Рубрика: Նախագծեր

Ղափամայի ծես Հյուսիսային դպրոցում

Այսօր հունվարյան ճամբարի վերջին օրն էր և այն ամփոփում էինք ղափամայի ծեսով։ Այս անգամ գնացել էինք Հյուսիսային դպրոց-պարտեզ և միասին տոնում էինք ղափամայի ծեսը։ Եղավ հյուրասիրություն, պար, երգ և ուրախ ժամանց։

Рубрика: Նախագծեր

Ընթերցանություն Հարավային դպրոցում

Այսօր հունվարյան ճամբարի 5-րդ օրն է։ Շարունակելով մեր «Սովորող-սովորեցնող» նախագիծը՝ մենք այսօր կրկին գնացել էինք Հարավային դպրոց-պարտեզ և 4-1 դասարանի հետ միասին շարունակում էին ընթերցել Ջաննի Ռոդարիի հեքիաթները՝ «Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն» ժողովածուի «Խեղճ ուրվականները» հեքիաթը։ Ընթերցելուց հետո ճամբարականների հետ միասին քննարկեցինք և կարծիքներ արտահայտեցին հեքիաթի վերաբերյալ։

Рубрика: Նախագծեր

Ընթերցանություն Հարավային դպրոցում

Այսօր հունվարյան ճամբարի 4-րդ օրն է։ Շարունակելով մեր «Սովորող-սովորեցնող» նախագիծը՝ մենք գնացել էին Հարավային դպրոց-պարտեզ և 4-րդ դասարանցիների հետ միասին շարունակում էին ընթերցել Ջաննի Ռոդարիի հեքիաթները՝ «Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն» ժողովածուի «Ինչով են մարդիկ իրար նման» հեքիաթը։ Ընթերցելուց հետո ճամբարականների հետ միասին քննարկեցինք և կարծիքներ արտահայտեցին հեքիաթի վերաբերյալ։

Рубрика: Նախագծեր

Ընթերցանություն Արևելյան դպրոցում

Այսօր հունվարյան ճամբարի օր 3-րդն է, և մենք շարունակում ենք մեր «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում շրջել դպրոցներում և կտսեր ճամբարականների հետ միասին այլընտրանքային ուսուցում անցկացնենք։ Այսօր կրկին Արևելյան դպրոցում էինք և շարունակում էինք մեր ընթերցանությունը Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն» ժողովածուից, այս անգամ ընթերցել ենք «Խորամանկ Բուրատինոն» հեքիաթը և հետո ունեցել ենք քննարկում կտսեր ճամբարականների հետ միասին։

Рубрика: Նախագծեր

Ընթերցանություն Արևելյան դպրոցում

Հունվարյան ճամբարի ընթացքում ՝ «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում, այսօր շրջանավարտների մեր խումբը հաճախել էր Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղ մենք 3-րդ դասարանցիների հետ միասին ունեցանք ընթերցանություն։ Ընթերցել ենք Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն» ժողովածուից «Տունը Անապատում» հեքիաթը, որը ինչպես հասկացաք ուներ երեք տարբեր ավարտներ։ Ընթերցելուց հետո սովորողների հետ միասին կազմակերպեցինք քննարկում, սովորողները առաջարկեցին իրենց հորինած չորրորդ ավարտը և իրենց կարծիքը արտահայտեցին հերոսների վերաբերյալ։

Рубрика: Նախագծեր

Հունվարյան ճամբար. «Սովորող-սովորեցնող»

Իրականացման տևողությունը ՝ հունվար

Մասնակիցներ՝ կրտսեր և ավագ ճամբարականներ

Նպատակը՝  «Սովորող-սովորեցնող» մեթոդի կիրառմամբ՝ կրտսեր ճամբարականների հետ անցկացնել հունվարյան ճամբարը օտար լեզվի և ընթերցանության միջոցով, ստեղծելով հետաքրքրիր նախագծեր և այլընտրանքային կրթություն։

Ընթացք՝ 12-րդ դասարանի ճամբարականները կրտսեր դպրոցի ճամբարականների հետ իրականացնում են օտար լեզվի այլընտրանքային աշխատանքներ՝ թարգմանություններ, ֆիլմերի դիտում, քննարկումներ և այլն, և ընթերցանություն՝ հեքիաթների, պատմվածքների, այդ ամենի շուրջ ազատ ստեղծագործել, քննարկումներ և զրույցներ ունենալ։

Արդյունքներ՝ 

  1. ստեղծված ուսումնական նյութերի հրապարակում
  2. արձանագրել հաջողություները, ձեռքբերումները, ձախողումները և էմոցիաները
Рубрика: Նախագծեր

Իսպանախոս երկրների խոհանոց

Իսպանախոս երկրների խոհանոց նախագծի շրջանակներում մեր ջոկատում խոհանոցային օր էինք կազմակերպել։ Թղթիկների վրա գրել էինք ուտեստների տեսակներ (աղցան, ըմպելիք, տաք ուտեստ, աղանդեր) և ամեն մեկս քաշում էինք մեկ թղթիկ և ըստ դրա բաժանվել էինք խմբերի։ Ամեն խմբին տրված էր հստակ գումար և ժամանակ։ Իմ խումբը ըմպելիք և աղցան պետք է պատրաստեր։ Մենք գնացինք առևտուր արեցինք, եկանք ավագի խոհանոց և սկսեցինք պատրաստել։ Մենք պատրաստել էինք գուակամոլի նաչոսի հետ և մոխիտո։ Վերջում պետք է համտեսեինք և գնահատեինք, թե որ խումբն էր ավելի համեղ պատրաստել։

Рубрика: Հայոց լեզու, Նախագծեր

Արևմտահայերենի խնդիրների մասին

Արևմտահայերենը ժամանակակից հայերենի երկու ճյուղերից մեկն է, որով խոսում է սփյուռքահայության մեծ մասը։ 18-րդ դարից գրական հայերենը ներկայանում է արևելյան և արևմտյան տարբերակներով, որոնք 20-րդ դարի սկզբներից սկսած՝ ունեցան գոյության, գործառության ու զարգացման տարբեր պայմաններ ու հնարավորություններ:

Ի տարբերություն արևելահայերենի, որը շարունակեց զարգանալ Սովետական Հայաստանում, իր բնականոն հիմքով՝ Արևմտյան Հայաստանի հայերը ցեղասպանության զոհ դարձան և սփռվեցին աշխարհով մեկ՝ զրկվելով զարգացման հնարավորությունից։ Եղեռնի զոհ դարձան ոչ միայն արևմտահայության հսկայական զանգվածներ, այլ նաև արևմտահայերենի գրական ու բարբառային տարբերակները, հայերեն խոսքը վտարվեց Արևմտյան Հայաստանից:  Հրաշքով փրկվելով ու հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում՝ հայությունը գործադրելով կամք ու նվիրում, ստեղծեց վարժարաններ, եկեղեցիներիներ՝ օտար ափերում պահպանելով և կորստից փրկելով գրական արևմտահայերենը, որը, անշուշտ, ազգապահպանության կարևորագույն երաշխիքներից է:

5c6f371e524ec

Զանազան գործընթացների ու գործոնների ազդեցությամբ արևմտահայերենը աստիճանաբար սկսեց նահանջել, և 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կող­մից այն դասվեց «վտանգված լեզուների» շարքին: Այժմ այն ներկայանում է բառապաշարային ու հնչյունաքերականական անմիօրինակություններով, բազմաթիվ խնդիրներով:

Այսօր աշխարհի տարբեր երկրներում բնակվող ավելի քան 7 մլն. հայերից արևմտահայերեն է խոսում ընդամենը 2 մլն. մարդ, դասական սփյուռքի երկրներում գործում են մոտ 320 հայ ազգային վարժարաններ և մեկօրյա դպրոցներ, որոնցում սովորում է շուրջ 150.000 աշակերտ: Փակվել կամ փակման սպառնալիքի տակ են արևմտահայերենով կրթություն իրականացնող բազմաթիվ դպրոցներ: Այժմ արևմտահայերենը շատ վատ ժամանակատվածում է, այն սկսում է քիչ-քիչ վերանալ և ավելի է քչանում այն փրկելու հույսերը, նույնիսկ ընտանիքներում հաճախ հաղորդակցվում են բնակության երկրի լեզվով և դրանից էլ վտանգում է  արևմտահայերեն մշակութային ժառանգության փոխանցումը: Լեզվի լրագրողական կիրառությունը նույնպես անկում է ապրում` սփյուռքահայ համայնքներում փակվում են լրատվամիջոցներ՝ կայուն ընթերցողների քանակի նվազման պատճառով:

190px-ArmenianBiblePage_sm_14_c

Այս ամենը դարձել է շատ լուրջ խնդիր և պահանջում է լուծում, որպեսզի վերջնականապես չկործանվի արևմտահայ գրական լեզուն։ Կան իհարկե շատ տարբերակներ, օրինակ՝ որոշները կարող են ասել ինչի համար օգտագործել այդ լեզուն, եթե կա արևելահայերենը և բոլոր հայերը կարող են խոսել միայն այդ լեզվով, իսկ արևմտահայերենը էլ չօգտագործենք։ Մյուսներն էլ, թե բա դա մեր մշակույթն է, մեր մի մասն է, ինչպես կարող ենք մոռանալ արևմտահայերենը, չէ որ այն միակ բանն է, որը մնացել է Արևմտյան Հայաստանից։ Էդ դեպքում ի՞նչ անել, արխիվացնե՞լ, ուղղակի պահել գրաբարի նման ու չօգտագործե՞լ։ Թո՛ղ լինի, մենք չենք հրաժարվում, պահենք մերն է, բայց չօգտագործենք էլ, մոռանանք կարելի է ասել։ Իրականում շատ դժվար է այդ խնդրին լուծում գտնելը, որովհետև ոչ մի սփյուռք չի կարող գոյություն ունենալ առանց երկու կարևոր արժեքների՝ լեզվի և հայրենիքի։ Երկուսն էլ կարևոր են և անգամ մեկի բացակայությունը արդեն խնդիր է դառնում այն պահպանելը։ Այդ պատճառով անհրաժեշտ է մշակել արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման ռազմավարություն:

1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Ռազմավարության նպատակն է՝

Արևմտահայերենի պահպանման, զարգացման, ուսումնասիրության, ուսուցման ապահովման և կիրառման հնարավորությունների ընդլայնումն ու զարգացումը Սփյուռքում և Հայաստանում:

2.ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ  Հայաստանում և սփյուռքում տարվող աշխատանքներն բավարար չեն: Այս ուղղությամբ Հայաստանի և սփյուռքի մասնագետների, պետական և լեզվի հարցերով զբաղվող կառույցների համատեղ գործունեություն բավարար չափով չի ծավալվում:

2. Այլ պետություններում գործածվող լեզուների ազդեցությամբ վատթարանում է հայերենի իմացության վիճակը. պակասում է  արևմտահայերեն խոսողների թիվը, հետզհետե նեղանում են արևմտահայերենի կիրառության սահմանները, նոր սերունդը գրեթե  չի խոսում հայերեն:

3. Անբավարար ուշադրության հետևանքով լեզուն որակական անկում է ապրում: Առաջնահերթ խնդիր է լեզվի կանոնարկումը, մանավանդ, որ չի ստեղծվել լեզվաճյուղի միասնական քերականություն:

4. Ազգային կրթարանների ֆինանսական միջոցներն անբավարար են՝ լիարժեք կրթական գործընթաց կազմակերպելու համար:

5. Դպրոցներում արևմտահայերենի և հայագիտական առարկաների դասագրքերի, ծրագրերի մեծ մասը հնացած է, դրանցից շատերը չեն համապատասխանում արդի մանկավարժության պահանջներին:

6. Արևմտահայերենի՝ որպես երկրորդ, երրորդ լեզվի (այլ լեզուների հիմքով) ուսումնական ձեռնարկների, ինքնուսույցների, զրուցարանների խիստ պակաս կա:

7. Խիստ անբավարար են արևմտահայերենի ժամանակակից տեխնոլոգիական, հեռացանցային, վիրտուալ հաղորդակցության ծրագրեր:

8. Բավարար չէ Սփյուռքում և Հայաստանում վերջին տարիներին հրատարակված արևմտահայերեն, այդ թվում՝ մանկական գրականությունը:

9. Հայաստանյան դպրոցներում արևմտահայերենի շրջանակները խիստ նեղ են, ավագ դասարանների հայ գրականության ծրագրում արևմտահայ միայն մի քանի հեղինակներ են ընդգրկված: Նույնն է վիճակը նաև բուհերում: Արևմտահայերեն սովորել ցանկացողների կամ արևմտահայերենը կրող հայրենադարձների համար ուսուցման հնարավորությունները սահմանափակ են:

10. Առաջնահերթ խնդիր է արևմտահայերենով ընթերցողների շրջանակների գնալով նեղանալը: Փակվում են թերթեր, ամսագրեր, նորերը չեն ստեղծվում:

3. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

1. Հայերենի բարձրագույն խորհրդում արևմտահայերենի արդի վիճակի ուսումնասիրման և լեզվական բոլոր մակարդակների կանոնարկման, հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման  խնդիրներով զբաղվող մասնագիտական հանձնախմբի ստեղծում։

2. Տարածաշրջանների առանձնահատկություններից ելնելով՝ սփյուռքի կրթօջախների համար նոր և անհրաժեշտ դասագրքերի ստեղծման, ինչպես նաև գործածվող դասագրքերի վերանայման, տպագրության խնդիրների կարգավորման նպատակով առկա գիտա մանկավարժական ներուժի համախմբմամբ ձեռնարկել։

3. Արևմտահայերենի տարածման և ուսուցման գործում նորագույն տեխնոլոգիաները արդյունավետորեն կիրառելու նպատակով իրականացնել՝ էլեկտրոնային դասագրքերի, ձայնասկավառակների, տեսահոլովակների  պատրաստում և տարածում, արևմտահայերենի հեռավար, հեռացանցային, բջջային հեռախոսային, ինտերակտիվ-խաղային ուսուցման ծրագրերի մշակում և իրականացում, եղածների կատարելագործում։

4. Արևմտահայերենով բառարանների (բացատրական, թարգմանչական, ուղղախոսական, ուղղագրական, եզրութաբանական) ստեղծում, բուհերի համապատասխան ֆակուլտետներում արևմտահայերենի ամբիոնների և բաժինների ստեղծում։

5. Արևմտահայերենով գեղարվեստական երկերի, հեքիաթների, մանկական գրքերի, գիտահանրամատչելի գրականության հրատարակում Հայաստանում և սփյուռքում:

6. Հայրենիքում և սփյուռքում արևմտահայերենով հեռուստահաղորդումների,  գովազդների, մուլտֆիլմերի, հայրենաճանաչությանը նպաստող հեռուստա-վավերագրական ֆիլմերի, ուսումնական, մանկական, երիտասարդական ծրագրերի ստեղծում և հեռարձակում, արևմտահայերենով թատերական ներկայացումների և գեղարվեստական ֆիլմերի ստեղծում։

7. Արևմտահայերենի թվային գործիքների՝ տառատեսակների, ստեղնաշարերի,  կատարելագործում վիրտուալ հաղորդակցության, քննարկումների  հարթակների, բջջային հեռախոսի արևմտահայերենի հավելվածների ստեղծում (Facebook, Twitter, Instagram, Web TV և այլն):

 4.ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

1. Հայապահպանության խթանում

2. Արևմտահայերենի միասնականության ապահովում, միասնական քերականության ստեղծում

3․ Արևմտահայերենի գործածություն և տարածվածության ընդլայնում

4․ Արևմտահայերենի լեզվակիրների թվի աճ

5․ Լեզվից օտար, խորթ տարրերի դուրսմղում

6, Լեզվի երկու ճյուղերի մերձեցում լեզվական բոլոր ոլորտներում

7․ Երիտասարդության շրջանում արևմտահայերենի իմացության մակարդակի բարձրացում

5. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

Ռազմավարության իրականացման ընթացքում ռիսկեր կարող են համարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կրճատումը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, հայկական կառույցների և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման դադարեցումը և այլն:

Կարծիք՝

1-235

Իմ կարծիքով արևմտահայերենը հնարավոր է դեռ փրկել, եթե լինենք միասնական, դնենք մեր առաջև հստակ նպատակ, շատ աշխատանքներ կատարենք, ի մի բերենք և ստեղծենք այն փրկելու ամենաարդյունավետ և հասանելի եղանակը։ Իհարկե այն փրկելու և ավելի լիարժեք դարձնելու համար պետք է գալու բավականին շատ ժամանակ և շատ աշխատանք, բայց եթե ցանկանում ենք արդյունք ստանալ, պետք է սկսել անհապաղ և չհանձնվել։ Այս նախագծին, կամ նպաատակին պետք է բավականին լրջորեն մոտենալ և չթողնել հետոյի, որովհետև որքան ուշացնենք այն փրկելու նախագիծը, այնքան դժվար է լինելու այդ ամենը իրականացնել։ Պետք է մոտենալ այս ամենին, որպես լուրջ խնդիր, որը հարկավոր է լուծել, ցանկացած կերպով, ներդնել ամեն հնարավոր բան և փորձել գոնե կորցրած Արևմտյան Հայաստանից փրկել լեզուն, որովհետև լեզուն չենք կարող գցել այլ երկրի վրա, ասելով՝ նրա մեղկով ենք կորցրել։ Լեզուն մեր մեջ է և մեր ձեռքերում և այլն փրկել, մոռնալ, թե վերացնել, որոշում ենք ինքներս։

Աղբյուրներ՝

Արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին

Задача спасения западного армянства

Արևմտահայերեն

Рубрика: Նախագծեր, Խորացված

Ինքնադիմանկար

Խոսքի զարգացմանն ուղղված աշխատարան

20 րոպեի ընթացքում ձևակերպվում է տաս հարց, որոնք ուղղվելու են խմբի անդամներից մեկին։ Անդամի ընտրությունը որոշվում է խաղ-ընտրության արդյունքում։

Պատասխանողը հարցերին նախապես չի ծանոթանում։

Հարցերը չեն պարունակում մարդու անձնային կյանքը, դրա գաղտնիությունը մերկացնող տարրեր, նման հարցերին կարող է չպատասխանել։

30-40 րոպե- հաղորդումների նկարահանում՝ Ես տեսախցիկի առջև։