Рубрика: Հաշվետվություն

Ֆիզկուլտուրայի ստուգարք

Այսօր տեղի ունեցավ շրջանավարտների ֆիզկուլտուրայի վերջին ստուգարքը: Այն տեղի ունեցավ 4 փուլով` 30մ. վազքով, տեղում հեռացատկով, պառկած դիրքում հենումով և 500-1000մ. վազքով:

Рубрика: Հաշվետվություն

Ես քեզի սիրեմ գը Գյումրի

Վեր կացանք մի օր 14 հոգով, ոտքով-գնացքով գնացինք Գյումրի։ Ես էի, ընկեր Ռուզանն էր, ընկեր Կառլենը, «ребята»-ներն էին, գնացինք Գյումրի։ Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ մենք էինք խինդ ու ծիծաղ կար, որտեղ լուռ էր աղմուկ արեցինք։ Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք հասանք Գյումրի․․․

e69d7e3f-7a6c-4267-96cb-f98e377563fd

Այս պատմությունը տարբերվում էր իրական հեքիաթից նրանով, որ այս ամենը սուտ չէր։ Դե ինչպես հասկացաք գնացքով գնացել էինք Գյումրի։ Գնացքով վերջին անգամ 13 տարի առաջ էի ճամփորդել և շատ էի ցանկանում նորից ճամփորդել։ Ամբողջ գնացքը ողողվել էր Սեբաստացիներով, էլ՛ երգեցին, էլ՛ խաղեր խաղացինք, էլ՛ խենթացանք, էլ՛ աղմուկ-աղաղակ արեցինք, ինչ ասես, որ չարենցինք, գնացքում գտնվող մարդկանց գլուխը տարանք։

9ea034a2-59c8-4c9d-acba-d536774f7ff7

Հասանք Գյումրի և կայարանում մեզ արդեն դիմավորում էր մեր զբոսավարը՝ ընկեր Կառլենը։ Որոշեցինք, որ աբողջ ընթացքում ընկեր Կառլենը մեզ հետ կխոսի Գյումրվա բարբառով, որպեսզի ավելի մոտ լինենք Գյումրվա մշակույթին։ Ամենաշատը տպավորվել էր, որ այդ ամբողջ քայլքի ընթացքում, նա մեզ դիմում էր «ребята» անվանումով։

Это слайд-шоу требует JavaScript.

Առաջինը հաճախեցինք Մինի թանգարան։ Թանգարանում ցուցադրված էին հիմնականում երաժշտական նվագարաններ, որոնք 90 տոկոսով պատրաստված էին թղթից, որոնց հեղինակն էր Վալերի Նազարեթյանը։

c7d0a305-3e9c-4d1e-b65e-94eb69505f1d

0d7fac36-6209-4c58-ad8d-f7438f70cce7

Գյումրու փողոցներում թափառելով՝ նկատեցինք մի հետաքրքիր անվանումով գրախանութ՝ Ճըռ-ճըռ գրախանութ։ Այդպես էր կոչվում, որովհետև հատակը ճըռ-ճըռում էր, անգամ կային հատուկ ոտքի տեղեր, որոնց վրա կանգնելիս հատակը ճըռ-ճըռում էր։ Թափառումների ժամանակ նկատեցինք, որ ամեն քայլափոխին փայտից արձանիկներ են քաղաքում շարված, տարբեր անկուններում, որոնք քաղաքը ավելի էին գեղեցկացնում և կենդանի դարձնում։

Մտանք նաև Զանան տարազ, այնտեղ կայն բազմատեսակ տարազներ, աքսեսուարներ, կոշիկներ և այլն։ Մարդիկ այնտեղ գնում էին և գեղեցիկ ֆոտոսեսիաներ կատարում այդ տարազներով։ Նաև գնացինք մի քանի հին հայկական ֆիլմերի նկարահանման վայրը՝ Կտորմը երկինքը, Վառեմ-մարեմ-ի պատշգամբը։

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր հաճախած վայրերից կառանձնացնեմ Վիլլա Կարսը։ Վիլլա Կարսի հեղինակն էր Անտոնիո Մոնտալտոն, ով իտալացի էր, բայց 30-ից ավելի տարի ապրել է Գյումրիում և կարելի է ասել, որ հոգով և սրտով դարձել է գյումրեցի։ Նա պատրաստում էր կերամիկայից շատ գեղեցիկ աշխատանքներ, ես չեմ կարող նկարագրել այդ գեղեցկությունը, ուղղակի ապշած էի։ Պետք է մեկ անգամ տեսնել այդ աշխատանքները։

Հետ չմնացինք բոլոր Գյումրի այցելողներից, և մենք նույնպես գնացինք Գյումրու հանրահայտ ԹՈՒՄՈ-ի կարմիր շենքը և մի լավ նկարվեցինք։ ԹՈՒՄՈ-ի շենքից երևում էր պտտվող անիվ ատրակցիոնը, և մենք արդեն պլանավորել էինք, որ պետք է այն նստենք և բարձունքից անմահացնենք Գյումրին։ Թվում էր՝ միայն պտտվող անիվով մենք կսահմանափակվեք, բայց սխալ էր թվում։ Պտտվող անիվին հաջորդեց, մեկ այլ ատրակցիոն, հետո մյուսը, մյուսը և մեզ կանգնեցնել այլևս անհնար էր։ Մարդիկ կողքից զարմանում էին, որ եկել ենք Երևանից Գյումրի, որպեսզի ատրակցիոններ նստենք և ուրախանանք, բայց դա կարևոր չէ, կարևորը մենք ուրախացանք և մանկության գիրկը ընկանք։

Ֆիլմերում, հաղորդումներում, համացանցում միշտ տեսել եմ Գյումրու հին վարսավիրանոցը և միշտ ցանկացել եմ այնտեղ գնալ և զգալ այդ նոստալգիկ զգացողությունները։ Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ գնում ենք հենց այդ հին վարսավիրանոցը։ Իրոք շատ հետաքրքիր էր, ամեն բան հին էր, կարծես հայտնված լինեի սովետի ժամանակներ։ Եվ ամենահետաքրքիրը այն էր, որ այն շարունակում էր աշխատել, մարդիկ իրոք գնում էին այդ վարսավիրանոց և իրենց մազերը կտրում ու հարդարում։

1a3ca458-d692-4958-87f5-bad9b921d5e4    0c63f3e0-922d-44c3-83e4-a7469b9f16a2

Վարսավիրանոցից հետո ուղևորվեցինք դեպի Սուրբ Յոթ Վերք եկեղեցին։ Անկեղծ եմ ասում՝ իմ եղած ամենագեղեցիկ և էսթետիկ եղեկեցին էր, ինձ հիշեցնում էր 19 դարը։ Գույնները, սրբապատկերները, մթնոլորտը, մի խոսքով, ես շատ տպավորված էի այդ եկեղեցու գեղեցկությամբ։

Это слайд-шоу требует JavaScript.

Ահա այսպիսի լեցուն, հետաքրքիր և էմոցիաներով լի ճամփհորդություն ունեցանք։ Երևի թե իմ ունեցած ճամփհորդություններից ամենալավն էր և՛ գեղեցկության, և՛ ինֆորմացիայի, և՛ էմոցիաների տեսանկյունից։ Իրականում Գյումրին հնարավոր չէ մեկ օրում տեսնել, ուսումնասիրել և թափառել, բայց այդ մեկ օրն էլ մեզ հերիք էր, որպեսզի կրողանանք սիրել Գյումրին և արդեն կարոտել։ Մյուս անգամ անպայման մի քանի օրով կգնանք, որպեսզի ավելի լավ ուսումնասիրենք Գյումրու մշակույթը։

Это слайд-шоу требует JavaScript.

P.S. Մի նկարի պատմություն

eaa12dda-3227-405f-8b05-fd43b1febfd6

Այս նկարի պատմությունը առանձին կցանկանամ պատմել։ Երբ մենք ավարտել էինք մեր թափառումները քաղաքում, որշեցինք մտնել մի տեղ և հաց ուտել, որովհետև բոլորս էլ լեցուն օրից հետո քաղցած էինք։ Երբ վերջացրեցինք սնվելը և արդեն պետք է հավաքվեինք և շտապեինք կայարան, որպեսզի վերադառնանք Երևան, ես նկատեցի, որ իմ վերնաշապիկը անհետացել է։ Այն ամբողջ ընթացքում կախված է եղել իմ պայուսակից։ Բոլոր տեղերը փնտրեցի, բոլորով փնտրում էինք իմ վերնաշապիկը, և ես արդեն հույսս կտրել էի, որ այն կգտնվի։ Այդ ժամանկ ընկեր Ռուզանը սկսեց նայել մեր նկարները, որովհետև ամեն վայրում մենք նկարվում էինք և հնարավոր է՝ նկարների շնորհիվ հասկանայինք, թե որ նկարում այլևս չկա իմ վերնաշապիկը։ Ընկեր Ռուզանը նկատեց, որ բոլոր նկարներում կա, բայց հին վարսավիրանոցում, որ նկարվել էինք, այտեղ արդեն չկար իմ վերնաշապիկը։ Այսինքն այն կամ թողել եմ վարսավիրանոցում, կամ էլ դեպի վարսավիրանոց տանող ճանապարհին։ Բարեբախտաբար մեր զբոսավարը ուներ վարսավիրանոցից մեկի հեռախոսահամարը և զանգի շնորհիվ մենք իմացանք, որ ես այն կորցրել էի ճանապարհին, և նրանք գտել էին իմ վերնաշապիկը։ Իրոք շատ ուրախացա, երբ գտնվեց այն։ Եզրակացություն կարելի է անել, որ միշտ շատ նկարվեք և դրա շնորհիվ կարող եք նկատել, թե ինչ եք կորցրել և որտեղ, նաև մի վախեցեք երբ Գյումրում ինչ-որ իր կորցնեք, այն անպայման կգտնվի․ Գյումրիում ոչինչ չի կորում։

Рубрика: Հաշվետվություն

Մի ճամբարի պատմություն․․․

Մայիս 26 Արատեսի դպրական կենտրոնը դիմավորում էր ռազմամարզական ճամբարի հինգերորդ ջոկատին, որի մեջ էի նաև ես։ Կյանքիս ամենաերկար լուսաբացն էր։ 8:30 ճամպրուկս և ես երթուղայինների մոտ էինք, հավաքվեց խումբը և շարժվեցինք դեպի Արատես։ Ավտուբուսի մեջ կենդանի հայրենասիրական, խրոխտ երգերի տեղատարափ էր, միմյանց հերթ չտալով՝ երգում էինք հետևյալ երգերը՝ Արազի ափին, Սարդարապատ, Գինի լից և այլն։ Մեզ ուղեկցում էին ընկեր Վիկտորիան և ընկեր Սամվելը, նրանք նույնպես մեզ հետ հավասար երգում, պարում և խենթանում էին։

Մի քանի ժամից հասանք Արատես։ Ես առաջին անգամ էի Արատեսում և ինձ ապշեցրեց Արատեսի աննկարագրելի, անիմանալի բնությունը։ Ինձ հիշեցրեց մի հեքիաթի, որտեղ կային փոքրիկ խրճիթներ։ Տնակները ունեին անունները, ես մնում էի «Տատիկ-պապիկի» տնակում։ Դատարկեցինք իրերը, տեղավորվեցինք տնակներում և սկսեց մեր քառօրյա անմոռանալի ռազմամարզական ճամբարը։ Ավելին չեմ կարող պատմել Արատեսյան բնության մասին, պարզապես պետք է մեկ անգամ այցելել և վայելել։ Դե ինչպես հասկացաք առաջին օրը մնացինք Արատեսում։

Это слайд-шоу требует JavaScript.

Օր Առաջին․ Արատեսյան վայելք

Նախ և առաջ ճաշեցինք ընկեր Վիկտորիա շատ համեղ պատրաստած ուտեստներով։ Կազմակերպեցինք գեղեցիկ ֆոտոսեսիաներ, մի փոքր հանգստացանք և անցանք գյուղատնտեսական աշխատանքների։ Սկզբից հողը ազատեցինք մոլախոտերից, տղաները հողը փխրեցրին և մարգերի բաժանեցին, որից հետո սածիլները տեղավորեցինք հողի մեջ՝ լոլիկ, վարունգ, հազար, բրոկկոլի և այլն։ Այդ ամենից հետո հավաքվեցինք վառարանի շուրջ և սկսվեց թեժ քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր, զրույցներ, թեյախմություն, սկսեցինք միմյանց ավելի լավ ճանաչել և այդպես մի քանի ժամ, այդ ջերմ միջավայրում։ Հագեցած օրվան հաջորդեց քունը։

Это слайд-шоу требует JavaScript.

Օր Երկրորդ․ Դեպի Արշակունի ռազմաբազա

Առավոտյան Արատեսը մեզ դիմավորում էր իր պայծառ, գեղեցիկ և լուսավոր լուսաբացով։ Լուսաբացը խոստումնալից էր, որովհետև այդ օրը պետք է ուղևորվեինք դեպի Արշակունի ռազմաբազա։ Աթնանալուց հետո բոլորս շտապեցինք նախաճաշելու, տարածքի մաքրման և ուղևորվեցինք դեպի Արշակունի ռազմաբազա։

Հասնելուն պես հասկացանք, որ հայտնվել ենք իսկական ռազմամարզական ճամբարում։ Մուտքը սկսվում էր ճոճվող կամրջով, որը հաղթահարելուց հետո հայտնվում էինք, կարծես, այլ աշխարհում, աշխարից կտրված մի վարում։ Անիրական բնության մեջ տեսանք մի տնակ, որի մեջ բոլորով պետք է ապրեինք երեք օր։ Տարածքին ծանոթանալուց, իրերը տեղավորելուց հետո, ռազմաբազայի հրամանատար՝ ընկեր Վարդանյանը, բոլորիս շարեց, որպեսզի ծանոթացնի ռազմաբազայի կանոններին։ Մենք բաժանվեցինք երեք ջոկերի և ամեն ջոկ ուներ իր հրամանատարին։ Մի փոքր հանգստանլուց հետո, սկսվեց մեր առաջին դասը։ Սովորեցինք, թե ինչպես առաջին օգնություն ցուցաբերել, երբ օձը խայթում է, երբ քեզ մարտի դաշտում վնասում են, կամ բեկորներ են մտնում մարմնիդ մեջ։ Հետո ցանոթացանք անօդաչու սարքերի, նռնակների տենիկային, ինչպես պետք է ճիշտ օգտագործել, պաշտպանվել և այլն։ Նաև խաղացիինք տարբեր ուշադրությունը զարգացնող խաղեր։ Սովորեցինք ինչպես ճիշտ կրակել նշանակետին, սկզբում չէր ստացվում ինձ մոտ, դժվարանում էի, բայց ընկեր Սամվելի օգնությամբ, շատ արագ սովորեցի և կարողացա շատ լավ կրակել։ Սովորեցինք նաև՝ ինչպես ճիշտ օգտվել կապի միջոցներից, ինչ տեսակներ կան, ինչպես պետք է տեղեկություն տալ և զեկուցել։ Վերջում նաև ունեցանք ինքնապաշտպանության դաս, որի շնորհիվ իմացանք, թե ինչպես կարելի է ճիշտ շարժվելով՝ վնասազերծել և պաշտպանվել։

Это слайд-шоу требует JavaScript.

Մոտենում էր գիշերը և բոլորս անհամբեր սպասում էին այս գիշերվան, որովհետև պետք  հերթափոխությամբ հսկեինք տարածքը դիվերսանտներից, որոնք կարող էին հարձակվել մեզ վրա, և մենք պետք է նրանց վնասազերծեինք և ազտվեինք։ Գիշերը հերթափոխությամբ 2 ժամ, երկու աղջիկ և երկու տղա պետք է հսկեինք տարածքը, մեկ տղա և մեկ աղջիկ, անտառի կողմը, իսկ մյուս զույգը տան տարածքը։ Իմ հերթափոխության ժամանակ ամեն բան հանգիստ է եղել։ Եվ ադպես հերթափոխերով մինչև առավոտյան ժամը 5-ը։ Ամեն երեկոյան լինում էր անվանականչ, որից հետո գնում էինք քնելու։ Այդ ամենի շնորհիվ մենք հասկացանք, թե ինչքան դժվար է զինվորների համար ամբողջ գիշեր չքնելը, լարված հետևելը, ծանր զենքերով քայլելը և թշնամուն վնասազերծելը, զգոն լինելը և սկսեցինք ավելի գնահատել նրանց կատարած աշխատանքը հայրենիքի և մեզ համար։

Օր Երրորդ․ «Ջո՛կ, շարվիր»

Առավոտյան արթնացանք հայրենասիրական երգերի և մեր ջոկի հրամանատարի «Ջո՛կ, շարվիր» հրամանի ներքո։ Շարվելուց հետո գնացինք առավոտյան մարզանքի, մարզվեցինք, բացեցինք մեր մկանները և գնացինք նախաճաշելու։ Դրանից հետո սկսեցինք տարածքը մաքրել, շրջակա տարացքի աղբը հավաքել, սենյակները մայքրել և այլն։ Սովորեցինք նաև որոշ շարժումներ, որպեսզի հարվածների դեպքում կարողանանք կանխել և վնասազերծել դիմացինին։ Այդ ամենից հետո ունեցանք հանգստի ժամ, մի լավ հանգստացանք և սկսեցինք փայտ հավաքել, որպեսզի երեկոյան խարույկի շուրջ նստեինք։ Փայտ հավաքելուց հետո սովորեցինք, թե ինչպես կրակել կանգնած, նստած և պառկած։ Ինչպես նաև նետեցինք նռնակներ։ Երեկոն մոտեցավ, և մենք նստեցինք խարույկի շուրջ, սկսեցինք զրուցել, հայրենասիրական երգեր երգել մայիսի 28-ի կապակցությամբ։ Եղավ երեկոյան անվանականչ և գնացինք քնելու։

Это слайд-шоу требует JavaScript.

Օր Չորրորդ․ Վերդարձ դեպի Երևան

Առավոտյան շատ շուտ արթնացանք, հավաքեցինք մեր իրերը, մաքրեցինք բոլոր սենյակները, շրջակա տարածքը, խոհանոցը, նախաճաշեցինք և ուղևորվեցինք դեպի ավտոբուսը, որովհետև այսօր պետք է վերադառնայինք արդեն Երևան, բայց մինչ այդ ունենք մի քանի հետաքրքիր ճանապահորդություններ։ Վերադարձին ուղևովեցինք դեպի Գնդեվազ և այդեղից քայլքով գնացինք դեպի Գնդեվանք։ Ճանապարհը դժվար էր, բայց համառորեն հաղթահարեցինք բարձրունքը։ Աջից ձախից շշմելու բնություն, գույնզգույն դաշտային ծաղիկներ, որոնք մեր հասակին էին, կարծես հայտնված լինեիք Մարտիրոս Սարյանի նկարների մեջ, ակամայից հիշեցի գտնված երազը, կարծես մենք լինեինք այդ աղջիկը, ով մտել էր նկարի մեջ։ Շատ գնացինք, թե քիչ, հայտնվեցինք 13-րդ դարի եկեղեցում և մասնակցեցինք պատարագի։ Գնդեվազից հետո հայտնվեցինք Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետի վանքում։ Քառօրյա հագեցած, լեցուն ռազմամարզական ճամբարից հետո վերադարձանք, արդեն հասցրած, կարոտած իմ Երևան։

Это слайд-шоу требует JavaScript.

Քանի որ սա իմ առաջին ռազմամարզական ճամբարն էր, ես շատ տպավորված էի և էմոցիաներով լի։ Այս 4 օրերը անցան ցավոք շատ արագ, բայց դա կապված էր նրա հետ, որ օրերը անցնում էին լեցուն և շատ հետաքրքիր։ Իրոք շատ բաներ սովորեցինք այս ճամբարից, շատ բաների մասնակցեցինք, շատ բաներ տեսանք և ավելի ինֆորմացվեցինք։ Այս 4 օրը ապրեցինք զինվորի կյանքով և հասկացանք, թե իրականում ինչ դժվար է, ինչ նրբություններ կան և հպարտացանք մեր զինվորներով, թե ինչպիսի ահռելի աշխատանք են նրանք կարատում։

Առաջարկներ՝

Ունեմ նաև մի քանի առաջարկներ, որոնք կբարելավեն ռազմաբազան

  • Բարելավվել սանհանգույցը և լոգարան ստեղծել
  • Երկրորդ հարկի սենյակներում պատուհաններ տեղադրել
  • Ջրի մատակարարման հարմարություն

Շնորհակալություն անմոռանալի, արկածային և հեքիաթային օրերի համար։

Рубрика: Հաշվետվություն, Անգլերեն

Ձմեռային ուսումնական ճամբար․ Հաշվետվություն

183de349-caa9-4cd5-8e92-4de2d5e53560

Ահա և ավարտվեց ձմեռային ուսումնական ճամբարը։ Բավականին հետաքրքիր և լեցուն անցավ այս երեք շաբաթը և շատ նախագծեր, քննարկումներ և գործունեություններ հասցրեցինք իրականացնել։ Այս տարի ես ընտրել էի ընկեր Իրինայի ջոկատը, այդ պատճառով էլ ճամբարային գործունեությունը մեծամասամբ լինում էր անգլերեն ուղղվածությամբ, որը օգնում էր մեզ ավելի վարժել մեր անգլերենի խոսակցականը։

Ճամբարի ընթացքում մենք խաղացինք շատ հետաքրքիր, դետեկտիվ և հետազոտական խաղ, որը ունի իր երկար պատմությունը։ Այդ խաղը մենք պատվիրել էինք ճամբարից դեռ մեկ ամիս առաջ, որպեսզի մինչև ճամբարը սկսելը մեզ հասներ։ Խաղը ամբողջովին անգլերեն էր, որը նույնպես պաշար էր տալիս մեր անգլերենի իմացություններին՝ անգլերեն ներկայցնելով, ամբողջ նյութը անգլերենով կարդալով և քննադատություններ անելով։ Խաղի ընթացքում մենք պետք է բացահայտեինք սպանություն, որը իհարկե մեկ օրում չստացվեց։ Մենք գրեթե մեկ շաբաթ հետազոտում էին և իհարկե վերջում շատ դժվարությամբ կարողացանք գտնել։ Այդ ամենը կարող եք տեսնել՝ այստեղ։

Ամենահետաքրքիր օրերից մեկն էր խոհանոցային օրը, որը իրականացրել ենք «Delicious Mess» նախագծի շրջանակներում: Խոհանոցային օրը տարբերվող էր, որովհետև մենք այն իրականացրել էինք այլընտրանքային կերպով։ Այն իրականացվել էր ավագ դպրոցի նորաբաց խոհանոցում մրցույթային կերպով, ջոկատով բաժանվել էինք թիմերի և ամեն թիմ ընտրել էր, թե ինչ պատրաստի և վերջում ժուրին պետք է համտեսեր և իր կարծիքը ասեր և որոշեր, թե որ ուտեստն էր ավելի համեղ ստացվել։ Մեր թիմը պատրաստում էր պիցցա և վերջում հաղթեց հենց մեր թիմը, ինչը շատ ոգևորիչ էր։

կ

Նաև ունեցանք քննարկումներ։ Քննարկումներից ես մասնակցեցի «Ինքնասպան տղան» նովելի քննարկամանը։ Նովելի բավականին հետաքրքիր էր և ուներ հասկացողության տարբեր տեսանկյուններ, ամեն մեկն իր տեսանկյունից էր մոտենում և կարծիք հայտնում։

Ճամբարի ընթացքում նաև քայլքով գնացինք սահադաշտ «Ձմեռային մարզական ստուգատեսի» շրջանականերում։ Շատ հետաքրքիր և մարզական օր անցկացրեցինք և մի լավ քայլեցինք։

c881fdef-5281-4714-a06a-4e9f973dc9c6

Այս ընթացքում նաև դիտեցինք 12֊րդ դասարանցիների, Վիլյամ Սարոյանի «Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով» պատմվածքի հիման վրա բեմադրած ներկայացումը, որը շատ գեղեցիկ և աչքին հաճելի էր բեմադրած։

Ընդհանուր կասեմ, որ շատ հագեցած և հետաքրքիր է անցել ձմեռային ուսումնական ճամբարը։ Ամեն օրը յուրովի էր հետաքրքիր և լեցուն։ Երեք շաբաթ ճամբարից հետո լեցուն էներգիայով սպասում եմ մյուս ուսումնական շրջանին, որը կարծում եմ նույնպես կանցնի շատ հետաքրքիր և ուսումնական։

Рубрика: Հաշվետվություն

Առաջին ուսշրջանի հաշվետվություն

Արդեն վերջացել է առաջին ուսումնական շրջանը և ժամանակն է իմի բերելու, թե ինչեր եմ արել, ինչերի եմ հասել այս կիսամյակի ընթացքում։ Անգլերենը եղել է տարատեսակ, և՛ քերականություն, և՛ քննարկումներ, և՛ նախագծեր, և՛ մեդիանյութերը, որոնցից կառանձնացնեմ «Discover Armenia with» նախագիծը, որի շրջանակներում մենք ներկայացնում էինք մեր երկրի գեղատեսիլ և հետաքրքիր վայրերը և դրա շնորհիվ վարժեցնում մեր խոսքը։ Քերականություն առարկայից նույնպես կատարեցինք շատ հետաքրքիր նախագծեր՝ մեծամասամբ թարգմանություններ, որոնց շնորհիվ մենք սովորում ենք՝ ինչպես կազմել մեր խոսքը, որպեսզ այն լինի և՛ գրագետ, և՛ հասանելի և՛ իմաստալից։ Այս ամենը ներկայացված է իմ բլոգի քերականության  բաժնում։ Գրականությունից և հայոց լեզվից նույնպես ունեցել ենք հետաքրքիր նախագծեր, ընթերցանություններ, վերլուծություններ, թարգմանություններ, որոնցից են՝ Ալբեր Կամյուի «Օտարը», Կարդում ենք արևմտահայերեն, Իմ կրթական հավակնությունները, Մարդու՝ երջանկության ճանապարհը, իսկ թարգմանությունները կարող եք տեսնել իմ բլոգում։  Էկոլոգիայից գրեթե բոլոր աշխատանքներս նախագծեր կարելի է համարել, մենք կատարել ենք և՛ բնապահպանական, և՛ հանքարադյունաբերական, և՛ աղտոտվածության, և՛ զբոսաշրջության, մի խոսքով ինչը, որ վերաբերվում է մեր երկիր մոլորակին։ Այդ նախագծերը կարող եք տեսնել իմ բլոգի էկոլոգիայի բաժնում։

Այսպիսին էր իմ առաջին կիսամյակը, թվում է՝ կարճ ժամանակահատված է անցել, բայց իրականում այս կիսամյակը եղել է բավականին լեցուն, գունավոր, ուսումնական և օգտակար, մյուս կիսամյակից ունեմ ավելի մեծ ակնկալիքներ և հույսեր։

Рубрика: Հաշվետվություն

Հասարակագիտական քննարկում

Գիտելիքի օրը մեկնարկում ենք հասարակագիտական քննարկմամբ

Ամռանը մի լավ հանգստանալուց հետո, այսօր մեկնարկեց ուսումնական տարվա առաջին օրը։ Այն անցկացվեց երկու եղանակով՝ ճամփորդության և քննարկման, ես ընտրել էի քննարկամ տարբերակը։ Ես մասնակցեցի ընկեր Ազնիվի հասարակագիտական քննարկմանը։ Մենք սկզբից քննարկեցինք, թե ինչու է գիտելիքի օրը նշվում հենց սեպտեմբերի 1-ին, այն նշվել է այդ ժամանակ, որովհետև այդ ժամանակ տոնվել նոր տարին և նոր տարվա հետ մեկտեղ որոշել են սկսել և նոր ուսումնական տարին, իհարկե նոր տարին հետո փոխվել է հունվարի 1-ին, բայց գիտելիքի օրը այդպես էլ մնաց անփոփոխ։ Քննարկեցինք նաև Աբրահամ Լինքոլնին, իմացանք, որ նա սովորել է ընդամենը մի տարի և ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: Նրա ջանքերով ընդունվել են օրենքներ, որոնցով վերացվել է ստրկությունը, և նա կարողացել է դառնալ Ամերիկայի նախագահը։ Նաև քննարկեցինք նրա նամակը ուղղված իր որդու ուսուցչին, նամակում գրված էր այն ինչը չափազանց կարևոր է, որոնց նշանակության մասին սովորաբար մոռանում ենք երեխաների կրթական պրոցեսի ընթացքում: Բոլոր կետերը կարդացինք, խսեցինք և կարծիքներով փոխանակվեցինք, կառանձնացնեմ ինձ համար ամենակարևոր կետը՝ Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին,․․․։ Ինչու՞ եմ այս տողերը համարում կարևոր։ Մեր մարդկության մեջ գոյություն ունի ամբոխ հասկացողությունը, և բոլորը տենչում են լինել այդ ամբոխի մեջ, չտարբերվել մյուսներից և անել այն ինչ անում է ամբոխը, բայց իրականում դա շատ սխալ է, որովհետև նախ և առաջ մարդը անհատականություն է և պետք է ունենա իր կարծիքը, տարբերվի մյուսներից, ինչու չէ նաև տարօրինակ լինի, և այդ ժամանակ նա կլինի ինքը իրենը, այլ ոչ թե ամբոխինը։ Վերջում քննարկեցինք, թե ինչ ակնկալիքներ ունենք այս ուսումնական տարվանից, մեր ապագա պլանները և ուղղվածությունները։ Եվ միմյանց մաղթեցնք հաջող ընթացք նոր ուսումնական տարում։

Рубрика: Հաշվետվություն

Ուսումնական երրորդ շրջան. Հաշվետվություն

Ահա ավարտվեց արդեն երրորդ ուսումնական շրջանը, թվում է՝ երեկ էր, որ տեղափոխվեցի 10-րդ դասարան, իսկ հիմա արդեն ավարտում եմ այն։ Տարին լի էր և՛ հաջողություններով, և՛ անհաջողություններով, և՛ առաջխաղաղցումներով, և՛ անկումներով, բայց դրանց հետ մեկտեղ լեցուն, հասուն, սպասված և ուսումնական տարի էր։ Այս ուսումնական տարին տարբերվում էր անցյալ տարիներից, նրանով, որ մեր դասացուցակը ինքներս էինք կազմում և ուսուցիչներին նույնպես մենք էինք ընտրում, դա օգնում էր, որպեսզի մեզ ավելի հասուն զգայինք և պատասխանատու լինեինք մեր ընտրության համար։

Հիմա կփորձեմ մի փոքր ներկայացնել իմ այս տարվա աշխատանքները։ Գրականությունից այս տարի ուսումնասիրել ենք շատ հեղինակների, ինչպես մեզ հայտնիներին, այնպես էլ նոր հեղինակների, ունեցել ենք քննարկումներ տարբեր թեմանրի, հեղինակների և պատմվածնքերի շուրջ, վերլուծություններ և տարբեր նախագծեր։ Մաթեմատիկան ամբողջ տարվա ընթացքում աշխատել ենք Microsoft Teams հարթակում, սկզբից թվում էր՝ դժվար է լինելու, չենք կարողանա հմտանալ, բայց իրականում ավելի հարմար էր և արդյունավետ այդ հարթակում աշխատելը։ Անգլերենից այս տարի զարգացրել ենք մեր խոսակցականը և փորձել ենք ավելի ազատ խոսել, ունեցել ենք տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, լսողականներ, ֆիլմերի դիտումներ, ընթերցանություն, ստեղծագործական աշխատանքներ և թարգմանություններ, կառանձնացնեմ մեր թարգմանական նախագծերից «Հայտնի մարդկանց ոգեշնչող ելույթները» նախագիծը։ Խորացված  քերականությունից այս տարի ունեցել ենք տարբեր թարգամանչական նախագծեր, ամբողջ տարի ունեցել ենք նաև «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագիծը, որի ժամանակ մենք ուսումնասիրում էինք ժամանակակից հեղինակների պոեզիան, վերլուծում, գրում էինք մեր կարծիքը, իսկ հետո հրավիրում և ունենում շատ հետաքրքիր քննարկում։ Հասարակագիտությունից ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկումներ, ամենից շատը ինձ դուր էին գալիս հոգեբանական թեմաների շուրջ քննարկումները, որոնց ժամանակ մենք՝ ամեն մեկս, արտահայտում էինք մեր կարծիքը, փորձում էինք ընդհանուր վերլուծել այդ թեման, ունեցել ենք հետաքրքիր հոգեբանական խաղեր և տարբեր նախագծեր։ Էկոլոգիայիան սկսեմ նախ նրանից, որ նոր առարկա էր մեզ համար և էկոլոգիայից մենք ունեցել ենք տարբեր էկոլոգիական խնդիրների վերլուծումներ, քննարկումներ, էկոլգիայի վերաբերյալ ֆիլմերի դիտումներ, նաև էսսեների շնորհիվ ներկայացրել ենք մեր վերաբերմունքը ամեն հարցի շուրջ։ Էկոլոգիայի նախագծերից կառանձնացնեմ «Մեր տունը, մեր մոլորակն է» նախագիծը։ Իսկ պատմությունից շատ հետաքրքիր ձևով ուսումնասիրել ենք հին ժամանակվա իրադարձությունները և փորձել ենք ուղիղ կապ գտնել ներկա ժամանակվա հետ, համեմատել և քննարկումներ ունենալ։

Վերջում կավելացնեմ, որ սպասումներիցս կրկնակի անգամ լավն էր այս ուսումնական տարին, իհարկե կային անհաջողություններ, դժվարություններ և հիասթափություններ, բայց իրականում դժվարությունները մեզ ուժեղացնելու և կոփելու համար են և դրանցից նույնպես բավականին բան ես սովորում։ Անհամբեր սպաասում եմ մյուս ուսումնական տարվան և հուսով եմ, որ այս տարվա կրկնակի անգամ լավն է լինելու, կունենամ նոր գիտելիքներ, ընկերներ և այլ նոր անակնկալներ։ Իսկ հիմա մնում է միայն ամռան ընթացքում մի լավ հանգստանալ, բայց ակտիվ հագիստով, որպեսզի ամառը ավելի ուրախ և հետաքրքիր անցնի և պատրաստվել նոր ուսումնական տարվան։

Рубрика: Հաշվետվություն

Ուսումնական չորրորդ շրջանի հաշվետվություն

Ավարտվեց նաև ուսսումնական չորրորդ շրջանը, այն բավականին հետաքրքիր, ուսուցողական, զվարճալի և լեցուն էր։ Ամառային ճամբարում ամեն խումբ ուներ իր ջոկատը, ես Հերմինե Անտոնյանի ջոկատից էի։

Ընկեր Հերմինեի ջոկատում մենք ունեինք ուսումնական շրջանի բովանդակային ուղղություններ՝ կենցաղային իրերի տպում եռաչափ տպիչով և ենթակայքերի տեսաձևերի փոփոխություն։ Ես ինքս զբաղվում էի ավագ դպրոցի ենթակայքի տեսաձևի փոփոխությամբ, և ընկեր Հերմինեի հետ փոփոխություններ անելով՝ ստացանք շատ գեղեցիկ ենթակայք։ Այդ նախագծի շնորհիվ սովորեցինք, թե ինչպես կարելի է գեղեցիկ ենթակայքի տեսաձևեր ստանալ, ինչը իրականում շատ հեշտ էր։ Մեր խմբով եռաչափ տպիչի օգնությամբ տպեցինք տարբեր իրեր, օրինակ՝ դպրոցների համար կախիչներ և նպատակ ունենք դրանք վաճառել։ 

Ճամբարի ժամանակ մեր ջոկատը մասնակցեց նաև ընկեր Էմանուելի կազմակերպած ինտելեկտուալ խաղին, ասեմ, որ շատ հետաքրքիր և ուսուցողական էր, մեր թիմը իհարկե չհաղթեց, բայց ամեն դեպքում շատ հաճելի էր մասնակցությունը։ Բացի նախագծերից նաև ունեցանք շատ հետաքրքիր զվարճանքի օր։ Այդ օրը մենք խաղացինք տարատեսակ խաղեր, և՛ իտելեկտուալ, և՛ զվարճալի, և՛ ուշադրության, շատ ուրախ և հետաքրքիր էր անցնում։ Ունեցանք նաև «Բիզնես խոհանոց» նախագիծ, որի ժամանակ մենք պատրաստում էինք սենդվիչներ և վաճառում, դրա շնորհիվ ձեռք բերում, որոշ բիզնես հմտություններ։

Մի խոսքով կարող եմ ասել, որ չորրորդ ուսումնական շրջանը ես համարում եմ լիովին ամփոփված։ Այս երկու շաբաթները անցան շատ հետաքրքիր, ուսումնական և լեցուն։ Կարողացանք մեզ փորձել տարբեր ոլորտներում և շատ նորարարություններ հմտացրեցինք։

Рубрика: Հաշվետվություն, Էկոլոգիա

Էկոլոգիա. Հաշվետվություն

Ավատվում է ևս մեկ ուսումնական տարի, ես կասեի իմ ուսումնական տարիներից ամենակարևոր և հասունը։ Այս տարին տարբերվում էր բնականբար մյուս տարիներից, տարբերություններից մեկը՝ նոր առարկան էր։ Այս տարի մենք սկսեցինք անցնել էկոլոգիա առարկան։ Եթե անկեղծ սկզբից ես չէի հասկանում, թե ինչպիսի առարկա է լինելու, ինձ թվում էր՝ անիմաստ, անկարևոր և թռուցիկ առարկա է լինելու, և ես այն այդքան էլ չեմ սիրելու։ Բայց իրականում այդպես չէր։ Մեր էկոլոոգիայի հենց առաաջին դասից ես հասկացա, որ իմ մտածմունքները և կանխատեսումները լրիվ սխալ էին, որովհետև ինձ սկսեց շատ հետաքրքրել էկոլոգիա առարկան։ Չնայած, որ կարող էր այդպես չլիներ, եթե չլիներ լավ ուսուցիչ, հետաքրքիր մոտեցում, տարբերվող և ուսումնական պարապմունքներ, նախագծեր, հետազոտումներ և քննարկումներ։  Այս ամենը իհարկե խթանել է նրան, որպեսզի առարկան հետաքրքիր և սիրված լինի։ Առանձնահատուկ ինձ դուր են եկել մեր դասընթացներից տեսադիտումները և քննարկումները, որովհետև երբեմն ֆիլմում ուղիղ չի ներկայացվում էկոլոգիական խնդիրը։  Մենք պետք է փորձենք մտածել և գտնել ֆիլմի իմաստը և էկոլոգիական խնդիրը, իսկ հետո ներկայացնենք մեր կարծիքը, խնդրի լուծման մեր տեսակետը և հետո սկսենք քննարկել, ինչու չէ վիճաբանել և դրա արդյունքում հետաքրքիր և լեցուն դաս ունենալ։ Մյուս տարվա հետ կապված, այս անագամ ակնկալիքներս դրական են և կարծում եմ, որ կլինի այս տարվանից կրկնակի անգամ հագեցած, հետաքրքիր, կլանող և ուսուցողական տարի։ Ներքևում կներկայացնեմ իմ այս տարվա էկոլոգիա առարկայի ուսումնական նյութերը, որոնք կարող եք տեսնել իմ բլոգի էկոլոգիա բաժնում՝

Իմ շրջակա միջավայրը՝ կղզի
Մեր տունը, մեր մոլորակն է…
Հայաստանի պոչամբարները և հանքերը
Հանքարդյունաբերություն. տնտեսական շահից մինչև բնապահպանական աղետ թեմայով
Աղտոտողը վճարում է…
Օֆշոր
Աշխարհի ավերիչ երկրաշարժերը
Միֆեր ջրի մասին

Рубрика: Հաշվետվություն, Ուսումնական նյութեր

Հունվարյան ճամբարի ամփոփում

Հունվարի 11-ին մեկնարկել էր բոլորիս կողմից սիրված հունվարյան նախագծային ճամբարը։ Այս տարվա ճամբարը տարբերվում էր մյուս տարիների ճամբարներից, որովհետև ավելի հետաքրքիր, հասուն, բազմաժանր և ուսուցողական նախագծեր էինք իրականացնում։ Ճամբարը ես կարծում եմ շատ կարևոր դեր է խաղում մեր կյանքում, որովհետև ճամբարի ժամանակ շատերս ավելի ազատ ենք դառնում, ցույց ենք տալիս մեր տաղանդները, նախագծեր են իրականացնում, մասնակցում ենք կլոր սեղանների, ճամփորդում ենք, քննարկումներ ենք ունենում, բանավեճեր, հանդիպումներ, համերգներ և այլն։ հունվարյան ճամբարի ժամանակ մենք մեզ կարելի է ասել կորցնում ենք՝ լավ իմաստով, այսինքն ամեն բան ցանկանում ենք անել և դրանից չենք էլ հոգնում, այլ ընդհակառակը լիցքեր հավաքում և ոգևորվում։ 

Հիմա մի երկու բառով ամփոփեմ, թե այս 3 շաբաթների ընթացքում ինչերի եմ մասնակցել։ «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծով ընկեր Մարգարիտի հետ միատեղ ունեցանք հանդիպում Հասմիկ Սիմոնյանի հետ, հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, որովհետև իրոք շատ անմիջական էր մթնոլորտը, զրուցում էին շատ ազատ և ընկերական։ Նաև ունեցանք հասարակական դաս-քննարկում Վահրամ Թոքմաջյանի հետ, քննարկումն շատ հետաքրքիր էր, որովհետև մենք բացահայտում էինք մեր հայոց պատմության գրքերի միֆերը և փորձում էինք վերլուծել, և մեր սեփական կարծիքը ունենալ ցանկացած փաստի վերաբերյալ։ Ընկեր Հասմիկի հետ իրականացրել ենք «Հայտնի մարդկանց ասույթներից» նախագիծը, որի շրջանակներում թարգմանում էինք հայտնի մարդկանց ասույթները և մեկնաբանում դրանք։ Նաև ունեցել ենք ֆիլմադիտում, նայել էինք «Գրողի տարած սիրտը», «Շան սիրտը» ֆիլմերը  և հետո միասին քննարկում ունեցել։ Ընկեր Սամվելի հետ ունեցել ենք բանավեճ՝ «Հայ-ադրբեջանական համակեցություն» թեմայով։ 

Կխոսեմ նաև մի փոքր իմ հաջողության մասին։ Այս տարի շատ աշխատելու և շուրջտարյա ամբողջական վերլուծական նախագծերի, թարգմանությունների շնորհիվ ստացա Ձմեռ պապ մրցանակը, որը շատ պարտավորեցնող է, հանդես կգամ նորանոր նախագծերով, շնորհակալ եմ աշխատանքս գնահատելու և կարևորելու համար։ Այսպիսին է կրթահամալիրը՝ ոգևորող, ոգեշնչող և մոտիվացնող։

Ճամբարը շատ հագեցած էր և ինձ շատ դուր եկավ և կարելի է ասել նոր շունչ առած ուղևորվում եմ ուսումնական տարվա երրորդ շրջան։ Սպասելիքներս և նպատակներս դեպի ուսումնական երրորդ շրջան էլի ավելի հագեցած են։ Ի գործ…