Рубрика: Անհատական ուսպլան

Անհատական ուսպլան

Հանրակրթական առարկաններ՝

  1.  Հայոց լեզու/գրականություն Հասմիկ Ղազարյան
  2. ԱնգլերենԻրինա Ապոյան
  3. ՊատմությունՍամվել Թամազյան
  4. ԷկոլոգիաՄարթա Ասատրյան
  5. ՄաթեմատիկաՀերմինե Անտոնյան
  6. ԻրավունքԱշոտ Տիգրանյան
  7. Ֆիզկուլտուրա/վոլեյբոլ — Անդրանիկ Մանուչարյան
  8. ՔաղաքագիտությունՎարդան Կարապետյան
  9. Երգ — Աննա Երիցյան
  10. Պար — Տիգրան Զոհրաբյան

Ընտրություններ՝

  1. Հայոց լեզվի քերակ․Մարգարիտ Սարգսյան
  2. ՄաթեմատիկաՀերմինե Անտոնյան
  3. ԱնգլերենԻրինա Ապոյան
Рубрика: Անհատական ուսպլան

Ընտանեկան դպրոցի չորրորդ ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան…

Հայոց լեզու և Գրականություն — Իմ ձեռքբորումները

Անգլերեն — Հայտնի ստեղծագործությունները իմ թարգմանությամբ

Ռուսերեն —Проект «Межкультурный дистанционный диалог скульптур»

Քիմիա — Ճամբարային նախագծեր քիմիայից

Կենսաբանություն —  Օգտակար վիրուսներ

Ֆիզիկա —Աստղագիտություն, աստղադիտումներ

Պատմություն — Իմ միջավայրի գեղագիտական կողմը

Рубрика: Հաշվետվություն, Անհատական ուսպլան

Իմ ձեռքբերումները…

Այս ուսումնական շրջանը ինձ համար շատ կարևոր և սպասված շրջան էր, որովհետև 9-րդ դասարանը ինձ համար առաջին քայլերն են դեպի հասուն կյանք, դեպի ինքնուրույն որոշումներ և սեփական կարծիք։ Տարին եղել է լեցուն պահերով, եղել է արդյունավետ, ուսումնական և հետաքրքիր։ Ամեն բան այլ է եղել, թե՛ առարկաները, թե՛ ուսուցիչները, թե՛ միջավայրը և թե՛ մենք։ Այս տարին միշտ կհիշվի իր յուրօրինակությամբ և կտարբերվի մյուներից։ Այս շրջանում, իհարկե, նաև ունեցել եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ։ Ձեռքբերումներիցս մեկը՝ ավելի ինքնուրույն դառնալը, ինձ վստահ զգալը, չհանձնվել և դառնալ ավելի աշխատասեր։ Ձեռք բերեցի նոր միջավայր, ծանոթություններ, զգացողություններ և կարծես, թե դարձա մի փոքր այլ մարդ՝ մեծացա։

Չհաշված այն փաստը, որ մարտից մինչև հունիս մենք մնացինք տանը և կարելի է ասել ամենահետաքրքիր շրջանը բաց թողեցինք։ Չստեմ, բայց ինձ համար շատ հաճելի էր երևի թե առաջին շաբաթը, որովհետև ուրախացել է, որ կկարողանամ ծանրաբեռնված ուսումնական շրջանից և պարապմունքներից մի փոքր հանգստանալ, բայց հետո եկավ մյուս շաբթը, դրան հաջորդեց մյուս ամիսը և այդպես շարունակ ու գնալով հասկանում էի, որ ամեն բանի պատրատ էի, որպեսզի կարողանամ դուրս գալ, գնալ դպրոց և կարողանամ շփվել ինձ հարազատ մարդկանց հետ։ Չնայած հասկանալով, որ այս դեպքում միակ լուծումը՝ տանը մնալն է։ Փորձել եմ, որքան հնարավոր է տանից դուրս չգալ, բայց ընդհանրապես տանը մնալ չէի կարողանում, որովհետև ցանկանում էի գոնե մաքուր օդը շնչել, այդ իսկ պատճառով առավոտ ծեգին՝ ժամը 6-7-ը, գնում էի դուրս, զբոսնում, հեծանիվ քշում, որովհետև այդ ժամերին դրսում չէին լինում մարդիկ։ Դա ինձ իհարկե մի փորք սփոփում էր, բայց մեկ է շատ կցանկանայի արդեն ավարտվեր այս ամենը։ Բայց հետո հասկացա, որ պետք է չտխրել և միշտ առաջ նայել։

Նեղվելու փոխարեն փորձում եմ կյանքին նայել մի այլ տեսանկյունից և հասկանում եմ, որ այս ընթացքում նույնպես ունեցել եմ շատ ձեռքբերումներ։ Օրինակ՝ օնլայն տեսադասերի օգնությամբ շարունակել սովորել, մասնակցել տարբեր հետաքրքիր ընտանեկան նախագծերի, մտորել, վերլուծել, նոր ունակություններ գտնել ինքս ինձ մեջ և վերջիվերջո փորձել անել այն ինչ երբեք չէի փորձի։ Չնայած պակասում էր ամենակարևորը՝ ֆիզիկական շփումը, ես շատ եմ կարոտել իմ ընկերներին, դպրոցը, դասերը, ուսուցիչներին և ընդհանրապես դպրոցական կյանքին, որովհետև այնքան հաճելի էր ամեն առավոտյան արթնանալ, պատրաստվել, գնալ դպրոց, ընկերներին հանդիպել, հետաքրքիր օրեր ունենալ, լինել երջանիկ և անհոգ։ Այս իրավիճակի լավ կողմերից մեկն էր, որ մենք չունեցանք քննություններ, այսինքն չունեցանք սթրեսներ, վախեր և անորոշություն։ Իմ կարծիքով սա միակ լավ բանն էր, որ կարող էր լինել այս իրավիճակում։

Ես գոհ եմ շատ այս ուսումնական շրջանից, իհարկե չհաշված մի քանի նկատառումներ, բայց ես վստահ եմ, որ մյուս տարի լինելու է այս տարվանից կրկնակի անգամ հետաքրքիր, ուսուցողական և հաճելի։ Իսկ հիմա մնում է միայն վայելել մեր ամառայն արձակուրդները, չնայած հասկանում եմ, որ չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին եղել էն անցյալ տարիներին, բայց անպայման մի ելք կգտնվի և կփորձեմ, որքան հնարավոր է ուրախ և հետաքրքիր անցկացնել։

Рубрика: Անհատական ուսպլան

Անհատական ուսումնական պլան

  • ապրիլի ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, որոնք որոշակի են, ունեն իրենց համակարգողները.
  • ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր են, որ նկարագրվեն, հրապարակվեն.

Հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման ժամանակ ընտանիքով կկազմակերպենք ընթերցումներ և ֆիլմի դիտում։ Այս ամենը կթողարկեմ ռադիոնյութի տեսքով իսկ դիտած ֆիլմը կփորձենք քննարկել և վերլուխությունները կհրապարակեմ բլոգում։ Որոշեցինք նայել մեր հայկայան ֆիլմերը։

Ընթերցումների շարքը՝

  • Համո Սահյան
    Ընթերցում են Գոհար Արղությանը, և մայրիկը՝ Նելի Արղությանը
  • Վահան Տերյան
    Ընթերցում են Գոհար Արղությանը, և մայրիկը՝ Նելի Արղությանը
  • Պարույր Սևակ
    Ընթերցում են Գոհար Արղությանը, և մայրիկը՝ Նելի Արղությանը
  • Հովհաննես Թումանյան
    Ընթերցում է Գոհար Արղությանը, նվագում է մայրիկը՝ Նելի Արղությանը
  • Եղիշե Չարենց
    Ընթերցում են Գոհար Արղությանը, և մայրիկը՝ Նելի Արղությանը

Ֆիլմերի ցանկը

հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները.

Մաթեմատիկա-Ոչ գծային հավասարում պարունակող համակարգեր, Խնդիրներ

Հայոց լեզու․ Շարահյուսություն

Գրականություն․ Տարածաշրջանային գրականություն

Անգլերեն․ Listening exercises, reading texts, speakings

Աշխարհագրություն. Ֆոտոքարտեզ-ընտանեկան նախագիծ

Կենսաբանություն․ Նախագիծ զատկական ծես

Ֆիզիկա․ Առարկայի պատկերի կառուցումը բարակ ոսպնյակում: Բարակ ոսպնյակի բանաձևը: Խոշորացում

Ընտրություն․ ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները

Պատմություն․ «Իմ Տունը իմ ամրոցն է» նախագիծ, քննական հարցաշարեր

Իրավունք․ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ռուսերեն․ Проект “ Фильмы, которые смотрели и любили  наши родители”, Видовые различия в русском языке

Քիմիա․ «Թունավոր  նյութերը  օդում», «Թթվածին»

  • սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։

Այս օրերին շատ հարմար է զբաղվել ինքնակրթությունով, որովհետև ունենում ենք բավականին շատ ժամանակ և կարող ենք այդ ժամանակը օգտագործել մեր օգտին և ինքնակրթությամբ զբաղվել։ Գիրքեր կարդալը շատ լավ զբաղմունք է և ինքնակրթության աղբյուր, այդ իսկ պատճառով կարելի է կարդալ շատ գրքեր։ Ես կարդացել եմ տարբեր գրքեր և կներկայացնեմ դրանցից երկուսը։

Ջոջո Մոյես․ «Ես մինչ քեզ»

Այս պատությունը մի տղայի մասին էր, ով ապրում էր շատ հարուստ կյանքով, վայելում էր կյանքը և այն շատ սիրում և գնահատում, բայց եկավ մի պահ, որ նրա կյանքը կտրուկ փոխվեց, նա դարձավ հաշմանդամ և սկսե կյանքից հիասթափվել։ Նա ոչինչ չէր ցականում անել, ուղղակի սպասում էր, թե երբ է վերջանալու իր այս կյանքը։ Այն մարդը ով գնահատում էր և ամեն մի վայրկյանով ուրախանում էրկյանքով դարձել էր կյանքի ամենամեծ թշնամին։ Նա անգամ կորցրեց իր ընկերին, ինչը նույնպես նրան շատ մեզ ցավ պատճառեց։ Նրա կյանքը երևի,թե կշարունակվեր այդպես, եթե իհարկե չլիներ այն աղջիկը, ով փոխեց իր կյանքը, սակայն մեկ է նա չկարողացավ պայքարել կյանքի հետ, որովհետև իր հիվանդությունը իրեն շատ մեծ ցավ էր պատճառում և նա մնալով միայն ու միայն տանջվում էր։Բայց մեկ է մինչ այդ աղջիկը նա լրիվ ոչինչ էր, բայց այդ աղջկանից հետո նա անգամ այդ քիչ ժամանակվա ընթացքում կարողացավ վայելել և ուրախանալ կյանքով։ Այս գրքում խոսվում էր նրա մասին, որ կյանքում լինում են այնպիսի պահեր, որ կարող է քո կյանքը 180 աստիճան փոխվել և այսպիսի պահերը անկախ մեր կամքից են լինում։ Այդպիսի պահերում պետք չէ հանձնվել և վերջակետ դնել, այլ ընդհակառակը պետք է հավաքվել և շարունակել պայքարել, որպեսզի կյանքը քեզնից վախենա, այլ ոչ թե քո հետևից քմծիծաղ տա։

Նար-Դոս․ «Ես և Նա»

Այս պատմությունը մի տղայի մասին էր, ով գալիս էր և մի հարուստ աղջկա պատուհանի տակ երգում էր։ Այդ աղջկան շատ էր դուր գալիս, թե ինչպես էր երգում այդ տղան և խնդրել էր, որ ամեն օր գա և իր պատուհանի տակ երգի։ Հետո նրանց մեջ զգացմունքներ արթնացան և երկուսն էլ սիրահարվեցին իրար։ Նրանք գնում էին զբոսնելու, այդ տղան միշտ երգում էր աղջկա համար և շատ լավ ժամանակ էին անցկացնում իրար հետ։ Բայց հետո այդ աղջկա հայրը արգելեց շփվել տղայի հետ, որովհետև ասում էր, թե նա աղքատ է, սիկ մենք հարուստ պետք չէ շփվե իր հետ։ Նրա խոսքերն էին՝ մենք վերևն ենք, իսկ նա ներքևն է։ Այդ աղջիկը այդ գրությունը տվեց այդ տղային և այլևս չհայտնվեց։ Անցան տարիներ և այդ տղան դարձավ շատ հայտնի մի երգիչ և մի օր այդ աղջիկը եկավ և ասաց, որ դեռ սիրում է տղային և ցանկանում է, որ միասին լինեն, իսկ այդ տղան ցույց տվեց այն գրությունը, որը նա տվել էր իրեն հնում և հեռացավ։ Այս գրքում խոսվում էր նրա մասին, որ պետք չէ վերև և ներքև դասել, պետք է լսել սրտի ձայնին և սիրել նարն ում ցանկանում ես, այլ ոչ թե նրան, ով համարում են, որ քեզ հարմար է։

 

Рубрика: Անհատական ուսպլան

Ուսումնական պլան. 2019-2020

Ուսումնական պլան

Ավագ դպրոց գալու առաջին օրը ծանոթացանք ուսուցիչների հետ, քննարկեցին մեր ուումնական պլանը, մեր անելիքները, նախագծերը և դասաժամերը։ Ինձ համար նորություն էր, որ ռուսերեն պարտադիր լեզու է, իսկ երկրորդ լեզուն դու ինքդ ես ընտրում, թե ինչ լեզու լինի։  Ինձ թվում է, որ այդպես ավելի արդյունավետ է, որովհետև կան սովորողներ, ովքեր կցանկանային ուսումնասիրել այլ լեզու, որը իրենց ավելի շատ է հետաքրքրում։ Նաև նորություն էր ռազմամարզական ճանբարը, իհարկե դեռ այդքան էլ ծանոթ չեմ, թե դա իրենից ինչ է  ներկայացնում, բայց նոր բան է, ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի։

Рубрика: Անհատական ուսպլան

Երրորդ ուսումնական շրջանի անհատական ուս. պլան. 2017-2018

Դասացուցակ

Ժամատախտակ

Ընտրությամբ Գործունեություն- Ֆրանսերեն

Մարզական ակումբ- Վոլեյբոլ

Լրացուցիչ կրթություն դպրոցում – Չեմ հաճախում

Լրացուցիչ կրթություն դպրոցում դուրս – Հաճախում եմ` անգլերենի

Շուրջտարյա նախագծեր – Ֆլեշմոբներ

Աշխատող-սովորող – նախագծի մասնակից չեմ

Տրանսպորտ – Չեմ օգտվում

Տնային բոլոր աշխատանքները ընտրել եմ

Рубрика: Անհատական ուսպլան

Ձմեռային ճամբար. Անհատական ուս. պլան

Առաջին շաբաթ

Օր առաջին` 08.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Ակումբային սեղանների ոճավորման աշխատանքներ-9:30-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելկտուալ խաղեր, լուսաբանում-13:00-14:20

 

Օր երկրորդ` 09.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Հեծանվաերթ-10:00-11:00;30

 

Այցելություն դեպի սահադաշտ-11:00-12:00

Հեծանվաերթ-12:00-13:00

Օրվա անփոփում, ինտելկտուալ խաղեր, լուսաբանում-13:00-14:20

 

Օր երրորդ` 10.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Ակումբային սեղանների ոճավորման աշխատանքներ-9:30-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>-13:00-14:20

 

Օր չորորդ` 11.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Ամանորյա թխվածքաբլիթի պատրաստում-10:00-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Ամանորյա թխվածքաբլիթի համտեսում-13:00-14:20

 

Օր հինգերորդ` 12.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Ակումբային սեղանների դեկորատիվ ոճավորում-9:30-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելեկտուալ խախեր, լուսաբանում-13:00-14:20

 

Երկրորդ շաբաթ

Օր առաջին`15.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Էկոտուր. տարածքի մաքրում-09:30-10:00

Պարատուն-10:00-11:00

Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>-11:00-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Խոհանոցային ժամ-13:00-14:20

 

Օր երկրորդ` 16.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>-9:30-12:30

Ընմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելեկտուալ խախեր, լուսաբանում-13:00-14:20

 

Օր երրորդ`17.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Համատեղ դաս-11:00-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելեկտուալ խախեր, լուսաբանում-13:00-14:20

 

Օր չորորդ` 18.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Ակումբային սեղանների դեկորատիվ ոճավորում-9:00-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելեկտուալ խախեր, լուսաբանում-13:00-14:20

 

Օր հինգերորդ` 19.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>-9:30-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելեկտուալ խախեր, լուսաբանում-13:00-14:20

 

Երրորդ շաբաթ

Օր առաջին` 22.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Նախագծային աշխատընթաց. հարս-տիկնիկ-9:30-12:30

Ընմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելեկտուալ խախեր, լուսաբանում-13:00-14:20

 

Օր երկրորդ` 23.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Ծիասական տարրեր՝ հարսանեկան տարոսիկներ-9:30-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելեկտուալ խախեր, լուսաբանում-13:00-14:20

 

Օր երրորդ` 24.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Ծիասական դեկորներ՝ կենաց ծառ-9:30-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Մարմարյա սրահի ոճավորման աշխատընթաց-13:00-14:20

 

Օր չորորդ` 25.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Ծիսական դեկորներ՝ մուտքի ափսեներ-9:30-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Օրվա անփոփում, ինտելեկտուալ խախեր, լուսաբանում-13:00-14:20

 

Օր հինգերոդ` 26.01.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք-9:00-9:30

Խոհանոցային ժամ-9:30-12:30

Ընդմիջում-12:30-13:00

Ավանդական տարրեր. ազապ-բաշու թուր-13:00-14:20

Рубрика: Ուսումնառության պայմանագիր, Անհատական ուսպլան

Ուսումնական պլան

Դասացուցակ

Ժամատախտակ

Ընրտության գործունեություն-Անգլերեն

Մարզական ակումբ-Վոլեյբոլ

Լրացուցիչ կրթություն դպրոցում — չեմ հաճախում

Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս- չեմ հաճախում

Շուրջտարյա նախագծեր-Կատարել եմ թարգմանություններ և հետազոտական աշխատանքներ, մասնակցել եմ ֆլեշմոբների

Աշխատող-Սովորող  չեմ մասնակցում

Рубрика: Անհատական ուսպլան

Անհատական ուսումնական անհատական պլան. փետրվար_մայիս

img_20160407_135448

Դասացուցակ

Ժամատախտակ

Ընտրությյամբ գործունեություն_մաթեմատիկա

Մարզական ակումբ_վալեբոլ

Լրացուցիչ կրթություն դպրոցում_չեմ հաճախում

Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս_չեմ հաճախում

Շուրջտարյա նախագծեր_թարգմանություններ մայրենից, ֆլեշմոբներ

Աշխատող_սովորող նախագծի մասնակից չեմ