Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Արցախյան հակամարտության պատմական արմատները

Թեման՝ Արցախյան հակամարտության պատմական արմատները

Արցախի նախարարական տան նախահայրը եղել է Առան։ V-VI դարերում Արցախը մտնում էր պարսկահպատական Աղվանից մարզպանության մեջ։ IX դարի վերջերին Արցախի իշխանական տան ճյուղերը Բագրտունյաց թագավորության ենթարկությամբ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն՝ Դիզակում և Խաչենում։ X դարից սկսած Արցախի անունը կորցնում է իր վարչաքաղքական նշանակությունը և գործածվում որպես աշխարհագրական հասկացություն։

Ռուսական կայսրության փլուզումից հետո 1918 թ․ մայիսին, Անդրկովկասում ստեղծված երեք անկախ պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճեր բռնկվեցին։ Արցախի բնակչությունը իրեն համարեց Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանը փորձեց զենքի ուժող Արցախը ենթարկել իրեն։ Հակամարտությունը հայտնվեց միջազգային հարաբերությունների ոլորդում և դարձավ Ազգերի լիգայի քննարկամ նյութ։ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղը հայտարարեց վիճելի տարածք, որի հարցը պետք է լուծեր հատուկ ստեղծվելիք հանձնաժողովը։

1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը` հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս: Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը: Միջազգային իրավունքի և նորմերի համատեքստում, կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը:  ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղվել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների:

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Տարածքային հակամարտություններ

Տարածքային հակամարտություններ

Պատերազմների բովանդակության գլխավոր նպատակն եղել և մնում է պետական սահմանների փոփոխությունը, աշխարհրագրական տարածքների ընդարձակումը։

Տարածքային հակամարտությունները կարելի է բաժանել երկու խմբի՝

  • հակամարտություններ պետությունների միջև,
  • հակամարտություններ պետությունների ներսում։

Պատերազմների մեծ մասը Հակամարտությունների մեջ մասը լուծվում է պատերազմների միջոցով՝ ըստ հաղթողի։ Շատ դեպքերում վեճը պատերազմից հետո էլ չի անցնում և կարող է տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակվել հարևան ժողովուրդների և պետությունների միջև։

Տարածքային հակամարտություների փուլեր

Ներպետական տարածքային-ազգային հակամարտությունները ծավալվում են նույն օրինաչափություններով և անցնում նույն զարգացման փուլերը։

Հակամարտությունների զարգացման չորս փուլերն են՝

  • թաքնված
  • բացահայտ դրսևորման
  • ակտիվ ընթացքի
  • հետևանքների

Թաքնված և բացահայտ դրսևորման փուլերում հակամարտությունները նոր են ձևավորվում։ Դրանց շնորհիվ Մեծամասնություն կազմող ազգը և այն ներկայացնող պետական իշխանությունն կարող են կանխարգելել հակամարտության հետագա ծավալումը՝ թույլ չտալով որևէ խտրականություն ազգային, կրոնական կամ այլ հիմունքներով։ Ակտիվ ընթացքի փուլը հակամարտության բորբոքման վիճակն է, երբ մինչ այդ չի ստացվե կանխարգելել հակամարտությունը և այն վերացվել է կազմակերպված մարտական գործողությունների։

Իսկ հակամարտության հետևանքների փուլը կարող է լինել երկու տեսակի՝

  • Առաջին՝ վերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում։
  • Երկրորդը՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումը մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։

Տարածքային հակամարտությունների օրինակներ՝
Վրաց-աբխազական հակամարտություն
Վրաց-հարավօսեթական հակամարտություն
Արցախյան հակամարտություն

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Թեման՝ Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Առաջադրանք
1․ Ի՞նչ ճյուղերի է բաժանվում Միջազգային մարդասիրական իրավունքը /ՄՄԻ/։

Միջազգային մարդասիրական իրավունքը միջազգային հանրային իրավունքի կարևոր ճյուղերից է: Այն էլ իր հերթին բաղկացած է այնպիսի ճյուղերից, որոնք պատերազմների ժամանակ պաշտպանում են այն անձանց, ովքեր չեն մասնակցում կամ դադարել են մասնակցել ռազմական գործողություններին։

2․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։

Իրականում շատ կարևոր կետերի մասին էր խոսվում այս փաստաթղթերում։ Ինձ թվում է՝ ամեն մեկս պետք է կարդանք, որպեսզի տեղյակ լինենք մեր իրավունքների մասին՝ այդպիսի արտակարգ և շփոթեցնող իրվիճակներում։ Բայց հաճախ այդպիսի արտակարգ՝ պատերազմային, իրավիճակներում, ոչ միշտ է ստացվում, որ այդ կետերը և իրավունքների բարեհաջող իրականացվում են, շատ ժամանակ այդ ամեն անտեսվում է, կամ անհնար է կատարելը՝ մարդկանց պաշտպանելը, թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեբանական բռնություններից։ Բայց ամեն դեպքում ասպիսի փաստաթղթերը ուսումնասիրելը և՛ ավելի գրագետ, և՛ ճիշտ վարվելը, և ինքդ քո իրավունքների և պաշտպանության մասին իմանալը իհարկե շատ գրագետ և օգտակար է։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3

Թեման՝ Միջազգային իրավունք

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգաին իրավունքը։

Միջազգային իրավունքը տարբերվում է ազգային իրավունքից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, փոխարենը՝ վերահսկում է կազմակերպությունների և պետությունների հարաբերությունները։

2․ Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները։

Միջազգային իրավունքի սուբյեկտներն ինքնուրույն կազմավորումներն են, որոնք մասնակցում են միջազգային հարաբերություններին, միջազգային նորմերի ստեղծմանը և կենսագործմանը։ Միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտն ինքնիշխան պետությունն է։ Միջազգային իրավունքի սուբյեկտ են նաև միջազգային կազմակերպությունները, անկախության համար պայքարող ազգերը, պետականակերպ կազմավորումները։

3․ Ի՞նչ է միջազգային իրավական պատասխանատվությունը։

Միջազգային իրավական պատասխանատվությունն իրավական հետևանքներն են, որ վրա են հասնում միջազգային իրավունքի նորմերը խախտած սուբյեկտի համար։ Միջազգային իրավական պատասխանատվությունը լինում է երկու տեսակ՝ քաղաքական և նյութական։

4․ Թվարկե՛ք միջազգային քաղաքական պատասխանատվության և նյութական պատասխանատվության տեսակները։

Միջազգային քաղաքական պատասխանատվությունը հասարակական միջոցների կիրառումն է իրավախախտ պետության նկատմամբ։ Դրա ամենից շատ տարածված ձևերն են՝

  1. Ռետորսիա․ Մի պետության սահմանափակող բնույթի միջոցներն են՝ ուղղված այլ պետությունների դեմ, որը խախտել է առաջինի շահերը։
  2. Ռեպրեսալիա․ Դրանք կիրառում են ի պատասխան այլ պետության ոչ իրավաչափ գործողությունների, խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։
  3. Սատիսֆակցիա․ Այն բավարարումը, որ տալիս է իրավախախտ պետությունը տուժած պետության պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար։
  4. Ռեստորացիա․ Ենթադրում է իրավախախտ պետության կողմից ինչ-որ նյութական օբյեկտի նախկին վիճակի վերականգնում։

Միջազգային նյութական պատասխանատվությունը վրա է հասնում պետության կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտման հետևանքով, որոնք կապված են նյութական վնասների պատճառման հետ։ Դրա տեսակներն են՝

  1. Ռեպարացիա․ Նյութական վնասի հատուցումն է դրամական ձևով, ապրանքներով և ծառայություններով։
  2. Ռեստիտուցիա․ Պատերազմող պետությունների կողմից հակառակորդ պետության տարածքից ապօրինի վերցված և արտահանված գույքը բնեղենով վերադարձնելը։
  3. Սուբստիտուցիա․ Դրանք իրենցից ներկայացնում են անիրավաչափ ոչնչացված կամ վնասված գույքի, շինության, տրանսպորտային միջոցի, գեղարվեստական երժեքի և այլնի փոխարինումը։

5․ Ի՞նչ են միջազգային պայմանագրերը։

Միջազգային պայմանագիրը միջազգային իրավունքի նորմի գոյության գրավոր ձևն է։

6․ Ի՞նչ են տարածքային ամբողջականության սկզբունքը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը /կապե՛ք Արցախյան խնդրի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ

Տարածքային ամբողջականության սկզբունքը դա այնն է, որ տարածքը չի կարող դառնալ ձեռքբերման օբյեկտ այլ պետության կողմից ուժով կամ դրա կիրառման սպառնալիքի հետևանքով։ Արգելվում է կատարել գործողություններ, որոնք մասնակիորեն կամ ամբողջական քայքայել այլ պետության տարածքային ամբողջականությունը։

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը այնն է, որ բոլոր ժողովուրդները իրավունք ունեն ազատորեն որոշելու իրենց քաղաքական իրավիճակը և իրականացնելու իրենց զարգացումը։

Արցախյան խնդրի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կարող եմ կապել այն ուղղիներով, որ Ադրբեջանը խախտել է տարածքային ամբողջականության սկզբունքը և պետության կողմից ուժով վերցերել Արցախի որոշ տարածքները, նաև մասնակիորեն քայքայել են տարածքային ամբողջականությունը։ Իսկ ինչ վերաբերվում է ժողովուրդների ինքնորոշամն իրավունքին, դա էլ կարող եմ կապել նրա հետ, որ պատերազմից հետ նորից մեզ իրավունք տրվեց որոշել մեր քաղաքական իրավիճակը, սակայն հենց մեր ընտրությունից հետո մեկ է շարունակում էինք բողոքել և քարկոծել հենց մեր ընտրած քաղաքական ուղին։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Նոյեմբերի 22-27

Թեման՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները

Առաջադրանք
1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

ՀՀ արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև` տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը: Նպատակներից է միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:

2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։

Պետության արտաքին գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք ուղղված են երկրի արտաքին խնդիրների և շահերի լուծմանը։ Դրանք են՝

  1. Երկրի պաշտպանության գործառույթը
  2. Դիվանագիտական գործառույթը
  3. Միջազգային խաղաղության, անվտանգության ապահովման գործառույթը
  4. Միջպետական ֆինանսապետական համագործակցության գործառույթը
  5. Միջպետական գիտամշակութային, տեղեկատվական, էկոլոգիական համագործակցության գործառույթը
  6. Համաշխարհային իրավակարգի պահպանության գործառույթը

3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները։

Ընդհանուր առմամբ մեր երկրի արտաքին քաղաքականությունը բավականին թույլ է համարվում, որովհետև հարևան, կամ այլ խոշոր երկրների հետ չունենք համագործակցություն, թույլ զարգացած ենք, ֆիննանսապես թույլ երկիր ենք և ունենք բավականին շատ տարածաշրջանային խնդիրներ։ Իմ կարծիքով պետք է ՀՀ այլ ստրատեգիա, որպեսզի կարողանա ապահովել երկրի արտաքին քաղաքականությունը, որովհետև այսօրվա վարած արտաքին քաղաքականությունը բավականին թույլ է։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Նոյեմբերի 15-19

Թեման՝ Կուսակցությունները և քաղաքական

Առաջադրանք
1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:

Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցությունների ծրագրերը։

Մեր հանրապետությունում գործող կուսակցություններն են՝ Քացաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայ ազգային կոնգրես, Հայաստանի հանրապետական կուսակցություն և այլն։

ՀՀԿ ծրագիր

  • Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից: Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը Հայոց անփոխարինելի հայրենիքն է:
  • Կրթությունը պետք է անհատին տա խոր և բազմակողմանի գիտելիքներ` միաժամանակ ապահովելով այն գիտակցումը, որ դրանք պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրությանը, այնպես էլ Ազգի և Հայրենիքի հզորացմանը: Կրթական համակարգը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը: Այն պետք է ձևավորի մարդկային և ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ:
  • Պետական կառավարման ձևը, կախված իրականացվող նպատակների, ծրագրերի լուծման արդյունավետությունից, կարող է փոխվել պետության զարգացման տարբեր փուլերում, իսկ կառավարման համակարգի գործունեությունը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, օրենքի իշխանության, ազգային անվտանգության հայեցակարգերի վրա:
  • Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

Ծրագրի մյուս կետրը այստեղ՝

2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչպիսին է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը։

Քաղաքական գիտակցությունը դա քաղաքական կեցության արտացոլումն է և իմաստավորումը անհատների, խմբերի, դասակարգերի, հանրույթների գիտակցության մեջ։ Իրականում կարևոր է ունենալ, որոշակի չափով քաղաքական գիտակցունթյուն, որպեսզի հասարակության համար չդառնալ զոհ։ Պարտադիր չէ խորանալ, հետաքրքրվել, կամ իմանալ ամեն բան քաղաքականության մասին, իրականում դա պետք էլ չէ, եթե քաղաքական անձ չես, պետք է ուղղակի որոշակի հասկացություն ունենալ, որպեսզի քեզ չխաբեն, կամ քո իրավունքները չոտնահարեն։ Իմ քաղաքական գիտակցությունը ես չեմ համարում շատ բարձր ակտիվության աստիճանի, ես կասեի անգամ, որ բավականին ցածր է, բայց իմ տարիքի և ինձ վերաբերվող իրավունքների չափով կազմում եմ որոշակի իմացություն։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Նոյեմբերի 1-5

Հեռավար առաջադրանք՝
Թեման՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

Առաջադրանք
1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

Իշխանությունների տարանջատումը այժմ ցանկացած իրավական պետության մեջ քաղաքական իշխանության ժողովրդավարական ռեժիմի կարևոր բաղկացուցիչ մասն է: Սկզբունքի նպատակն է իշխանությունների ցրումը առանջին և անկախ խաղաքական մասերի։

2․ Ներկայացրե՛ք ՀՀ Օրենսդիր իշխանությունը։

Օրենսդիր իշխանությունը ժողովրդի կողմից ընտրվող ներկայացուցիչ մարմինն է, ով հոգալու է երկրի հասարակությանը և պետության զարգացմանը։

3․ Ներկայացրե՛ք ՀՀ Գործադիր իշխանությունը։

Գործադիր իշխանությունը զբաղվում է օրենքների կենսագործմամբ և ընթացիկ կառավարմամբ։ Գործաիր իշխանության մարմինների համկարգը գլխավորում է կառավարությունը։

4․ Ներկայացրե՛ք ՀՀ Դատական իշխանությունը։

Դատական իշխանությունը զբաղված է իրավունքի խաղխտումների վերաբերյալ վեճերի լուծմամբ, արդարադատության իրականացմամբ։

5․ Իշխանության ո՞ր ճյուղի գործունեությունն եք բարձր գնահատում։

Չեմ կարող առանձնացնել ոչ մի ճյուղ, որովհետև բոլոր ճյուղերն էլ կարևոր են և անգամ մեկ ճյուղի բացակայության դեպքում, շատ խնդիրներ կառաջանան։ Կարևորում են դրանցի բոլորը, որովհետև ցանկացած ճյուղի աշխատանքը կարևոր է և դժվար։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Հոկտեմբերի 18-22

Թեման՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Պետության կառուցակարգի սկզբունքներն են՝

  1. Մարդու իրավունքների գերակայունությունը
  2. Ժողովրդաիշխանությունը
  3. Իշխանությունների բաժանումը
  4. Օրինականությունը
  5. Հրապարակայնությունը և թափանցիկությունը
  6. Արհեստավարժությունը

2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։

Պետական մարմինները մշակում և իրականացնում են պետության քաղաքականությունը։ Պետական մարմինների տեսակներն են՝ օրենսդիր, գործադիր, իրավապահպան։

3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը ։

Ժողովրդավարակն վարչաջևերը լինեւոմ են ազատական-ժողովրդավարական և սոցիալ-ժողովրդավարական։ Ազատական-ժողովրդավարական ռեժիմը ենթադրում է մարդու բնական իրավունքերի լայն շրջանակ, իրավական օրենքի գերակայություն։ Ազատական-ժողովրդավարական ռեժիմնեը կազմավորվում են իրավական պետություններում։ Այդպիսի վարչաձև ապահովում է անհատի ազատ զարգացումը, նրա օրինական իրավունքերի և շահերի փաստացի պաշտպանությունը։

Հակաժողովրդավարական վարչաջևի պայմաններում պետությունը, որոշ մարմիննրի որոշմամբ և օգուտ, ճնչում են անհատին, ոտնահարում նրա իրավունքները, արգելակում նրա ազատ զարգացումը։ Հակաժողովրդավաչական ռեժիմը անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը։ Ազգային փոքրամասնությունները գործնականում զրկված են իրենց գործերը լուծելու ինքնուրույնությունից, քանի որ այդ հարցերն ամբողժովին գտնվում են կենտրոնական իշխանությունների իրավասության ներքո։

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Հոկտեմբերի 11-15

Թեման՝ Պետության դերը հասարակության մեջ

Թվարկե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթներ /գրավոր-բլոգային աշխատանք/

Ներքին գործառույթներն են ուղղված են երկրի ներքին խնիրների լուծմանը՝

  1. Տնտեսական գործառույթ
  2. Ֆինասնսական վերահսկողության և հարկամ գործառույթ
  3. Սոցիալական գործառույթ
  4. Կրթամշակութային գործառույթ
  5. Իրավական գործառույթ
  6. Բնապահպանական գործառույթ

Իսկ արտաքինները՝ այլ պետությունների հետ հարաբերություններ ստեղծելը, զարգացումը, երկրի պաշտպանությունը։ 

Երկու գործառույթներն էլ կարևոր են և միմյանց լրացնում են։ Անգամ մեկի պակասի դեպքում երկիրը կայուն չի կարող լինել, այդ պատճառով էլ և՛ ներքինը, և՛ արտաքիները կարևոր են։

 

Рубрика: Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն․ Հոկտեմբերի 4-8

Թեման՝ Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները

Ձեր կարծիքով՝ Հայաստանում իշխանության իրականացման ո՞ր եղանակն է ավելի հաճախ կիրառվում՝ հարկադրա՞նքը, թե՞ համոզումը։ Բերե՛ք օրինակներ /գրավոր-բլոգային աշխատանք/․

Իրականում դժվար է ասել, թե որ եղանակն է ավելի հաճախ կիրառվում Հայաստանում, որովհետև երևի թե օգտագործվում է համոզումը հարկադրանքի տակ թաքցնելով։ Այսինքն մեզ ցույց են տալիս, որ ամեն բան արվում է մեր կարծիքը հաշվի առնելով, համոզումով և այդպես հասարակությանը շեղելով՝ հարկադրանք են կիրառում։