Рубрика: Պատմություն

Հին Եգիպտոսի չբացահայտված գաղտնիքները

136297196-e1387663504644

Եգիպտոսի պատմությունը հետաքրքիր է ու հարուստ, իսկ այդ երկրի հայտնի վայրերը փառաբանված են ամբողջ աշխարհում: Բուրգեր, փարավոններ, Նեղոս գետ… Այս հոդվածը ձեզ կծանոթացնի Հին Եգիպտոսի մասին հետաքրքիր փաստերին:

1965թ կենսաբանները պարզել են, որ եգիպտական արքայադուստր Մենեի մումիայի պահպանված մաշկային բջիջները կենսունակ էին: Իսկ արքայադուստր Մենեն մահացել է հազարավոր տարիներ առաջ: Բազմաթիվ տեղերում այնքան լավ պահպանված մումիաներ են հայտնաբերվել, որ թվում է, թե կենդանի են:

Հին եգիպտացիներն, ունենալով սոցիալական բարձր մակարդակ, կեղծամներ էին կրում: Երկար մազեր բնակչության միայն ամենացածր խավերն ունեին, իսկ երբեմն էլ նրանք ծամերը հյուսում էին: Երեխաների սանրվածքը բավական անսովոր էր. 12 տարեկանից փոքր երեխաների մազերն ամբողջությամբ ածիլում էին` թողնելով միայն մեկ հյուս: Որքան էլ զարմանալի լինի, այդ միջոցները լիովին արդարացված էին. դա արվում էր լվերի ու ոջիլների դեմ պայքարելու համար:

Հին Եգիպտոսում յուրաքանչյուր տաճար հագեցած էր փարավոնի համար հատկացված հատուկ վայրով: Հենց այդ վայրից էր նա ծառայություն մատուցում: Բայց ոչ բոլոր տաճարներում էր փարավոնը լինում: Նման դեպքերում նրա տեղը զբաղեցնում էր տաճարի քահանայապետը:

Որպեսզի ճանճերը չանհանգստացնեին Պեպի II փարավոնին, նրա կողքին միշտ մեղրով ծածկված ստրուկներ էին կանգնում, որպեսզի «շեղեն» ճանճերին:

Այս նույն փարավոնը ռեկորդսմեն է բոլոր փարավոնների շարքում. նա վեց անգամ փարավոն է եղել և վերջացրել է իր ղեկավարությունը 94 տարեկանում:
Այս ժամանակաշրջանում տարածված կարծիք կար, որ Երկիրը կլոր ու տափակ է, եւ դրա կենտրոնով հոսում է Նեղոսը։
665913139057674fbp.jpg

Հետաքրքիր փաստ. հին Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ օգտագործել են ոչ միայն մարդկության գեղեցիկ կեսը, այլեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հին Եգիպտոսի բնակիչները կուրորեն հավատում էին, որ դիմահարդարումն ունի բուժիչ հատկություններ: Աչքերի գունաներկն, օրինակ, կապարից ու պղնձից էր պատրաստվում: Պղնձի ներկը կանաչ գույն ուներ, իսկ կապարը` սեւ: Առաջին հերթին դիմահարդարումը նախատեսված էր որպես պաշտպանություն` արեւի ուղիղ ճառագայթներից, հետո միայն՝ որպես զարդարանքի միջոց:

Հին Եգիպտոսի փարավոնները երբեք եւ ոչ մեկին թույլ չէին տալիս տեսնել իրենց մազերը: Դրանք թաքցնելու համար նրանք թագ էին դնում կամ էլ մազերը ծածկում էին «նեմեզ» կոչվող թաշկինակով:

Ջոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը, որը վեր է խոյացել մ.թ.ա. մոտ 2600 թվականին, համարվում է Եգիպտոսում կառուցված առաջին բուրգը:

Հին Եգիպտոսում մշակույթն առանձնանում էր հուղարկավորության բարդ ծիսակարգերով: Մահացած մարդուն զմռսելը դրա հիմնական մասն էր: Ուղեղը դուրս էր հանվում ռունգերի միջով, ապա մարմնից հանվում էին բոլոր ներքին օրգանները, որից հետո դրանք տեղադրում էին առանձին հատուկ սափորների մեջ: Իր նախնական դիրքում միայն սիրտն էր մնում: Հին եգիպտացիները հաստատապես հավատում էին, որ մարդու սրտում է գտնվում նրա հոգին:

Հին Եգիպտոսում տղամարդիկ եւ կանայք օրենքների առջեւ հավասար էին: Սեռերի հավասարությունը պահպանվում էր նաեւ Եգիպտոսի քաղաքական կյանքում: Սակայն տղամարդկանց սոցիալական կարգավիճակը շատ ավելի բարձր էր, քան կանանցը:

Զինվորները Հին Եգիպտոսում հանդես էին գալիս ոչ միայն որպես պաշտպաններ, այլեւ կատարում էին ներքին ոստիկանական ուժերի անմիջական պարտականությունները: Հենց նրանք էին հավաքագրում հարկերը:

Մինչ այսօր անհայտ է, թե ով է կոտրել Սֆինքսի քիթը: Սֆինքսի պատկերը` թվագրված 1737 թվականին, ներկայացվում է արդեն առանց քթի: Միայն 60 տարի անց է Նապոլեոնն իջել Եգիպտոս: Նրա զինվորները Սֆինքսի վրա էին մարզվում թնդանոթների հրաձգությամբ: Ներկայում միայն մեկ անձի անուն է հայտնի, ով վնաս է հասցրել Սֆինքսին: Դա Սաիմ-ալ-Դահրն է: Այս բարբարոսին մահվան են դատապարտել եւ կախել 1378 թվականին:

Երեխաները հին Եգիպտոսում մինչեւ դեռահասության հասնելը որեւէ հագուստ չէին կրում: Կլիման այնքան տաք էր, որ հագուստը բացարձակապես անհրաժեշտություն չէր: Կանայք, որպես կանոն, հագնում էին շրջազգեստներ, իսկ տղամարդիկ` միայն կիսաշրջազգեստներ:

Սիրո թուրմեր

150684560-e1387662742534

Հին եգիպտացիները սիրում էին մոգությունը ու այն օգտագործում նույնիսկ սիրո մեջ: Նրանք սիրո թուրմեր էին պատրաստում, որոնք տարբերվում էին իրենց բաղադրությամբ՝ կախված կոնկրետ իրավիճակներից կամ դեպքից, որի համար պետք է այն օգտագործվեր: Օրինակ` տղամարդուն գրավելու համար այլ թուրմ էր պահանջվում օգտագործել, կնոջը՝ տղամարդուն սիրելու համար՝ այլ, այլ՝ զույգերին բաժանելու համար և այլն:
Իսկ թուրմերի բաղադրություններն իսկապես բավականին տարօրինակ ու խելահեղ էին: Օրինակ, դրանցից մեկի դեպքում սպանված մարդու մաշկի թեփ, գարի, խնձորի կորիզ, արյուն փայտից, որով խփել են սև շանը, թուրմը պատվիրողի արյունը: Այս թուրմը պետք է ավելացվեր այն մարդու խմիչքի մեջ, ում սերը ցանկանում էր գրավել թուրմ պատվիրողը:

Մահացածների հարություն

isis-drawing2-Egyptian-goddess.jpg

Թերևս արդեն հասկացաք, թե որքան կարևոր էր մոգությունը եգիտացիների համար: Այն օգտագործվում էր ամենուր ու ամեն ինչի համար: Իսկ տաճարի բարձրագույն քրմերը դրանց միջոցով բազմաթիվ հրաշքներ էին գործում: Լեգենդների համաձայն՝ հին Եգիպտոսում մի քուրմ մի անգամ լճի ջրերը բաժանել է երկու հավասար մասի, այնպես ինչպես Մովսեսը՝ Կարմիր ծովը, որպեսզի կարողանա գտնել կորցրած կախազարդը:
Նրանք նաև կարողանում էին վերակենդանացնել կենդանիներին ու նույնիսկ մարդկանց:
Համբարձումը կամ վերակենդանացումը եգիպտական կյանքում կարևոր դեր ուներ: Մահվան ու նոր կյանքի գաղափարը նրանց կրոնի ու հավատալիքների կարևոր մասն էր կազմում: Եգիպտացիները հավատում էին, որ ինչպես արեգակն է ամեն անգամ նորից բարձրանում, այդպես էլ նրանք մահանալուց հետո նոր կյանք են սկսում, հենց այդ էր պատճառը, որ նրանք խնամքով նախապատրաստում էին մահացածների մարմինները հաջորդ կյանքի համար: Երբ եգիպտացին մահանում էր, հավատացած էին, որ նա դատաստան էր անցնում ու հետո հնարավորություն ստանում նորից վերակենդանանալու ու ապրել շարունակելու՝ կյանքում կատարած իր արարքների համար:

Թալիսմաններ ու հմայիլներ

Եգիպտացիներն առաջիններից էին, ովքեր սկսել են օգտագործել հմայիլներ ու թալիսմաններ ու սնահավատությունը նոր  մակարդակի հասցրել: Նրանք հավատացած էին, որ որոշակի առարկաներ կրելով իրենց վրա, կարող են պաշտպանված լինել այս կամ այն բանից: Ձեզանից շատերը կարող են ծիծաղել սրա վրա, սակայն նույնիսկ մեր օրերում կան մարդիկ, ովքեր հաջողակ շապիկ, գրիչ կամ էլ այլ առարկա ունեն, որոնք հավատացած են, թե իրենց հաջողություն են բերում:
Հին եգիպտական թալիսմանները նրանց զարդերի մասն էին կազմում ու հիմնականում կենդանու կամ այլ խորհրդանշական ձև ուներ: Այս թալիսմանները կարող էին պատրաստված լինել ամեն տեսակ նյութից, սակայն դրա ազդեցությունը կամ մոգությունը բավականին բարդ է՝ կախված նրանից, թե ինչից էր պատրաստված, ինչ ձև ուներ, ինչ տեսք և, իհարկե, թե ինչպիսի անեծքներ կամ ինչպիսի մոգական բառեր են օգտագործվել դրանք պատրաստելիս:

Կարծիք`

Իմ կարծիքով Հին Եգիպտոսի գաղտնիքները շատ հետաքրքիր և մոգական է: Ինձ շատ հետաքրքրեց նրանց լեգենդները, մոգական ուժերը, խելքը, մտածելակերպը և երևակայությունը: Եգիպտացիները շատ գաղտնիքներ ունեն և ամեն օր դու կարող ես մի գաղտնիք գտնել նրանց մասին և ավելի ու ավելի զարմանաս և հետաքրքրվես Հին Եգիպտոսով:

Աղբյուր`

egyptssecrets.blogspot.am-Եգիպտոսի գաղտնիքները

galatv.am-Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

style.news.am-Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

blognews.am-10 առեղծվածային փաստ հին Եգիպտոսի մասին

Оставьте комментарий