Рубрика: Uncategorized

Ի՞նչ կլիներ, եթե մազերը քայլեն

youloveit_ru_rapunzel_new_images10

Հեղինակ` Գոհար Արղության

Կար չկար մի աղջիկ կար, այդ աղջիկը ուներ աշխարհի ամենաերկար մազերը: Նրա մազերը շատ ուրախ էին, որ նրանք ամենաերկարն են: Մի օր մազերը սկսում են ավելի երկարել, իսկ աղջիկը էլ չեր սանրում մազերը, չեր խնամում, որովհետև այնքան շատ են մազերը, որ աղջիկը հոգնում է: Մազերը սկսեցին նեղվել նրանք սկսեցին գեշանալ, սկսեցին չաճել և նրանք որոշեցին, որ գիշերը կփախչեն այդ աղջկա գլխից և կգնան ուրիշի գլխի վրա կաճեն: Արդեն գիշեր էր և մազերը պոկվեցին աղջկա գլխից և հեռացան: Նրանք գնացին կողքի հարևանի տուն, որպեսզի այնտեղ մեկի գլխի վրա տեղավորվեն, բայց ցավոք այտեղ բոլորը մազեր ունեին, հետո նրանք գնացին մի ուրիշի տուն այտեղ նույնպես բոլորը մազերով էին, նա համարյա ամբողջ օրը իրենց համար գլուխ էր ման գալիս, բայց ցավոք բոլորը ունեին մազերը և նրանք արդեն հոգնել էին, նրանք որոշեցին գիշերել, ինչ որ մեկի տան մոտ, որպեսզի մի փոքր տաք լինի: Արդեն առավոտ էր խեղճ աղջիկը զարթնեց և ինչ նկատեց, որ իր մազերը անհետացել են նա ահավոր վախեցավ, նա գոռաց, կանչեց իր մայրիկին և ասաց.

-Մայրիկ իմ մազերը անհետացել են:

Իսկ մայրիկը ծիծաղելով ասաց.

-Հի-հի-հի ինչպես կարող են քո այդքան երկար մազերը անհետանալ, լավ է չես ասում մազերը քայլելով փախան, կենդանություն առան ինձ թվում է դու կտրել ես, բայց չես հիշում:

-Ոչ մայրիկ,-բարկանալով ասաց աղջիկը,-ես իմ մազերը չեմ կտրել ես շատ լավ եմ հիշում, իսկ մազերը, որ կենդանացել և քայլելով փաղչել են դա կարող է լինել, որովհետև իմ մազերը աշխարհում ամենաերկարն են, ուրեմն ինչու են ամենաերկարը հասկացա նրանք կախարդական են և կարողանում են քայլել,-շփոթմունքով պատասխանեց աղջիկը:

Իսկ մայրը լրջին չտալով գնաց իր գործերին: Իսկ աղջիկը որոշեց հայտարարություներ փակցնել, որ իր կախարդական ամենաերկար մազերը կորչել են խնդրում եմ գտնելու դեպքում ինձ տեղեկացնել: Իսկ ինչ եղավ մազերի հետ, երբ որ նրանք զարթնեցին նրանք արագ գնացին պախկվելու, որ հանկարծ նրանց, ոչ ոք չնկատի: Նրանք գնում էին շենքերի մոտով, խանութների կողքով մի խոսքով այն տեղերով, որ նրանք չէին երևա: Բայց մոռացել էի ես ձեզ պատմել, որ այդ աղջկա գլխի վրա մի փոքրիկ մազիկ կա նա մնացել էր, որովհետև շատ էր սիրում իր տիրոջը և նա որոշում է դուրս գալ աղջկա գլխից և պատմել եղելությունը, աղջիկը շատ նեղվեց և ասաց.

-Եթե ես իմանայի, որ իմ գեղեցիկ մազերը չեն սիրում, որ խնամված չեն ես հանուն նրանց հոգնելով, տանջվելով, բայց կանեի որպեսզի նրանք չհեռանային և իրենց գեղեցկությունը չկորչեր իմ գլխից: Իսկ դու ինչու նրանց հետ չես փախչել,-զարմանքով հարցրեց աղջիկը:

Իսկ մազիկը պատասխանեց.

-Ես չեմ փախչել, որովհետև ես քեզ շատ եմ սիրում և հասկանում եմ, որ քեզ համար դժվար է ամեն օր մեզ խնամել:

Աղջիկը շատ ուրախացավ, որ գոնե իր մազերից մեկը հասկացել է և մնացել: Մազիկը առաջարկ ուներ և նա առաջարկեց.

-Ես մի առաջարկ ունեմ ես կարող եմ գնալ գտնել նրանց շնորհիվ և հզոր քթի շնչարության ես կարողանում եմ հոտ-հոտելով գտնել իմ քույրերին:

Աղջիկը համաձայնվեց և չցանկանալով բաց թողեցի մազիկին, նա չեր ցանկանում, որովհետև վախենում էր, որ նա էլ մյուսների նման կգնա և ետ չի գա: Բայց մազիկը հոտհոտելով գնաց և գտավ իր քույրերին: Նա պատմեց ամեն բան.

-Քույրեր մեր տերը փոխվել է, նա մեզ շատ է կարոտել, նա հասկացել է, որ մենք կախարդական ենք, նա շատ է խնդրում, որ մենք գանք ետ, խնդրում եմ ձեզ եկեք:

Իսկ մազերը ասացին.

-Ոչ, ոչ մի դեպքում մենք մեզ համար տեր ենք ման գալիս և գնանք նրա մազերի մեջ տեղավորվեն:

Իսկ մազիկը պատասխանեց.

-Ախր աշխարհում բոլոր մարդիկ մազեր ունեն, իսկ ովքեր չունեն դա նրանք են կտրում, որովեհտև դա նրանց դուր է գալիս, իսկ եթե դուք նրանց գլխի վրա տեղավորվեք նրանք կրկին կտրելու են և դու էլ չեք լինելու խնդրում եմ եկեք վերադառնանք:

Մազերը շատ երկար մտածեցին, մտածեցին, մտածեցին… և որոշեցին վերադառնալ, բայց մի պայմանով.

-Եթե մեր տերը ևս մեկ անգամ մեզ ուշադրություն չդարձնի մենք կհեռանանք և ոչ մեկի գլխին չենք ապրի այլ փոխոցներում լավ:

Մազիկը համաձայնում է և նրանք բոլորով վերադառնում են ետ իրենց տուն: Աղջիկը, երբ որ նրանց տեսնում է աշխարհով մեկ է լինում և ուրախանում: Եվ, երբ նրա գլխին նստում են մազերը նա որոշում է մի փոր նրանց կարճացնել, որ իր գործը մի փոքր հեշտ լինի: ԵՎ նա ամեն օր սանրում է, լվանում է, չորացոնւմ է, խնամում է իր մազերին: Իսկ իր գաղտնի մազերի մասին գիտի միայն աղջիկը և մազիկները ահա և վերջ, խնդրում եմ, ոչ ոքին չասել, որ ես ձեզ նրանց գաղտնիքի, և պատմոիթյան մասին պամեցի: Ահա, թե ինչ է լիունում, երբ որ մազերիդ չես խնամում կամ կտրում նրանք անհետաոնւմ ես քեզանից, միշտ խնամեք ձեզ մազերին, որպեսզի նրանք էլ մեր պատմության հերոսի մազերի նման ոտքեր չառնեն և քայլելով չփախչեն:

Оставьте комментарий