Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հունվարյան ճամբարի ամփոփում

Հունվարի 11-ին մեկնարկել էր բոլորիս կողմից սիրված հունվարյան նախագծային ճամբարը։ Այս տարվա ճամբարը տարբերվում էր մյուս տարիների ճամբարներից, որովհետև ավելի հետաքրքիր, հասուն, բազմաժանր և ուսուցողական նախագծեր էինք իրականացնում։ Ճամբարը ես կարծում եմ շատ կարևոր դեր է խաղում մեր կյանքում, որովհետև ճամբարի ժամանակ շատերս ավելի ազատ ենք դառնում, ցույց ենք տալիս մեր տաղանդները, նախագծեր են իրականացնում, մասնակցում ենք կլոր սեղանների, ճամփորդում ենք, քննարկումներ ենք ունենում, բանավեճեր, հանդիպումներ, համերգներ և այլն։ հունվարյան ճամբարի ժամանակ մենք մեզ կարելի է ասել կորցնում ենք՝ լավ իմաստով, այսինքն ամեն բան ցանկանում ենք անել և դրանից չենք էլ հոգնում, այլ ընդհակառակը լիցքեր հավաքում և ոգևորվում։ 

Հիմա մի երկու բառով ամփոփեմ, թե այս 3 շաբաթների ընթացքում ինչերի եմ մասնակցել։ «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծով ընկեր Մարգարիտի հետ միատեղ ունեցանք հանդիպում Հասմիկ Սիմոնյանի հետ, հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, որովհետև իրոք շատ անմիջական էր մթնոլորտը, զրուցում էին շատ ազատ և ընկերական։ Նաև ունեցանք հասարակական դաս-քննարկում Վահրամ Թոքմաջյանի հետ, քննարկումն շատ հետաքրքիր էր, որովհետև մենք բացահայտում էինք մեր հայոց պատմության գրքերի միֆերը և փորձում էինք վերլուծել, և մեր սեփական կարծիքը ունենալ ցանկացած փաստի վերաբերյալ։ Ընկեր Հասմիկի հետ իրականացրել ենք «Հայտնի մարդկանց ասույթներից» նախագիծը, որի շրջանակներում թարգմանում էինք հայտնի մարդկանց ասույթները և մեկնաբանում դրանք։ Նաև ունեցել ենք ֆիլմադիտում, նայել էինք «Գրողի տարած սիրտը», «Շան սիրտը» ֆիլմերը  և հետո միասին քննարկում ունեցել։ Ընկեր Սամվելի հետ ունեցել ենք բանավեճ՝ «Հայ-ադրբեջանական համակեցություն» թեմայով։ 

Կխոսեմ նաև մի փոքր իմ հաջողության մասին։ Այս տարի շատ աշխատելու և շուրջտարյա ամբողջական վերլուծական նախագծերի, թարգմանությունների շնորհիվ ստացա Ձմեռ պապ մրցանակը, որը շատ պարտավորեցնող է, հանդես կգամ նորանոր նախագծերով, շնորհակալ եմ աշխատանքս գնահատելու և կարևորելու համար։ Այսպիսին է կրթահամալիրը՝ ոգևորող, ոգեշնչող և մոտիվացնող։

Ճամբարը շատ հագեցած էր և ինձ շատ դուր եկավ և կարելի է ասել նոր շունչ առած ուղևորվում եմ ուսումնական տարվա երրորդ շրջան։ Սպասելիքներս և նպատակներս դեպի ուսումնական երրորդ շրջան էլի ավելի հագեցած են։ Ի գործ…

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հաշվետվություն. Սեպտեմբեր-դեկտեմբեր

Վերջանում է արդեն առաջին ուսումնական կիսամյակը և ժամանակն է իմի բերելու, թե ինչեր եմ արել, կամ ինչեր չեմ արել և ինչերի եմ հասել այս կիսամյակի ընթացքում։ Այս ուսումնական շրջանում, որպես ընտրությամբ գործունեություն ընտրել էի մաթեմատիկա, անգլերեն և քերականություն։ Այս առարակններն եմ ընտրել, որոպհետև սրանք ամենագործածական առարկաններն են և ինչ մասնագիտություն էլ ընտրեմ ապագայում, այս առարկաներն լավ իմանալն ինձ օգուտ կտա։ Մաթեմատիկան այս շրջանում իրականացրել եմ «Teams» հարթակում: Իհարկե «Teams» հարթակի հետ ես արդեն ծանոթ էի, բայց որ իմ տնայինները, աշխատանքներս և իմ ընդհանուր գործունեությունը կատարեմ այդ հարթակում չէր եղել, և սա ինձ համար նորարարություն էր, որին շատ արագ հարմարվեցի և մասնագիտացա դրանում։ Անգլերենը եղել է տարատեսակ, և՛ քերականություն, և՛ քննարկումներ, և՛ նախագծեր, և՛ մեդիանյութերը, որոնք դուք կարող եք տեսնել իմ բլոգի անգլերենի բաժնում։ Քերականություն առարկան ընտրելիս, ես կարծում էի, որ մենք անելու ենք միայն հայոց լեզու և քերականություն, բայց իրականում մենք անում են տարատեսակ նախագծեր, ընթերցումներ, քննարկումներ, թարգմանություններ, ասմունքներ, ստեղծագործական աշխատանքներ և իրոք ես լիցքաթափվում էի այս առարկայից, որովհետև մենք համատեղում էին օգտակարը հաճելի հետ, այս ամենը ներկայացված է իմ բլոգի քերականության  բաժնում։ Ինչ վերաբերվում է ճամփհորդոություններին, այս շրջանում ես չեմ հասցրել ճամփորդել, բայց հուսով եմ, որ երկրորդ կիսամյակում կկարողանամ ճամփորդել։ Ես նաև իրականացրել եմ այլ նախագծեր, որոնք եղել են իրոք շատ հետաքրքիր և ուսուցողական։ Տարվա սկիզբը արդեն իսկ շատ խառը ժամանակններ էին. պատերազմ էր, և մենք որոշեցինք մեր զինվորների հագուստ, ծածկոցներ, սնունդ և դեղեր ուղարկել «Մեր հայրենիքը մեր ձեռքերում է» նախագծի շրջանակներում։ Հետո գրականությունից ունեցանք «Ընթերցում ենք Հուսիկ Արա», որից հետո մենք հանդիպում-կլոր սեղան ունեցանք նրա հետ և միասին ասմունքեցինք նրա բանաստեղծություններն, գրականությունից ունեցել ենք նաև «Կարդում ենք թարգմանական գրականություն» , «Կարդում են ընտանիքով» նախագծի շրջանակններում ընթերցել ենք Անասնաֆերմա առակը և քննարկումներ ունեցել։  Պատմությունից իրականացրել եմ «Պատերազմի ավարտը իմ պատկերացմամբ» նախագիծ և «Հելլենիզմ» թեմայի շուրջ նախագիծ։ Հասարակագիտությունից իրականացրել եմ «Պատերազմը, որպես հասարակական երևույթ» նախագիծը։ Էկոլոգիան կառանձնացնեի, որոհետև, որպես առարկա այս տարի մեզ համար նորարարություն էր, առաջին անգամ էին անցնում էկոլոգիա առարկան։ Էկոլոգիայից գրեթե բոլոր աշխատանքներս նախագծեր կարելի է համարել, մենք կատարել ենք և՛ բնապահպանական, և՛ հանքարադյունաբերական, և՛ աղտոտվածության, և՛ մեր մոլորակի, մի խոսքով ինչը, որ վերաբերվում է մեր երկիր մոլորակին։ Այդ նախագծերը կարող եք տեսնել իմ բլոգի էկոլոգիայի բաժնում։ Այսպիսին էր իմ առաջին կիսամյակը, թվում է՝ կարճ ժամանակահատված է անցել, բայց իրականում այս կիսամյակը եղել է բավականին լեցուն, գունավոր, ուսումնական և օգտակար, մյուս կիսամյակից ունեմ ավելի մեծ ակնկալիքներ և հույսեր։

 

Рубрика: Ուսումնական նյութեր

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

  • հաճախում-բացակայություն-բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով.

Այս ուսումնական շրջանում ունեցել եմ  30 ժամ բացակայություն։ Բացակայել եմ մեծամասնությամբ վատառողջ լինելու պատճառով։ Բոլոր բացակայություններս տեղեկացրել եմ։

  • ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն,

Ունեմ հետևյալ բաժինները՝

Գրականություն-23 նյութ

Հայոց լեզու-20 նյութ

Մաթեմատիկա-0 նյութ

Անգլերեն-19 նյութ

Ռուսերեն-16 նյութ

Իսպաներեն(ընտրությամբ գործունեություն)-12 նյութ

Ֆիզիկա-7 նյութ

Քիմիա-16 նյութ

Աշխարհագրություն-5 նյութ

Կենսաբանություն-6 նյութ

Պատմություն-15 նյութ

Իրավունք-5 նյութ

Նախագծեր-3 նյութ

  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ,

Մասնակցել եմ սահմանված կարգով բոլոր ուսումնական պարապմունքներին, երբեմն ուշացել եմ։

  • մասնակցություն դասարանի, ընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ճամփորդություններին. ուսումնասիրություն, լուսաբանում

Այս ուսումնական շրջանում չեմ ճամփորդել։

  • մասնակցություն ուսումնական նախագծերի, նախագծերի թվարկում, անհատական աշխատանքը նախագծում

Մասնակցել եմ «Իմ սեբաստացիական ուղին», «Նվեր Կրթահամալիրի 30 ամյակին» և «Моё любимое место в школе» նախագծերին։

  • մասնակցություն ուսումնական-հասարակական աշխատանքներին, մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.

Տարածքի մաքրում, բույսերի խնամում, բույսերի տնկում։

  • մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի.

Չեմ մասնակցել։

  • մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման

Մասնակցել եմ ուրբաթ-համերգի։

  • կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.

Չեմ խախտել։

  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.

Այս ուսումնական շրջանում ձեռք եմ բերել շատ ընկերներ, շատ հմտություններ, գիտելիքներ։ Մասնակցել եմ նախագծերի։

  • ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբ) իր առաջադիմության ինքնագնահատում.

Գրականություն-գերազանց

Հայոց լեզու-լավ

Հանրահաշիվ-գերազանց

Երկրաչափություն-լավ

Անգլերեն-գերազանց

Ռուսերեն-գերազնց

Իսպաներեն (ընտրությամբ գործունեություն)-բավարար

Ֆիզիկա-գերազնց

Քիմիա-լավ

Աշխարհագրություն-լավ

Կենսաբանություն-լավ

Պատմություն-լավ

Իրավունք-լավ

Ֆիզկուլտուրա-լավ

Պար-լավ

Երգ-լավ

  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իմ հարցադրումները, առաջարկությունները.

Չունեմ առաջարկներ

  • «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝ Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական-ընտանեկան նախագիծ ընթերցանություն, ուսումնասիրություն, ուսումնական այլ աշխատանք

Պատում կպատրաստեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ Ամանորը, ամանորյա պատմվածքներ կկարդամ, ամանորյա ֆիլմեր կդիտեմ և կմասնակցեմ ամանորյա նախագծերին, եթե լինեն։

  • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր,

«Իմ սեբաստացիական ուղին»

  • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.

Չունեմ առաջարկներ։

  • իմ ընտրած ճամբարային ջոկատը.

Հունվարյան ճամբարին մասնակցելու եմ տարբեր առարկայական նախագծերի, ճամփորդությունների, այլ առաջարկվող նախագծերի:

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Ուսումնական առաջին շրջանի

Ուսումնական առաջին շրջանը շատ արագ հասավ ավարտին: Ինձ թվում է՝ դա կախված է շատ հետաքրքիր լինելուց: Եղան տարբեր երջանիկ պահեր, հուզմունք, հիասթափություն, հաջողություններ և այլ զգացողություններ, որոնց շնորհիվ ուսումնական առաջին շրջանը անցավ շատ հաջող: Այս ընթացքում իրականացրել եմ շատ ու շատ նախագծեր: Դրանցից են հետաքրքիր փաստեր կենդանիների մասինձուկ-ռոբոտների մասինբուրգեր-մեքենայի մասին,  Էրեբունի-Երևանօգտակար բույսերի մասինխաղողագործության մասին, Մխիթար Սեբաստացի ,Հոգևոր Հայաստան : Ամենակարևոր նյութը և ամենակարևոր բաժինը առանձնացնել չեմ կարող, որովհետև բոլորն էլ ինձ համար կարևոր են,չեմ գտնում առանձնացնելու կարիք: Բլոգիս հաշվիչնարդեն հասել է 15.591 դիտումի, այս մեկ կիսամյակի ընթացքում բլոգումս արդեն ունեմ հրապարակած 111 նյութ: Բլոգով աշխատելն իմ կարծիքով շատ արդյունավետ և հետաքրքիր է, որովհետև ուսուցիչդ կարող է քո ամենօրյա աշխատանքը դիտել քո բլոգում, կարող ես քո նախագծերը, ստեղծագործությունները, թարգմանությունները և այլ կարևոր նյութեր տեղադրել քո անհատական բլոգում: Ես նաև ունեմ ստեղծագործական բլոգ, Ստեղծապտույտ ամսագիրն է: Այդ ամսագրում ես և իմ դասընկերուհին տեղադրում ենք մեր ստեղծագործությունները` բանաստեղծություններ, շարադրություններ և այլն: Առաջին կիսամյակի ճամփորդություններին չհաջողվեց մասնակցել, հուսամ՝ մյուս կիսամյակին շատ կճամփորդեմ: Որպես մարզական գործունեություն՝ ընտրել եմ վոլեյբոլ: Իսկ ընտրության գործունեությունս Կինո-Ֆոտո է, շատ հետաքրքիր և ուրախ են անցնում դասերը: Ահա այսպիսին էր իմ ուսումանական առաջին շրջանը: Ինձ թվում է՝ հաջողվեց հաղթահարել այս առաջին փուլը, սպասում եմ մեծհույսեր և ակնկալիքներով ուսումնական երկրորդ շրջանին…