Рубрика: Թարգմանություններ, Խորացված

Ինչ է մոտիվացիան և ինչպես մոտիվացվել

Ցանկացած նպատակին հասնելու ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ լինի դա աշխատասիրությունը, վաղ արթնանալը, սովորություն ձեռք բերելը կամ մարզվելը, այդ նպատակին հասնելու մոտիվացիա գտնելն է:

Մոտիվացիան բանալին է, բայց ամենևին էլ հեշտ չէ այն գտնել ամեն օր։

Ինչպես է աշխատում մոտիվացիան

Նախքան կոնկրետ մեթոդներին անցնելը, օգտակար է իմանալ, թե ինչ է մոտիվացիան և ինչպես է այն գործում:

Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը, խթանում է ձեր առաջ գնալուն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ինչի պատճաով էլ դուք վաղ արթնանում եք մարզվելու կամ նախագիծն ավարտելու համար:

Ավելի հաճախ, դրական մոտիվացիան ավելի լավ է աշխատում. եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ապա շատ ավելի լավ աշխատանք կկատարեք, քան երբ փորձում եք խուսափել անցանկալի սցենարից:

Այսպիսով, մոտիվացիան ինչ-որ բանի հասնելու ցանկությունն է: Երբեմն դուք չեք ցանկանում վաղ արթնանալ և շատ քնկոտ եք, բայց եթե իսկապես վաղ արթնանալու պատճառ ունեք, անհամբեր վեր եք թռչում անկողնուց: Այս տեսակի մոտիվացիան ամենալավն է աշխատում։

Ինչու է հարկավոր մոտիվացիան

Մոտիվացիան գործողությունների խթան է և ցանկացած մասնագիտական ​​և անձնական աճի անբաժանելի մաս: Մոտիվացիայի համակարգն անմիջականորեն կապված է յուրաքանչյուր մարդու հոգեբանական բնութագրերի հետ, քանի որ խառնվածքի իմացության շնորհիվ կարող եք մոտեցում ընտրել յուրաքանչյուր աշխատակցի: Օրինակ, խոլերիկ մարդիկ նախընտրում են ակտիվ աշխատանքը, որը ներառում է շատ շարժումներ, մինչդեռ մելանխոլիկ մարդիկ նախընտրում են նստակյաց, միապաղաղ գործողություններ: Մարդու մոտիվների իմացությունը օգնում է նրա համար հարմարավետ միջավայր կազմակերպել, ինչը նպաստում է արտադրողականության աճին։

Մոտիվացիայի տեսակներ

Մոտիվացիան բաժանվում է ներքին և արտաքին տեսակների: Սակայն նրանց միջև սահմանները պայմանական են։ Հաճախ է պատահում, որ մարդու վրա միաժամանակ աշխաատելու տարբեր ցանկություններ են առաջանում։

Ներքին

Այն բնութագրվում է անձնական նպատակների, մարդկային հատկանիշների կիրառմամբ: Որպես դրդապատճառ օգտագործվում են նրա անձնական ձգտումները, հետաքրքրությունները, հաճույքներ և կատարված աշխատանքից բավարարվածության զգացումը։

Ներքին մոտիվացիայի օրինակներ՝

  • Ձեռքբերումներ. Սա մոտիվացիա է այն աշխատակիցների համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են բարդ խնդիրների լուծման գործընթացում, ձգտում են բարելավել իրենց մասնագիտական ​​հմտությունները և հաստատել իրենց կոմպետենտությունը: Նոր հաղթանակներն ու հաջողությունները նրանց դրդում են մասնագիտական ​​աճի։
  • Անձնական զարգացում. Այն բաղկացած է նոր բաներ սովորելու ցանկությունից, և գիտելիքի օգնությամբ, մարդը փոխակերպում է ոչ միայն շրջապատող աշխարհը, այլև ինքն իրեն։
  • Ձգտելով իշխանությանը. Դա ձեզ դրդելու միջոց է՝ վերահսկելու ձեզ շրջապատող մարդկանց կամ ձեր կյանքը:

Արտաքին

Արտաքին մոտիվացիան այն խթաններն են, որոնք գտնվում են անձից դուրս: Սրանք արտաքին աշխարհի տարրեր են, որոնք որոշակի արտոնություններ են տալիս կամ, ընդհակառակը, որոշակի սահմանափակումներ են խոստանում։ Արտաքին մոտիվացիան կախված չէ մարդուց, քանի որ այն կառուցված է տվյալ պահին զարգացած այլ մարդկանց, օրենքների, կանոնների և հանգամանքների վրա։

Արտաքին մոտիվացիայի օրինակներ՝

  • Դրամական պարգև. Աշխատանքի կատարման համար ֆինանսական խթանները ամբողջ աշխարհում մոտիվացիայի ավանդական միջոց են: Փողը արտաքին մոտիվացիայի ամենապարզ տեսակներից է, քանի որ համարվում է աշխատանքի համընդհանուր պարգև։
  • Վաստակի ճանաչում. Կատարված աշխատանքի համար ոչ նյութական պարգևատրման մեթոդ, որը բաղկացած է այն մարդու բարոյական բավարարվածությունից, ում աշխատանքը գնահատվում և տարբերվում է մնացածից:
  • Վախ. Սա այն մարդկանց մոտիվացիան է, ովքեր խնդրահարույց իրավիճակներից խուսափելու մեծ ցանկություն ունեն։

Մոտիվացված մարդկանց նշաններ

  • Լավատեսություն — մոտիվացված մարդիկ նախապես վստահ են, որ իրենց ծրագիրը կկատարվի, իսկ արդյունքը կլինի գերազանց
  • Հաստատակամություն — նրանց համար խոչընդոտները չեն դառնում անլուծելի խնդիր
  • Ակտիվություն — մեծ ոգևորություն, որն օգնում է կանգ չառնել նպատակին հասնելու ճանապարհին
  • Կենտրոնացում — մարդիկ չեն շեղվում մանրուքներից, շարժվում են դեպի նպատակը
  • Վստահություն — այդպիսի մարդիկ գիտակցում են իրենց՝ որպես ամբողջական անձնավորություն՝ խնդիրներով և թերություններով, նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել ուժեղ կողմերը և մշակել թույլ կողմերը

Հոգեբանության մեջ

Հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մոտիվացիայի ազդեցությունը մարդու ցանկությունների, կարիքների և վիճակի վրա: Հոգեբանության մեջ կան տարբեր հասկացություններ մոտիվացիայի առաջացման մասին: Օրինակ, վարքագիծը ասում է, որ անհրաժեշտություն է առաջանում, երբ օրգանիզմը շեղվում է իդեալից։ Եթե ​​մարդը քաղցած է, ապա նա ունի իդեալին վերադառնալու մոտիվացիա, այսինքն՝ դեպի հագեցում, իսկ այս դեպքում նրա հիմնական շարժիչ ուժը ուտելու ցանկությունն է։

Մոտիվացիայի փուլերը

Մոտիվացիան գործընթաց է, որը բաժանված է մի քանի հիմնական փուլերի՝

  • Բավարարվելու անհրաժեշտության առաջացումը
  • Անհրաժեշտության բավարարման ուղիների որոշում
  • Նպատակի կարգավորում
  • Աշխատանք ընտրված ուղղությամբ

Հաջողակ աշխատանքով մարդը հասնում է պարգևների ու գոհանում։ Պարգևատրումների բացակայության դեպքում տուժում է ապագա գործողությունների արդյունավետությունը, քանի որ հաջորդ անգամ մարդուն ավելի դժվար կլինի մոտիվացնել:

Ինչպե՞ս ինքդ քեզ մոտիվացնես

Կարևոր է սկսել ճիշտ մոտիվացիայով, քանի որ լավ մեկնարկը կարող է երկար ժամանակ պահպանվել: Ահա մի քանի խորհուրդ՝

  • Սկսեք քչից

Սա մոտիվացիայի ամենակարևոր խորհուրդներից մեկն է։ Մի սկսեք շատից: Ավելի լավ է սկսել հեշտ նպատակից, ապա շարունակել առաջ գնալ:

Օրինակ, եթե ցանկանում եք սպորտով զբաղվել, կարող է ձեզ թվալ, որ առաջին օրվանից պետք է ինտենսիվ մարզումներ կազմակերպել՝ մեկ ժամ կամ ավելի: Ոչ, փոխարենը փոքր քայլեր արեք: Պարզապես պարապեք 2 րոպե: Գուցե հիմարություն թվա, բայց դա աշխատում է:

Շարունակեք նույն ռեժիմով մեկ շաբաթ։ Կարող եք շատացնել ժամանակը, բայց պահեք նվազագույնը: Դա այնքան հեշտ է, որ անհնար է ձախողվել: Մեկ ամսից դուք կզբաղվեք 15-20 րոպեով, իսկ վեց ամսից դուք կարող եք դառնալ մոլի մարզիկ:

Դրեք ձեր դիմաց մեկ նպատակ

Մարդիկ իրենց դիմաց դնում են շատ նպատակներ և փորձում են դրանց հասնելու համար շատ բաներ անել։ Այն սպառում է էներգիան և մոտիվացիան: Սա, թերևս, ամենատարածված սխալն է:

Եթե դուք միաժամանակ փորձում եք հասնել երկու կամ ավելի նպատակների, չեք կարող պահպանել ձեր էներգիան և կենտրոնանալ: Դա հնարավոր է միայն պետությունների ղեկավարների և խոշոր կորպորացիաների համար։ Պետք է ընտրել մեկ նպատակ և ամբողջությամբ կենտրոնանալ դրա վրա։

Մոտիվացիա պահպանելու ուղիներ

Մոտիվացիայի երկրորդ բաղադրիչը ինքդ քեզ աջակցելն է։ Միգուցե ինչ-որ նոր բան է մտել ձեր կյանք, և հին նպատակն այլևս առաջնահերթություն չէ: Հնարավոր է ինչ-որ նպատակին հասնելու համար, դուք ամեն օր աշխատել եք, բայց եկել է մի պահ, որ մեկ-երկու օր դադարել եք աշխատել և հետո նորից վերսկսելու համար ձեզ հարկավոր է եղել մոտիվացիա, որը ձեզ մոտ բացակայել է։

Դադարեք

Երբ սկսում ես քայլեր անել դեպի նոր նպատակը, երբեմն չես համբերում, թե երբ ես սկսելու: Դուք լի եք հուզմունքով, և ձեր ոգևորությունը սահմաններ չունի: Երբեմն թվում է, թե դուք կարող եք ամեն ինչ անել։ Էներգետիկ մեկնարկից անմիջապես հետո պարզվում է, որ մարդն ունի սահմաններ, և ոգևորությունը թուլանում է:

Բացահայտումն այն է, որ երբ հենց սկզբում շատ էներգիա ես ունենում և ցանկանում ես քրտնաջան աշխատել, ամենակարևորը դանդաղեցնելն է։ Ձեզ թույլ մի տվեք անել այն, ինչ ուզում եք: Կատարեք ձեր ծրագրածի 50-75 տոկոսը։

Ուղղակի սկսեք

Լինում են օրեր, երբ դուք պարզապես չեք ցանկանում դուրս գալ փողոց և քայլեր ձեռնարկել ձեր նպատակին հասնելու համար: Մտածելու փոխարեն, թե որքան դժվար է այդ ամենը և որքան ժամանակ կպահանջվի, հասկացրեք ինքներդ ձեզ, որ պարզապես պետք է սկսել:

Կա կանոն՝ պարզապես հագեք կոշիկները և փակեք դուռը ձեր հետևից։ Դրանից հետո ամեն ինչ բնական է ընթանում։ Երբ նստում ես առանց գործի, մտածում ես առաջադրանքի մասին և հոգնած ես զգում, ամեն ինչ դժվար է թվում։ Բայց երբ սկսում ես, կյանքն ավելի հեշտ է դառնում:

Բացասական մտքերը փոխարինեք դրականով

Կարևոր է սկսել վերահսկել ձեր մտքերը և գիտակցել, որ ներքին երկխոսությունը մոտիվացնող է: Պարզապես մի քանի օր անցկացրեք՝ բացասական մտքերը վերլուծելով։ Այնուհետև ևս մի քանի օր անց փորձեք ազատվել այդ բացասական մտքերից՝ դրանք սխալ անվանեք, իսկ հետո դրանք փոխարինեք համապատասխան դրական մտքերով:

Միֆեր մոտիվացիայի մասին

Մարդու մոտիվացիան բաղկացած է տարբեր գործոններից, ինչի պատճառով էլ շատ անօգուտ խորհուրդներ են հայտնվել։ Հիմնական միֆերն են՝

  • Եթե ​​դուք գրեք ձեր նպատակները, դա անպայման կհանգեցնի գերազանց արդյունքների: Ենթադրվում է, որ նպատակների մասին խոսելը և դրանց մասին գրելը բացարձակապես երաշխավորում են հաջողությունը, քանի որ դա մեծացնում է պլանների վրա կենտրոնացումը:
  • Պետք է հնարավոր ամեն ջանք գործադրել։ Հետևելով այս խորհրդին՝ հեշտ կհիասթափվեք՝ առանց ձեր հնարավորությունները հաշվարկելու: Իսկ նպատակին լիովին հասնելւ փոխարեն, կունենք կիսատ թողած նպատակ, որն այլեւս մարդն ի վիճակի չէ իրականացնել։
  • Պետք է պատկերացնել հաջողությունը: Պարզապես վիզուալիզացիան անօգուտ գործիք է, եթե այն չի ապահովվում գործողություններով: Սա կարճաժամկետ հեռանկարում կարող է ոգեշնչել մարդուն, բայց ընդհանուր առմամբ անարդյունավետ գործիք կլինի նրա նպատակներին երկարաժամկետ հասնելու համար։

Վերլուծություն՝

Մոտիվացիա ասվածը մեր օրերում կարծես կորցրել է իր նշանակությունը, որովհետև այն շատ է օգտագործվում և կարծես դարձել է ամենամեծ պատճառաբանումներից մեկը։ Իրականում մոտիվացիան շատ կարոևր բան է և շատ լավ է, որ այն մարդ ունենում է և իր աշխատանքը կատարում է մոտիվացված, նպատակներ և երազանքներ ունի, որոնց պատրաստվում է հասնել։ Բայց մեր օրերում մարդիկ խառնում են ալարկոտությունը, անպատասխանատվությունը մոտիվացիայի հետ և ամեն անգամ, երբ չեն ցանկանում ինչ-որ աշխատանք կատարել, ասում ե՝ մոտիվացիա չունեմ, կորել է մոտիվացիաս, չեմ կարողանում աշխատել, ինձ մոտիվացիա է հարկավոր աշխատելու համար, բայց քանի որ չունեմ՝ չեմ աշխատի, նպատակներիս չեմ հասնի, այլ ուղղակի կնստեմ և կսպասեմ, մինչև որ մոտիվացիաս գա։ Էսպես մտածելով՝ հնարավոր է երբեք էլ չանցնես գործի և քո աշխատանքները և պարտականությունները մնան և կուտակվեն։ Պետք է հասկանալ, որ հաճախ մոտիվացիան չի կարող լինեն պատճառաբանում, որովհետև դրանք քո պարտականություններն են, և դու դրանք պարտավոր ես կատարել և երբ քեզնից պահանջեն այն ինչ պարտավոր ես անել, բայց չես արել մոտիվացիայի բացակայության պատճառով, դա մարդկանց չի հետաքրքրելու, և նրանք պահանջելու են ձեր աշխատնքը, ինչ կարող է շատ մեծ խնդիրների առաջ հագեցնել։ Պետք է նստել և սկսել անել, հնարավոր է, որ դուք չեք ցանկանում, զլանում եք, «ՄՈՏԻՎԱՑԻԱ» չունեք, բայց ով է ասել, որ աշխատանք կատարելիս միշտ պետք է ցանկանաք և ունենաք մոտիվացիա, հաճախ դրանք ձեզ նեղություն պատճառելով, չցանկանալով, բայց ստիպված պետք է անեք, որովհետև դուք պատասխանատու եք այդ ամենի համար։  Իսկ ինչ վերաբերվում է մոտիվացիային, դրա աղբյուրը կարող է դառնալ ձեզ համար ինչ-որ մարդ, ում գործունեությունը, կյանքը, հենց ինքը կոգեշնչի ձեզ, որպեսզի անցնեք գործի։ Կամ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել գրքերը, ֆիլմերը, սերիալները, որոնց մեջ դուք նույնպես կարող եք գտնել խթան աշխատելու համար։ Եվ այդպես շարունակ, ամեն մարդու համար տարբեր բաներ կարող են դառնալ մոտիվացիայի աղբյուրը, որովհետև մոտիվացիա ասվածը շատ լայն է և անգամ ոմանց համար կարող են հենց իրենք դառնան իրենց մոտիվացիայի աղբյուրը։ Կարևորը շատ չուռճացնել և իմաստազուրկ չանել այս երևույթը։

Թարգմանության աղբյուր՝

Что такое мотивация и как мотивировать себя

Оставьте комментарий