպասեմ, մինչև որ մոտիվացիաս գա։ Էսպես մտածելով՝ հնարավոր է երբեք էլ չանցնես գործի և քո աշխատանքները և պարտականությունները մնան և կուտակվեն։ Պետք է հասկանալ, որ հաճախ մոտիվացիան չի կարող լինեն պատճառաբանում, որովհետև դրանք քո պարտականություններն են, և դու դրանք պարտավոր ես կատարել և երբ քեզնից պահանջեն այն ինչ պարտավոր ես անել, բայց չես արել մոտիվացիայի բացակայության պատճառով, դա մարդկանց չի հետաքրքրելու, և նրանք պահանջելու են ձեր աշխատնքը, ինչ կարող է շատ մեծ խնդիրների առաջ հագեցնել։ Պետք է նստել և սկսել անել, հնարավոր է, որ դուք չեք ցանկանում, զլանում եք, «ՄՈՏԻՎԱՑԻԱ» չունեք, բայց ով է ասել, որ աշխատանք կատարելիս միշտ պետք է ցանկանաք և ունենաք մոտիվացիա, հաճախ դրանք ձեզ նեղություն պատճառելով, չցանկանալով, բայց ստիպված պետք է անեք, որովհետև դուք պատասխանատու եք այդ ամենի համար։  Իսկ ինչ վերաբերվում է մոտիվացիային, դրա աղբյուրը կարող է դառնալ ձեզ համար ինչ-որ մարդ, ում գործունեությունը, կյանքը, հենց ինքը կոգեշնչի ձեզ, որպեսզի անցնեք գործի։ Կամ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել գրքերը, ֆիլմերը, սերիալները, որոնց մեջ դուք նույնպես կարող եք գտնել խթան աշխատելու համար։ Եվ այդպես շարունակ, ամեն մարդու համար տարբեր բաներ կարող են դառնալ մոտիվացիայի աղբյուրը, որովհետև մոտիվացիա ասվածը շատ լայն է և անգամ ոմանց համար կարող են հենց իրենք դառնան իրենց մոտիվացիայի աղբյուրը։ Կարևորը շատ չուռճացնել և իմաստազուրկ չանել այս երևույթը։

Թարգմանության աղբյուր՝

Что такое мотивация и как мотивировать себя

Рубрика: Հայոց լեզու, Թարգմանություններ

Ինչպես դառնալ ճշտապահ մարդ

Как стать пунктуальным? – Конструктор Успеха

Ճշտապահությունը գերազանց հատկություն է, որն արժանի է հարգանքի: Բայց ի՞նչ անել, եթե անգամ կարևոր հանդիպմանը չես կարողանում ժամանակին ներկայանալ՝ ուշանում ես գնացքից, անընդհատ կշտամբանքներ ես լսում ուշանալու համար։ Անպատասխանատվությունը բուժելի է։

Ճշտապահությունը սովորաբար հասկացվում է որպես բնավորության գիծ, ​​որի շնորհիվ մարդը միշտ և ամենուր ժամանակին է գալիս, երբեք ոչ մեկին չի ստիպում սպասել։ Բայց ճշտապահության հասկացությունը շատ ավելի լայն է: Ճշտապահ մարդը ոչ միայն հարգում է ուրիշների ժամանակը, այլև անսովոր պատասխանատու է՝ նա պահում է իր խոսքը, հիշում է իր խոստումներն ու պարտավորությունները և կատարում դրանք ճիշտ ժամանակին։

Մենք բոլորս սիրում ենք գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր ճշտապահ են և զայրանում ենք, երբ մեզ հիասթափեցնում են: Բայց, արդյո՞ք մենք այդքան բծախնդիր ենք լինում ինքներս մեր հանդեպ: Ուշացել ենք, խոսքեր ենք շաղ տալիս՝ խոստանալով ու խոստումը չկատարելով։ Ընդ որում, մենք մեզ նույնիսկ մեղավոր չենք համարում և վիրավորվում ենք, եթե մեզ դժգոհություն են հայտնում։ Դե ընդամենը մի քիչ ուշացել ենք, բայց դրա համար պատճառներ ունեինք։ Կամ ինչ-որ բան չենք արել, երբ խոստացել ենք, բայց մենք ընդհանրապես ոչ մեկին ոչինչ պարտք չենք:

Եվ եթե անձնական հարաբերություններում անպատասխանատու և ոչ ճշտապահ մարդը դեռ կարող է ինչ-որ կերպ դուրս գալ այդ իրավիճակից և ներում ստանալ, ապա գործատուները շատ բացասական են վերաբերվում նման մարդկանց: Նրանց լուրջ հանձնարարություններ չեն տալիս, քանի որ նրանց վրա հույս դնել հնարավոր չէ, ինչը նշանակում է, որ նրանց պատասխանատու պաշտոն ու կարիերա չի սպասվում ։ Խրոնիկ ոչ ճշտապահության ժամանակ նրանց ուղղակի ազատում են աշխատանքից։

Գործնական հանդիպմանը որևէ մեկի ուշացումը, մասնակիցների կողմից դիտվում է որպես վիրավորանք։ Ստիպել ձեզ սպասել մարդկանց, որոնց ժամը նախատեսված է րոպեով, թույլատրելի է առավելագույնը 15 րոպե: Ավելի երկար ժամանակով ուշացողը վտանգի է ենթարկվում անախորժությունների և կորցնում վստահությունը, քանի որ այդպիսով նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հանդիսատեսի նկատմամբ: Հետաքրքիր է, որ ոչ ճշտապահությունը հատկապես բացասաբար են վերաբերվում եվրոպական երկրներում և Հյուսիսային Ամերիկայում։ Այն երկրներում, որտեղ կիրառվում է իսլամը, ինչպես նաև, օրինակ, Լատինական Ամերիկայում, Իսպանիայում, ժամանակի ընթացքին ավելի փիլիսոփայորեն են վերաբերվում, հետևաբար նույնիսկ նրանք, ովքեր իրենց թույլ են տվել մոտ քառասուն րոպե ուշանալ, խստորեն չեն դատվում:

Ժամանակն ու փողը գնահատող մարդիկ իրենց վերաբերմունքը ճշտապահության նկատմամբ արտահայտում են հետևյալ կերպ՝ «Ճշտապահությունը բիզնեսի հիմնական որակներից է և բիզնեսի հիմնական սկզբունքներից մեկը։ Միշտ պահանջեք դա ենթականերից։ Գործարարների մեջ ուշանալը ծանրագույն մեղքերից է։

Եվ միայն ստեղծագործ բնույթով մարդիկ են իրենց թույլ տալիս կարգավորել ճշտապահությունը: Անգլիացի գրող Էվելին Ուոյի խոսքերով՝ «Ճշտապահությունը ձանձրույթների քաղաքավարությունն է»։ «Ճշտապահությունը ժամանակի գողն է»,- գրել է Օսկար Ուայլդը։

Բայց անկախ նրանից, ինչ վերաբերում է հենց այս ճշտապահությանը, մարդկանց մեջ այս բնավորության գծի բացակայությունը շատ է նյարդայնացնում մյուսներին: «Ոչ ճշտապահությունը դա անփութություն է», — նկատեց մեծերից մեկը, և դժվար է չհամաձայնվել այս խոսքերի հետ:

Ի՞նչն է այս դեպքում խանգարում մարդկանց հավաքված, ճշտապահ ու պատասխանատու լինելուն։

Իմանալով պատճառները՝ ավելի հեշտ է հաղթահարել ցանկացած թերություն, որը բարդացնում է մեր կյանքը։ Իսկ գլխավորը անկարողությունն է։ Մարդը չգիտի, թե ինչպես կառավարի իրեն։ Նա ամեն բան թողնում է հետոյի ժամանակը ծախսում է անիմաստ բաների վրա, ալարում է և այդպես ամեն բան հետաձգում։ «Առջևում ժամանակի վագոն կա», — ասում է նա ինքն իրեն և բռնում է իրեն, երբ այն արդեն սպառվում է: Արդյունքում նա ստիպված է լինում զոհաբերել ինչ-որ գործ կամ ինչ-որ հանդիպում, նա ստում է, դուրս է գալիս և ժամանակի ընթացքում արժանիորեն վաստակում է մարդու համբավ, ում հետ ավելի լավ է չխառնվել։

Ոմանք ուշանում են, քանի որ չեն կարողանում զգալ ժամանակը. նրանց թվում է, թե 15 րոպե է անցել, բայց իրականում անցել է կես ժամ։ Հատկապես հաճախ դա տեղի է ունենում, երբ նրանք «մեկ րոպե»-ով մտնում են սոցիալական ցանց։

Կարելի է ասել, որ խրոնիկ ուշացումը սովորություն է։ Եվ մենք այդպես էլ մարդուն բնութագրում ենք՝ «ուշանալու սովորություն ունի»։ Սա բնածին հատկություն չէ, որով ոչինչ հնարավոր չէ անել՝ գեներին դեմ չես գնա։ Եթե ​​ծնողները ճշտապահ չեն, հավաքված չեն, ապա երեխան, նայելով նրանց, նույն կերպ կմեծանա։ Ինչպես ասում է անգլիական ասացվածքը. «Մի դաստիարակեք երեխաներին, միևնույն է նրանք ձեզ նման են լինելու։ Դաստիարակեք ինքներդ ձեզ։

Բայց եթե անպատասխանատվությունը վատ սովորություն է, ապա, ինչպես յուրաքանչյուր սովորության դեպքում, կարելի է աշխատել՝ դրանից ազատվելու համար։

Ճշտապահության բացակայության այլ պատճառներ էլ կան. Օրինակ՝ չսիրված աշխատանք, անցանկալի հանդիպում, տխուր իրադարձություն։ Ես ընդհանրապես չեմ ցանկանում գնալ, որ ենթագիտակցական մակարդակում ամեն կերպ փորձում ենք հետաձգել տհաճ պահը. պառկում ենք անկողնում մինչև վերջին պահը, շեղվում ենք ավելորդ բաներով և, փաստորեն, անում ենք ամեն ինչ, որպեսզի ուշանանք։

Մարդկանց մի տեսակ կա, որը բավականին գիտակցաբար ուշանում է։ Որոշ կանայք սիրում են ուշանալ հնարավորինս մեծ ուշադրություն գրավելու համար։ Նրանք չես սիրում առաջինը գալ, քանի որ այդ դեպքում նրանք կարող են մնալ գրեթե աննկատ։ Բայց արդյունավետ երևալ, երբ արդեն բոլորը հավաքվել են՝ իրենց ոճով է։ Այժմ ներկաների հայացքներն ուղղված կլինեն միայն իրենց, և նրանց մնում է միայն բարեհաճ ներկայանալ և հասցնել բոլոր հաճոյախոսությունները ընդունել։

Մանիպուլյատորները հաճախ ուշանում են: Նրանց նպատակն է, որպեսզի իրենց սպասեն և հետո կարողանան սակարկել և ավելի արագ հասնել իրենց ուզածին: Նրանք ուշացումով շեշտում են իրենց կարևորությունը, ցույց են տալիս, որ իրենց համար ավելի կարևոր է սեփական շահը, քան սպասողների շահերը։ Ավելին, մյուս կողմը քաջ գիտակցում է, որ փորձում են իրենց մանիպուլացիայի ենթարկել, բայց փորձում է պահպանել պարկեշտության կանոնները և ուղղակի պահանջներ չդնել հարաբերությունները չսրելու համար։ Այնուամենայնիվ, ցավալի երկար սպասումը հոգնեցնում է ցանկացածին, և մարդիկ հաճախ հանձնվում են և գնում են այլ զիջումների, որոնք նախկինում չէին գնա, ինչին ձգտում էր մանիպուլյատորը։

Եվ ահա մենք հասկացել են, որ անպատասխանատվությունը խանգարում է մեզ ապրել՝ ընկերներն են վիրավորվում, աշխատանքի մեջ անախորժություններ են առաջանում։ Եվ այսպես ցանկանում ենք ազատվել այդ վատ սովորությունից։

Ինչի՞ց սկսել

Как быть пунктуальным - wikiHow

Ժամանակի կառավարումից, ձեր ժամանակը պլանավորելու և կառավարելու կարողությունից:

Նախ պետք է շուտ քնել, որպեսզի առավոտյան ևս հինգ րոպե քնելու ցանկություն չառաջանա, որը ձգվում է առնվազն կես ժամ և այդ ժամանակ չեք ուշանա։

Երկրորդ՝ երեկոյան պատրաստում ենք վաղվա համար անհրաժեշտ ամեն բան՝ պայուսակ, սնունդ, հագուստ։ Այնուհետև հավանականությունը, որ մենք ժամանակին կպատրաստվենք և ոչինչ չենք մոռանա, մեծանում է։

Երրորդը՝ մի մեծ խնդիր՝ ինչպիսին է առավոտյան նախապատրաստությունը, բաժանում ենք մի քանի փոքր առաջադրանքների և հաշվարկում, թե որքան ժամանակ է պահանջվում յուրաքանչյուրն ավարտելու համար: Օրինակ՝ 40 րոպե թեթև մարմնամարզության, ցնցուղի, մազերի, դիմահարդարման համար, 15 րոպե շան հետ զբոսանքի համար, 15 րոպե նախաճաշի համար, ևս 15 րոպե պատրաստվելու համար, գումարած մեկ ժամ գրասենյակ տանող ճանապարհի համար և 15 րոպե ավելորդ ժամանակ։ Եթե ​​դուք պետք է աշխատավայրում լինեք առավոտյան ժամը 9-ին, ապա պետք է արթնանաք ոչ ուշ, քան յոթին։ Մենք չենք մոռանում կառավարել ինքներս մեզ և նայել ժամացույցին՝ ստուգելով, թե արդյոք շեղվել ենք գրաֆիկից։

Ամեն ինչ կարծես թե պարզ է, բայց իրականում պարզվում է, որ ոչ բոլորը կարող են հետևել այս կանոններին։ Քանի՞ անգամ ենք ինքներս մեզ ասել, որ այս գիշեր մենք վերջապես քնելու ենք երեկոյան ժամը 22-ից ոչ ուշ, հետո նայելով ժամացույցին՝ պարզել ենք, որ արդեն կեսգիշեր է։

Նրանք, ովքեր սիրում են ուշանալ, առաջարկում են նաև հետևյալ խորհուրդը՝ ժամացույցի սլաքները մի քանի րոպե առաջ դրեք։ Բայց նման մեթոդը կաշխատի, եթե դա անի մեկ ուրիշը, այն էլ միայն մեկ անգամ։ Հետագայում մարդը ապակողմնորոշված ​​ու շփոթված կլինի՝ չիմանալով, թե կոնկրետ որքան ժամանակ է մնացել իրեն։

Որոշ գործատուներ իրենց աշխատակիցներին «օգնում են» չուշանալ։ Եվ պետք է ասեմ, որ նրանց միջոցառումները շատ արդյունավետ են։ Օրինակ՝ ուշացած աշխատակիցները տուգանվում են, ու ամեն րոպե ուշացման հետ տուգանքի չափն ավելանում է։

Աշխատակիցներին սահմանված ժամից մի փոքր շուտ աշխատանքի գնալու մյուս խթանը, որին դիմում են որոշ ընկերություններ, համեղ անվճար նախաճաշերն են։

Առանց ուշացողների հանդիպում, բանակցություններ, հանդիպում, կոնֆերանս սկսելը նույնպես լավ միջոց է այս սովորության հետ վարվելու համար՝ օգնելով նրանց ազատվել դրանից։ «Յոթը մեկին չեն սպասում», — ասում է ասացվածքը:

Դուք կարող եք այլ կերպ վարվել ընկերների կամ ծանոթների հետ, ովքեր անընդհատ ուշանում են. նշանակված ժամից 15 րոպե անց ուղարկեք SMS տեքստով, ինչպիսին է. «Գնացի, այլևս չեմ կարող սպասել»: Մարդիկ, ովքեր հանդուրժում և ներում են ուշացումը, դատապարտված են վատնել իրենց անձնական ժամանակը սպասելով:

Ուշացողներին խորհուրդ է տրվում չնյարդայնանալ, ընդունել այս փաստը և հնարավորինս նվազագույնի հասցնել խնդիրները ուշացումից. նախապես զգուշացրեք սպասողներին։ (Իհարկե, դա վերաբերում է նրանց, ովքեր հազվադեպ են ուշանում):

Բացի այդ, շնչահեղձ, բզբզված սանրվածքով և ճմրթված փողկապով կարևոր հանդիպմանը թռչող մարդը ոչ թե համակրանք է առաջացնում, այլ հեգնանք և ծաղր: Պետք չէ արդարանալ և «լավ» պատճառ բերել՝ հանկարծակի հիվանդ կին, մայր կամ երեխա, դժբախտ պատահար, խցանումներ և այլն: Այնուամենայնիվ, ոչ ոք դրան չի հավատա: Հավաքվածներից յուրաքանչյուրը կարող էր ուշանալ, բայց, այնուամենայնիվ, բոլորը ժամանակին եկան։ Ներս ենք մտնում, ներողություն խնդրում և զբաղեցնում մեր տեղը՝ փորձելով մեր վրա ուշադրություն չհրավիրել։

Թարգմանության աղբյուր՝

Как стать пунктуальным человеком

Рубрика: Թարգմանություններ, Խորացված

Լուսանկարիչներ, ովքեր փոխել են աշխարհը

Այս խորհրդանշական պատկերներից յուրաքանչյուրն օգնել է ձևավորել մեր պատմությունը և փոխել աշխարհը, որտեղ մենք ապրում ենք: Դրանք ամենահզոր և ազդեցիկ պատկերներից են, որոնք երբևէ նկարահանվել են պատմության ամենահայտնի լուսանկարիչների կողմից:

Լուսանկարչությունն օգնել է ամրապնդել պատմությունը՝ այն դարձնելով ավելի շոշափելի և իրական: Այն նաև տեսախցիկը դարձրեց կարևոր գործիք ոչ միայն պատմությունը փաստագրելու, այլև այն փոխելու համար:

#1 Ալֆրեդ Շտիգլիցի հայտնի լուսանկարը The Steerage | 1907 թ

famous photo Steerage by Alfred Stieglitz

20-րդ դարասկզբի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը՝ Շտիգլիցը պայքարում էր, որպեսզի լուսանկարչությանը լրջորեն մոտենան, ինչպես գեղանկարչությանը, որպես արվեստի ամբողջական ձև: Նրա պիոներական աշխատանքը շատերին օգնել է փոխել իրենց վերաբերմունքը լուսանկարչության նկատմամբ։ Նրա Նյու Յորքի պատկերասրահներում ներկայացված էին ժամանակի լավագույն լուսանկարիչներից շատերը:

Նրա խորհրդանշական «The Steerage» պատկերը ոչ միայն ընդգրկում է այն, ինչ նա անվանում էր ուղղակի լուսանկարչություն, այլև առաջարկում է ճիշտ պատկերացում աշխարհի մասին: Այն նաև մեզ տալիս է ավելի բարդ և շերտավոր տեսակետ, որը փոխանցում է աբստրակցիոն պատկերի միջոցով: Եվ ինչպե՞ս են այս ձևերը կապված միմյանց հետ:

Նշում.Շատ տարիներ առաջ քոլեջի իմ լուսանկարչական ծրագրի դասախոսներից մեկը մեզ ցույց տվեց The Steerage-ը և խոսեց այն մասին, թե որքան կարևոր է այն: Ես՝ 21-ամյա տարբերակս, դա չհասկացավ:
Ես խոստովանում եմ, որ ինձանից շատ տարիներ պահանջվեցին հասկանալու նրա հանճարեղությունն ու ուղերձը: Այսպիսով, եթե դուք չեք հասկանում այս նկարը, ապա դուք լավ ընկերների խմբում եք գտնվում։

#2 Քևին Քարթերի վիճահարույց լուսանկարը – Starving Child and Vulture | 1993 թ

famous photo by Kevin Carter showing a small African child starving while a vulture waits behind

Այս պատկերը Պուլիտցերյան մրցանակակիր ևս մեկ պատկեր է: Ինչպես հայտնի է իր սոցիալական ազդեցությամբ, այնպես էլ նրա կողմից բարձրացված էթիկական խնդիրներով:

1993 թվականին հարավաֆրիկացի ֆոտոլրագրող Քևին Քարթերը մեկնեց Սուդան, որպեսզի լուսանկարի այնտեղ տեղի ունեցող սովը: Նրա պատկերը ընկած երեխայի հետ, որտեղ անգղը հետապնդում էր նրան, ոչ միայն առաջացրեց հասարակության վրդովմունքը սարսափելի թեմայի պատճառով: Դա նաև առաջ բերեց բազմաթիվ քննադատություններ՝ ուղղված լուսանկարչի հասցեին, որ նա լուսանկարել է երեխային, այլ ոչ թե օգնել նրան:

Այդ օրվանից հարձակումներ սկսեցին հետապնդել Քարթերին, մինչև նա ինքնասպանություն գործեց 1994 թվականին:

Ի դեպ, մայրը, ըստ երևույթին, եղել է դեպքի վայրում, և երեխային չի սպառնացել թռչունի հարձակման վտանգը: Ուշադրություն դարձրեք, որ այն նկարահանվել է նաև ավելի երկար հեռաֆոտո ոսպնյակով, ինչը տեսարանն ավելի հուզիչ է դարձնում՝ թռչունին ավելի մոտ թվալով երեխային, քան իրականում։

#3 Պուլիտցերյան մրցանակակիր լուսանկարիչ՝ Էդի Ադամս | Saigon Execution | 1968 թ

famous photographers series showing Eddie Adams 1968 Saigon execution photo

Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, ֆոտոլրագրող` Էդի Ադամսը․ 1968 թվականի փետրվարի 1-ին Սայգոնի փողոցներում լուսանկարում էր պատերազմի ավերածությունները:

Հավատալով, որ նա ականատես է եղել բանտարկյալի սովորական մահապատժի: Նա նայեց իր տեսախցիկի տեսադաշտից՝ տեսարանը ֆիքսելու համար։ Բայց այն, ինչ նա գրավեց, բանտարկյալի պատահական սպանությունն էր:

Այս խորհրդանշական լուսանկարը դարձավ Վիետնամի պատերազմի ամենահզոր պատկերներից մեկը: Այն օգնեց խթանել հակապատերազմական շարժումը և դադարեցնել ԱՄՆ-ի ներգրավվածությունը պատերազմում, քանի որ այն կյանքի կոչեց սարսափելի տեսարան՝ տեղի ունեցող բռնության շնորհիվ։

#4 Ջեյմս Նաչթվի | Famine in Somalia | 1992 թ

Somalian woman in a wheelbarrow waiting to be taken to a food station during the famine of 1992.

Չկարողանալով հանձնարարություն ստանալ՝ Սոմալիում տեղի ունեցած սովի փաստագրման համար՝ 1992 թվականին ֆոտոլրագրող Ջեյմս Նաչթվեյը որոշեց մենակ ճանապարհորդել:

Այս, նրա ամենահետաքրքիր պատկերը պատկերում է մի կնոջ՝ ձեռնասայլակի մեջ և սպասում էր, որ իրեն տանեն կերակրման կենտրոն:

Նրա սարսափելի նկարների հրապարակումից հետո, Կարմիր Խաչը ստացավ հանրային աջակցության ամենամեծ ալիքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և կարողացավ փրկել մեկուկես միլիոն մարդու:

#5 Դորոթեա Լանգե | Migrant Mother | 1936 թ

Dorothea Lange's photo Migrant Mother taken in 1936

Resettlement Administration-ի հանձնարարությամբ՝ Դորոթեա Լենգին հանձնարարվեց նկարահանել 1936 թվականի Մեծ դեպրեսիայից ամենաշատ տուժածների վիճակը:

32-ամյա Թոմփսոնին և նրա փոքր երեխաներին Լենգը ստեղծում է այնպիսի մի տեսարան՝ դիտողին ներքաշելով նրա դեմքի ցավը և հոգնածությունը, որը տարիքից երևում է։

Վերադառնալուց հետո Լանգեի հայտնի լուսանկարը դարձավ այս հուսահատ ժամանակաշրջանը փաստելու համար արված 160,000 լուսանկարներից ամենախորհրդանշականը:

Կառավարությունը գործեց՝ տեսնելով տառապանքը և ուղարկեց 20,000 ֆունտ սնունդ:

Թարգմանության աղբյուր՝

20 Of the Most Famous Photographs of All Time

Рубрика: Թարգմանություններ, Խորացված

Ինչպե՞ս Սթիվ Ջոբսը փոխեց աշխարհը

«Ինչպե՞ս Սթիվ Ջոբսը փոխեց աշխարհը», այս հարցի պատասխանը չի կարող լինել միայն վերջնական արդյունքը, որին նա եկել է. Apple-ի արտադրանքի տեխնիկական և դիզայնի գերազանցության համադրության շնորհիվ։ Ոչ, պետք է շատ ավելի խորը նայել՝ ինչպես է նա հասել այս կատարելությանը։ Խնձորի ծառի մասին հնարավոր չէ դատել միայն այն պտուղներով, որոնք տալիս է այն, պետք է նայել արմատներին, առանց որի ոչ մի խնձոր չէր լինի:

Ջոբսի հաջողության ճանապարհը պահանջում է երկաթյա նյարդեր, վճռականություն և խելացիություն: Ոչ բոլորն են կարող անցնել փշոտ ճանապարհով։ Հասարակ տղայից՝ առանց կրթության և նպատակների, մինչև համաշխարհային համբավ ունեցող մարդ:

Սթիվը երիտասարդ, խենթ հիպի էր, ապագայի տեսլական չուներ: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նա հանդիպեց Սթիվ Վոզնյակին և սկսեց հետաքրքրվել տեխնոլոգիայով։ Այն ժամանակ համակարգիչները ֆանտաստիկ աշխարհ էին, բայց Սթիվը վստահում էր իր սրտին, նա լրջորեն զբաղվում էր առաջին համակարգիչները շուկայում առաջ մղելու շուրջ: Ապագա ձեռներեցը վստահեց իր ինտուիցիային և սկսեց գործել։ Ջոբսը գտավ այն, ինչ իսկապես հետաքրքրում էր իրեն։ Հենց այդ պահից Սթիվ Ջոբսն այլևս չէր աշխատում, նա անում էր այն, ինչ սիրում էր, ինչը հետագայում օգնեց նրան հաջողության հասնել։ Հետևաբար, առաջին բանը, որ սովորեցնում է Սթիվ Ջոբսին կյանքը, հետևյալն է. Վստահեք ձեր ինտուիցիային, լսեք ձեր սրտի կանչը, քանի որ այն ինչ-որ կերպ գիտի, թե ով եք դուք իրականում ուզում դառնալ:

getty_96211011_2000134813806405780_414357

Կարծում եմ, որ այս քայլը Ջոբսի կյանքում ամենակարևորն էր՝ գտնել այն, ինչ իսկապես հետաքրքիր է, և անել դա իր ողջ կյանքի ընթացքում: Ջոբսն ասաց. «Ձեր ժամանակը սահմանափակ է, այնպես որ մի ապրեք ուրիշի կյանքով: Մի եղեք դոգմայի պատանդ՝ հետևելով ուրիշների մտքերին… Դուք կարող եք իրական հաջողության հասնել միայն ինքներդ դառնալով»:

Մինչ մեծ Ջոբսը կստեղծեր Apple գլոբալ ընկերությունը, ճակատագիրը մեկ անգամ չէ, որ անիվների մեջ պտտեց և փորձարկեց Սթիվին։ Ինչպես ասում են մեծ իմաստունները. «Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»: 1985 թվականին Ջոն Սքալլին աշխատանքից ազատեց Apple-ի հիմնադիրին։ Սթիվը ջախջախված էր, նա չգիտեր, թե ինչ անել և ուր գնալ, նա զրկվել է կյանքի իմաստից՝ Apple ընկերությունից։ Այնուամենայնիվ, Ջոբսը չհուսահատվեց. գրեթե անմիջապես նա կազմակերպեց նոր համակարգչային ընկերություն՝ NeXT Computer: Արդյունքում, 1996 թվականին NeXT-ը, իր բոլոր զարգացումներով և Սթիվ Ջոբսի հետ մեկտեղ, գնվեց Apple-ի կողմից՝ դրանով իսկ վերականգնելով իր հիմնադրին և մտնելով Applemania-ի դարաշրջան։ Երկրորդ բանը, որ սովորեցնում է Սթիվ Ջոբսի կյանքը. Կարևոր չէ, թե քանի անգամ ես ընկնում, կարևոր է, թե քանի անգամ ես վեր կենում:

FE3IDRMDFJKZKCM4LQJKXIP5WA

Կյանքը դասերի անհաշվելի քանակ է, որը նա սովորեցնում է քեզ նախքան բարձր մակարդակի բարձրանալը՝ ստուգելու, թե արդյոք նախորդ դասերը սովորել են, և եթե հաջողությամբ հանձնես թեստը, ճակատագիրը քեզ պարգևատրում է։ Սթիվ Ջոբսի կյանքը հեռու էր աստղեր տանող հեշտ ճանապարհից, նա պետք է պայքարեր իր երջանկության համար և ամեն օր իր համառությամբ ապացուցեր, որ արժանի է «այս աստղերին»։ Այո, նա ընկավ, այո, նա սխալներ թույլ տվեց, բայց շատ ավելի կարևոր է, թե քանի անգամ է նա վեր կացել և ինչ են սովորեցրել նրան սխալները։ Ի վերջո, չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում… Ահա հենց Սթիվի խոսքերը. Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալվել են, բայց հետո փոխել են իրենց պլանները հենց այդ սխալների հիման վրա: Ես պարզապես մեկն եմ այդ տղաներից»:

Ընկերություն վերադառնալուց հետո հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում, որի ընթացքում Սթիվը սկզբում ժամանակավոր, իսկ հետո մշտական ​​գործադիր տնօրենն էր։ Apple-ին հաջողվեց ոչ միայն դուրս գալ ճգնաժամից, այլև դառնալ մոլորակի առաջին ՏՏ ընկերությունը: Փակելով բոլոր անհեռանկարային և անշահավետ նախագծերը՝ Ջոբսը կազմակերպեց այլ՝ «փայլուն» նախագծերի մշակումը։ Սկզբում iMac համակարգիչներն ու iPhone նվագարկիչներն էին, հետո հերթը բառացիորեն պայթեցրեց iPhone հեռախոսների և iPad պլանշետների արդյունաբերությունը:

steve-jobs-01

Ի՞նչն է օգնել մեծ դիզայներին և գյուտարարին այդքան արդյունավետ աշխատել: Պատասխանը պարզ է՝ ապրիր ամեն օր այնպես, ասես վերջինը լինի կյանքում, գործիր, անկախ ամեն ինչից, վերցրու ամեն ինչ կյանքից։ Այսպիսով, երրորդ բանը, որ սովորեցնում է Սթիվ Ջոբսի կյանքը. Ապրեք ամեն օր այնպես, ասես դա ձեր վերջինն է:

Չինական իմաստությունն ասում է. «Իմաստուն մարդու համար ամեն օր նոր կյանք է բացվում»։ Օգտագործեք պահը, մի՛ պտտեք անցյալի սխալները ձեր գլխում և մի ապրեք ապագայի մասին երազանքներով. գործեք այստեղ և հիմա:

Ինչպե՞ս Սթիվ Ջոբսը փոխեց աշխարհը: Կարծում եմ, որ անհրաժեշտ է պատասխանել նման հարցերին, որպես գործընթաց՝ ամփոփելով Սթիվ Ջոբսի կյանքի վերը նշված բոլոր կանոնները. Սթիվը հասկացավ, որ նա իսկապես հետաքրքրված է և մտավ դրա մեջ՝ ամբողջությամբ նվիրվելով գործին, ուշադրություն չդարձնելով՝ սխալներն ու անհաջողությունները, և վերջապես ստեղծեց Apple-ի կատարյալ արտադրանքը, որն իր երազանքն էր:

Սթիվ Ջոբսը փոխեց աշխարհը՝ իրականություն դարձնելով իր երազանքը։ Այսպիսով, ընկերներ երազեք: Երազեք համարձակորեն, երազեք վայրենաբար և կատարեք ձեր երազանքները: Ո՞վ գիտի, հնարավոր է դուք կարող եք լինել հաջորդը, ով կփոխի աշխարհը դեպի լավը…

Վերլուծություն՝

Իմ կարծիքով Սթիվ Ջոբսը մեր օրերի համար կարող է լինել շատ մեծ մոտիվացիայի աղբյուր, որովհետև իմանալով նրա անցյալը և թե ինչերի է կարողացել նա հասնել իր կյանքի ընացքում, իր ջանքերի և համռության շնորհիվ, իրոք ցանկություն է առաջանում լինել այդպիսին։ Բնականաբար մենք բոլորս էլ ցանկանում ենք լինել լավ մասնագետ, ունենալ լավ աշխատանք, ինչու չէ փոխենք աշխարհը, բայց այդ ամենը միշտ ստացվում է որոշ անհատների մոտ, ովքեր ռիսկի են դիմում, չեն հանձնվում և ինչպես Սթիվ Ջոբսն է ասում՝

Կարևոր չէ, թե քանի անգամ ես ընկնում, կարևոր է, թե քանի անգամ ես վեր կենում:

Եվ իրոք սա է հենց կյանքի կարգախոսը, կյանքի կանոնները։ Կյանքը ժպտում է այն մարդկանց, ովքեր չեն վախենում սխալվելուց և անհաջողություններից, այլ ընդհակառակը այդ ամենը նրանց համար խթան է դառնում՝ ավելի կատարելագործվելու և ամբողջանալու։

Թարգմանության աղբյուր՝

Как Стив Джобс изменил мир

Рубрика: Հայոց լեզու, Թարգմանություններ

Ինքնախաբեության ամենահիմար ձևը երջանկության համար ջանք թափելն է

Հայտնի իտալացի հոգեթերապևտը մեզ խրախուսում է ավելի քիչ վերլուծել և ավելի շատ զգալ: «Մի վախեցեք կրկնել նույն սխալը,- ասում է Մորելլին,- կյանքում գոյություն չունեն միանման սխալներ», որովհետև մենք էլ նույնը չենք, ինչպիսին եղել ենք երեկ կամ մեկ տարի առաջ։ Ահա 15 իմաստուն մեջբերումներ բժշկից, ձեր և ուրիշների հանդեպ առողջ սիրո մասին:

1. Մեր հիվանդությունների մեծ մասը առաջանում է այն բանից, թե ինչպես եք ինքներս մեզ վերաբերվում։ Մեր մարմինը միշտ գիտի, թե ինչ անի։ Եվ նա մեզ ասում ու ասում է ամեն բան՝ անգամ այն ամենը ինչը մենք չենք ցանկանում, կամ չենք կարողանում ասել բառերով, անգամ այն, որ մենք չեն ցանկանում լսել, կամ ունակ չենք արտահայտել ինքերս մեր մեջ։ 

2. Երբ մենք փորձում են ազատվել ցավից, այդ ժամանակ մենք ընդհակառակ միայն ուժեղացնում ենք այն։ Սակայն խնդիրների մասին անընդհատ մտածելը դրանք դարձնում է խրոնիկ:

3. Ոչ ոք սիրո կարիք չունի, որովհետև սերը արդեն իսկ մեր մեջ է, դա պարզապես բաց լինելու խնդիրն է։ Հպարտությունը և վախը թույլ չեն տալիս մեզ, որպեսզի բաց թողնենք անցյալի մեղքերը, քանի որ մենք ռիսկի ենք դիմում հանդիպել մարդկանց, ովքեր մեր հանդեպ վատ կվարվեն։ Եվ վերջում մենք հանդիպում ենք հենց այդպիսիներին։ Այս կողպեկված շրջանակը պետք է կոտրվի։

4. Լավագույն սերը, որը մենք կարող ենք զգալ, դա սերն է ինքներս մեր հանդեպ։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք զգալ ազատությունը, և մեր թաքնված հանճարը կզարմացնի մեզ՝ տանելով մեզ այնտեղ, որտեղ մենք իսկապես ուզում ենք գնալ:

5. Պատրանքները սերը թունավոր են դարձնում, նրանք մեզ վիրավորում են, նրանք հոգու ամենամեծ թշնամին են` դևերը։ Պատրանքները համոզմունքներ են, որոնք նստած են մեր ներսում և առողջ սերը փոխարինում են «օրենքներով և օրենսգրքերով»:

6. Եղեք ինքնաբուխ և բնական, ձեր կյանք ներգրավեք այն, ինչ սիրում եք և հեռու մնացեք մարդկանցից, ովքեր անցնում են ձեր տարածքը՝ ստիպելով ձեզ ապրել մոխրագույն, ձանձրալի կյանքով:

7. Սերը, որը սխալ եք զգում, լցված է դատողություններով և կարծրատիպերով: Սերը ամբողջությամբ չընդունելը, իր թերություններով և առավելություններով, մարմինը և հոգեկանը հիավանդ է դարձնում։

8. Եթե սիրում եք, ապա ուղղակի հետևում եք առանց գնահատականներ տվող մեկնաբանությունների, ինչը կատարվում է ներսում։ Սերը ծաղկում է մեզանից յուրաքանչյուրի յուրահատկության գիտակցումից:

9. Հանդիպեք ձեր կյանքում ամեն նոր բանի՝ առանց որևէ ակնկալիքների և նախապաշարումների: Մեր կյանքի յուրաքանչյուր պահի մենք վերածնվում ենք և երբեք չենք անում նույն սխալները, նույնիսկ եթե թվում է, որ դա այդպես չէ։ Ամեն անգամ, ինչպես առաջինը: Այս պահին դու նույնը չես, ինչ երեկ։

10. Դեպրեսիան ուղեղի փորձն է՝ ոչ ոքին չլսելու, փորձ՝ հրաժարվելու այն ամենից, ինչը քո «ես»-ին մղում է ոչ թե քո ինքնատիպության, այլ՝ սոցիալապես ընդունելի մոդելների:

11. Ամեն անգամ, երբ պլանավորում ենք ազատվել պրոբլեմների, մենք միայն ուժեղացնում ենք դրանք։ Լավագույն ապագա կյանքի մասին մտքերը, այլ ոչ թե այն, ինչպես ապրում ենք, մեզ դարձնում են անապահով, փխրուն և անզոր: Դուք կարող ենք տարիներով դժգոհել ասելով՝ բարեկեցությունը կգա, երբ ամեն բան փոխվի, երբ շրջապատի մարդիկ սկսենք ձեզ հետ լավ վերաբերվել։ Սա մեծ թյուր կարծիք է։ Մեզ ցավեցնում է ոչ թե այն, ինչ «դրսում» է, այլ այն, ինչ կա ներսում, երբ մենք չենք վստահում մեր ինտուիցիային: Նա շատ լավ գիտի, թե մեզ իրականում ինչ է պետք:

12. Այն, ինչ հիմա մեզ համար լավ է, միայն հիմա է գործում: Սխալ է հավատալ, որ մենք միշտ նույնն ենք մնալու։ Հաճույքները մի հետաձգեք ավելի ուշ, դրանք նույնպես ենթակա են արժեզրկման։ Տարբերվելու և երջանկություն «վաստակելու» փորձը ինքդ քեզ խաբելու ամենատարածված և սովորական միջոցն է։

13. Դուք չեք ծնվել տառապելու համար: Սովորեք ցավից դուրս գալ թարմացած, այլ ոչ թե փշրված:

14.Դուք վախենում եք ուրիշներին դատելուց, քանի որ շատ հաճախ ինքներդ եք ձեզ դատում:

15. Ճիշտ չէ, որ ձեր կյանքում ոչինչ չի կատարվում։ Ուղղակի դուք սխալ կողմից եք նայում։

Թարգմանության աղբյուր՝
Ինքնախաբեության ամենահիմար ձևը երջանկության համար ջանք թափելն է

Рубрика: Թարգմանություններ, Խորացված

Հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը

Որոշ հեղափոխական գաղափարներ իրականությունը դեպի լավը չեն փոխում, բայց կան 10 մեծ գյուտեր, որոնց կարևորությունը դժվար թե որևէ մեկը հերքի։

1. Անիվ․ (4000-3500 մ.թ.ա)

Evolution of technology timeline | Timetoast timelines

Դժվար է ասել, թե առաջին անգամ որտեղ և երբ են որոշել առանցքի վրա փայտե սկավառակ դնել։ Ամենահավանական թեկնածուն Եվրոպան է, քանի որ ամենահին անիվը հայտնաբերվել է ժամանակակից Ռումինիայի տարածքում։ Երկրորդ տարբերակը Միջագետքն է, որտեղ անիվով սայլերի գրավոր ապացույցներ են հայտնաբերվել։ Հետազոտողները վիճում են ծագման վայրի մասին, սակայն չեն հերքում այս գյուտի կարևորությունը։ Պատկերացնո՞ւմ եք մեր ժամանակակից աշխարհն առանց տրանսպորտի և մեխանիկայի: Դժվար թե հիմա խոսենք առաջընթացի ձեռքբերումների մասին։

2. Մեխ․ (3400 մ.թ.ա.)

Los clavos y su funcionalidad

Առանց մեխերի մեր քաղաքակրթությունը կփլվեր՝ «Թշնամին մտնում է քաղաք՝ չխնայելով բանտարկյալներին. այս ամենը այն պատճառով, որ դարբնոցում մեխ չկար»։ Առաջին պարզ ամրակները պատրաստվել են բույսերի փշերից և ձկան ոսկորներից, ավելի ուշ՝ փայտից։ Հին Եգիպտոսի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե մեխեր, և աստվածաշնչյան Դավիթ թագավորն արդեն անձամբ ձեռք էր բերել երկաթ՝ այդ օգտակար գործիքը կենցաղում ստեղծելու համար: Հետաքրքիր է, որ մեխերի ավտոմատ արտադրության առաջին մեքենաները հայտնվել են միայն 20-րդ դարի սկզբին, իսկ մինչ այդ դրանք ձեռքով էին պատրաստվել:

3. Օճառ. (2800 մ.թ.ա.)

84038279110225e43a4e1d9999610607

Առանց բարելավված սանիտարական պայմանների և հիգիենայի, մարդկությունն ի վերջո պարզապես կվերանար։ Հին Հունաստանում մաշկը մաքրում էին գետի նուրբ ավազով, Հին Եգիպտոսում՝ մոխիրով։ Որոշ պատմաբաններ օճառի ստեղծումը վերագրում են գալլերին, որոնք ապրել են ժամանակակից Ֆրանսիայի տարածքում։ Նրանք կենդանական ճարպը խառնում էին մոխրի հետ՝ լավ ախտահանող միջոց ստանալու համար։ Նրանք նաև հայտնագործել են գունազարդման շամպունը՝ այս խառնուրդին խառնելով կարմիր կավ, որի շնորհիվ մազերը ձեռք են բերել կարմրավուն երանգ։ Այլ հետազոտողներ պնդում են, որ օճառը հայտնագործվել է Միջագետքում։ Այնտեղ հայտնաբերվել են մաքրող միջոցի նույն բաղադրատոմսով հուշատախտակներ։ Հին հռոմեացիները պատահաբար հայտնաբերել են լվացքի խառնուրդը՝  կենդանական ճարպը և մոխիրը կաթացել է զոհաբերվող Սապո լեռից, իսկ այն ժամանակվա տնային տնտեսուհիները նշել են, որ այս վայրի մոտ լվացքը շատ ավելի լավ է լինում։

4. Կոյուղի (2600 մ.թ.ա.)

d669edcfbbd28d749638dd72d953b6ed

Շարունակելով հիգիենայի թեման՝ անհնար է անտեսել այնպիսի կարևոր գյուտը, ինչպիսին է կոյուղու համակարգը։ Այս տեսակի առաջին կառույցները հայտնաբերվել են ժամանակակից Պակիստանի տարածքում գտնվող Մոհենջո-Դարոյի պեղումների ժամանակ: Նման մի բան նաև հաջողվել է հայտնաբերվել Բաբելոնում։ Հին Հռոմում կար մի մեծ ջրհոր, որտեղից հոսում էին քաղաքի ողջ կոյուղաջրերը։ Միջնադարում ինչ-որ տեղ անհետացավ անցյալի ձեռքբերումների մասին գիտելիքները, փողոցների կեղտը և թափոնները լուծում էին պահանջում: Համաճարակները տասնյակ հազարավոր կյանքեր խլեցին, մինչև 17-րդ դարում ստեղծվեց նոր կոյուղու համակարգը և սինխրոն բոլոր եվրոպական քաղաքներում։

5. Կողմնացույց (206 մ.թ.ա.)

ddfcd64adfcd86f3150cd8b5e8cba270

Կողմնացույցի գյուտով հեղափոխություն կատարվեց նավարկության պատմության մեջ և մոտեցավ աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանին։ Սարքը, որը ցույց է տալիս կարդինալ կետերը, ստեղծվել է Չինաստանում Սոնգ դինաստիայի օրոք և օգտագործվում էր անապատում տեղաշարժվելու համար։ Դա բարակ բռնակով մագնետիտի գդալ էր, որը ամրացված էր փայլեցված պղնձե ափսեի վրա՝ նշված կարդինալ կետերով։ XI դարում սարքը կատարելագործվել է, այժմ այն ​​պատրաստում էին ձկան տեսքով, որն իջեցնում էին ջրով լի անոթի մեջ։ Նման կողմնացույց ավելի ուշ տեսել են արաբները, իսկ նրանցից հետո եվրոպացիները։

6. Թուղթ․ (105 մ.թ.ա.)

347dce1dc0649a6eaee916cb595bb124

Ըստ չինական տարեգրության՝ Արևելյան Հան դինաստիայի պաշտոնյան՝ Ցայ Լունը, կայսրին կեղևից պատրաստված թուղթ էր նվիրել։ Մինչ այդ կային ծանր ու անհարմար բամբուկե կտորներ, սակայն ջրի մեջ թրջած փայտը շատ արագ հայտնիություն ձեռք բերեց։ Հին եգիպտացիները նույնպես նպաստել են իրենց պապիրուսներով, բայց միևնույն է մենք չինացիներին ենք պարտական թղթի ժամանակակից տեսակի համար։

7. Տպագրական մեքենա․ (1440թ․)

download

Յոհաննես Գուտենբերգի գյուտի կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել: Նրա աշխատանքի շնորհիվ գրքերի արտադրությունը հետագայում նվազեց, և գիտելիքները հասանելի դարձան բնակչության լայն շերտին: Սա զանգվածային տեղեկատվության դարաշրջանի սկիզբն էր։ Գուտենբերգի շնորհիվ է, որ դուք հիմա կարդում եք այս հոդվածը, այլապես, ամենայն հավանականությամբ, ձեզ գրել-կարդալ չէին սովորեցնի:

8. Լույսի լամպ․ (1879թ․)

18086d3e5025e3685d4534228ac4197f

Մենք չենք մտածում լամպի աշխատանքի մասին, քանի դեռ այն չի մարել։ Գլխավոր գյուտարարի համբավը ձեռք է բերել ամերիկացի գիտնական Թոմաս Էդիսոնը՝ նա արտոնագրել է լուսավորող սարք, որը հարմար է առօրյա կյանքում։ Երկարատև աշխատող էլեկտրական սարքի գաղափարն արդեն արտահայտվել է շատերի կողմից, բայց միայն նրան է հաջողվել ի մի բերել ամեն ինչ և աշխարհին առաջարկել մոմի շահավետ այլընտրանքը։

9. Հակաբիոտիկներ (1928թ․)

Success: effects of antibiotics in breast cancer clinical trial

Ժանտախտը, խոլերան, տիֆը, ջրծաղիկը միլիոնավոր կյանքեր խլեցին, նույնիսկ սովորական մրսածությունը կարող էր հեշտությամբ վերածվել թոքաբորբի: Մոտ 2500 տարի առաջ չինացի բուժիշկները ակտիվորեն օգտագործում էին ֆերմենտացված սոյայի ալյուրը կտրվածքները բուժելու համար, իսկ հին եգիպտացիները լոսյոններ էին օգտագործում, որոնք պատրաստված էին բորբոսնած հացից: Սակայն բժշկության մեջ վերջնական առաջընթացը տեղի ունեցավ 20-րդ դարում, երբ Ալեքսանդր Ֆլեմինգը բուժում գտավ այն հիվանդությունների համար, որոնք համարվում էին մահացու: Հովարդ Ֆլորին և Էռնստ Չեյնը հետաքրքրվել են նրա հայտնագործությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և ավարտելուց հետո՝ 1945 թվականին, երեքն էլ ստացել են Նոբելյան մրցանակ։ Նրանց հայտնաբերած պենիցիլինի բուժիչ ազդեցության շնորհիվ փրկվեցին շատ ու շատ կյանքեր, այդ թվում նաև մեր կյանքերը։

10. Ինտերնետ (1969թ․)

The internet — Միլենա Մադոյանի բլոգ

Միացյալ Նահանգներում հորինեցին վստահելի ցանցային համակարգի միջոցով տեղեկատվություն փոխանցելու գաղափարը։ Ստեղծված ցանցը ստացել է ARPANET (Advanced Research Projects Agency Network) անվանումը: 1969 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ առաջին հաղորդակցության նիստը Սթենֆորդի հետազոտական ​​կենտրոնի և Լոս Անջելեսի համալսարանի միջև, այդպիսով տեղի ունեցավ հեղափոխություն հաղորդակցության ոլորտում: Աշխարհն այլ է դարձել՝ ավելի ու ավելի շատ օգտվողներ են միացել նոր ցանցին: 1997 թվականին արդեն կար 19,5 միլիոն օգտատեր։ Իսկ հետո… դուք ինքներդ ամեն ինչ շատ լավ գիտեք։ Ինտերնետում դուք կարող եք գտնել ցանկացած հարցի պատասխանը:

Թարգմանության աղբյուր՝
10 великих изобретений

Рубрика: Թարգմանություններ, Խորացված

Գեղեցկության նոր չափանիշներ ժամանակակից աշխարհում

6-site-319-750x480
 
Աշխարհը երբեք նույնը չի լինի, թեկուզ միայն այն պատճառով, որ Քիմ Քարդաշյանը, ով հուսահատորեն պայքարում էր էսթետիկ կանոնի ձևաչափի փոփոխության դեմ, մնաց ավելի ողջ, մնացած բոլոր ողջերից։ Եվ խոսքը չի գնում սոցիալական ցանցերի մասին, որոնցում թվերը դառնում են ժողովրդականության ցուցիչ։ Նոր չափանիշները դարձել են հեղինակավոր Նորաձևության շաբաթվա նախանշանը, իսկ վերջերս Նյու Յորքում անցկացվածը դարձավ այդ ամենի վառ օրինակը, որ 90-60-90-ը չգործող արտեֆակտ է։
 
Ժամանակակից աշխարհում, որտեղ մոլորակի յուրաքանչյուր մարդ ունի իր փառքի 5 րոպեն, որտեղ ավելի համոզիչ է հեռարձակել թրենդները՝ որպես մոդել օգտագործելով Սինդի Քրոուֆորդի դստերը կամ Ջիջիի և Բելլայի եղբորը։
ատ ավելի համոզիչ է հեռարձակել միտումները՝ որպես մոդել օգտագործելով Սինդի Քրոուֆորդի դստերը կամ Ջիջիի և Բելլայի եղբորը, այլ ոչ թե անհայտ մարմնի օգնությամբ փորձել նոր բառեր ասել։ Այժմ մարմինները ստիպված են շատ ավելի հաճախ, քան նախկինում:
 
Ընդհանրապես, բարձրահասակ և բարեկազմ աղջիկները շարունակում են մնալ պոդիումի ամենապահանջված ձևաչափը։ Բայց ինչ-որ բան սխալ գնաց Լինդայի, Նաոմիի և Կլաուդիայի օրոք։ Այսօր պոդիում բարձրացող կանանցից չեն սպասում կատարյալ պարամետրեր։
 
Քենդալը դժվար թե աստղ դառնար, եթե չլիներ Քիմի քույրը։ Եվ նույնիսկ աշխարհի ամենահայտնի մոդել Բելլա Հադիդը, առաջին հերթին, Ջիջիի քույրն է։ Ամեն ինչ գնում է նրան, որ նույնիսկ պոդիումի վրա, որտեղ անհնար էր տեսնել Քիմ ֆորմատի աղջիկներին, դուրս են գալիս նոր ձևաչափի գեղեցկուհիներ։ 
 
Այսօր այլևս չկան հստակ չափանիշներ, ինչպես 90-ականներին, երբ թվում էր՝ գեղեցկության բանաձևն առանց սխալվելու հստակ գտել են։ Մենք սովորել ենք «բոդի պոզիտիվ» բառը, բացարձակապես ֆեմինիստական բառ է՝ նշանակում է մի պարզ միտք՝ «Իմ մարմինն է, իմ գործն է»: Եվ դա նշանակում է՝ միայն գեղեցիկ չէ համարվում այն, ինչը ընդունված է։ Ստացվում է, որ այսօր նրանք մարդկությանը ուղերձներ են թողնում, ոչ թե դատարկ կտավի վրա, այլ ստիպելով նախկինում ոչ ամենաձևավորված հերոսներին անհատականացնել իրենց նախագծերում։
 
Վերլուծություն՝
Գեղեցկության չափանիշները շատ քննարկվող թեմաներից մեկն է և ամեն մեկը իրա տեսանկյունը ունի այս հարցի շուրջ։ Ես կարծում եմ, որ գեղեցկությունը պետք է չունենա չափանիշներ, այսինքն չլինեն առանձնացումներ, նա գեղեցիկ է, նա գեշ, նա համապատասխանում է չափանիշներին, իսկ նա ոչ։ Չկան տգեղ մարդիկ, տգեղ են գեղեցկության չափանիշները, որոնք ստեղծվել են, որովհետև ամեն մարդ յուրովի է գեղեցիկ և տարբերվող, ուղղակի պետք է ունակ լինել և տեսնել այդ գեղեցկությունը, այլ ոչ թե ռոբոտացված ունենալ ինչ-որ չափանիշ և դրանով շարժվել։ Մեր դարում, այս հարցին բավականին լուրջ են մոտենում մարդիկ և հնարավոր է ցանկանում են փոխել աշխարհը և դարձնել աշխարհ առանց գեղեցկության չափանիշների։ Որպեսզի գեղեցկությունը չորոշվի մարդու մաշկի գույնի, քաշի, ազգության, հասակի և այլնի միջոցով։ 
 
Թարգմանության աղբյուր՝
 

Рубрика: Հայոց լեզու, Թարգմանություններ

Թարգմանական աշխատանք

Հոդվածի ռուսերեն տարբերակը

Ամեն մարդ երազում է զարգացնել իր ինտելեկտուալ հնարավորությունները, սակայն դրա համար պետք որոշակի ջանքեր գործադրել։ Մենք կներկայացնենք ուղեղը բարելավելու 10 հեշտ միջոցներ։

Ուղեղի մարզում

Դրան կարող են վերաբերվել ցանկացած կանոնավոր մտավոր գործունեության ձև։ Մաթեմատիկայի սիրահարները կնախընտրեն լուծել հանրահաշվի և երկրաչափության խնդիրները։ Ավելի հեշտ վարժությունների դասին են պատկանում թվային և տառային ռեբուսները, սուդոկուն և խաչբառները։

Ձեր ուղեղը լավ վիճակում է պահում պարբերաբար ընթերցելը, բլոգ վարելը, հետաքրքիր թեմաների շուրջ քնարկումնները։ Բայց նույնիսկ սովորական առօրյա կյանքում հնարավոր է, բազմաթիվ եղանակներ մտածել ձեր մտավոր ունակությունները մարզելու համար։

Առողջ հոգի՝ առողջ մարմնում

Առողջ սննդակարգը և կանոնավոր ֆիզիկական վարժությունները մարդու ուղեղի աշխատանքի բարելավման բանալիներն են։
Դիետայի մեջ պարտադիր պետք է լինեն սպիտակուցներ՝ ձու, ձուկ, անյուղ միս։ Միրգը և բանջարեղենը կապահովեն անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ։ Ուղեղի ակտիվությունը բարձրացնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս, առաջին հերթին, ընկույզներ և կանաչ թեյ:

Մեդիտացիա

World Meditation Day: Simple tips to improve concentration | Lifestyle  News,The Indian Express

Մեդիտացիայի տարբեր ձևերը հայտնվել են հազար տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր կայուն զարգանում են: Աշխարհի խոշորագույն ընկերությունները իրենց աշխատողներին խորհուրդ են տալիս մեդիտացիոյով զբաղվել։ Գիտությունը նրանց հետ համաձայն է:  Մարդկանց ՄՌՏ սկանավորումը ցույց է տվել, որ անընդհատ մեդիտացիա անելը, փոխում է գլխուղեղի կառուցվածքը։ 

«Խելացի» բակտերիա

Բոլորովին վերջերս ՝ 2010 թվականին, Միացյալ Նահանգների The Sage Colleges- ի փորձագետները հետաքրքիր բացահայտում արեցին: Նրանք պարզել են, որ բավականին տարածված մանրէ ՝ Mycobacterium vaccae-ը, մկների վրա փորձելով՝ նկատել են, որ դրական ազդեցություն է ունենում նրանց մտավոր ունակությունների վրա: Կենդանիները դառնում են ավելի քիչ ագրեսիվ, ավելի լավ են ելք գտնում լաբիրինթոսից: 
Այս մանրէները կարելի է գտնել սովորական փողոցային ցեխի մեջ: Իհարկե, պետք չէ ցեխը մցնել ձեր սննդակարգի մեջ։ «Խելացի» բակտերիաների հետ շփում կարող եք ստանալ, օրինակ՝ այգում զբոսնելիս, կամ մաքուր օդին այգում աշխատելիս։

Քուն, և միայն քուն

Ամենավաղ ժամանակներից գիտնականներին և միստիկներին հետաքրքրել է, թե ինչու՞ է մարդուն հարկավոր քունը, ի՞նչ է կատարվում մարդու հետ գիշերային հանգստի ժամանակ։ Երկար ժամանակ մասնագետները կարծում էին, որ ուղեղը «անջատվում է» քնի ժամանակ և հանգստանում ՝ էներգիա հավքում, նոր օրվա համար: Փորձարկումները ցույց են տվել, որ մարդու ուղեղը աշխատում է քնի մեջ, թեկուզ նվազագույն մակարդակով:
Մասնավորապես, հանգստի ժամանակ տեղի է ունենում նոր տեղեկատվության վերաբաշխում։ Փաստորեն, երազում կարճաժամկետ տեղեկատվությունը վերածվում է երկարաժամկետ տեղեկատվության:

Սուրճ

Coffee and Cancer: What the Research Really Shows | American Cancer Society

Բավական է օրական մեկ կամ երկու բաժակ անուշահոտ ըմպելիք։ Մեծ քանակությամբ սուրճը վնասակար է առողջության համար, այն առաջացնում է գերգրգռվածություն, որի արդյունքում նորմալ մտածելու ունակությունը կարող է թուլանալ: Առիթմիաներ, ցնցումները, գլխացավերը, անհանգստությունը, քնի խանգարումներ՝ ահա այն կողմնակի ազդեցությունները, որոնք սպասում են սուրճ խմողներին, ովքեր օրական խմում են ավելի քան չորս բաժակ:

Ուղեղային փոթորիկ

Բացի իր անմիջական առավելությունների, ինտուիցիայի նպատակային ուսուցումը կարող է ակտիվացնել ուղեղի որոշակի հատվածը աջ ականջի հետևում: Օրինակ, զրույցի ընթացքում կարող եք կատարել հետևյալ մտավոր վարժությունը՝ փորձեք կանխատեսել, թե ինչ է ուզում ասել զրուցակիցը, հետևեք նրա մտքերի ընթացքին դեմքի արտահայտություններով և այլն:

Օտար լեզվի ուսումնասիրումը

Գիտնականներն ապացուցել են, որ բազմաթիվ լեզուներով խոսող մարդիկ կարողանում են արագ և արդյունավետ անցնել մի առաջադրանքից մյուսը: Բացի այդ, օտար բառերը պարբերաբար անգիր սովորելը, հիշողության համար հիանալի վարժություն է: Մի անհանգստացեք, եթե սկզբում ամեն բան անհասկանալի լինի։ Երկխոսությունների բովանդակությունը կարելի է հեշտությամբ կռահել ենթատեքստով, և դրանք պարունակող լեզվական կառուցվածքները անվերջ կրկնվում են և շուտով դրանք ձեզ ծանոթ կդառնան: Նաև կարելի է սերիալների և ֆիլմերի միջոցով սովորել օտար լեզուն։

Նոր նախասիրություն

Նոր և անծանոթ գործունեության յուրացումը ուղեղի հիանալի վարժություն է: Ավելի լավ է ընտրել այնպիսի նախասիրություններ, որոնք պահանջում են ֆիզիկական ակտիվություն և համակարգվածության բարձրացում:

Դասական երաժշտություն

Classical Music: Not Just for Old People! - The Daily Rind

Արևմտյան հոգեբանները խորհուրդ են տալիս երեխաներին մանկուց սովորեցնել դասական երաժշտության, հատկապես `Մոցարտի: Ճիշտ ընտրված երաժշտությունը կարող է լավ ազդակ հաղորդել մեր ուղեղի ստեղծագործական գործունեությանը:

 

Рубрика: Թարգմանություններ, Խորացված

Իմ աշխարհը փոխող մարդիկ

Կորեական BTS խումբը վաղուց նվաճել է Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստանը։ Խմբի անդամներն են՝ RM, Jin, Suga, J-Hope, Park Jimin, V և Jungkook-ը։ Երգերը շատ հայտնի են, նրանց տեսահոլովակները ամեն մեկս գոնե մեկ անգամ տեսել ենք։ Ինչու՞մն է նրանց հայտնիության գաղտնիքը։ 

Ինչպես է առաջացել խումբը

BTS-ը ստեղծվել է 2013 թվականին Սեուլում, ի շնորհիվ Big Hit Entertainment ձայնագրման ընկերության։ Ի սկզբանե պլանավորված էր, որ խումբը պետք է ելույթ ունենար 2011 թվականին, բայց խմբի դեբյուտը հետաձգվեց երկու տարով: Այս որոշման պատճառի մասին ղեկավարությունը լռում է:

Կատարողների քասթինգը անցկացվել է կենդանի ձայնի լսումների միջոցով 2010 թվականին։ Խմբի կազմը մի քանի անգամ փոխվեց և վերջնականապես հաստատվեց երկու տարի անց: Այդ կազմի մեջ էին մտնում 7 տղաներ, ովքեր հայտնի էին աշխարհին ինչպես՝ RM, Jin, Suga, J-Hope, Park Jimin, V և Junkgook-ը։  Չնայած, որ ի սկզբանե մասնակիցները պետք է լինեին 5-ը։

Հատկանշական է, որ հանդիսատեսի «տաքացումը» սկսվեց կոլեկտիվի առաջին թրեքի թողարկումից շատ առաջ: Ելույթ ունենալուց կես տարի առաջ խումբը բացել էր Թվիթերում էջ, որտեղ տղաները ակտիվորեն շփվում էին իրենց պոտենցիալ երկրպագուների հետ և հայտարարում են բեմում իրենց անմիջական հայտնվելու մասին։ Ավելի ուշ Ֆեյսբուքում և Ինստագրամում ստեղծվեցին իրենց պաշտոնական էջը։ Այնտեղ թողարկվում են համերգներից նկարներ, վիդեոներ, վերջին նորություններ ապագա թրեքների և շրջագայությունների մասին:

Խմբի դեբյուտը իրականացավ 2013 թվականին, երբ YouTube-ի պաշտոնական էջում և SoundCloud-ի օնլայն հարթակում դուրս եկավ BTS-ի առաջին երգերի քավրները։ Մի քանի ամիս անց խումբը հանեց իր առաջին տեսահոլովակը «No more dream» երգի։

Ինչպես է BTS-ը վերծանվում, boys-band-ի անվանման պատմությունը

Ի սկզբանե խումբը անվանվել է «Bangtansonyeondan», որը բառացի թարգամանությամբ նշանակում է «группа пуленепробиваемых мальчиков»։ Հանրությանը ավելի հայտնի է այս թարգմանությունը՝ «пуленепробиваемые бойскауты»։

Խմբի գործակալությունը հայտարարեց, որ խմբի անվանումը լիովին արտացոլում է խմբի կոնցեպցիան։ Նրանք դեմ են սոցիալական նորմերին և սոցիալապես պարտադրված կանոններին: Boys-band-ի անդամները պայքարում են կարծրատիպերի դեմ, պաշտպանում են իրենց արժեքները, ինքնարտահայտման և երաժշտության իրավունքը: Այսպիսի հայեցակարգը դուր եկավ շատ երկրպագուներին, հատկապես դեռահասներին։

Հենց խումբը դարձավ համաշխարհային, BTS հապավումը սկսեց օգտագործվել: Այն ունի մի քանի վերծանում, որոնցից ամենահայտնին «Bang Tan Scouts»-ն է: 

Bts Old Logo (@btsoldlogo) / Twitter

2017 թվականին խմբի լոգոն և անունը թարմացվեցին: Փաստն այն է, որ խմբի հայեցակարգը փոխվել էր: Նրանց կարգախոսն ու հիմնական կոչն էր հասնել իրենց երազանքներին, այլ ոչ թե կանգ առնել ձեռքբերվածի վրա:

Եթե ​​նախկինում կոլեկտիվի հիմնական խորհրդանիշը զրահաբաճկոնն էր, ապա այժմ նրանց բնորոշ նշանը բաց դռան պատկերն է: Խմբի անունը փոխվել էր և դարձել «Beyond The Scene», այսինքն «Բեմից դուրս»։

Հետաքրքիր է իմանալ․․․ Խմբի շատ մասնակիցներ, օրինակ՝ Suga-ն և J-Hope-ը գոհ չէին անվանումից և անգամ ասում էին ծանոթներին և երկրպագուներին, որ խմբի անունը դեռ որոշված չէ, մինչդեռ անունը հաստատվել էր դեռ 2011 թվականին: Այնուամենայնիվ, այժմ խմբի բոլոր անդամները միաբերան պնդում են, որ այլ անուն չեն էլ կարող պատկերացնել:

Խմբի անդամները և նրանց կենսագրությունը

RM (Քիմ Նամ Ջուն) — առաջատար, գլխավոր ռեփեր և երգահան:

Երգիչը ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 12-ին Ուլսանում։ Նա BTS-ի 162 երգերի հեղինակն ու պրոդյուսերն է: Ազատ ժամանակ նա սիրում է բասկետբոլ խաղալ: Բայց պարերն ու խորեոգրաֆիան, ըստ նրա, իրենից հեռու են, այդ իսկ պատճառով սկզբում դժվարություններ կային թիմում:

Հետաքրքիր փաստ։ Առաջ Կիմ Նամ Ջունը շատ էր կարդում և դա օգնում էր նրան երգեր գրելու մեջ։ Բայց հիմա ժամանակը չի հերիքում գիրք կարդալու համար, այդ պատճառով երգիչը միշտ իր մոտ պահում է նոթատետր, որպեսզի գրի առնի հետաքրքիր բառեր և դրանց նշանակությունները։

Jin (Քիմ Սոկ Ջին) — ենթավոկալիստ, խմբի դեմքը և boys-band-ի ամենամեծ անդամ։

Jin-ը ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 4-ին Անյանում։ Խմբի անդամ լինելուց բացի, Jin-ը իրեն փորձում է ռեստորանային բիզնեսում, նա Սեուլում ունի ռեստորան ՝ Ossu Seiromushi։ Տղան երբեք չի պատկերացրել իրեն երգիչ, նա մինչև հիմա ամաչում է բեմից և կարծում է, որ իր վրա աշխատելու շատ տեղ ունի։

 

Suga (Մին Յուն Գի) — առաջատար ռեփեր, երգահան և երգերի հեղինակ։

Ծնվել է 1993 թվականի մարտի 9-ին Դեգուում։ Պաշտում է երաժշտությունը, հանդես գալը, տեսահոլովակի նկարահանումները, ուստի ամեն բան անում է լավագույն կերպով։ Այնուամենայնիվ, կյանքում, ինչպես ինքն է սիրում ասել, նա չափազանց ալարկոտ է: Suga-ն սիրում է լուսանկարվել և հիանում է, երբ երկրպագուները խնդրում են նրան սելֆի անել:

 

J-Hope (Չոն Հոսոկ) — «BTS- ի հույսը», ենթավոկալիստ, առաջատար ռեփեր և պարող 

J-Hope-ը  Ծնվել է 1994 թվականի փետրվարի 18-ին Գվանջուում։ Ազատ ժամանակ նա սիրում է «Լեգո»-ով զբաղվել, կարդում է շատ գրքեր, բայց խուսափում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ՝ չնայած մարզական կազմվածքին: J-Hope-ը հիանալի պարող է, այդ իսկ պատճառով նա գլխավոր դերն է կատարում BTS- ի խորեոգրաֆիկ համարներում:

 

Jimin (Պակ Ջի Մին) — գլխավոր պարող և գլխավոր վոկալիստ

Նա ամենաուշն է միացել խմբին։ Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 13-ին Բուսանում։ Jimin-ը գրեթե ամբողջ իր ազատ ժամանակը տրամադրում է պարային արվեստին։ Նա V- ին համարում է իր լավագույն ընկերը: Տարբերվում է իր բարակ և գեղեցիկ ձայնով։

 

 V (Քիմ Թեհյոն) — վոկալիստ, պարող, ենթառեփեր, դերասան։

Ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 30-ի Դեգուում։ Նվագում է սաքսաֆոն։ Նա ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ տղամարդ, թվիթերում հավանումների քանակով շրջանցել է կորեացի բոլոր աստղերին, և նրա մենահամերգները հարյուր միլիոնավոր դիտումներ են հավաքում Spotify- ում:

Հետաքրքիր փաստ։ Ի սկզբանե V-ն չի ցանկացել մասնակցել Big Hit-ի լսումներին, բայց նրան իր ընկերը խնդրել էր, որպեսզի նա նույնպես գա լսումների, որպեսզի աջակցի իրեն, բայց վերջում իր ընկերը ձախողել է, իսկ V-ին վերցրել են։

 Jungkook (Չոն Չոնգուկ) — հիմնական վոկալիստ, գլխավոր պարող, ենթառեփեր, մակնե:

Խմբում ամենաերիտասարդ անդամն է, նա ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 1-ին Բուսանում։ Ազատ ժամանակ նա սիրում է նկարել: Մանկության տարիներին տղան լրջորեն հետաքրքրված էր բադմինտոնով, բայց ամեն ինչ փոխվեց G-Dragon- ի կատարումը դիտելուց հետո, նրա մոտ «վառեց» արտիստ դառնալու գաղափարը: 

 

Խումբը ունի արդեն 12 ստուդիական ալբոմ։ Նրանց համերգների, համաշխարհային շրջագայությունների և մեծ բեբերի տոմսերը վաճառվում են վայրկյանների ընթացքում, որովհետև ցանկացած Army ցանկանում է լինել իր սիրած K-pop խմբի համերգին։ Ի դեպ նրանք իրենց երկրպագուներին դիմում են Army անվանումով, որը բացվում է ինչպես՝ «Adorable Representative M.C. for Youth»։

Աշխարհի ամենամեծ ֆանդոմը դա Army-ն է։ Ավելին, տղաներն իրենց երկրպագուներին սովորեցնում են ընկերներ լինել միմյանց հետ և միշտ օգնել դժվարին ժամանակներում: 

Բայց իհարկե այսքան դրականի մեջ կգտնվի նաև բացասականը, նրանք նույնպես ինչպես ցանկացած արտիստ ունեն հեյթերներ։ Ոմանք կարծում են, որ BTS- ն օգտագործում է իրենց երկրպագուներին, որոնցից շատերը երիտասարդ և անփորձ աղջիկներ են, պարզապես նրանցից գումար վաստակելու համար ՝ միաժամանակ ցուցաբերելով հոգատարությունն ու սերը Army-ների նկատմամբ։ Նաև նրանց հեյթ են անում, որովհետև նրանք չեն համապատասխանում մարդկանց կողմից հորինված ստանդարտներին, հագնվում են տարբերվող, ունեն տարբերվող տեսք և համարում են, որ նրանց հայտնիությունը չափազանցված է, ինչի հետ ես համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ նրանց հայտնիությունը տեղին է, որովհետև նրանք իրոք շատ աշխատում են, շատ դժվարությունների միջով են անցել և մեզ պարգևում են ժպիտներ։

Վերլուծություն՝

Կցանկանայի մի քանի բառով արտահայտել իմ կարծիքը այս խմբի մասին։ Այնպես չէ, որ ես պատահականորեն եմ ընտրել նրանց մասին թարգմանություն կատարելը։ Մեր թեման էր կատարել թարգմանություն այն մարդկանց մասին, ովքեր փոխել են աշխարհը, և կային իրոք շատ մարդիկ, բայց ես ցանկացա կատարել նախագիծ այն մարդկանց մասին ովքեր փոխել են հենց իմ աշխարհը։ Ես ինքս Army եմ, բայց այդպես չի եղել միշտ, իրականում շատ զարմանալի է, բայց որոշ տարիներ առաջ ես ինքս, չեմ հավանել BTS խումբը։ Հիմա եմ հասկանում, թե ինչպես կարող է մարդու մտածելակերպը և ճաշակը փոխվել մի քանի տարի հետո։ Երբ ես առաջին լսեցի նրանց երգը, անգամ չգիտեի, որ դա իրենք են երգում և իմանալուց հետո ապշեցի, որովհետև մինչև այդ ես նրանց չէի հավանում։ Հետո ինձ սկսեց հետաքրքրել նրանց գործունեությունը և սկսեցի լսել նրանց մյուս երգերը, սկսեցի հետաքրքրվել նրանց կենսագրությամբ, նայեցի նրանց հարցազրույցները, հաղորդումները և ընդհանրապես նրանց հետ կապված ցանկացած բան և հասկացա, որ կոպիտ ասած, ատելությունից սեր մեկ քայլ է։ Անցնեմ բուն թեմային։ Ինչու՞ են նրանք փոխել իմ աշխարհը։ Մի ժամանակահատվածում ես ունեի որոշ կոմպլեքսներ, դեռահասական մտքեր, մտահոգվածություններ և այլն և նրանց երգերի իմաստները ինձ շատ մեծ ուժ էին պարգևում։ Նրանք փոխեցին իմ աշխարհը, որովհետև սովորեցնում էին իրենց երկրպագուներին, որպեսզի նրանք սիրեն իրենք իրենց, գնան իրենց երազանքի հետևից, երբեք չհանձնվեն, լսեն միայն իրենց սրտին։ Նրանք ցույց էին տալիս, որ իրոք կյանքը դժվար է, քեզ հնարավոր է դավաճանեն, հետևից հարվածեն, թևերդ կտրեն, բայց այդ ամենին մեկ տեղ, դու պետք է ուժ ունենաս և գնաս առաջ։ Եվ այդպես նրանց շնորհիվ ես կարողացա սիրել ինքս ինձ, հավատալ իմ ուժերին, ունեցա ապագա հավակնություններ, երազանքներ, դրեցի իմ առաջ նպատակներ և առաջ եմ գնում դրանց հասնելու համար։ Իրականում նրանք շատ մարդկանց աշխարհն են փոխել, փրկել են դեռահասներին դեպրեսիայից դուրս գալու հարցում, ինքնասպանություններից հետ մնալու հարցում։ Ավելի մանրամասն դրանց մասին կարող եք կարդալ այստեղ։ Բացի դրանից սկսեցի հետաքրքրվել Հարավային Կորեայի մշակույթով, պատմությունով, մարդկանցով, լեզվով, ինձ սկսեց շատ հետաքրքրել այդ երկիրը և իմ ապագա պլաների մեջ նույնպես մտնում է Հարավային Կորեան։ Ես շատ ուրախ եմ, որ ճանաչեցի իմ աշխարհը փոխող մարդկանց։

Թարգմանության աղբյուրներ՝

BTS — биография участников и история создания группы
Анти-фанаты рассказали, за что они так ненавидят BTS
КИМ ТЭ ХЕН (ВИ)