Рубрика: Հաշվետվություն, Պատմություն

Հետազոտում ենք Դալմայի այգիները

 

Հասարակագիտական ստուգատեսին ընդառաջ այսօր մենք գնացել էինք Դալմայի այգիներ, որպեսզի հետազոտենք լքված հողերն և շինությունները և այլն։ Մեզ հետ էր նաև Սուրեն Հոբոսյանը, նա մեզ ուղեկցում էր, բացատրում և պատմում Դալմայի այգիների մասին։ Այնտեղ եղել են խաղողի այգիներ։ Ամենահին, ամենահայկականը կոչվել է թումբային այգի։ Այնտեղ կային տարբեր ավերված շինություններ։ Անցյալում այնտեղ մոտ 1000 մարդ այգի է ունեցել, և ամեն մարդ իր այգում ունեցել է տուն, որտեղ նա ապրել է ժամանակավոր՝ գարնանից մինչև բերքահավաք, և այդ տան մի անկյունում եղել է մի հատված, որտեղ հավաքած խաղողից գինի են պատրաստել։

 

Այդ խաղողի թփերը ջրելու համար հսկայական ջուր էր պահանջվում, և դրա համար նրանք այնպես էին արել, որ թմբերի կողքերով հոսում էր ջուր, և թմբերը ամբողջությամբ ջուրը կլանում էր, և այդ ջուրը այնքան շատ էին անում, որ հետո խոնավությունը շատ երկար պահպանվում էր, և կարող էին ջրել տարվա մեջ ընդամենը 4 անգամ։

 

Այնտեղ մենք տեսանք վերջին խաղողի թուփը, որը մոտավորապես մի քանի հարյուր տարեկան է։

20190315_132052

Այստեղ խորհրդային շրջանում հիմնվեց մի քանի կոլխոզ այդ հսկա տարածության վրա։ Կոլխոզները գործեցին մինչև 60-ական թվականներ։ Բայց հիմա այս հողերը սեփականաշնորհված են, հողերն ունեն սեփականատերեր։ Սակայն հողերը շատ վատ վիճակում են հիմա՝ աղտոտված, ամբողջությամբ աղբի մեջ, անխնա, քանդված և լքված։

 

Այնտեղ կար մի հին քանդված շինություն, որը մոտավորապես 16-17-րդ դարի շինություն էր՝ տիպիկ հնձան։

 

Այս կամարաձև շարվածքը։ Այդ տանը կար մի հատված, որտեղ խաղողը տրորում էին։ Այնտեղ կարասներ կային թաղված, հիմա նույնպես, ուղղակի խորն էին թաղված և չէին երևում։

 

Տեսանք այնտեղ նաև ջրաղաց, որտեղ ցորեն էին լցնում և հատուկ ձևով աղում։

20190315_141405

Ահա այսքանը։ Շատ զբոսնելուց, խոսելուց, քննարկելուց, նորարարություններ իմանալուց հետո գնացինք ետ՝ դպրոց։ Ես շատ նոր բաներ սովորեցի, բայց և այնպես շատ հիասթափվեցի, որովհետև այդ հողերը շատ անխնա վիճակում էին, աղտոտված, քանդված և չորացած, ես կցանկանայի, որպեսզի այդ հողերի սեփականատերերը հաշվի առնեն դա և հայերի տեղծածը չվերացնեն և չփչացնեն, այլ պահպանեն, խնամեն և ստեղծեն ավելին։

Оставьте комментарий