Рубрика: Uncategorized

Կենսաբանություն. Առցանց առաջադրանքներ. Մարտի 16-20

Կորոնավիրուսներ 2020 թվականի հունվարի տվյալներով 39 տեսակ ներառող վիրուսների ընտանիք է, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։

Աճեցվում է մարդու սաղմի կուլտուրայի հիման վրա։

Նոր կորոնավիրուս COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականին Ուհանում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում՝ հիվանդներից մեկի մոտ։

Հիվանդության ախտանշաններն են` տենդը, հազը և դժվարացած շնչառությունը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը տևում է 14 օր:

Կորոնավիրուսից խուսափելու համար պետք է՝

  • խուսափել հարբուխով կամ գրիպանման հիվանդություններով անձանց հետ շփումից.
  • հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով.
  • հազալիս կամ փռշտալիս փակել փակել բերանը և քիթը անձեռոցիկով.
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի.
  • չզբաղվել ինքնաբուժությամբ.
  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը:

Оставьте комментарий