Рубрика: Ռուսերեն

Проект » Энциклопедия одного слова»

Проект » Энциклопедия одного слова»

Исследуй сначала слово с научной точки зрения , а потом посмотри, почувствуй, как живёт слово в сказке, маленьком рассказе, большой повести, в стихах и песнях, в нашей повседневной речи, как может ранить, обидеть человека или, наоборот, сделать его счастливым, подарить надежду, вселить веру в свои силы. Используй все типы словарей, энциклопедий, справочную литературу, помощь и советы учителя, родителей, друзей.

Копилка слов для работы в проекте: родина, жизнь, человек, детство, совесть, глаза, слёзы, руки, сердце, след, дорога, солнце, любовь, сказка, дом, мама,тайна, начало, портрет, дело, душа, зеркало, семья, характер, встреча, радость, чувство, мир, память.

Ход работы:

урок 1.

  1. Выбери какое- нибудь слово, любое.

мир

  1. Посмотри все словари и исследуй, что означает это слово, откуда( из какого языка) оно пришло.

В нём есть древний корень «ми-«, который означает «любовь», «красота». Это слова используют в 7 языках, Русский, Болгарский, Македонский, Сербский, Таджикский, Украинский, Хантыйский. Но чисто, это русский слова.

  1. Сколько у него значений, подбери к нему синонимы, антонимы.

синонимы

Мир- покой,  дружба, согласие, спокойствие, тишина, свет, вселенная, космос, земля, шар земной.

антонимы

Мир-Война, ссора 

  1. Составь с этим словом словосочетания.

Я хочу, чтобы всегда был, мир и покой.

Мир третья по удалённости от Солнца планета Солнечной системы.

Наш мир самый красивый, но нектрие это не понимает, и места улучшения разрушают его.

Я мечтаю выйти из мира и видит галактику.

  1. Составь предложения с этим словом: с точкой, вопросительным знаком, в разных формах.

А сколько воды есть в нашем мире?

Когда будет ваша ссора закончится, и наканецта будет мир и спокойствие?

В прошлом году сколько людей было в мире?

  1. Где чаще всего используется это слово ( например, в речи, в худ. произведении,…).

Это слово чаще используется в Рассий.

  1. Какие эмоции вызывает у тебя это слово?

Когда я слушаю это слова, я сразу чувствую себя безапсен, зашишеним.Чувствую доброта и спокойный мир. Где нет ссора, где нет недовольные люди, и где все открывает свои чувства и не стесняется ат этово.

 

Реклама
Рубрика: Պատմություն

Պատմություն. Ամփոփում

  • Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները: Հովսեփ Էմինի գործունեությունը Մադրասի հայրենասիրական խմբակը:

Հովսեփ Էմինի գործունեություն

Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, հատկապես դա աչքի էր ընկնում, երբ համեմատում էր եվրոպացիների բարեկարգ պայմանների հետ: Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով:  Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը: Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ: Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ:

 

Մադրասի հայրենասիրական խմբակ

Մադրասի խմբակը դա հայ գրական-քաղաքական կազմակերպություն է։ Ստեղծվել է 1770-ական թվականներին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ որպես անմիջական արդյունք հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի քարոզչության։ Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկիր պատմությանն ու մշակութային ծանոթացնելու համար անհրաժեշտ էր գրականություն ունենալ։ Նման գրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1771 թվականի Մադրաս քաղաքում հիմնում է հայկական տպարան։ Մադրասի խմբակը զարգացրել է սահմանադրական գաղափարներ, ձգտել ապագա ազատագրված Հայաստանում ստեղծել բուրժուական հանրապետություն: Ռուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու՝ 20 հոդվածից բաղկացած նախագիծ էր կազմել Շահամիր Շահամիրյանը: Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորդրդարանական կարգով։

  • Ազատագրական զինված պայքարը Արցախում: Պայքարի սկիզբը Արցախում: Զինված պայքարը Արցախում:

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ 18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:

1723 թվականին թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք Թիֆլիսը, ապա նաև՝ Գանձակը: Երեք ամսից ավելի տևած ինքնապաշտպանական կռիվներից հետո՝ թուրքական զորքերին տալով 20 000 զինովորի կորուստ՝ հանձնվում է 5000 բնակիչ ունեցող Երևանը: Գանձակի ղեկավարները, այդպիսով, անցնում են թշնամու կողմը, օգնություն չի հասցվում նաև Իրանից։ Արցախի ու Սյունիքի ազատագրական ուժերը թուրքերի դեմ մենակ են մնում։ Թշնամին առաջինը մտնում է Արցախ։ Օսմանյան բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն այն ժամանակ է առավելությունն անցնում թշնամուն, երբ մահանում են Դավիթ Բեկը և Եսայի Հասան-Ջալալյանը: 1728 թվականին թուրքական բանակները կարողացել էին գրավել Իրանի Ատրպատական (Ադրբեջան) նահանգը։ Գանձասարի կաթողիկոսը, տեղեկանալով 1724 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին։ Նույն կարծիքին էին նաև ազատագրական ուժերը, ովքեր հուսախաբ էին եղել ռուսական խոստումներից։

  • Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում: Հայ–ռուսական հարաբերությունները: Քեմալական շարժումը և Հայաստանը: Քեմալա-բոլշևիկյան համագործակցությունը:

 

Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ Բանն այն է, որ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր. Նա պայքարում էր խորհրդային կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Այլ կերպ Խորհրդային Ռուսաստանին կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ՝ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի. Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։

Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։

1920թ. գարնանը քեմալականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։

Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների (իմպերիալիստների) դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։

Այդ տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև: Այդ բանակցությունների արդյունքում օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով, զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ Հայաստանի ու Թուրքիայի մյուս ճնշված ազգային փոքրամասնությունների դեմ։ Այդպիսով, Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց երկու զորեղ ուժերի՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի արանքում։ Ընդ որում, Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

Рубрика: Ֆիզիկա, Ֆիզիկա Տնային աշխատանք

Ֆիզիկա. Տնային աշխատանք

Թեման՝ Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը: Հալման տեսակարար ջերմունակություն:Գոլորշիացում և խտացում:Եռում:Եռման ջերմաստիճան:Շոգեգոյացման տեսակարար ջերմունակություն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Նյութի չորս հիմնարար ագրեգատային վիճակներն դրանք հեղուկ, պինդ, պլազմային և գազային վիճակներն են։

2.Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:

Ջրի ագրեգատյին վիճակները դրան 3-ն են։ Պինդ, որի ժամանակ ջուրը դառնում է սառույց, հեղուկ, որը հենց ջուրն է և գազային, որը գոլորշին է։

3.Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները լինում են ջերմային փոփոխումներից։

4.Ինչպիսի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում մոլեկուլների փոխազդեցությունը թույլ է, իրարից անկանոն են և չեն փահպանում ձևը և ծավալը։ Հեղուկներում մոլեկուլներն նույնպես անկանոն են, դասավորված են լինում իրար քիփ և խիտ։ Իսկ պինդ մարմիններում մոլեկուլներն անկանոն չեն և պահում են իրենց ձևն և ծավալը։

5.Որ պրոցեսն է կոչվում հալում:

Պինդ, բյուրեղային վիճակից նյութի անցումը հեղուկ վիճակի կոչվում է  հալում։

6.Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

7.Ինչ է հալման ջերմաստիճանը:

8.Ինչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

1 կգ բյուրեղային նյութը նույն  ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

9.Ինչպես են հաշվում ջերմաքանակը,որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Q=λm

10.Ինչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազայինի կոչվում է շոգեգոյացում։

Օրինակ՝ Շոգեգոյացման օրինակ է ջրի գոլորշացումը, խտացման՝ ցողի առաջացումը:

11.Ինչ է գոլորշիացումը

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեացումը կոչվում է գոլորշիացում։

12Ինչու է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում

Քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանապբար սկսում է նվազել։ Դրա հետևանքով գոլորշացող ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում։

13.Ինչից է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը

Հեղուկի գոլորշիացման արագությունը կախված է ջերմության փոփոխումից։

14.ինչ է խտացում

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի անվանում են խտացում։

15.Որ գոլորշին է կոչվում հագեցած

Հագեցած գոլորշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշին է։

16.Որ պրոցեսն են անվանում եռում

Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը։

17.Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։ Եռման պրոցեսում հեղուկի ջերմաստիչանը չի փոփոխվում։

18.Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է 1կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, կոչվում է շոգեյացման տեսակարար ջերմություն։

19.Որն է շոգեգոյացման տեսակարար ջերմությունմիավորը միավորների ՄՀ-ում

Շոգեգոյացման տեսակարար ջերմությունը նշանակում են r տառով և չափում են ջոուլը բաժանած կիլոգրամով (Ջ/կգ):

20.Ինչպես են հաշվում այն ջերմաքանակը,որն անհրաժեշտ է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար

Կամայական m զանգված ունեցող և եռման ջերմաստիճանում գտնվող հեղուկի գոլորշացման համար անհրաժեշտ ջերմաքանակը գտնելու համար պետք է այդ հեղուկի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը բազմապատկել նրա զանգվածով՝ Q=rm:

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ149-ից մինչև էջ164-ը

Լրացուցիչ առաջադրանք.

ԼուծելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ13-ից մինչև է19:

Տարբերակ 1

I․ Ջերմաքանակ անվանում են ներքին էներգիայի այն մասը, որը մարմինը ստանում կամ կորցնում է ջերմահաղորդման ժամանակ:

Պատ.՝ 3

II․ Մարմնի ներքին էներգիան չափվում է  Ջ, կՋ-ով:

Պատ.՝ 1

II․ Ցինկի տեսակարար ջերմունակությունը 380Ջ/կգC է: Դա նշանակում է, որ 1կգ զանգվածով ցինկը 1C տաքացնելու համար պահանջվում է 380Ջ էներգիա:

Պատ.՝ 3

IV․ Հաասար զանգվածներով ջրին, սպիրտինյ, կերոսինին և բուսական յուղին հաղորդվում են հավասար ջերմաքանակներ: Բուսական յուղի ջերմաստիճանը ավելի շատ կմեծանա:

Պատ.՝ 4

V․  Պատ.՝ 2. երկու

Տարբերակ 2

I․ Տեսակարար ջերմունակություն են անվանում ջերմության այն քանակը, որն անհրաժեշտ է նյութի 1 կիլոգրամի ջերմաստիճանը 1C-ով փոփոխելու համար:

Պատ.՝ 1

II․ Մարմինը տրված չափով տաքացնելու համար ջերմաքանակը կախված է նյութի տեսակից, նրա զանգվածից և ջերմաստիճանի փոփոխությունից:

Պատ.՝ 3

III․ Այդ նյութի տեսակարար ջերմունակություն է անվանվում այն ջերմաքանակը որն անհրաժեշտ է նյութի 1 կիլոգրամի ջերմաստիճանը 1C-ով փոփոխելու համար:

Պատ.՝ 1

IV․ Բաժակների մեջ լցվում են հավասար զանգվածներով և նույն ջերմաստիճանի ջուր, սպիրտ, կերոսին և բուսական յուղ: Հեղուկների մեջ գցվում է նույն զանգվածով և մինչև նույն ջերմաստիճանը տաքացրած ավազ: Ավազի ջերմաստիճանը բարձր է հեղուկների ջերմաստիճանից: Ջուրը կունենա ամենացածր ջերմաստիճանը:

Պատ.՝ 1

V․ Պատ.՝ 1․ մեկ

Տարբերակ 3

I․ Ջերմաքանակը ներքին էներգիայի այն մասն է, որը մարմինը ստանում կամ կորցնում է ջերմահաղորդման ժամանակ:շ

Պատ.՝ 2

II․ Ջերմաքանակը չափվում է Ջ, կՋ-ով:

Պատ.՝ 1

III․ Պղնձի տեսակարար ջերմունակությունը 380Ջ/կգC է: Դա նշանակում է, որ 1կգ զանգվածով պղինձը 1C տաքացնելու համար պահանջվում է 380Ջ էներգիա:

Պատ.՝ 3

IV․ Հավասար ջերմաստիճաններ ունեցող ջուրը, սպիրտը, կերոսինը և բուսական յուղը լցվում են մինչև միևնույն ջերմաստիճանը տաքացրած ալյումինե անոթների մեջ: Հեղուկների զանգվածնրը և անոթների զանգվածները հավասար են: Երբ ջերմափոխանակությունը դադարի, հեղուկներից բուսական յուղը կունենա ամենաբարձր ջերմաստիճանը:

Պատ.՝ 4

V․ Պատ.՝ 4․ չորս

Տարբերակ 4

I․ Ներքին էներգիան մարմինը կազմող մասնիկների կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարն է:

Պատ.՝ 3

II․ Տեսակարար ջերմունակությունը չափվում է Ջ/կգC, կՋ/կգC-ով:

Պատ.՝ 3.

III. Արույրի տեսակարար ջերմունակությունը 380Ջ/կգC է: Դա նշանակում է, որ 1կգ զանգված ունեցող արույրը 1C-ով տաքացնելու համար պահանջվում է 380Ջ էներգիա:

Պատ.՝ 3

IV․ Հավասար զանգվածներով և նույն սկզբնական ջերմաստիճան ունեցող ջուրը, սպիրտը, կերոսինը և բուսական յուղը միաժամանակ սկսվում են տաքացվել սպիրտայրոցների վրա: Սպիրտայրոցները յուրաքանչյուր միավոր ժամանակում անջատում են միատեսակ ջերմաքանակներ: Նույն ժամանակամիջոցում բուսական յուղի ջերմաստիճանը ավելի շատ կբարձրանա:

Պատ.՝ 4

V․ Պատ.՝ 3․ երեք

Ջերմության քանակի հաշվում:

Տարբերակ 1

I. Պատ.՝ 2. 0,38Ջ

II. Պատ.՝ 3. 95Ջ

III. Պատ.՝ 5. 57 000Ջ

IV. Պատ.՝ 1. 2,1 կՋ

V. Պատ.՝ 5. 2,3 կՋ

VI. Պատ.՝ 3. 50C

Տարբերակ 2

I. Պատ.՝ 3. 380Ջ

II. Պատ.՝ 1. 1 900Ջ

III. Պատ.՝ 4. 1 330 000Ջ

IV. Պատ.՝ 4. 210կՋ

V. Պատ.՝ 3. 138կՋ

VI. Պատ.՝ 1. 10կգ

Տարբերակ 3

I. Պատ.՝ 3. 380Ջ

II. Պատ.՝ 5. 3 800Ջ

III. Պատ.՝ 2. 570կՋ

IV. Պատ.՝ 5. 42կՋ

V. Պատ.՝ 2. 19կՋ

VI. Պատ.՝ 4. 4C

Տարբերակ 4

I. Պատ.՝ 1. 1Ջ

II. Պատ.՝ 4. 38Ջ

III. Պատ.՝ 3. 2,7կՋ

IV. Պատ.՝ 3. 8,4կՋ

V. Պատ.՝ 1. 4,8կՋ

VI. Պատ.՝ 5. 1կգ

Լուծել.Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից էջ108-ից 109էջերի խնդիրներ797-ից մինչև 815-ը:

797. m=15կգ

t1=15°

t2=750°

c=380Ջ/կգ

____________

Q-?

Q=mc(t2-t1)=15կգ380Ջ/կգ(750°-15°)=4189500Ջ

4189500:1000=4189,5կՋ

Պատ.՝ 4189,5կՋ

798.  m=250սմ3=0,25կգ

t1=14°

t2=100°

c=4200

____________

Q-?

Q=mc(t2-t1)=0,25*4200*65=90300Ջ

90300:1000=90,3կՋ

Պատ.՝ 90,3կՋ

799. m=0,35տ

t1=50°

t2=

c=880=0,88

__________

Q-?

Q=mc(t2-t1)=

800. m=32կգ

t1=15°

t2=1115°

c=540

_________

Q=?

Q=mc(t2-t1)=32*540*1100=19008000Ջ

1900080000:1000=19008կՋ

Պատ.՝ 19008կՋ

801. ա) m=60մ3*1000=60000կգ

t1=10

t2=20

c=1000

_____________

Q=?

Q=mc(t2-t1)=60000*1000*10=600000000Ջ

600000000Ջ:1000=600000կՋ

Պատ.՝ 600000կՋ

բ) m=60մ3*1000=60000կգ

t1=0

t2=20

c=1000

_______________

Q-?

Q=mc(t2-t1)=60000*1000*20=1200000000Ջ

12000000000Ջ:1000=1200000կՋ

Պատ.՝ 1200000կՋ

802.  m=1,5տ

t1=30

t2=20

c=880

___________

Q-?

Q=mc(t2-t1)=1,5*880*10=13200կՋ

Պատ.՝ 13200կՋ

803. m=200գ=0,2կգ

v=1,5լ

t1=20

t2=100

c1=4200

c2=920

____________

Q-?

Q1=mc2(t2-t1)=0,2*920*80=14720

Q2=vc(t2-t1)=1,5*4200*80=504000

Q=Q1+Q2=14720+504000=518720

518720:1000=518,72կՋ

Պատ.՝ 518,72կՋ

804. m=800գ=0,8կգ

v=5լ

t1=10

t2=100

c1=920

c2=42000

____________

Q-?

Q1=mc(t2-t1)=0,8*920*90=66240

Q2=vc(t2-tq)=5*4200*90=1890000

Q=Q1+Q2=1956240

1956240:1000=1956,24կՋ

Պատ.՝1956,24կՋ

805. m=65կգ

v=200լ

t1=4

t2=29

c1=460

c2=4200

________

Q-?

Q1=mc(t2-t1)=65*460*25=747500

Q2=vc(t2-t1)=200*4200*25=21000000

Q=Q1+Q2=21747500

21747500:1000=21747,5կՋ

Պատ.՝ 21747,5կՋ

806. m=5կգ

t1=70

t2=20

c=880

Աղյուս=300

_____________

Q-?

Q=mc(t2-t1)=5*880*50=220000

220000*300=66000000

66000000:1000=66000կՋ

Պատ.՝ 66000կՋ

807. m=1200

t1=25

t2=15

c=4200

________

Q-?

Q=mc(t2-t1)=1200*4200*10=50400000

50400000:1000=50400կՋ

Պատ.՝ 50400կՋ

808. m=0,2կգ

Q=10

c=100

______________

t=?

t=Q/mc=10/0,2*100=0,5

Պատ.՝ 0,5

Рубрика: Անգլերեն

Check your progress

Ex. 1/a.

  1. I don’t usually like romantic films. I enjoyed Definitely Maybe.

In spite of my not usually liking romantic films, I enjoyed Definitely Maybe

 

  1. He’s not very tall. He plays basketball really well.

Despite he’s not very tall, he plays basketball really well.

 

  1. I look like my mother. My brother looks like my father.

I look like my mother  however, my brother looks like my father.

 

  1. I continued working. I was really tired.

I continued working even though, I was really tired.

 

  1. I though the exam was difficult. I think I passed

Although the exam was difficult, I think I passed.

 

1/b.

 

  1. She won the competition. She must be a good singer.
  2. I saw them ten minutes ago, so they can’t have gone far.
  3. They’re speaking Spanish, so they might be from Argentina.
  4. I rang her but she didn’t answer. She might have gone to bed early.
  5. You’ve just eaten. You can’t be hungry already!

 

1/c.

 

  1. These cats can’t have eaten for days. Look how hungry they are.
  2. I can’t believe it. I might drop my phone somewhere. I can’t find it anywhere.

3.They’re late. They must get lost somewhere.

  1. You’ve finished your project? But yesterday you hadn’t even started you must have stayed up all night.

2/a.

 

  1. Maybe you should think- b) …it over and let me know tomorrow.
  2. Hey, listen. I’ve come- e) …it over, I’m here to listen.
  3. If you ever want to talk- c) …on it, and tell me how you feel in the morning.
  4. A problem has come- a) …up. I can’t meet you later.
  5. Here’s an idea. Sleep- d) …up with a great idea for a new song!

2/b.

 

  1. The police are trying to tie it in with the other burglaries in the area recently.
  2. I started out as a paper girl, and now I’m a journalist for the same newspaper.
  3. All your hard work on my dress has really paid off. It looks fantastic.
  4. Let’s just call off the barbecue until the weather gets better.
  5. Yesterday I came across an old photo of my mum when she was a teenager. She was so pretty!
  6. The fire is went out. Let’s put some more wood on it.

 

Рубрика: Պատմություն

Հայոց պատմություն. Դաս 20

sardarapat-1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  • Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

Երկրամասում արմատապես փոխված քաղաքական վիճակոում Հայոց ազգային խորհուրդը ձեռք բերեց կոորպուս ստեղծելու իրավունք։ 1917թ. նոյեմբերի 16-ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական կորպուսը։ Հրամանատարը հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսարը՝ Դրոն։ Կորպուսը բաղկացած էր 2 դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ։ Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևան նահանգը։ Հայոց ազգային խոչհուրդը 1917թ. դեղտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ Օժտելով նրան արտակարգ լիազորություններով։ Արևմտահայերից ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը։ Նրան շնորհվեց գեներալ-մայորի աստիճան։ Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչեց Հատուկ հավաքական ջոկատ։ 1918 թ. մարտի 1-ին կորպուսի և հավաքական ջոկատի միավորումից ստեղծվեց Առանձին հայկական կորպուսը՝ Թ. Նազաբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ։

  •  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:
  • Վերլուծել Այսրկովկասում  իշխանության համար մղվող պայքարը:
  • Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն դասագիրք 8-րդ դասարան, էջ 142-145, համացանց

Рубрика: Պատմություն

Մայիսի 1

-11

 

Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր:

8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:

Ավստրալիայի աշխատավորների օրինակով 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր: 1886 թվականի մայիսի 4-ին Չիկագոյում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 անարխիստներ: Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր (ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր[9]), մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածք: Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի: Երբ մեղադրող կողմի գլխավոր վկան խոստովանել է, որ զրպարտել է բոլոր դատապարտյալներին, նրանցից երեքի մահվան դատավճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ (հետագայում ապացուցվել է, որ վկան ճիշտ է ասել, երբ խոստովանել է զրպարտանքը, և այդ հանցագործության մեղադրանքը կեղծ էր, քանի որ չնայած ռումբերը սարքվել են, և պատրաստվել են զինված ապստամբության, բայց բանտարկյալները ոչ մի կերպ ներգրավված չեն եղել մայիսի 5-ի ընդհարումների մեջ): Կախաղան հանվածներից մեկը՝ Ալբերտ Պարսոնսը, Հարավային բանակի հայտնի գնդապետի եղբայրն էր, նախկինում ինքն էլ եղել է համադաշնակից բանակի զինվոր, սակայն խախտել է ռասիստական նախապաշարմունքներն ու ամուսնացել նախկին ստրկուհի, հնդկա-մեքսիկական ծագմամբ Լյուսի Պարսոնսի հետ:

Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն: Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա:

Գերմանիա

Մայիսմեկյան չարտոնված ցույց Բեռլինում 2005 թվականին

Ադոլֆ Հիտլերի իշխանության գալով՝ այդ օրը 1933 թվականից ստացել է պաշտոնական կարգավիճակ: Այն անվանվել է «Ազգային աշխատանքի օր»:

Մայիսի 1-ը Բեռլինում հայտնի է արմատական ​​ձախակողմյան խմբերի անդամների և ոստիկանների միջև բախումներով:

Հնդկաստան 

Մայիսի 1-ը Հնդկաստանում առաջին անգամ տոնվել է 1923 թվականի մայիսի 1-ին Մադրասում Աշխատանքային կուսակցության կողմից: Դա նաև առաջին անգամն էր, որ կարմիր դրոշը բարձրացվել է Հնդկաստանում: Նույն թվականին ընդունվել է բանաձև այն մասին, որ կառավարությունը մայիսի 1-ը պետք է հայտարարի որպես տոն:

Ռուսաստան

Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել: 1897 թվականին մայովկաները կրել են քաղաքական բնույթ և ուղեկցվել զանգվածային ցույցերով:

1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»:

Ղազախստան

Այս երկրի բնակիչները մայիսի 1-ին նշում են Ղազախստանի ժողովրդի միասնության օրը: Աշխատանքի օրը տոնվում է 1996 թվականից սկսած:

Տաջիկստան

2016 թվականի նոյեմբերից Տաջիկստանի խորհրդարանը մայիսի 1-ը ներառել է ոչ աշխատանքային տոնական օրերի ցանկում:

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում Մայիսի 1-ը  ուսանողների գարնանային կառնավալն է:

Հելսինկիում տոնակատարությունն սկսվում է ապրիլի 30-ից, երբ երեկոյան ժամը 6-ին Հավիս Ամանդա հավերժահարսի արձանի գլխին, որ կանգնեցված է մայրաքաղաքի Շուկայի հրապարակում, դնում են սպիտակ գլխարկ՝ դիմորդների գլխի զարդարանքը: Այդ պահին բոլոր նեկաները նույնպես դնում են իրենց պիտակ գլխարկները և բացում շամպայնի շշերը: Դիմորդի սպիտակ գլխարկ ստանում է նա, ով ավարտել է լիցեյն ու հանձնել ավարտական քննությունները:

Ֆինլանդիայի մյուս խոշոր քաղաքներն ունեն արձանների հետ կապված իրենց արարողակարգերը