Рубрика: Uncategorized

Գիտությունը Հին Արևելքում

 

Մարդկանց անհրաժեշտ էր հաշվել հողատարածքի մակերեսը, ստացված նյութական բարիքները և այլն: Մետաղներ ձուլելիս, տարբեր համաձուլվածքներ ստանալիս հարկ էր իմանալ դրանց քիմիական հատկությունները: Աստղերի ու մոլորակների դիրքն ու շարժումն իմանալն անհրաժեշտ էր օրացույց կազմելիս:
Մարդիկ գիտակցում էին, որ հիվանդությունները հնարավոր չէ բուժել միայն գուշակների և հեքիմների օգնությամբ: Անհրաժեշտ էր մարդու մարմնի կառուցվածքի իմացություն: Գիր ստեղծելիս անհրաժեշտ էր իմանալ այս կամ այն լեզվի հնչյունական կառուցվածքը: Գրերի շնորհիվ սերունդների կուտակված փորձն ամփոփվում և պահպանվում էր: Այսպես աստիճանաբար առաջացան գիտության տարբեր բնագավառներին վերաբերող գիտելիքներ: Գիտությունը հին ժամանակներում ուներ գործնական նշանակություն: Գիտությամբ զբաղվում էին կրթված քրմերը: Հատկապես մեծ զարգացում ապրեցին բնական գիտությունները: Բնագիտական գիտելիքները մարդկանց անհրաժեշտ էին ամենօրյա կյանքում: Մարդիկ իրենց իմացությունը փոխանցում էին օժտված երեխաներին: Վերջիններս դպրոցներում ուսանում էին ժամանակի բոլոր հայտնի գիտելիքները:
Մաթեմատիկա
 Մաթեմատիկական գիտելիքների վերաբերյալ գրավոր հնագույն աղբյուրները եգիպտական մաթեմատիկական պապիրուսները (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) և բաբելական սեպագիր մաթեմատիկական բնագրերն են (մ.թ.ա. 2-1 հազարամյակներ):  Պահպանված մաթեմատիկական պապիրուսներն ապացուցում են, որ եգիպտացիներն առաջինն են օգտագործել ոչ միայն հաշվարկման տասական համակարգը, այլև կոտորակները (բայց այնպիսիք, որոնց համարիչը 1 է): Խորն են եղել եգիպտացիների գիտելիքները նաև հարթաչափության, հատկապես տարածաչափության բնագավառում, հաշվում էին ուղղանկյան, եռանկյան, շրջանի մակերեսները (   3,16 դեպքում, այսինքն՝ սխալը 0,02 է), բուրգի և հատած բուրգի մակերեսն ու ծավալը:

Եգիպտոս. ստեղծեցին հաշվելու տասնորդական համակարգը (10, 100, 1000 և այլն), կարողանում էին հաշվել եռանկյան, ուղղանկյան և շրջանի մակերեսը, գիտեին կոտորակը:

Հին Չինաստանում մ.թ.ա. II-I դդ. հայտնի են եղել ամբողջ թվերից քառակուսի և խորանարդ արմատ հանելու կանոններ, գծային հավասարումների համակարգերի լուծման եղանակներ,  թվի համար ստացել են 113 355 արժեքը: Մ.թ.ա. II դ. 1-ին կեսին Չժան Ցանը գտավ և նկարագրեց երկու և երեք անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման մեթոդը, Ցզին Չոուչանը առաջինը մտցրեց բացասական մեծությունների հասկացությունը և մշակեց դրանց հետ գործողություններ կատարելու կանոնները, ինչպես նաև նկարագրեց քառակուսի և խորանարդ արմատ հանելու եղանակները:

Մ.թ.ա. I հազարամյակը հին հնդկական հոգևոր մշակույթի ծաղկման շրջանն է: Մաթեմատիկական գիտելիքները հետևողականորեն շարադրվել են արդեն <<Սիդդհանտա>>-ում՝ մ.թ. սկզբի աստղագիտական երկերում: Ստեղծվել են հաշվարկման տասական համակարգը, սինուսների աղյուսակը: Մաթեմատիկոս և աստղագետ Արիաբհաթան (V-VI դդ.) արտահայտել է այն միտքը, որ Երկիրը գունդ է և պտտվում է իր առանցքի շուրջը: Արիաբհաթայի մաթեմատիկական դրույթները զարգացրել է Բրահմագուպտան (VII դ.): Մաթեմատիկայի և աստղագիտության զարգացման գործում զգալի ավանդ են ներդրել Վարահամիհիրան (VI դ.). Շրիդհարան (IX-X դդ.) , Բհասկարան (XII դ.): Հնդկաստանում մաթեմատիկան վերելք է ապրել V-XII դդ.: Մաթեմատիկայի զարգացման գործում հնդիկները երկու խոշոր վաստակ ունեն: Առաջինը արդի տասական դիրքային թվարկության համակարգի ստեղծումն է: Երկրորդ խոշոր վաստակը ոչ միայն կոտորակային, այլև իռացիոնալ և բացասական թվերով ազատորեն գործողություններ կատարող հանրահաշվի ստեղծումն է. մշակել են քառակուսային հավասարումների լուծման ընդհանուր կանոն, նշել են քառակուսի արմատի երկարժեքությունը, ազատորեն գործողություններ են կատարել իռացիոնալ արտահայտությունների հետ, մուծել են սինուսի, կոսինուսի և սինուս-վերզուսի գծերը:Արաբական թվերը կիրառության մեջ են դրել հին հնդիկները, նրանք են ներմուծել «0» թիվը՝ նշանակելու համար բուդդայական փիլիսոփայության մեջ հանդիպող «դատարկություն» հասկացությունը:Հնդկաստան. հայտնագործեցին զրո թիվը և դրա նշանակությունը մաթեմատիկական հաշվարկներում: Ստեղծեցին այն թվանշանները, որոնք այսօր հայտնի են որպես արաբական թվեր: Դրանցից օգտվում ենք նաև մենք:

Քիմիա
Եգիպտոս. փարավոնների և ազնվականների մարմինը մումիավորելու ընթացքում ստանում էին այնպիսի քիմիական խառնուրդներ, որոնք պահպանում էին մարմինը քայքայումից:
Չինաստան. ստացան վառոդը, որի շնորհիվ հետագայում ստեղծվեց հրանոթը:
Աստղագիտություն
Եգիպտոս. ստեղծեցին 12 ամիսներից և 365 օրից կազմված արևային օրացույց: Ամիսը բաղկացած էր 30 օրից, իսկ տարվա վերջին ամսին գումարում էին ևս 5 օր: Մոլորակները տարբերում էին աստղերից: Կազմեցին աստղային երկնքի քարտեզ:
Միջագետք. ստեղծեցին լուսնային օրացույց՝ կազմված 354 օրից: Կարողանում էին հաշվարկել երկնային լուսատուների շարժումները, Արեգակի և Լուսնի խավարումների ժամանակը:Դեռևս V դարում հնդիկները (բնագետ Արյուբհատտա) իմացել են Երկրի՝ սեփական առանցքի և Արեգակի շուրջ պտույտի մասին:Հնդկաստան. գիտեին, որ Երկիրը կլոր է և պտտվում է իր առանցքի շուրջը, իսկ Լուսինն իր լույսը ստանում է Արեգակից: Օրացույցը բաղկացած էր 12 ամիսներից, յուրաքանչ յուրը՝ 30 օր տևողությամբ:
Բժշկություն
Եգիպտոս. գիտեին մարդու ներքին օրգանների ճշգրիտ կառուցվածքը և դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը մարդու կյանքի համար: Հիվանդին զննելիս առաջին հերթին ստուգում էին նրա զարկերա կը: Կատարում էին ներքին օրգանների վիրահատություններ: Կարողանում էին փչացած ատամի փոխարեն նորը տեղադրել: Գոյություն ունեին հիվանդանոցներ, որոնք կոչվում էին «կյանքի տուն»: Այդտեղ աշխատում էին արհեստավարժ բժիշկներ:
Հնդկաստան. կար արհեստավարժ բժիշկների խավ, որոնք հիվանդությունները բուժում էին խոտաբույսերի, քսուքների միջոցով և այլ եղանակներով: Նրանք կարողանում էին բուժել աչքի, սրտի, ստամոքսի, թոքերի և մաշկի հիվանդություններ:
Չինաստան. պարզեցին թեյի բուժիչ հատկությունները, և այն օգտագործում էին ամենատարբեր հիվանդություններ բուժելու նպատակով:
Գիտության այլ բնագավառներ
Հնդկաստան. ստեղծվեց հին հնդկերենի՝ սանսկրիտի քերականությունը:
Չինաստան. ստեղծեցին կողմնացույցը, թուղթը, մետաքսը, հրանոթը:
Հնագույն գիտնականները չկարողացան հաղթահարել կրոնական նախապաշարումները: Նրանց կարծիքով՝ Երկիրը և նրա վրա գտնվող ամեն ինչ ստեղծված էր աստվածների կողմից: Օրինակ՝ երկնային լուսատուների շարժումները կառավարում էին աստվածները: Կամ՝ որքան էլ բժիշկը ձգտի բուժել հիվանդին, ոչինչ չի ստացվի, եթե աստված չկամենա: Ստեղծված գիտական արժեքները դրեցին գիտության հետագա զարգացման հիմքերը: Այդ արժեքների մեծ մասն այսօր շարունակում է գոյատևել:
Աղբյուրները`
Рубрика: Պատմություն, Uncategorized

Հին Հունաստանի նշանավոր մարդիկ

  • Արքիմեդ

image_299

Արքիմեդը Հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից է: Նա իր կյանքը նվիրել է ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը. ստեղծել է նոր տիպի բազմաթիվ մեխանիզմներ:
Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզայի կառավարչի բարեկամը: Ըստ ավանդազրույցի՝ մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված: Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև որ մի անգամ լողատաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն է ինքը ընկղմվում ջրում, այնքան ավելի շատ է բարձրանում ջրի մակարդակը: Նա մերկ դուրս ցատկեց լողատաշտից՝ բղավելով «էվրիկա, էվրիկա» («գտա, գտա»): Այնուհետև նա լողատաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղված ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը: Ապա լողատաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը: Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէ, և խարդախ ոսկերիչը մահապատժի ենթարկվեց:
Արքիմեդն ուսումնասիրել է նաև լծակների գործողության օրենքները: Այդ առիթով հայտնի է նրա հետևյալ ասացվածքը. «Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը…»:
Գիտնականին վերագրվող ամենահայտնի գյուտերից է Արքիմեդի պտուտակը, որն օգտագործվում էր ոռոգման նպատակով ջուր բարձրացնելու համար: Սակայն իրականում այդ պտուտակը Արքիմեդից շատ առաջ հայտնագործել էին հին եգիպտացիները:
Իր հայրենի քաղաք Սիրակուզան հռոմեացիների ներխուժումից պաշտպանելու համար Արքիմեդն ստեղծեց ռազմական զարմանահրաշ մեքենաներ, որոնք ջրասույզ էին անում, կամ տաշեղների վերածում թշնամու նավերը, ոչնչացնում ռազմիկներին: Դրանց մեջ կային նաև հսկա հայելիներ, որոնք արևի ճառագայթները կիզակետում էին թշնամու նավերի վրա և այրում դրանք: Երբ հռոմեացիներին, այնուհանդերձ, հաջողվեց գրավել Սիրակուզան, գիտնականի տուն ներխուժած ռազմիկը տեսավ ավազով լի արկղի վրա խոնարհված ծերունուն, որ երկրաչափական պատկերներ էր գծում:– Չդիպչես իմ գծագրերին,– գոչեց Արքիմեդը:Պատասխանի փոխարեն հռոմեացի ռազմիկը թափահարեց սուրը, և մեծ գիտնականն ընկավ ավազին՝ իր արյամբ ցողելով գծագրերը:
  • Պլատոն
102013048_univ_lsr_xl

 Պլատոնը (մոտ մ.թ.ա. 427–347) հույն հեթանոս փիլիսոփա է, որը ծնվել է Աթենքում արիստոկրատական ծագում ունեցող ընտանիքում և կրթություն ստացել հույն հարուստ երեխաների համար նախատեսված դպրոցում։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել հայտնի փիլիսոփա Սոկրատեսը, ինչպես նաև փիլիսոփա ու մաթեմատիկոս Պյութագորասի հետևորդները։

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ծովածոցով ճանապարհորդելուց և Սիցիլիայի հունական քաղաքում՝ Սիրակուզայում, քաղաքականությանը միջամուխ լինելուց հետո Պլատոնը վերադարձավ Աթենք և հիմնեց Պլատոնյան ակադեմիան։ Համարվելով Եվրոպայի առաջին համալսարանը՝ ակադեմիան դարձավ մաթեմատիկայի և փիլիսոփայության խոշորագույն կենտրոն։Պլատոնի ուսմունքներից ամենահայտնին մարդու անմահ հոգու գաղափարախոսությունն է, ըստ որի՝ հոգին շարունակում է ապրել, երբ մարդը մահանում է։Պլատոնի ամենահայտնի աշակերտը Արիստոտելն էր, որը հետագայում դարձավ ուսուցիչ, փիլիսոփա և գիտնական։

  • Արիստոտել

Без названия (1).jpg

Հունական դասական փիլիսոփայության մյուս խոշորագույն ներկայացուցիչը Արիստոտելն է՝ հին աշխարհի մեծագույն մտածողը, որին անվանում են հունական փիլիսոփայության Ալեքսանդր Մակեդոնացի կամ հունական փիլիսոփայության «Զևս»:Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384թ. Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում: 17 տարեկան հասակում նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի Ակադեմիան, որտեղ մնում է մինչև Պլատոնի մահը (մ.թ.ա. 347թ.): 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպպոսի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդրի՝ ապագա մեծ զորավար Մակեդոնացու դաստիարակությամբ: Վերադառնալով Աթենք՝ ստեղծել է իր դպրոցը՝ Լիկեյոնը, որտեղ դասերը վարել է զբոսանքի ժամանակ՝ ճեմելով:Արիստոտելի փիլիսոփայական ուսմունքը հիմնականում շարադրված է «Մետաֆիզիկա» և «Հոգու մասին», տրամաբանության տեսությունը՝ «Կատեգորիաներ», «Անալիտիկա» («Վերլուծականք»), «Տոպիկա», սոցիալ-քաղաքական և բարոյագիտական հայացքները՝ «Պոլիտիկա», «Էթիկա», արվեստի փիլիսոփայությունը՝ «Պոետիկա» և այլ երկերում: Պահպանվել են նաև նրա մի շարք բնագիտական աշխատություններ՝ «Ֆիզիկա», «Կենդանիների մասին» և այլն:Արիստոտելն անդրադարձել է նաև բժշկության հարցերի, հայտնաբերել որոշ հիվանդությունների բուժման նոր միջոցներ:

  • Սոկրատես

d5bdd5b8d5afd680d5a1d5bfd5a5d5bd

 Սոկրատեսը ծնվել է քարտաշի ընտանիքում:  Ունեցել է բազմաթիվ աշակերտներ՝ փիլիսոփաներ Պլատոնը, Քսենոփոնը, քաղաքական և ռազմական գործիչ Ալկիվիադեսը և ուրիշներ:                   Մ. թ. ա. 399 թ-ին Սոկրատեսի դեմ հարուցվել է դատական գործ. նրան մեղադրել են երիտասարդությանն այլասերելու, աստվածներին չճանաչելու, նոր աստվածություններ ստեղծելու համար: Աթենքի դատարանը նրան դատապարտել է մահվան. Սոկրատեսը, որպես օրինապաշտ քաղաքացի, իր կամքով մի գավաթ թույն է խմել և մահացել:                                         Սոկրատեսից գրավոր ժառանգություն չի մնացել, նրա հայացքները փոխանցել են Պլատոնը, Քսենոփոնը և ուրիշներ:

  •   «Քանի որ չգիտենք՝ ինչ է մահը, նրանից վախենալը տրամաբանական չէ»:
  •  «Արդարության խախտումը ամենամեծ անարդարությունն է»:
  •  «Վատը լավին չի կարող վնասել»:
  • «Ինչ օրինական է, այն արդարացի է»:
  •  «Պետք է կառավարեն միայն գիտելիքները»:
  •  «Առաքինությունը գիտելիք է»
  • Պյութագորաս

pythagoras

Հին հույն մաթեմատիկոս և փիլիսոփա, պյութագորասյանների կրոնա-փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը:Պյութագորասը ծնվել է Սամոսում մթա. 570թ.: Մինչև դպրոցը ստեղծելը Պյութագորասը այցելել է ամբողջ հին աշխարհը: Ապրել է Եգիպտոսում և Բաբելոնում ընդհանուր 34 տարի:Եգիպտոսում ապրել է 22 տարի, մինչև որ հազարավոր այլ գերիների հետ  պարսիկները տեղահան են արել նրան ու տարել Բաբելոն:Բաբելոնում Պյութագորասն ապրել է 12 տարի, որտեղ ևս շփվել է քրմերի ու մոգերի հետ: Սամոս է վերադարձել  56 տարեկանում, ուր արժանացել է հարգանքի ու ճանաչման:Համաքաղաքացիների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով նա թողնում է հայրենի քաղաքը և ուղևորվում  հարավային Իտալիայի հունական գաղութներից մեկը:Կյանքի վերջում Պյութագորասը տեղափոխվեց մեկ այլ հունական գաղութ, որտեղ էլ մահացավ մթա. 490թ:

  • Հոմերոս

240px-homeros_caetani_louvre_ma440_n2

Հոմերոսը`հին հույն էպոսագիր բանաստեղծ։ Ըստ ավանդության՝ կույր երգիչ։ Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան արշիպելագի Իոս կղզում։Հոմերոսի պոեմները գրված են հեքսամետրով /վեցաչափով/՝ –-uu / –uu / –uu / –uu / –-uu / – – / /–՝ շեշտված վանկ, ս՝ անշեշտ/։ Հայերեն թարգմանություններում հեքսամետրը չի պահպանվել։ Հոմերոսյան, ընդհանրապես անտիկ տաղաչափության մեջ հանգ չի եղել։

  • Ալեքսանդր Մակեդոնացի

Без названия (3).jpg

Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները:       Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:                   Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա:

  • Հերոն

220px-heron

Հին հույն գիտնական Հերոնը (ծն. և մահ. թթ. անհայտ, հավանաբար I դ.) աշխատել է Ալեքսանդրիայում: Համակարգված շարադրել է անտիկ աշխարհի կիրառական մեխանիկայի և մաթեմատիկայի նվաճումները: <<Պնևմատիկա>> և <<Մեխանիկա>> աշխատանքներում նկարագրել է տաքացված և սեղմված օդով կամ գոլորշով աշխատող զանազան մեխանիզմներ և պարզագույն մեքենաներ՝ լծակ, ճախարակ, սեպ, պտուտակ և այլն: <<Դիօպտրի մասին>> աշխատանքում շարադրել է հողային գծահանման կանոնները, որոնք փաստորեն հիմնված են ուղղանկյուն կոորդինատների օգտագործման վրա, նկարագրել դիօպտրը՝ անկյուններ չափող գործիքը, որը արդի թեոդոլիտի նախատիպն է: <<Մետրիկայում>> տրված են երկրաչափական տարբեր մարմինների ճշգրիտ և մոտավոր հաշվարկման կանոններ ու բանաձևեր, օրինակ, եռանկյան մակերեսն իր երեք կողմերով հաշվելու այսպես կոչված Հերոնի բանաձևը: մաթեմատիկական աշխատանքներում կանոնները հաճախ ոչ թե արտածվում, այլ բացատրվում են օրինակներով:

 Աղբյուրներ՝

 

Рубрика: Uncategorized

Какого чуда я ожидаю

1.jpg

Со мной наверно все согласятся, что самый любимый праздник это «Новый год». Хоть я уже и выросла, но всегда ожидаю какого то чуда, и всегда уверена что новый год будет лучше старого. И будет много приятных неожиданностей.                                                                                   Я хочу, чтобы был мир во всем мире… Мир нужен для того, чтобы жизнь во всех странах развивалась, и не было войны. Дружба должна быть во всех странах. Я не хочу, чтобы люди страдали, чтобы теряли то, что с таким трудом строили. А хочется плодоносить, цвести, радоваться, звенеть, и чтобы все вокруг прекрасное прирастало и приумножалось. У меня сейчас одна молитва: всем мира и благоденствия.

Поздравляю с Новым годом! И хочется всем пожелать, чтобы в наступающем году с нами произошло то самое чудо, о котором мы все так мечтаем.

Рубрика: Uncategorized

Ես տոնածառ եմ…

weihnachten-wallpaper-mit-weihnachtsbaum-und-schwarzen-hintergrund.jpg

Ես եղևնի էի, իսկ հիմա՝ տոնածառ, և ես խնդրում եմ, որ մարդիկ ինձ իմ հողից, տնից և երկարատև կյանքից չզրկեն: Չհասկացաք, չէ՞, ինչ եմ ասում: Ինձ ոչ ոք չի հասկանում, բոլորին թվում է, թե ես ցավ չեմ զգում, զգացմունքներ չունեմ, և չեմ շնչում, բայց դա այդպես չէ: Խնդրում եմ ձեզ, մի պահ ձեզ պատկերացրեք եղևնի. ձեզ գալիս են  հողից,  հարազատ տեղից կտրում և ցավ պատճառելով տուն տանում, որպեսզի զարդարեն, բայց մյուս տարի քեզ թափում են և նոր եղևնի կտրում: Դե, չեմ ասում, որ Ամանորին տոնածառ չդնեք, ես չեմ կարող այդպես ասել, որովհետև առանց տոնածառ չկա Ամանոր,Ձմեռ պապ և կախարդական հրաշքներ: Այդ պատճառով մարդիկ պատրաստում են արհեստական եղևնիներ, և դուք կարող եք Ամանորին խանութից գնել արհեստական եղևնի, զարդարել այն և դարձնել տոնածառ, այդպես ավելի լավ է ձեզ համար, որվհետև նա կարող է ձեզ երկարատև ծառայել, մեզ համար նույնպես լավ է, որովհետև մեզ չեն կտրի և չեն ցավեցնի: Ախր, մեզ կտրելով՝ դուք ձեզ էլ եք վնասում, այսինքն՝ մթնոլորտն եք փչացնում, չէ որ մենք ենք ձեզ մաքուր օդ տալիս, գեղեցկություն: Ես երազում եմ, որ մարդիկ մեզ հասկանան և մեր տնից, հողից մեզ չկտրեն, այլ դրսում մեզ զարդարեն, գեղեցկացնեն,  Ձմեռ պապիկի նամակները դնեն, և մեր կողքը երեխաներ խաղան, թռչկոտեն…   Ես գիտեմ, որ դուք կկատարեք իմ երազանքը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնուդ: Սիրով՝ քո գեղեցիկ և սիրելի տոնածառ: