Рубрика: Իրավունք

Իրավագիտության բովանդակությունը հանրակրթական դպրոցում

Հետազոտական աշխատանք՝

Իրավագիտության բովանդակությունը հանրակրթական դպրոցում

Իրավագիտություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Պե՞տք է արդյոք հանրակրթական դպրոցներում ուսուցանել իրավագիտություն, ի՞նչ է այն տալու սովորողին և դրա բացասական ու դրական կողմերը։ Հասկանալու համար՝ հարկավոր է ուսուցանել իրավագիտուտություն հանրակարթական դպրոցներում, նախ և առաջ պետք է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում իրավագիտությունը։

Իրավագիտությունը դա գիտություն է իրավունքի մասին։ Իրավաբանները զբաղվում են իրավունքի բնույթի և զարգացման համակարգված պարզաբանմամբ, բացահայտում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կամ պետք է հիմնված լինի իրավունքը՝ ներառյալ դրա կապը այլ հաստատությունների և գործելակերպերի, օրինակ՝ բարոյականության հետ, ինչպես նաև բացահայտում են դրա ներքին գործելակերպը։ Այսինքն՝ իրավագիտության շնորհիվ մենք կարողանում ենք բացահայտել պետության և իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան։

Առարկայի նպատակները՝

  • Անձնային զարգացում՝ ուղղված իրավական գիտակցության և իրավական մշակույթի ձևավորմանը, սոցիալական և իրավական գործունեություն, ներքին համոզմունք նորմերին համապատասխանելու անհրաժեշտության մեջ իրեն որպես հասարակության լիարժեք անդամ ճանաչելու իրավունք՝ օրենքով երաշխավորված իրավունքներ և ազատություններ։
  • Քաղաքացիական պատասխանատվության և ինքնագնահատականի կրթություն. կարգապահություն, հարգանք այլ անձի իրավունքների և ազատությունների նկատմամբ, ժողովրդավարական իրավական հաստատություններ, օրենք և կարգուկանոն։
  • Իրավունքի հիմնարար սկզբունքների, նորմերի և ինստիտուտների, իրավական հնարավորությունների մասին գիտելիքների յուրացում, քաղաքացիական պաշտոնի օրինական իրականացում։
  • Ձեռք բերված գիտելիքներն ու մեթոդները կիրառելու համար անհրաժեշտ հմտությունների յուրացում, գործողություններ ուղղված անհատի իրավունքների և օրինական շահերի իրացմանն ու պաշտպանությանը. Խթանելով հասարակության մեջ օրենքի և կարգի պահպանում․ սոցիալական և իրավական ոլորտում գործնական խնդիրների լուծում և նաև կրթական առաջադրանքներ ուսումնական գործընթացում։
  • Անկախ իրավական որոշումներ կայացնելու կարողության և պատրաստակամության ձևավորում, օրենքով կարգավորվող հարաբերությունների ոլորտում գիտակցված և պատասխանատու գործողությություններ։

Բայց արդյոք հարկավոր է այդ ամենը ուսուցանել հանրակրթական դպրոցներում։ Իրավունքը իրականում որպես գիտություն, առարկա, երևույթ, շատ կարևոր է և պետք է՝ ամեն մարդ իմանա իրավունքները։ Բնականաբար այս առարկան ունի իր դրական կողմերը, այն է, որ մարդկանց դեռահաս տարիքից սովորեցնում են և ներկայացնում իրենց իրավունքները, որպեսզի լինի ավելի գրագետ և այդ ամենի բացակայության պատճառով ապագայում չհայտնվեն խնդիրների մեջ և չկարողանան պաշտպանել իրենց իրավունքները։ Բայց մեր հանրակրթական դպրոցներում, այն ինչ տրվում է, իրականում այդքան էլ սովորողի մոտ ցանկություն չի առաջացնում սովորելու և ուսումնասիրելու։ Դասագրքային ուսուցումը՝ իր հստակ գրված օրենքներով, իրավունքներով և սահմանափակ բացատրությամբ սովորողի մոտ երբեք ցանկություն չի առաջացնի հետաքրքրվելու և հետազոտելու։

Այսինքն ստացվում է, որ ուսուցանվում է շատ կարևոր առարկա, բայց սխալ և չաշխատող մոտեցմամբ, որը երբեք ընթացք և արդյունք չի տա։ Ստացվում է՝ ապարդյուն է այս առարկայի ուսուցումը հանրակրթական դասարանններում։

Իրականում իրավագիտությունը բավականին բարդ, ծանր և ոչ միշտ բոլորին հետաքրքրող առարկա է, որովհետև հետազոտում է օրենքներ, իրավունքներ, դատեր, տերմիններ և այլն, ինչը բավականին ձանձրացնող է, եթե ինքդ հետաքրքրված չես լինում իրավագիտությամբ։ Իմ կարծիքով այստեղ կա ընդամենը երեք լուծում այս խնդրի հետ կապված։

Rule of law | OSCE

  1. Հանել այս առարկան հանրակրթական դպրոցների ուսումնական պլաններից,
  2. ուսումնասիրեն և սովորեն միայն այն սովորողները ովքեր կընտրեն այս առարկան և հետաքրքրված կլինեն,
  3. փոխել դասապրոցեսի մոտեցումը և վարել այլ կերպ։

Նշված տարբերակներում նույնպես կան բացասական և դրական կողմեր։ Առաջին կետը դրական կողմը նա է, որ դասապրոցեսզի ճիշտ մոտեցման բացակայության պատճառով, դա կլինի լավագույն որոշումը, քան վարել նույն սխալ մոտեցմամբ և անիմաստ ժամանակ ծախսել այս առարկայի վրա, իսկ բացասական կողմը դա այն է, որ ստացվում է սովորողները չեն ուսուցանի շատ կարևոր առարկա, որը իր մեջ ներառում է հենց իրենց իրավունքները և ապագայում խնդիրներ կունենան այդ գիտելիքի բացակայության պատճառով։ Երկրորդ կետին ավելի շատ եմ ես հակված, որովհետև, նախ և առաջ ոչ ոք չի ստիպի այն երեխաներին սովորել այս առարկան, ում չի հետաքրքրում այն, իսկ երկրորդը դասապրոցեսը ավելի արդյունավետ կլինի այն սովորողների հետ, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են սովորել այս առարկան, իսկ բացասական կողմը կայանում է նրանում, որ նորից այն սովորողները, ովքեր չեն ընտրել այս առարկան, չեն կարողանա տիրապետել իրենց իրավունքներին և գիտելիքի պակաս կլինի։ Եվ վերջապես երրորդ կետը դասապրոցեսի մոտեցման փոփոխություն, որը կարծում եմ շատ ճիշտ և արդյունավետ որոշ կլինի, բայց նաև և առաջ պետք է ունենալ այդ այլընտրանքը և որպեսզի այն լինի աշխատող։

Օրինակ՝ կարելի է սովորական դասագրքային դասերը, փոխարինել խաղարկային դատարանների։ Սա ես իմ օրինակից եմ բերում, 9-րդ դասարանում, երբ մենք անցնում էինք իրավունք առարկան, այն իրականանում էր, ոչ թե դասագրքային և առաջադրանքների տեսքով, այլ խաղարկային դատարանի շնորհիվ։ Ինչ է իրենից դա նարկայացնում։ Նախ ուսւոցիչը պետք է մինչև խաղարկային դատարանը բացատրի և ներկայացնի թեման, որի շուրջ լինելու է խաղարկային դատարանը։ Հաջորդ դասին, երբ դասը արդեն բացատրված կլինի, քննարկում եղած կլինի և սովորողները ընկալած կլինեն հետևալ թեման, կարելի է արդեն մտածել խաղարկային դատարանի մասին։ Պետք է ընտրել նախ թեման, կամ այն իրավունքը և ոլորտը, ինչի շնրհիվ ցանկանում եք վարել դատարանը, հետո որոշել՝ ամեն սովորող ինչ դեր պետք է տանի, մտածել իրավիճակը, պատմություն հորինել։ Հետո ամեն կողմ՝ որպես տնային աշխատանք, հետազոտի և ուսումնասիրի հակառակորդ կողմի նյութերը, պատմությունը, ելույթը, որպեսզի պատրաստվի հաջորդ դատին։ Եվ այդպես շարունակ, մինչև դատը չիրականանա և այդ ընթացքում ուսուցիչը կարող է ճիշտ խորհուրդներ տալ, սխալվելու դեպքում բացատրել, թե ինչպես է այս իրավիճակում ճիշտ վարվել և այլն։ Եվ այդ մոտեցման շնորհիվ դու կսովորես քո իրավունքները, այդ պրոցեսզը, հետազոտությունները և ընթացքը քեզ հաճույք կպատճառի և դասը հետաքրքրիր կանցնի։

Սա իմ տարբերակն էր, բայց կարելի է նաև կարծիք հարցնել սովորողներից և դրա շնորհիվ մտածել այնպիսի նախագիծ, որը իրենց կհետաքրքրի։

Աղբյուրներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://www.dasaran.net/apps/wiki/view/id/5269

Нажмите для доступа к prav_14-15.pdf

Рубрика: Իրավունք

Կրթության և գիտության իրականացումը ՀՀ-ում և կրթահամալիրում

Նախ՝ սկսենք  նրանից, թե ըստ սահմանադրության ինչպիսի կրթության իրավունքներ պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության պետական երաշխիքների համաձայն՝ կրթության իրավունքը ապահովում է կրթություն անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար նույնպես տրվում է իրավունք կրթվելու կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ: Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով: Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողներին պետությունն աջակցում է` ստանալու համապատասխան մակարդակի կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով: Հիմա, անցնենք մեր կրթահամալիրի կրթության օրենքներին և իրենց իրականացմանը։ Մեծ մասամբ կրթահամալիրում կրթության իրավունքները համապատասխանում են և իրականացվում են ճիշտ, սակայն ունենք նաև նորմերին չհամապատասխանող բացասական կետեր։ Օրինակ՝ դասագրքերը սովորողներին չեն տրվում անվճար, իհարկե մի կողմից դա կարող է արդարացվել այն առումով, որ ըստ մեր կրթական համակարգի դասընթացները իրականացվում են էլեկտրոնային դասագրքերով, կամ ուղղակի բլոգային աշխատանքով, սակայն ամեն դեպքում դա չի համապատասխանում նորմերին։ Որպես իրավունքի առավելություն շատ կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, որ մեր կրթահամալիրում սովորողը ազատ և բաց կարողանում է արտայատել իր կարծիքը, միտքը, կարողանում է ընտրել այն թեման, կամ այն դասը, որը ինքն է ցանկանում սովորել, որով հետաքրքրված է։ Ստեղծում է իր անհատական ուսումնական պլանը, նախագծերը և այն ամենն, ինչով ցանկանում է զբաղվել, որը մեծ հնարավորություն է տալիս կրթությունը բարելավելու։

Աղբյուր՝

Հայաստանի Հանրապետության օրենքը կրթության մասին
Միջազգային և Հայկական կրթության իրավունք

Հեղինակներ՝ Գոհար Արղության, Անի Արղության

Рубрика: Իրավունք

Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը․․․

Դպրոցը մեր կյանքում շատ կարևոր դեր է խաղում, որովհետև դպրոց գնալով՝ մեր կյանքում սկսվում է շատ-շատ բաներ փոխվել։ Սկսվում է մեր մտածելակերպը փոխվել, նոր շրջապատ ենք ձեռք բերում, դառնում ենք ավելի ինքնուրույն և ավելի հասուն։ Դպրոցը կոչում են մի տեղ, որտեղ կրթություն են տալիս երեխաներին, բայց իմ կարծիքով դպրոցն ավելին է քան կրթվելու վայր, դպրոցը պատրաստում է մարդուն դեպի իրականություն, դեպի կյանք, սովորեցնում է պայքարել և փորձել ավելին քան դու կարող ես։ Դպոցը նաև շատ մեծ կապ ունի մեր ապագա մասնագիտության հետ, որովհետև դպրոցում սովորելիս հասկանում ենք, թե ինչն է մեզ ավելի հոգեհարազատ և ինչպիսի մասնագիտությամբ մենք կցանկանանք շարունակել մեր ամբողջ կյանքը։ Մեզ մասնագիտություն ընտրելու փուլում մասնակցում է կարծես ամեն ոք, և՛ ընտանիքը, և՛ դպրոցը, և՛ հասարակությունը։ Մասնագիտությանս հարցում դեռ երկմտում եմ, ունեմ որշակի տարբերակներ, բայց դեռ չեմ կողմնորոշվել։ Մասնագիտությանս հարցում ծնողներս ինձ լիովին վստահում են և թողնում են իմ որոշման վրա։ Իհարկե ուղղություն ցույց են տալիս, տարբերակներ են առաջարկում և բացատրում լավ և վատ կողմերը, ինչը ինձ ավելի լավ է օգնում ընտրությանս հարցում։ Ես չեմ կարղանում ըմբռնել այնպիսի ծնողներին, ովքեր ստիպում են իրենց երեխաներին ունենալ անպիսի մասնագիտությունը, որը իրենց է դուր գալիս, այլ ոչ թե այդ երեխային։ Իմ կարծիքով դա շատ սխալ է, որովհետև այդ մարդը իր ամբողջ կյանքւմ աշխատելու է իր կամքին հակառակ, ամբողջ կյանքը դառնալու է անիմաստ, և իր ապագա պլանների մասին ստիպված է լինելու մոռանալ։ Իմ կարծիքով այսպիսի որոշումներն մարդը պետք է կայացնի միայնակ և ընտրի այն ինչը, որ իրեն իրքո հոգեհարազատ է, իհարկե կարող է լսել ուրիշների կարծիքը, որը իրեն այդ հարցում կարող է օգնել, բայց վերջնականորեն պետք է ինքը անձամբ որոշում կայացնի։

Рубрика: Իրավունք

Իրավունք․ Հեռավար ուուցում

Գրել վերը նշված երկու կազմակերպությունների վերաբերյալ Ձեր մոտեցումները, թե որո՞նք են տարբերությունը և ուսմնական հաստատության համար իրավաբանական անձ հանդիսացող ընկերության ո՞ր տեսակն է ավելի արդյունավետ։

Տարբերութունը նրանում էր, որ հիմնադրամը սեփականություն է, իսկ պետական ոչ առեվտրային կազմակեպությունը պետական է։ Երկուսն էլ ունեն ինքնութույն հաշվեկշիռ, բայց հիմնադրամինը հիմնադրիգույքից առանձնացված գույք է, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Իմ կարծիքով ուսմնական հաստատության համար ավելի արդյունավետ է հիմնադրամը, որովհետև դա արդեն դառնում է մասնավորողինը և պետությոը չի կարող խառնվել, թե ինչպես կազմակերպեն դասընթացները, ինչպիսի մեթոդներով և ինչ կիրառեն, իմ կարծիքով այդպես ավելի լավ է, քանի-որ պետություն է թելադրում, թե ինչպես կարզմակերպես ուսումնական պլանը։

Рубрика: Իրավունք

Իրավունք․ Հեռավար ուուցում

  • Որքանով եք տեղեկացված արտակարգ դրության իրավական ռեժիմին։

Արտակարգ դրությունը սահմանվել է այն պատճառով, որպեսզի ազատվենք այս վիրուսից և հասարակությանը վտանգ չսպառնի։ Հասարակությունը ընկել է շատ մեծ խուճապի մեջ, ինչը շատ վնաս է, որովհետև մարդիկ սկսում են դրա պատճառով դատարկել խանութները մտածելով, որ շուտով կվերջանա ուտելիքը և շուտով չեն ունենա ուտելիք։ Իմ կարծիքով պետք չէ ենթարկվել այսպիսի խուճապի մեջ, հասկանում եմ, որ այպես երկարարտակարգ դրություն չի եղել դեռ և մարդիկ այսպիս երկար ժամանակահատվածով արտակարգ դրությունից սկսել են վախենալ և խուճապի մատնվել, բայց պետք է ուղղակի հանգստնալ և պահպանել անդորրը, որպեսզի չստեղծվի խառնաշփոթ։

  • Ինչպես եք պահպանում արտակարգ ռեժիմի դրույթները։

Ես փորձում եմ ինչքանով որ կարողանում եմ պահպանել արտակարգ ռեժիմի դրույթները։ Երկրից դուրս չեմ գալիս, փորձում եմ չմասնակցել միջոցառումներին,մարդաշատ վայրերում աշխատում եմ չլինել, պահպանում եմ հիգենայի կանոնները և աշխատում եմ տանից ինչքան հնարավոր է քիչ դուրս գալ։

Рубрика: Իրավունք

Տեղական ինքնակառավարման մարմիններ, նրանց իրավասությունը սահմանող օրենսդրություն

*Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ համայնքի ղեկավարը և համայնքի ավագանին

*Ավագանու կազմը և ընտրության կարգը

Ավագանին կազմված է 65 անդամից: Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

*Ի՞նչ ժամկետով է ընտրվում Երևանի ավագանին

Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:

*Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին

Ավագանին Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ:

*Քաղաքապետի ընտրության կարգը,քաղաքապետի թեկնածուի համար պարտադիր պահանջները, լիազորությունների ժամկետը

Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը: Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե օրենքով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

* Ո՞ր մարմինն է վերահսկողություն իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ։

Ավագանին Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ:

*Ինչ ժամկետով է ընդունվում Երևանի բյուջեն և ում կողմից։

Երևանի բյուջեն ընդունվում է սույն կանոնակարգի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: Երևանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

*Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը, թվարկել

Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.

Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

*Ո՞վ կարող է նշանակվել Երևանի վարչական շրջանի ղեկավար։

Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

*Ո՞վ է պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում վարչական շրջանի ղեկավարին

Քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը:

* Ի՞նչ գործունեությամբ /աշխատանքով/ կարող է /չի կարող/ զբաղվել վարչական շրջանի ղեկավարն իր պաշտոնի հետ համատեղ։

Վարչական շրջանի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Рубрика: Իրավունք

Մարդու իրավունքները. Դաս 4

  1. Որո՞նք են մարդու իրավունքերից բխող պետության պարտականությունները։

Նա պետք է ընդունի բնական իրավունքից բխող մարդու անօտարելի իրավունքները և դրանք համապարտադիր դարձնելու նպատակով ամրագրի Սահմանադրությամբ և օրենքներով։ Այդ գործում մեծ է խորհրդարանի դերը։ Նրա ընդունած օրենքները կոնկրետացնում են ժողովրդավարության և իրավունքների իրականացման կարգը, սահմանում են լրացուցիչ երաշխիքներ դրանց համար։

  1. Ո՞վ է մարդու իրավունքների պաշտպանը։

Պետությունն իրականացնում է գործունեիություն մարդու խաղտված իրավունքները վերականգնելու, այդ խաղտումները կասեցնելու, խաղտողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

  1. Ինչու՞ դատարանը պետք է լինի անկախ և անկողմնակալ։

Դատարանը պետք է լինի անկախ և անկողմնակալ, որպեսզի բոլոր տեսակի որոշումները լինեն արդար և ազնիվ։ Ամեն ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունք։

  1. Ի՞նչ են մարդու իրավունքների սահմանադրական հատուկ երաշխիքները։

Առանձնահատուկ դեպքերում, երբ ոտնահարված է մարդու որևէ իրավունքը, և նա ձգտում է հասնել դրա պաշտպանությանը, կամ երբ մարդը կասկածվում կամ մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, նրան անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներն անվանում են մարդու իրավունքների հատուկ երաշխիքներ, որոնք ևս ամնագրված են Սահմանադրությամբ։

  1. Ո՞ր պահից մարդն ունի պաշտպանական իրավունք։

Յուրաքանչյուր ոք ունի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունք։ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրվունքների և ազատությունների պաշտպանությունը։

  1. Ո՞ր պահից է հանցագործության համար մեղադրվողը համարվում մեղավոր։

Այն պահից, երբ դատի ժամանակ ապացուցվում է իր մեղավորությունը և սխալը։

  1. Ո՞վ է կրում մեղադրանքի ապացուցման պարտականությունը։

Մեղադրանիք ապացուցման պարտականությունը կրում է այն կողը, ով, որ անմեղ է և այդ կողմի փաստաբանը, փորձում է ապացուցել, դիմացինի մեղավորությունը։

  1. Ովքե՞ր և ինչու՞ են ազատվում ցուցմունք տալու պարտականությունից։

Ոչ ոք պարտավոր չէ վկայել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ։ Այս իրավունքն ունի բարոյական հիմքեր։ Անձը, որին քրեական գործը քննող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց։

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարության երաշխիքները. Դաս 3

  1. Ի՞նչ պատճառով է, որ ժողովրդվարությունն ունի երաշխիքների կարիք։

Առանց երաշխիքների ժողովրդավարունթյունը կմնա բարի ցանկություն, պատվիրան և չի կարող կատարել իր առաքելությունը։

  1. Ո՞ր պետական կառավարումն է համարվում ժողովրդավարական։

Պետական կառավարումն է համարվում ժողովրդավարակ, երբ որ պետությունը թույլ է տալիս, որպեսզի ժողովուրդն ինքնական, արդար և թափանցիկ ընտրի իր երկրի համար իր կարծիքով լավ կառավարչի։

  1. Որո՞նք են մեր պետության սահմանադրական բնութագրերը։

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է հայոց պետականության կառուցման և գործունեության հիմունքները, որոնք վերջին հաշվով կոչված են պետությունը դարձնելու իսկապես ժողովրդավարական, ժողովրդի կամքն ուշահերն արտահայտող, ժողովրդի կողմից ղեկավարող իշխանություն։

  1. Որո՞նք են իրավական պետության հիմնական սկզբունքները։

Առաջինը՝ պետությունը պետք է երաշխավորի Սահմանադրությանօրենքների գերականությունը։

Երկրորդը՝ Օրենքները իրենց բովանդակությամբ պետք է բխեն իրավահավասարությունից, վստահությունից, ազատությունից, լինեն արդարացի։ Հակառակ դեպքում դրանք ոչ իրավական օրենքներ են։

  1. Որո՞նք են իշխանությունների բաժանման սկզբունքի պահանջները։

Այդ սկզբունքի նպատակն է բացառել իշխանության կենտրոնացումը մեկ մարմնի ձեռքում և կանխել չարաշահումները։ Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կենսագործել 2 պահանջ։ Առանջին պահանջը դա միասնական պետական իշխանության բաժանումը երեք ճյուղերի օրենսդիր, գործադիր և դատական։ Երկրորդ պահանջը դա հավասարակշռել իշխանության ճյուղերը «հակակշիռների և զսպիչների» համակարգի միջոցով, որպեսզի մեկը մյուսի նկատմամբ չունենա առավելություն, ինչը կարող է հանգեցնել պետական իշխանության չարաշահման։

  1. Ի՞նչ է սոցիալական պետությունը։

Սոցիալական պետությունը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ ջրջակա միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ կենսական հնարավորություններ։

  1. Ո՞րն է մարդկանց որակների նշանակությունը ժողովրդավարության համար։

Ժողովրդավարության ամենակարևոր երաշխիքը մարդիկ են, մենք՝ հասարակության անդամներս, մեր առօրյա կյանքով ու դրանում մեր կատարաց արարաքներով։ Ժողովրդավարությյունը հնարավորություն է տալիս բոլորին հավասար մասնակցել հասարակական կյանքին և, իհարկե, հասնել հաջողության կամ էլ պարտվել։ Սակայն կան մարդիկ, ովքեր եսասիրությունից, վախից, անձնական այսրոպեական շահից ելնելով դավաճանում են ժողովրդավարությունը, ստանալով ինչ-որ օգուտ, ունենալով ինչ-որ շահ։ Սակայն օրերից մի օր դուք կամ ձեր մերձավորները կհայտնվեք ձեր իսկ փորած փոսի մեջ։

Рубрика: Իրավունք

Ժողովրդաիշխանություն. Դաս 2

  1. Ի՞նչ է ժողովրդաիշխանությունը։

Հայաստանում իշխանությունը ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրահավաքների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար առձանց միջոցով։

  1. Ո՞վ է իշխանության աղբյուրը և տերը։

Իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է։ Այսինքն՝ ժողովուրդը ոչ մեկի հետ չի կիսում իր իշխանությունը, իրականացնում է այն ինքնուրույն և օգտագործում է միայն իր սեփական շահերից ելնելով։ Ոչ ոք առանց ժողովրդի համաձայնության չի կարող հավակնել իշխանության։  Ժողովրդաիշխանության պայմաններում իշխանության իրականացումը հիմագրվում, օրինականացվում և վերահսկում է ժողովրդի կողմից։

  1. Ո՞րն է անմիջական ժողովրդաիշխանության ձևերի նշանակությունը։

Կախված ժողովրդի կամքի արտահայտման ձևից՝ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է ժողովրդաիշխանության անմիջական և ներկայացուցչական ձևերը։

  1. Ո՞րն է ներկայացուցչական և անմիջական ժողովրդաիշխանության տարբերությունը։

Ժողովրդաիշխանության անմիջական ձևը ենթադրում է, որ ժողովուրդն ուղղակիորեն արտահայտում է իր կամքը պետական կամ հասարակական կամքի այս կամ այն հարցի վերաբերյալ։  Իսկ ներկայացուցչական ժողովրդաիշխանությունը ժողովրդի իշխանության իրականացումն է Սահմանադրությամբ նախատեսված պետական և  տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջոցով։

  1. Որո՞նք են ներկայացուցչական կառավարման առանձնահատկությունները։

Ժողովուրդն այս դեպքում ընտրված ներկայացուցիչներին հանձնարարում է իր լիազորությունների իրականացում՝ ոոշակի ժամկետով։ Ներկայացուցչական մարմիններն արտահայտում են ժողովրդի կամքը և  շահերը։

  1. Ի՞նչ են ընտրությունները, և որն է դրանց նշանակությունը

Ընտրությունների միջոցով ժողովուրդն ուղղակիորեն մասնակցում է պետության կառավարմանը՝ ընտրելով Ազգային ժողով, Հանրապետության նախագահ, տեղական ինքնակառավարման մարմիններ։

  1. Ի՞նչ է նշանակում ընտրությունների ազատություն և կամավորություն։

Ընտրողն ազատ  է կատարել ինքնուրույն ընտրություն՝ ելնելով թեկնածուների անձից։ Պետությունն պետք է խթանի, որպեսզի ընտրությունները լինեն մրցակցայնին և այլընտրանքային։ Հայաստանում մասնակցությունն ընտրությունների կամովոր է։ Ոչ ոք իրավունք չունի ընտրողին պարտադրելու կամ արգելելու մասնակցել ընտրություններին։

  1. Ի՞նչ են համամասնական և մեծամասնական ընտրաեղանակնները։

Համամասնական եղանակի դեպքում ընտրողներն քվեարկում են կուսակցությունների օգտին։ Կուսակցության ստացած ձայների քանակով որոշվում է նրա պատգամավորական տեղերը խորհրդարանում։ Մեծամասնական ընտրությունների դեպքում առաջադրվում են անհատ թեկնածուներ՝ որոշակի ընտրատարածքներում։ ընտրված է ստանում նա, ով մեծամասնությունը։ Հայաստանում կիրառվում է ընտրությունների խառը համակարգը, երբ պատգամավորների մի մասն ընտրվում է համամասնական մյուս մասը՝ մեծամասնական կարգով։

Рубрика: Իրավունք

Ժողովրդավարություն. Դաս 1

  1. Ո՞րն է ժողովրդավարության բնորոշումը։

Ժողովրդավարությանը բնորոշում է ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպությունը, որն օրենքի հիման վրա ապահովում է քաղաքացիների հավասար  մասնակցութունը պետական և հասարակական գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրովիությունը, մարդու իրավունքների կենսագործումը և պաշտպանությունը։

  1. Ո՞րոնք են ժողովրդավարության սկզբունքները։

Ժողովրդավարության սկզբմունքներից են այն, որ հասարակաության անդամները ազատ մարդիկ են։ Ուստի ժողովրդավարությունը ենթադրում է մարդու երաշխավորված ազատ գոյություն։ Ժողովրդավարական հասարակությունում բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև, ունեն պաշտպանության իրավունք, կատարած իրավախախտման համար կրում են հավասար պատասխանատվություն։ Չեն կարող լինել սահմանափակումներ ռասայական, մաշկի գույնի, քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների, սեռի, էթնիկական և սոցալիական ծագման, գույքային դրության, բնակության վայրի, լեզվական և այլհատկանիշներով։

  1. Ո՞րն է ընտրովի մարմինների և ժողովրդավարության միջև կապը։

Ժողովրդավարության միջև կապը դա, ժողովրդական ընտրությունների ապահովումն է նրանց փոփոխելիությունը, վերահսկելիությունը։ Նույն մարդիկ չպետք է երկար և անընդատ զբաղեցնեն պաշտոնները իշխանության մարմիններում։ Դա առաջ է բերում այդ մարմինների հանդեպ վստահության կորուստը։

  1. Ո՞րն է փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու կարևորությունը։

Նոր ժամանակներում հարաբերկացությունը մեծամասնության և փոքրամասնության միջև ձեռք բերեց քաղաքական սկզբունքայնություն։ Մեծամասնության կամքը պետք զուգակզվի անհատի իրավունքների երաշխիքների հետ, որոնք իրենց հերքին ծառայում են փոքրամասնությունների իրավունքներին՝ էթնիկական, կրոնական կամ քաղաքական։ Այսպիսով փոքրամասնության՝ իրավունքները կախված չեն մեծամասնության բարի կամքից և չեն կարող վերացվել ձայների մեծամասնությամբ։ Նշանակում է՝ որոշումներ ընդունելիս մեծամասնության կապքը պետք է զուգակցվի փոքրամասնության մեջ  մնացածների իրավունքների երաշխիքների հետ՝ բացառելով խտրականությունը, բռնությունը։

  1. Ինչու՞ է ժողովրդավարությունը վերածվել հավերժ իդեալի։

Ժողովրդավորությունը վերածվել է համամրդկային իդեալի, որին զգտում են մարդիկ։ Սակայն կատարյալ ժողովրդավարություն գոյություն չի ունեցել երբեք։ Իրական կյանքում չկա ժողովրդավարության վերջնական փուլ որը կբավարարի բոլորին։ Դա պայմանավորված է նաև մարդու բնույթով, որի զգտումներն և կարծիքն անընդատ փոփոխվում են։ Երբ մարդը զգում է սահմանափակումներ, օրենքներում չիգտնում իր պատկերացմամբ արդարությունը։ Արդարության ցանկությունը երբեք լրիվ չի բավարարվում։ Ուստի ժողովրդավարությունը ոչ մի երկրում չի կարող լրիվ կենսագործվել։

  1. Ժողովրդավարության ի՞նչ դժվարություններ և թերություններ գիտեք։

Օրինակ՝ մարդը կարող է ունենալ հնարավորություն՝ ընտրելոււ «վատի», «սարսափելիի», «անտանելիի» միջև։  Սակայն կարևոր է նաև ընտրության որակական կողմը։ Այսինքն մարդը պետք է հնարավորություն ունենա ընտրելու «լավը», «ավելի լավը» կամ  «ամենալավը»։  Ընտրվածն ինքն պետք է արժեքավոր լինի։

  1. Ինչու՞ է ժողովրդավարությունը համամարդկային արժեք։

Ժողովրդավարությունն անընդատ պետք է խորացվի, ընդլայնվի։ Ընտրությունը հիմնված է ոչ, թե «ժողովրդավարության արժեքների վրա, որոնք երբեմն նաև կասկածելի են, այլ դիկտատուրայի թերությունների վրա, որոնքկասկածելի չեն»։

  1. Ժողովրդավարության ի՞նչ արժեքներ կարող եք նշել։

Օրինակ՝ անձի, տեղաշարժման, խոսքի, մտքի և այլ ազատությունները։ Իհարկե Ժողովրդավարությունը չի կարող երաշխավորել, որ դու կլինեք երջանիկ, հարուստ և ապահով, բայց նա հնարավորություն է տալիս սեփական ջանքերի գնով և համառ աշխատանքով ձեռք բերել այդ բարիքները։