Рубрика: Uncategorized

10 զարմանահրաշ բույսեր

 

1

 

 

 

1: Օրխիդեա կամ խոլորձ:  Այս բույսի ընտանիքը ամենամեծն է աշխարհում: Այն ունի ավելի քան 25.000 տեսակներ, որոնց մեծ մասը աճում են ծառերի վրա: Այն ծաղկելուց չի առաջացնում ալերգիա:

2

2: Ամենավտանգավոր այրող բույսը՝Նոր Զելանդական եղինջ: Այն կարող է սպանել շուն, նույնիսկ ձի՝ ներարկելով  մաշկի տակ  թունավոր խառնուրդ: Տերևների  վրա  գտնվող բարակ այրողմազիկները պարունակում են մրջնաթթու և այլ թունավոր նյութեր:

3

3: Ամորաֆոֆալլուս- Այն աճում է արևադարձային անտառներում և ունի տհաճ հոտ:

4

4: Ամենամեծ գիշատիչ  բույսը: Գորտերը, թռչունները, նույնիսկ առնետները կարող են հայտնվել այս բույսի ծուղակում: Այն աճում է Ասիայի արևադարձային անտառներում, Ինդոնեզիայում:

5

5: Ալպյան ձյունածաղիկ — ամենառոմանտիկ բույսը: Իրականում խոսքը գնում է ոչ թե մեկ ծաղկի մասին, այլ մանր ծաղիկների խմբի: Սրանք  ցրտադիմացկուն են և կարող են աճել ոչ միայն ժայռերի վրա, այլ նաև հարթավայրերում:

6

6: Arctic Willow — ամենահյուսիսային ծառը (թուփ) աշխարհում, նրա ճյուղերը կարող են բարձրանալ մինչև 5 մետր երկարությամբ, սակայն նրանք երբեք չեն բարձրանում գետնից  մինչև 10 սմ: Այսպիսով, այն պաշտպանվում  է սառը քամուց և ամբողջ ձմռանը աճում է ձյան վերմակի տակ:

7

7: Ամենամեծ Կակտուսը աշխարհում, SAGUARO աճում է Մեքսիկայում և Արիզոնայում: Այն հեշտությամբ է բարձրանում 15 մետր և կշռում է 6-10 տոննա: Կակտուսի ծաղիկը այնքան մեծ է, որ փոքր թռչունները  այն դարձնում են  իրենց բույն:

8

8: Ամենահին  ծառերից է  Գինկգոն, աճում է չինական Zhejiang նահանգում: Ճապոնիայում, Գինկգո կոչվում է «Արծաթե ծիրան»:

9

9: Յուղածաղիկ. Ժողովրդի կարծիքով, այս բույսն  ունի խիստ բնավորություն, այստեղից էլ բխում է  անունը: Այս ծաղիկը  ամենաբարձրն է Եվրոպայում, աճում է ծովի մակարդակից 4300 մետր բարձրության վրա:

10

10: Welwitschia — աճում է հարավային Աֆրիկայում, Նամիբիա անապատում: Տերևները այս բույսի  ոլորված են իրենք իրենց  շուրջը: Քանի որ Նամիբիայում գրեթե երբեք անձրև չի գալիս, Welwitschia-ն օգտագործում է իր տերևները՝  մառախուղից կլանում է խոնավություն, ապա կաթիլ առ կաթիլ փոխանցում  իր արմատներին:

Оставьте комментарий