Рубрика: Ուսումնառության պայմանագիր, Անհատական ուսպլան

Ուսումնական պլան

Դասացուցակ

Ժամատախտակ

Ընրտության գործունեություն-Անգլերեն

Մարզական ակումբ-Վոլեյբոլ

Լրացուցիչ կրթություն դպրոցում — չեմ հաճախում

Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս- չեմ հաճախում

Շուրջտարյա նախագծեր-Կատարել եմ թարգմանություններ և հետազոտական աշխատանքներ, մասնակցել եմ ֆլեշմոբների

Աշխատող-Սովորող  չեմ մասնակցում

Рубрика: Հայոց լեզու, Ուսումնառության պայմանագիր

Ուս.պլանի պարզաբանումներ

Картинки по запросу ուսումնական պլան

2. 6-9-րդ դասարան ընդունվում է այն սովորողը, որ իր  ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ընտրում է Ծրագիրը,  սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

Ես համաձայն եմ ընդունելության այս ձևին, որովեհրտև երեխան մինչ դպրոց գալը պետք է ծանոթանա մեր ծրագրերին, գործունեությանը և դրվածքին: Գնալով ճանբար արդեն հասկանում ես պատրաստ ես այս դպրոցի ծրագրերին, թե` ոչ:

 

5. Սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով, որը սահմանված կարգով կազմվում է ուսումնական չորս շրջանների համար, այս ուսումնական պլանի հիման վրա։

Ես համաձայն եմ այն բանին, որ ուսումնական գործունեությունը ընտրում է սովորողը, որովհետև նա ազատ է նրան ոչ ոք չի ստիպի, թե նա ինչ ընտրի, այլ նա կվորոշի, թե ինչ ուղությամբ գնա, թե ինչն է իրեն հետարքրում: Այլ ոչ, թե ստիպված գնա այն գործունեությունը ինչը իրեն չի հետաքրքրում:

 

8. Ուսումնական տարին սկսվում է 2017թ. օգոստոսի 30-ին, կազմված է չորս շրջանից՝

  • առաջին՝ 2017թ. օգոստոսի 30-2018թ. հունվարի 8,
  • երկրորդ՝ հունվարի 9-հունվարի 29,
  • երրորդ՝  հունվարի 30-մայիսի 28,
  • չորրորդ` մայիսի 29-հունիսի 15:

Ես համաձայն եմ բոլոր կետերի հետ, ուղղակի ինձ մոտ մի փոքրիկ հարց է առաջանում է բոլոր դպրոցներում ուրումնական տարին սկսվում սեպրեմբերի 1-ին, իսկ մեզ մոտ սկսվում է օգոստոսի 30-ին, ես հասկանում եմ, որ մեր դպրոցը տարբերվում է մյուս դպրցների , բայց ուսումնական տարին անգամ ամենայուրահատուկ դպրոցները անում են սեպտեմբերի 1-ին:

 

9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին  կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:

Ես այս կետին նույնպես համաձայն եմ, որովհետև 5 օրյա ուրումնական շաբաթը շատ հարմար է, օրինակ​ այլ երկրներում երեխաները 6 օրյա ուսումնական շաբաթով են սովորում, այն ինչ կարող ես 5 օր գնալ քո սովորական դասին, իսկ շաբաթ կամ կիրակի զբաղվես քեզ հետաքրքրով ավելի ուսուցողական բաներով, օրինակ` ճանփորդելով, այլ ակումբների գնալով, տարբեր նախագծերով և դա հաճելի է, հոգնացուցիչ չե և հետարքիր է:

 

10. 2018թ. հունվարի 9-ից 26-ը, մայիսի 29-ից հունիսի 8-ը կրթական ծրագիրը, սահմանված կարգով, կազմակերպվում է  նախագծային ուսուցման ճամբարում:

Ես համաձայն եմ, որովհետև նախագծեր աշխատելը շատ հետաքրքիր և հաճելի է: Նախագծային աշխատանքից ամենաշատը սիրում եմ, որ մենք են ընտրում ինչով զբաղվել օրինակ` ստեղծագործել, թարգմանել, կարդալ, ձայնագրություններ անել…

 

12. 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը,  2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը, հունիսի18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով:

Ես մեկ համաձայն չեմ, որովհետև երկար դպրոց հաճախելուց, սովորելուց դու մի պահ ցանկանում ես հանգստանալ և քեզ տրվում է 3 ամիս հանգստանալու համար, բայց պարզվում է, որ դեռ քեզ բոլոր առարկաներից ամառային արձակուրդների առաջադրանք է սպասվում և դու նորից սկսում ես աշխատաել, նշանակում է, որ մեր սեփական արձակուրդի ժամանակ նույնպես պետք է աշխատենք այդ դեպքում դա արձակուրդ չէ այլ հեռավար ուսուցում: Ես չեմ հասկանում արձակուրդը տրված է հանգստանալու, թե նորից աշխատելու:

 

13. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

Ինձ դուր է գալիս այս ամենը, որովհետև երբ դու օգտագտվում ես տարբեր տեխնիկական գործիքներով, դու ավելի ես զարգանում, խելացի դառնում: Երբ որ բոլոր դպրոցներում պարտադիր ինֆորմատիկա են անցնում մենք այդ առարկան չենք անցնում, որովհետև եթե ամեն օր օգտվես այդ գործիքներից, դրանցով աշխատես, շփվես պարզ է, որ իրենցից մենք ավելի բան գիտեղ թեկուզ, որ մենք ինֆորմատիկա չենք անցնում:

 

18. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:

Ես համաձայն եմ, որովհետև սովորողին տրվում են լրացուցիչ ուսումնական առաջադիմություն օրինակ` ճանբարներ, ճանփորդություններ, ստուգատեսներ, ֆլեշմոբներ, նախագծեր… Սովորողը դրանց մասնակցելով խրախուսվում է և էլեկտրոնային մատյանում գնահատականը բարձրանում է: Բայց ասեմ, որ դա պարտադիր չե երեխա կա, որ անում է և բարձր գնահատական է ստանում և երեխա կա, որ չի անում և գնահաականը չի բարձրանում:

 

19. Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում  է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox և այլ: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել:  Ծանոթանում է տեղեկատվության օգտագործման բարոյական նորմերին:

Ես այս մեկի հետ նույնպես համաձայն եմ, որովհետև տարբեր համացանցային տարածքներից օգտվելը շատ կարևոր բան է: Դու դրանով կարողանում ես ֆիլմեր պատրաստել, տեսանյութեր, ռադիոնյութեր և այլն: Սակայն մենք դեռ միայն օգտվում ենք google drive-ից: Ինձ թվում է, որ մենք ավելի նորանոր համացանցային տարածքների կտիրապետենք:

 

22. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

Սովորողը և դասավանդող պետք է պարտադիր ունենան ուսումնական բլոգ, և պետք է ամեն օր թարմացվի բլոգը: Օրինակ` ես ունեմ ուսումնական բլոգ և ամենօր թարացնում եմ, ուսումնական բլոգը կարծես մեր տետրը լինի և մենք մեր, տնային աշխատանքները, դասարանական, ռադիոնյութեր, տեսանյութեր, ստեղծագործնական աշխատանքները… Ամեն ինչ տեղադրում եմ իմ ուսումնական բլոգում, նաև դասավանդողը:

 

23. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք է:

Ես այս կետի հետ նույնպես համաձայն եմ, որովհետև սովորողը պարտավոր է դպրոցի և կրթահամալիրի կայքին հետևի և, եթե հաջող նյութ է լինում պետք է տեղադրի կայքում: Դպրոցի և կրթահամալիր կայք ամեն օր մւտ երևի 100-ից ավելի մարդ է մտնում և մտնելուն պես նա հասկանում է մեր դպրոցի մասին և սովորելու ձևը:

 

24. Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:

Ես համաձայնեմ, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ առավուտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ մենք երգեն, պարենք, մարզվենք,կարճամետաժ ֆիլմեր դիտենք… Մենք երբ այդ ամենը անում դասի ժամանկ մենք լինում ենք առույգ, աշխույժ և թարմացած:

 

25. «Մայրենի լեզուն», «Հայոց  լեզուն», «Գրականությունը» ներառում են գրաբարի ուսուցում։

Ես անձամբ շատ եմ սիրում մայրենի լեզու առարկան, բայց այս տարի բաժանվել է խնբերի մայրենի, հայոց լեզու և գրականություն և ես համաձայն եմ, որ այս ամենը ներառվի գրաբարի ուսուցման մեջ, որովհետև գրաբարի ժամանկ նույնպես հայոց լեզու է պետք գալիս, գրականություն նույնպես:

 

26. «Մաթեմատիկան» կազմված է 6-րդ դասարանում՝ «Մաթեմատիկա», «Մաթեմատիկա և երևակայություն», 7-9-րդ դասարաններում ՝ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Մաթեմատիկա՝ առանց բանաձևերի» դասընթացներից։

Ես անձամ շատ եմ սիրում մաթեմատիկա անցած տարի մենք սովորում էինք սովորական մաթեմատիկա, բայց այս տարի ավելի հետաքրքրացավ մաթեմատիկան: Իմ կարծիքով որքան շատ լինի տարբեր մաթեմատիկաներ այնքան հաճելի և հետաքրքիր կլինի:

 

28. «Բնական գիտություններ» բնագավառի դասընթացների ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, էկոլոգիական, աշխարհագրական, երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով։ Ֆիզիկայի, քիմիայի ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։

Ինձ շատ է դուր գալիս, որ ֆիզիկաի և քիմիաի դասերին դասարանը երկու խմբի են բաժանում, որովհետև ամբողջ դասարանով շատ անհարմար է լինում դաս անելը, իսկ խմբերը քիչ են և ավելի հեշտ է լինում:

 

30. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն և առաջին բո­­ւժօգնություն», «Թվային միջոցների սպասարկում», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» դասընթացներից, կազմակեպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման (հերթապահության) ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի։

Ես միանգամայն համաձայն եմ այս կետին, որովհետև տեղնոլոգիաի դասը հետաքրքիր դարձնելու համար պետք շատ տարբեր բաներ անես դա կապ չունի «Առողջագիտություն և առաջին բո­­ւժօգնություն»-է, թե «Պարտեզի խնամք» կարևորը, որ մետ տեղնոլոգիաի դասաժամին սբաղվում ենք տարբեր և զանազան աշխատանքներով:

 

33. «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 6-9-րդ դասարաններում ներառում է սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմա-մարզական խաղերը, սահմանված կարգով ռազմա-մարզական դաշտային ճամբարի կամ հավաքի մասնակցություն: Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, հեծանվավարություն, սեղանի թենիս: Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, սեղանի թենիս, հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն: Կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս որևէ մարզաձևի լրացուցիչ կրթության ծրագրում ընդգրկված սովորողը կարող է կրթահամալիրում մարզական-ակումբային  պարապմունքների չմասնակցել։ Անվտանգ գործունեության հմտություններ սովորողը գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի նախագծերի, քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: 9-րդ դասարանի սովորողը տարվա ընթացքում 5 օր մասնակցում է ռազմամարզական ճամբարի:

Ես անձամբ շատ եմ սիրում ֆիզկուլտուրա, ես շատ ուրախ եմ, որ կաորղ եմ ընտրել ֆիզկուլտուրան ես ինքս օրինակ կարող եմ ընտտրել բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ... Ես այս տարի ընտրել եմ իմ ֆիզկուլտուրան վոլեյբոլ: Անգամ ասեմ, որ դու կարող ես քո ֆիզկուլտուրան փոխել երկու անգամ առաջին կիսամյակում և երկրորդ: Օրինակ` ես ընտրել էի բելեյբոլ, բայց երկրորդ կիսամյակում հասկանում եմ, որ բոլեյբոլից հոգնել եմ և ցանկանում եմ հեծանվավարություն դու կարող ես փոխել, իմ կարծիքով դա շատ լավ է:

 

34. 6-9-րդ դասարանի սովորողն իր ընտրությամբ  շաբաթական 4 ժամ իրականացնում է առարկայական նախագծեր` քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո-ֆոտոյի, մեդիալրագրության, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, պարտիզպանի, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախմբային, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, պարտիզպանի, խոհարարության, կարուձևի) գործունեություն։ Սովորողը կարող է ընտրել նաև կրթահամալիրի պատանեկան ակումբներից մեկը,  ձևավորել նոր ակումբ։

Ես համաձայն եմ այս կետին, որովհետև սովորողը որքան շատ գնա լրացուցիչ ակումբների այնքան ավելի հետաքրքիր և հաճելի կլինի: Անձամբ ես չեմ գնում, բայյց հետքրքրեց կարելի է հետաքրքրվել:

 

37. Տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ծրագրերով:

Ես կրկին համաձայն եմ, որովհետև սովորողներ կան, որ գնում են ուրիշ երկրներ ապրելու, բայց չեն ցանկանում դուրս գալ դպրոցից հատուկ նրանց համար կա անհատական ծրագրեր նրանք հեռավր ուսուցում են անում և դասերից հետ չեն մնում:

 

38. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։

Ես համաձայն եմ այս կետին, որվհետև եթե դու ցանկանում ես դպրոցից դուրս լրացուցիչ դասընթացների գնալ դա հասարակ բան է դու ուղղակի չես ցանկանում այս դպրոցում լրացուցիչ դասընթացներ անցկացնել և կրթահամլիրը այդ ամենը հասկանալով թույլ է տալիս դպրոցից դուրս լրացուցիչ դասընթացների գնալ:

 

40. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները (այդ թվում` բլոգավարություն, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն, ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, ուսումնական կայքի աշխատանք, լրացուցիչ կրթություն),  կիսամյակային հաշվետվությունները: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

Ես համաձայն եմ, որ մեր գնատման մեջ նաև ներառվեն ֆլեշմոբների մասնակցությունը, հետազոտական-ստեղծագործական աշխատանքները, հայրենագիտական արշավները, փառատոնների մասնակցությունը… Դա սովորողի ցանկությունն է, եթե ցանկանում է բարձր գնահատական ստնալ թող մասնակցի, եթե ոչ կարող է չմասնակցել: Բայց ես դա անում եմ ոչ, թե գնահատականի համար այլ, որ շատ հետաքրքիր, ուսուցողական և հաճելի աշխատանք է:

 

42. 9-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով:

Ես համաձայն եմ, որ 9-րդ դասարանի վերջում պետք է հանձնել քնություն, որովհետև քնություն հանձնելով դու հասկանում ես պատրաստ ես ավագ դպրոց տեղափոխվելուն, թե դեռ ոչ: