- Իմ ընտրած մարզաձևի (դահուկային սպորտ) պատմությունը:
Դահուկային սպորտը, ձմեռային մարզաձ է, որն ընդգրկում է դահուկավազքը, դահուկացատկը ցատկահարթակից, սլալոմը, հսկա սլալոմը, սրընթաց վարսանքը և բիաթլոնը։ Դահուկային սպորտի մրցումային ձևերից են դահուկային արագընթաց մրցարշավները, լեռնադահուկային սպորտը, դահուկացատկը ցատկահարթակից (տրամպլին)։Դահուկավազքը հայտնի մարզաձև է, ինպես նաև ակտիվ հանգստի տարածված և հաճելի եղանակ:
Պատմություն
Առաջին մրցումներն անցկացվել են Նորվեգիայում, 1767 թվականին, ձևավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբիև, երբ ստեղծվեցիև դահուկային սպորտի ազգային ակումբներ (Նորվեգիայում՝ 1874 թվական, Ֆինլանդիայում՝ 1886 թվական, Գերմանիայում՝ 1891 թվական, Պետերբուրգում՝ 1894 թվականին)։ 1905 թվականին հիմնվել է Միջին Եվրոպական դահուկային միությունը, 1924 թվականին՝ Միջազգային դահուկային ֆեդերացիան (1948 թվականին նրա կազմի մեջ է մտել ԽՍՀՄ-ը)։ Դահուկային սպորտի միջազգային խոշորագույն մրցումներն են՝ ձմեռային օլիմպիական խաղերը (անցկացվում են 1924 թվականից), աշխարհի առաջնության մրցումները (1929 թվականից)։Ձմեռային մարզաձևերն անցկացվում են սառույցի և ձյան վրա, դրանցից մեծ տարածում են գտել գեղասահքը, չմշկավազքը, հոկեյը, լեռնադահուկային և դահուկային մարզաձևերը: Դահուկային սպորտը լեռնադահուկային սպորտաձևերի, դահուկավազքի ու դահուկացատկի, դակուկապարի, բիաթլոնի միավորումն է: Հայաստանում դահուկային սպորտի ֆեդերացիան ստեղծվել է 1967-ին, իսկ ձմեռային մարզաձևերով ակտիվորեն զբաղվում են Ծաղկաձորի և Ջերմուկի մարզահամալիրներում:
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1924 թ-ին և միավորում է շուրջ 50 ազգային ֆեդերացիաներ:Դահուկավազքը հայտնի մարզաձև է, ինպես նաև ակտիվ հանգստի տարածված և հաճելի եղանակ: Դահուկորդի մարզագույքը բաղկացած է դահուկներից և դահուկաձողերից: Լեռնադահուկային մարզաձևերը կազմակերպվում և անցկացվում են լեռնալանջերին, ընդգրկում են արագընթաց վայրսահքի և ոլորասահքի մարզաձևերը, որի ժամանակ դահուկորդները լեռնալանջերով ներքև են սլանում ուղղագիծ սահուղիով, իսկ ոլորասահքի մրցույթների ժամանակ` դրոշակներով նշված ոլորապտույտ մրցուղիով: Մարզիկները մեկնարկում են մեկը մյուսից որոշակի ժամանակ հետո և հաղթում է մրցուղին ամենակարճ ժամանակահատվածում անցած մարզիկը:
Հայաստանում դահուկային սպորտի ֆեդերացիան ստեղծվել է 1967-ին, իսկ ձմեռային մարզաձևերով ակտիվորեն զբաղվում են Ծաղկաձորի և Ջերմուկի մարզահամալիրներում:
Դահուկային սպորտը միավորում է դահուկավազքը, լեռնադահուկային սպորտը, ոստնահարթակից դահուկացատկը, բիաթլոնը, դահուկային երկամարտը (դահուկավազք ու դահուկացատկ) և դահուկապարը (ֆրիսթայլ):
Դահուկավազքն ամենահայտնի մարզաձևերից և ակտիվ հանգստի ամենատարածված եղանակներից է: Դահուկորդի մարզագույքը բաղկացած է դահուկներից և դահուկաձողերից: Դահուկավազքի մրցումներում տղամարդիկ մրցում են 15, 30, 50 կմ վազքի և 4 x 10 կմ փոխանցավազքի, կանայք` 5 և 10 կմ վազքի և 4 x 5 կմ փոխանցավազքի մրցատարածություններում:
Առողջապահություն
Դահուկային սպորտի պարապմունքներն անցկացվում են մաքուր օդում, բարերար են ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, ամրապնդում են նյարդային համակարգը, նպաստում օրգանիզմի կոփմանը և ֆիզիկական տոկունության զարգացմանը։ Դահուկներով սահելիս գործի են դրվում տարբեր մկանախմբեր, որը լավացնում է նյութափոխանակությունը, խթանում շնչառության և արյան շրջանառության օրգանների գործունեությունը։ Խիստ կտրտված տեղանքով դահուկներով տեղաշարժվելը, ինչպես նաև լեռնադահուկային սպորտն ու դահուկացատկերը զարգացնում են հիմնականում շարժումների համաձայնեցումը, արագ շարժող, հակազդեցությունը, հավասարակշռության զգացումը, վճռականությունը։
Դահուկաքայլքի ժամանակ օրգանիզմի բեռնվածությունը պայմանավորված է մրցատարածության հեռավորությամբ, տեղանքի ռելիեֆով, եղանակի և շարժման արագությամբ։ Դահուկային սպորտը լայնորեն կիրառվում է Երեխաների և երիտասարդության ֆիզիկական դաստիարակության, տարբեր տարիքի մարդկանց անհատ պարապմունքների ժամանակ։
Բժշկական ցուցումների դեպքում դահուկներով զբոսանքները կիրառվում են որպես բուժական ֆիզկուլտուրայի ձև։ Դահուկային սպորտի պարապմունքների ժամանակ ընդհանուր ռեժիմը և բեռնվածությունը պետք է համապատասխանեն պարապողների տարիքին, սեռին, առողջ, վիճակին և ֆիզիկական պատրաստվածությանը։
Վնասվածքների կանխարգելման համար կարևոր է լեռնադահուկային ձևի և ցատկերի սովորեցնելու խիստ հաջորդականություն։ Անհրաժեշտ է նաև կանխել ցրտահարությունը և մաշկի հարուկները։ Վերջին շրջանում անվավոր դահուկների օգտագործումը հնարավորություն է տալիս առողջարար մարզումներ ու մրցումներ կազմակերպել ասֆալտապատ ավտոճանապարհներին և հատուկ այդ նպատակով հարմարեցված հրապարակներում։
Աղբյուրներ`