Рубрика: Uncategorized

Մթնշաղի անուրջներ

Հեղինակ` Վահան Տերյան

Անանուն սեր

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ…

Рубрика: Uncategorized

Տեխնոլոգիա

wp_007280

Այսօր մենք ընկեր Հասմիկի հետ տեխնոլոգիայի դասաժամին շատ ուսուցողական դաս անցկացրեցինք: Մենք ջրեցինք միջին դպրոցի մոլոր բույսերը : Մենք ստուգում էինք բույսի հողը, եթե չոր է նրան ջրում էինք, բայց եթե թաց է լինում ապա չէինք ջրում: Ապա սկսեցինք խնամել կենդանիներին: Մենք փոխեցինք ջրային կրիայի ջուրը և մաքրեցինք նրա ակվարիումը: Ապա ավելացրեցինք ձկնիկների ջուրը, որպեսզի ջուրը ավելի թարմ լինի: Ինձ շատ դուր եկավ այսօրվա օր:

Ֆոտոպատում`