Рубрика: Պատմություն

Պատմության շտեմարան

48. Ե՞րբ է Աշոտ I Բագրատունին օծվել հայոց թագավոր։
2. 885թ. օգոստոսի 26֊ին

49. Ե՞րբ է գահակալել Սմբատ I Բագրատունին։
4. 890֊914թթ.

50. Ե՞րբ է գահակալել Աշոտ II Բագրատունին։
4. 914֊928թթ.

51. Ե՞րբ է Խալիֆը Աշոտ II ճանաչել Հայաստանի շահնշահ։
3. 922թ.

52. Ե՞րբ է գահակալել Աբաս Բագրատունին։
2. 928֊953թթ.

53. Ե՞րբ է գահակալել Աշոտ III Բագրատունին։
1. 953֊977թթ.

54. Ե՞րբ է գահակալել Սմբատ II Բագրատունին։
2. 977֊990

55. Ե՞րբ է Դվինի ամիրայությունը միացվել Բագրատունյաց թագավորությանը։
1. 987թ.

56. Ե՞րբ է գահակալել Գագիկ I Բագրատունին։
4. 990֊1020թթ.

57. Ե՞րբ է գահակալել Դավիթ Անհողին։
2. 989֊1048թթ.

58. Ե՞րբ է ավարտվել Անիի կաթողիկե եկեղեցու կառուցումը։
1. 1001թ.

59. Տայքը Բյուզանդական կայսրությանը միացվեց`
3. 1001թ.

60. Կաթողիկոսական աթոռը Աղթամար կղզուց ե՞րբ Արգինայի վանք տեղափոխվեց։
2. 948թ.

61. Ե՞րբ է հիմնադրվել Վասպուրականի թագավորությունը։
3. 908թ.

62. Ե՞րբ է հիմնադրվել Տաշիր֊Ձորագետի թագավորությունը։
2. 978թ.

63. Ե՞րբ է հիմնադրվել Վանանդի թագավորությունը։
4. 963թ.

64. Ե՞րբ է հիմադրվել Սյունիքի թագավորությունը։
1. 987թ.

65. Ե՞րբ է Տարոնի Բագրատունիների իշխանությունը բռնակցվել Բյուզանդիային։
2. 966թ.

66. Ե՞րբ է գահակալել Գագիկ II Բագրատունին։
3. 1042֊1045թթ.

67. Վասպուրականի թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց`
3. 1021թ.

68. Ո՞րբ թվականներին է գոյություն ունեցել Վանանդի (Կարսի) թագավորությունը։
3. 963֊1065թթ.

Рубрика: Պատմություն

Ալեքսանդր Մյասնիկյան

Խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը (կեղծանունը` Մարտունի) ծնվել է Նոր Նախիջևանում 1886թ. փետրվարի 9-ին: Եղել է ոչ միայն ռազմակուսակցական գործիչ, այլև՝ գրականագետ: Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, իսկ 1904-1906թթ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1911թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն: 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում: 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար:

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։ Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Խմբագրել է մեկ տասնյակի հասնող թերթ ու հանդես: Հրատարակել է հոդվածներ` նվիրված հայ պոեզիայի դասականներին:

Զոհվել է մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից:

Рубрика: Պատմություն

Դասարանական աշխատանք. Պատմություն

1. Ե՞րբ է կնքվել Բեռլինի պայմանագիրը։ Տարի, ամիս, ամսաթիվ։ 

Բեռլինի պայմանագիրը կնքվել է հուլիսի 13 1879

2. Ո՞վ էր նախագահում Բեռլինի վեհաժողովը։

Բեռլինի վեհաժողովը նախագահում էր

3. Ով էր Բեռլինի վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը։

Հայկական պատվիրակության ղեկավարն էր Մկրտիչ Ղրիմյանը։

4. Ինչ է նշանակում Հայկական Հարց։

Հայկական հարցը նշանակում է Հայաստանի ազատագրման, պետականության վերականգման, ազատագրական պայքարի, անկախացման և միասնականության ընդհանրություն է։

5. Ո՞ր երկու հակամարտող ուժերն էին կռվում Առաջին Համաշխարհային պատերազմում։

Երկու հակամարտող ուժերն էին Անտանտը և Եռյակ դաշինքը

6. Որո՞նք էին Քառյակ դաշինքի երկրները։

Բուլղարիա, Օսմանյան կայսրություն, Գերմանիա և Ավստրո-Հունգարիա։

7. Ե՞րբ է տեղի ունեցել Բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում։

Բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում տեղի է ունեցել 1917 թվականի հոկտեմբերին։

8. Ե՞րբ է տեղի ունեցել Սարիղամիշի ճակատամարտը։

9. Ի՞նչ պայմանագիր էր Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։

10. Ե՞րբ է ստեղծվել Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի առաջին հանրապետությունները։

Վրաստանի առաջին հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 26-ին։
Ադրբեջանի առաջին հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին։
Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին։

11. Վերլուծական հարց․ 
Ինչպիսի ճակատագիր կունենար Անդրդաշնությունը, եթե չլուծարվեր։ 

Рубрика: Պատմություն

Պատմություն. Մատի 09-12

Ծնոթացե՛ք հետևյալ թեմայի հետ՝ «Քրիստոնեության հռչակումը պետական կրոն»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1- Ի՞նչ քրիստոնեական հայտնի համայնքներ կային Հայաստանում I դարում։

Քրիստոնեական համայնքները հայտնի էին Մեծ Հայքում՝ Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունայց նահանգում՝ Թանահատի վանքի տարազքում, և այլ վայրերում, ինչպես նաև Փոքր Հայքում։

2-Ինչպիսի՞ սոցիալ-քաղաքական նախադրյալներ կային Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն դառնալու համար։

Հայոց Աբգար թագավորի օրոք և հաջորդ տարիներին Քրիստոսի տասերկու աշակերտներից Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավերվում է քրիստոնեական ուսմունքը։ Այսպես՝ 1-ին դարում նրանց կողմից դրվում են հայ առաքելական եկեղեցու հիմքերը։ 3-րդ դարիկեսից Հայաստանի համար քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորված էին Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության դեմ հայ ժողովրդի դիմակայությամբ։ Հայոց գահին Սասանյանները նշանակում էին իրդնց թագաժառանգին։ Այդ խառնաշփոթ շրջանում զրադաշտական մոքերը քանդում էին հայոց հեթանոսական պաշտպանմունքի շինությունները։ Մոգերը հին հայոց հեթանոսական պաշտպանմունքի տաճարային կենտրոնները այլափոխել, կամ ավերածության էին ենթարկել նախքան Հռոմեական կայսրությունից արքայազն Տրդատի և Գրիգորի վերադարձը Հայաստան։ Հոգևոր և քաղաքական ոլորտներում հայ ժողովրդի ինքնիշխանության և ազգային արժեքների պաշտպանությունը անհրաժեշտություն էր դարձնում քրիստոնեության պետականորեն ընդունումը։

3- Ի՞նչ փոփոխություներ տեղի ունեցան Քրիստոնեության ընդունումից հետո։

Հայաստանում քրիստոնեությւնը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողվրդի և պետության, հոգևոր կյանքի ու մշակույթի, գիտության ու աշխարհընկալման հետագա ընթացքի վրա։ Դաեր շարունակ հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդն ու պաշտպանն է եղել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին։ Հայոց պետականության համար հետագա դժվարի ժամանակներում, երբ օտար բռնակալությունները քաղաքական և վարչատարածքային բաժանումների էին ենթարկում երկրին, Հայ առաքելական եկեղեցին պահպանում էր երկրի էթնո-հոգևոր ամբողջականությունը շնորհիվ իր նվիրապետական կառույցի։ Հայոց հոգևոր հայրերը եղել են և՛ հոգևոր-մշակութային, և՛ ազգային-ազատագրական պայքարի ջատագովները։

Рубрика: Պատմություն

Մեծ Հայքը III դարում

Պարսկաստանում գահակալական կռիվներ են սկսվում թագավորող պարթև Արշակունիների և Պարսք նահանգի Սասանյան տոհմի ներկայացուցիչ Արտաշիրի միջև։ Վերջինս 226 թ. տիրանում է գահին։ Մեծ Հայքի հայ Արշակունիները հավատարիմ էին մնացել իրենց դաշնակից պարթև Արշակունիներին, ուստի Սասանյանները թշնամական դիրք էին բռնել հայերի նկատմամբ։ Տրդատ 2-րդի գլխավորած պայքարը դեմ, չնայած որոշակի հաջողությունների, չփրկեց պարթև Արշակունիներին։ 3-րդ կեսերին, երբ Հռոմը ներքին խռովությունների հետևանքով չէր կարող զբաղվել արևելյան գործերով, Շապուհ 1-ինը գրոհում է Տրդատ 3-րդի թագավորության վրա։ Հայոց արքան, ով ավելի քան երկու տասնամյակ դիմակայել էր Սասանյանների ոտնձգություններին, ստիպված էր հեռանալ Հռոմեական կայսրության սահմանները։ Եվ հայոց գահն անցնում է Խոսրով 2-րդին։ Հայաստանում Սասանյանները իրենց մոգերի միջոցով ձգտում էին հայերին բռնի ուժով պարտադրելու Պարսկաստանում պետական կրոն հռչակված զրադաշտականությունը։ Հայաստան ուղարկված Անակ Պարթևի երկու զավակներից կրտսերին՝ Գրիգորին, Մաժակ-Կեսարիայում մկրտել և քրիստոնեական դաստիարակություն էր ստացել։ Իսկ Խոսրով 2-րդի որդուն՝ Տրդատին դայակները փախցրել էին «կայսեր արքունիք»։  Հռոմեական օգնական զորքով կայսրը Տրդատին ուղարկում է Հայոց աշխահ։ Տրդատը հաստատվում է հայ Արշակունիների գահին 287 թ., սակայն Սասանյանները չէին ճանաչում Տրդատի գահակալությունը։ 296 թ. պարսից արքա Ներսեհը պատերազմ է սկսում Հռոմի դեմ և հռոմեական բանակը պարտություն է կրում։ 297 թ. Ներսեհը պարսից բանակով հասնում է Բասեն գավառ և ժամբար դնում Ոսխա գյուղում։ Հայ-հռոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսից թագավորի զորքերը։ 40-ամյա խաղաղության պայմանագրով Ներսեհը ճանաչում է Մեծ Հայքի թագավորության անկախությունը և Տրդատ 3-րդը վերջնականապես հաստատվում է Մեծ Հայքի թագավորության գահին։

Рубрика: Պատմություն

Պատմություն. Փետրվարի 8-12

Կարդացե՛ք հետևյալ թեման՝ «Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը I-րդ դարի առաջին կեսում»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1- Հայաստանը գահակալական խնդիրների պատճառով ինչու՞ էր հայտվել Հռոմի և Պարթևստանի մրցակցության գոտում

Հռոմը անընդհատ փոոխում էր հայերի արքաններին և ամեն անգամ, կամ հայերին դուր չէր գալիս արքան, կամ էլ հռոմեացիներին։ Հայ ժողովրդի շարունակական ու հերոսական պայքարը Հռոմի դեմ, նրա ազատատենչ հոգին արտահայտվել են հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերիգլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս» , այսինքն՝ օտար տիրապետությունը չհանդուրժող Հայաստան։ Բայց Հռոմը մեկ է շարունակում էր նույն քաղաքականությունը։ Շուտով Հռոմի համաձայնությամբ Հայաստանում կրկին թագավոր նշանակվեց Միհրդատը։ 51թ. հայց գահը բռնագավթեց վերջինիս եղղբորորդին՝ Հռադամիզդը՝ նախապես սպանելով եղբորը և նրա ամբողջ ընտանիքին։ Նման դաժան իրականությունը ստիպեց հայերին փնտրել այլընտրանքային դաշնակցություն։ Այդ ժամանակ է, որ Պարթևստանը սկսեց ձեռք բերել իր նախկին հզորությունը։ Հայաստանը կանգնած էր երկընտրանքի առջև՝ Հռո՞մ, թե՞ Պարթևստան։

2- Արդո՞ք այս մարցակցության ժամանակաշրջանում կար հայերի համար այլընտրանքներ․ հիմնավորե՛ք։

Հնարավոր է լիներ, եթե հայերը լինեին ավելի ուժեղ, համառ, փորձեին հրաժարվել Հմռոմի գլխավորության տաղ լինելուց և փորձեին իրենցը ստեղծել առանց Հռոմի։ Բայց կոնկրետ չեմ կարող ասել, որովհետև հնարավոր է, որ առանց Հռոմի և Պարթևստանի ավելի վատ լիներ։

3- Ինչո՞ւ Հայոց ավագանին ի վերջո կանգնեց Պարթևական քաղաքական կողմնորոշման վրա։

Հայոց ավագանին ի վերջո կանգնեց Պարթևական քաղաքական կողմնորոշման վրա, որովհետև պարթևները չէին սպառնում հայկական պետականության գոյությանը և համատեղ ուժերով կարող էին հակահարված տալ Հռոմի ծավալապաշտությանն Արևելքում։ 

Рубрика: Պատմություն

Պատմություն. Դեկտեմբերի 21-25

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Արտավազդ II>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ե՞րբ և ինչպե՞ս էր փոխվել ուժերի հարաբերակցությունը Առաջավոր Ասիայում։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը․ ճի՞շտ էր արդյոք այն։

Մեծ Հայքի դիրքորոշումից էր կախված, թե որ տերությունը տիրապետող դիրք կստանար տարածաշրջանում։ Հայաստանը հակված էր ավելի շատ անցնել Պարթևստանի կողմը՝ ձգտելով պահպանել Հայաստանի՝ տարածաշրջանի հզոր պետության կարգավիճակը։ 

  • Ներկայացրե՛ք Կրասոսի պարթևական արշավանքը։ Ի՞նչ դիրքորոշում ուներ Արտավազդ II-ը։ Ի՞նչ ավարտ ունեցավ արշավանքը։

Օրոդես 2-րդի ուժերի հարձակումից հետո Արտավազտը ալևս չէր կարող օգնական ուժեր ուղարկել Կրասոսին։ Կրասոսը դա ընկալեց, որպես դավաճանություն և ահյտարարեց, որ Պարթևներին ջախջախելուց հետո ինքն անպայամն պատժելու է Արտավազդին։ Կրասոսը Ք. ա. 53թ. անցավ Եփրատ և սկսեց իր արշավանքը դեպի Պարթևստան։ Չոր տափաստանային կլիման, անսովոր շոգն ու հիվանդությունները բարոյալքել էին զինվորներին։ Սակայն Կրասոսը համառորեն շարունակում էր առաջխաղացումը։ Մայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում պարթև զորավոր Սուրենը ջախջախեց հռոմեական բանակը։ Սպանվեցին հազարավոր զինվորներ և նրանց թվում էր՝ Կրասոսը ու իր որդին։ Սուրենը Կրասոսը գլուխը ուղարկեց Հայաստան, որտեղ այդ ժամանակ հյուրընկալվել էր Օրոդես 2-րդը։ Խմջույքից հետո՝ «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ դերասան Յասոն Տրալլացին բեմ է դուրս գալիս Կրասոսի կտրված գլխով։ Եվ բոլորը իմանում են հաղթանակի մասին։

  • Ե՞րբ է կազմավորվել Երկրորդ եռապետությունը, ովքե՞ր էին անդամները։ Ներկայացրե՛ք Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքների ընթացքը և արդյունքները։

Ք. ա. 43թ. կազմակերպվեց Երկրորդ եռապետությունը։ Եռապետության անդամներն էին Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։ Եռապետներից Անտոնիոսը ստացավ արևելքը։ Դեպքերը սկսեցին զարգանալ ոչ ի նպաստ հայերի։ Խղվեց հայ-պարթևական դաշինքը։ Դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստվածություններ տեսնելուց հետո՝ Ք. ա. 36թ. Անտոնիասն անձամբ ժամանեց Արևելք։ Նա ուներ 100-հազարանոց բանակ և 300 սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկա։ Այս ամբողջ ուժը կենտրոնացվել էր Կարին գավառում, որտեղից էլ սկսեց իր արշավանքը։ Հայաստանի տարածքով Անտոնիասը ներխուժեց Ատրպատական և շարժվեց այդ երկրի մայրաքաղաք Փրաասպա։ Մատնելով բանակը՝ նա իր հիմնական ուժերը նետեց Փրաասպայի դեմ։ Պաշարողական մեքենաները ջարդուփշուր արվեցին և այրվեցին։ Հռոմեական բանակն այլևս քաղաքներ գրավել չէր կարող։ Անտոնիոսը բռնեց հետադարձի ճանապարհը։ Հետագայում Անտոնիոսը հայոց արքային է համարել իր բոլոր դժվախտությունների պատճառը։ Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից և  իր վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու նպատակով, նա ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը։ Որոշում է խորամանկ քայլով Արտավազդին ծուղակը գցել։ Արտավազդին հրավիրում է Ալեքսանդրիա՝ իբր Պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելի արշավանքի ծրագիրը քննարկելու, սակայն Արտավազդը մերջում է այդ հրավերը։ Այնժամ Անտոնիոսը հատոիկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ՝ Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա՝ հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու։ Մերժում ստանալով՝ Անտոնիոսը վաթսունհազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանը արշավում է Հայաստան և ուղղվում դեպի Արտաշատ։ Ցանկաալով երկիրը զերծ պահել ավերածություններից և զոհերից ՝ Արտավազդ 2-րդը որոշում է բանակցել հռոմեական եռապետի հետ։ Բանակցության ընթացքում Արտավազդն իր ընտնիքի հետ ձերբակալվում է, ապա շղթայակապ ուղարկվում Ալեքսանդրիա։ Ք. ա. 31թ. սեպտեմբերին 2-ին եռապետներ Անտոնիոսի և Օկատվիանոսի միջև վճռական ճակատամարտ է տեղի ունենում։ Անտոնիոսը լլիակատար պարտություն է կրում և փախչում Ալեքսանդրիա։ Քիչ հետո Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ 2-րդը մահապատժի է ենթարկվում։ Իրենք էլ՝ Անտոնիսը և Կլեոպատրան ինքնասպան են լինում։

  • Բնութագրե՛ք Արտավազդ II-ին։

Արտավազդ 2-րդն եղել է բավականին հոզոր և ռազմական արքա։ Արքան փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած,  հունարենի գիտակ մտավորական անձնավորություն էր, ճկուն դիվանագետ, իրատես քաղաքագետ և քաղաքական գործիչ։  Պատահական չէ, որ դեռևս իր կենդանության օրոք նա հռչակվել է «Աստվածային» պատվանունով։

Рубрика: Պատմություն

Պատմություն. Նոյեմբերի -30-դեկտեմբերի 4

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Հայաստանը աշխարհակալ տերություն։ Տիգրան II Մեծ>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1. Ինչու՞ արքայազն Տիգրանը երիտասարդ տարիքում պատվավոր գերու կարգավիճակ ուներ Պարթևստանում։ Ի՞նչ տվեցին այդ տարիները Տիգրանին

Թեև հայկական բանակը կարողանում է հետ շպրտել պարթևներին և պահպանել Հայաստանի անկախությունը, սակայն անջառանք Արտավազդը ստիպված է լինում իր եղբորորդուն՝ Տիգրանին պատանդ տալ պարթևներին։ Տիգրան Մեծն 45 տարեկանում, հոր մահից հետո նոր կարողանում է հետ վերադառնալ Հայաստան։ Բայց նա պատանդության իր տարիներն զուր չի մատնել, այլ կարողացել է ներսից լավ ուսումնասիրել իր թշնամի երկրին՝ Պարթևաստանին, սովորել է, ստրատեգիական քայլեր է պլանավորել, հզորացել է և պատրաստվել է։

2. Ներկայացրե՛ք հայ-պոնտական դաշինքնի կետերը։ Ի՞նչ առավելություններ և ի՞նչ թերություններ ուներ այդ դաշինքը։

Հայ-պոնտական դաշինքի կետեն են՝

  • Մեծ Հայքը և Պոնտոսը համատեղ ուժերով էին գրավելու Կապադովկիան, որի տարածքն անցնելու էր Պոնտոսին, իսկ մարդկային և շարժական գույքերը՝ Մեծ Հայքին։
  • Մեծ Հայքին իրավունք էր վերապահվում նվաճել Սիրիան, Միջագետքը, Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող երկրները, արևելյան Անդրկովկասը։
  • Պոնտոսին իրավունք էր վերապահվում նվաճել Փոքր Ասիան՝ Հռոմին հպատակ երկրները։
  • Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Մեծը ամուսնանում էր Միհրդատի դուստր Կլեոպատրայի հետ, որը դառնում էր Մեծ Հայքի թագուհի:

Հայ-պոնտական դաշինքն ուներ և առավելություններ և թերություններ։ Առավելություններն այն էին, որ Մեծ Հայքին իրավունք էր վերապահվում նվաճել Սիրիան, Միջագետքը, Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող երկրները, արևելյան Անդրկովկասը, որը որ շատ մեծ տարածքներ են և շատ կարևոր Մեծ Հայքի համար, առավելություն էր նաև այն, որ Կապադովկիան գրավելուց հետո մարդկային և շարժական գույքերը անցնելու էին Մեծ Հայքին և նաև առավելություն էր, որ Տիգրան Մեծն ամուսնանալու էր Միհրդատի դուստր Կլեոպատրայի հետ, որը դառնում էր Մեծ Հայքի թագուհին։ Իսկ թերություններից էին այն, որ Պոնտոսին իրավունք էր վերապահվում նվաճել Փոքր Ասիան՝ Հռոմին հպատակ երկրները և որ Կապադովկիան գրավելուց հետո այդ տարածքն անցնելու էր Պոնտոսին։ Բայց, եթե ընդհանուր վերձված նայենք, իմ կարծիքով սա ատ լավ դաշինք էր և երկու կողմերին էլ բավարաում էր պահանջները։

3. Ինչպե՞ս ավարտվեց Տիգրան Մեծի բանակի արշավանքը դեպի Պարթևստան

Պարթևաստանի դեմ մղված պատերազմում Տիգրան Մեծը գրավում է ոչ միայն յոթանասուն հովիտները, այլև Միգդոնիան, Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Հայկական զորքերը մոտենում են Մարաստանի մայրաքաղաք Եկբատանին, որն հանդիսանում էր պարթև թագավորների ամառային նստավայրը, և հրի մատնում դրա մերձակա ամրությունների մի մասը: Պարթևները ստիպված են լինում հաշտություն խնդրել և ճանաչել Հայաստանի գերիշխանությունը գրավված թագավորությունների նկատմամբ: Բացի այդ նրանք Տիգրանին են զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը կրում էր Միհրդատ Բ-ն:

4. Ի՞նչպես Տիգրան Մեծը տիրացավ սելևկյան գահին, մանրամասնե՛ք։

Հռոմի տիրապետությունն Արևելյան Միջերկրյայքում կանխելու նպատակով Տիգրան Մեծը սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելլենիստական քաղաքների վերնախավի հետ, որը մ.թ.ա. 83թ.-ին Սելևկյանների արքայական գահը հանձնել է նրան:

5. Ինչու՞ Տիգրան Մեծը կառուցեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։

Տիգրանը Ք․ա․ 70-ական թվականներին կառուցում է նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչում է Տիգրանակերտ, որը շատ ռազմավարական և ստրատեգիական քայլ է լինում: Քաղաքը նա շրջապատում է 25 մետր բարձրությամբ լայն պարիսպներով, իսկ պարիսպներից դուրս կառուցում իր պալատը՝ շրջապատված հոյակապ այգիներով և պաշտպանված հզոր միջնաբերդով: Տիգրանը քաղաքում է բնակեցնում Կապադովկիայի և Դաշտային Կիլիկիայի հելլենական քաղաքներից տեղահանված բազմաթիվ ռազմագերիների, ինչպես նաև Մեծ Հայքի այլ շրջանների բնակիչների. ենթադրվում է, որ Տիգրանակերտի բնակչություն կարող էր հասնել երեք հարյուր հազարի:

6. Տիգրան Մեծը հերթական նվաճող թե՞․․․։

Բնականաբար Տիգրան Մեծը հերթական նվաճող արքաներին է դասվում,նա նվճել է բազմաթիվ տարածքներ, կարողացել է փոխշահավետ պայմանագրեր ստանալ և դաշինքներ կնքել։ Տիգրան Մեծն նաև կարողացել է բավականաչափ զարգացնել, ընդլայնել և ծավալել մեր մշակույթը, քաղաքականությունը, տնտեսությունը և քաղաքաշինությունը։

Рубрика: Պատմություն

Պատմություն. Նոյեմբերի 23-27

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Արտաշես Ա>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1. Ի՞նչ հետևանքներ ունեցան Մագնեսիայի ճակատամարտը և Ապամեայի հաշտության պայմանագրերը Հայոց պատականության վերականգման համար։

Մագնեսիայի ճակատամարտը և երկու տարի անց` Ք.ա. 188 թ., կողմերի միջև կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրն ամբողջությամբ փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում և շրջադարձային եղան համաշխարհային պատմության մեջ: Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Հայկական անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, և Ծոփքում` Զարեհը:  Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը`դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատանը:

2. Ո՞վ էր Արտաշես Ա-ն։

Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական, վրացական արձանագրություններում: Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը`դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատանը: Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատան շառավիղ:

3. Ներկայացրե՛ք Արտաշես Ա-ի միավորիչ գործունեությունը և դրա հետևանքները։

Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Արտաշես Ա-ն վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

4. Ներկայացրե՛ք Արտաշես Ա-ի դիրքորոշումը Ք․ա․ 183-179 թթ․ պատերազմի ընթացքում։

Ք.ա. 183-179 թթ. պատերազմ բռնկվեց Փոքր Ասիայում մի կողմից` Պոնտոսի ու Փոքր Հայքի, իսկ մյուս կողմից` Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև, Արտաշես I-ը, պահպանելով չեզոքություն, ակտիվորեն ներազդեց կողմերիվրա, և նրա միջնորդական առաքելության շնորհիվ պատերազմը դադարեց: Կողմերի միահամուռցանկությամբ, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ` նա իրավարարի կարգավիճակով հրավիրվեց մասնակցելու հաշտության պայմանագրի կնքմանը: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ պայմանագրում հատուկ կետ մտցնել, որով Պոնտոսիհաշվին ընդարձակվեց Փոքր Հայքի տարածքը: Դա, անշուշտ, հետագայում Փոքր Հայքն իր թագավորությանը միացնելու հեռահար քայլ էր:  Իմ կարծիքով նա շատ խելամիտ վարվեց, որովհետև կարողացավ դադարեցնել պատերազմը դիվանագիտական ճշգրիտ քայլերով և դրա հետ մեկ տեղ նա արդեն մտածել էր հետագայի հեռահար քայլի մասին։

5. Հիմնավորե՛ք, թե ինչու՞ է Արտաշես Ա-ն համարվում ռազմական, քաղաքական և դիվանագիտական հզոր գործիչ։

Արտաշես Ա-ին համարում են ռազմական, քաղաքական և դիվանագիտական հզոր գործիչ, որովհետև նա գրեվել է շատ տարածքներ և մեծացրել հայաստանի տարածքը։ Նաև և կանոնավորել է բանակը։ Նա կարողացել է դիվանագետորեն մոտենալ իրավիճակկկներին, պատերազմներից չոր,, բայց նաև չտուժված դուրս գալ, որը շատ խրախուսիչ է թագավորի համաար։

Рубрика: Պատմություն

Պատմություն. Նոյեմբերի 9-13

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1. Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Մովսես Խորհենացու հաղորդման համաձայն՝ Ք.ա VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունիների ավագ ճյուղի իշխանությունը՝ սկայորդու գլխավորությամբ։ Այն համապատասխանում է սեպագիր աղբյուրների Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։

2. Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրանից հետո Պարույր նահապետը թագադրվեց Մարաստանի թագավորի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

3. Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացի օրոք հայոց թագավորությունն ուներ 40-հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք, որն այն ժամանակներում մեծ ուժ էր։ Թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք։ Երվանդ Սակավակյացը, Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջողություն կրելով, պահպանել էր թագավորությունը, սակայն ստիպված էր ճանաչելում մարական գերիշխանությունը։ Կարճ ժամանակ անց նա ապստամբում է Մարաստանի դեմ, բայց ձախողվեց և հայոց արքայական ընտանիքը ծուղակն է ընկնում։

4. Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Ես չեմ կարող ասել, արդյոք ճիշտ է Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը, որովհետև չունեմ հիմունքները։

5. Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Արձանագրության պարսկերեն բաժնում Հասատանը կոչմվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինույա, բաբելունում՝ Ուրարտու։

6. Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:

Ք.ա. 520թ. Աքեմենյան տերությունը բաժանվում է 20 մեծ վարչական միավորների՝ սատրապությունների։ Հայաստանը կազմում է XIII սատրապությունը։ Հայաստանը՝ որպես սատրապություն, Աքեմենյան տերության կազմում մնաց մինչև Ք.ա. 331 թվականը։

7. Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

Քսենոֆոնը տեղեկացնում է, որ 401թ. Աքեմենյան տիրակալ Արտաքսերքես II-ի դեմ ապտամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը։ Կյուրոս կրտսերը սպանվում է, ապստամբությունը ճշնշվում է. թշնամական շրջանափակման մեջ, հայտնված հունական բանակին անհրաժեշտ էր ժամ առաջ դուրս պրծնել շրջափակումից ու հասնել հայրենի երկիր։ Դրա համար ընտրվում է ամենահարման եղանակն՝ Հայաստանի տարածքով դեպի Սև ծով։ Այդ բանակի հրամանատարն էր Քսենֆոնը։ Քսենֆոնը տեղեկացնում է, որ այդ ժամանակ Հայասըանի սատրապն էր Օրոնտեսը, որն ամուսնացած էր Աքիմենյան տիրակալ Արտաքսերքես II-ի դստեր հետ և բարձր դիրք էր գրավում տերության մեջ։ Քսենոֆոնը նկարագրում է Հայաստանը՝ որպես շատ հարուստ, բարեկեցիիկ, և հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր։ Հույն պատմիչն առաջին անգամ այստեղ է տեսել գարեջուրը, որը նկարագրվում է որպես «գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկները»։