Рубрика: Պատմություն

Երեսնամյա պատերազմ

375px-Batalla_Sebastian_Vranckx.jpg

Երեսնամյա պատերազմ (1618 — 1648), առաջին համաեվրոպական պատերազմներից մեկն է, որն ընդգրկեց գրեթե ողջ Եվրոպան, բացառությամբ Շվեյցարիայի: Պատերազմը սկսվեց Գերմանիայի բողոքականների և կաթոլիկների հակամարտության հետևանքով, սակայն հետագայում վերածվեց Հաբսբուրգների դեմ պայքարի։ Պատերազմի հետևանքով կտրուկ նվազեց Գերմանիայի որոշ շրջանների բնակչության թիվը։ Այն ամենաերկար և ամենաարյունալի պատերազմներից մեկն է Եվրոպայի պատմության ընթացքում։ Պատերազմի ծագման պատճառները և մասնակիցների շահերը բազմազան էին, ոչ ոք չի կարողացել եզակի պատճառ տալ պատերազմի ծագման վերաբերյալ։ Սկզբնական շրջանում կոնֆլիկտը ուներ մեծապես կրոնական բնույթ, վեճերը ծագել էին բողոքականների և կաթոլիկների միջև Սրբազան Հռոմեական կայսրությունում, չնայած կայսրության ներքաղաքական վիճակը և ուժերի հավասարակշռությունը խաղացել է որոշիչ դեր։ Աստիճանաբար հակամարտությանը ներքաշվեցին այլ երկրներ, այդ թվում այդ ժամանակվա մեծ տերությունները։ Հետագայում պատերազմը կրեց ավելի քիչ կրոնական բնույթ, Ֆրանկո-Հաբսբուրգյան հակամարտությունը Եվրոպական քաղաքական իշխանության համար հետագայում վերածվեց պատերազմի Ֆրանսիայի և Հաբսբուրգյան ուժերի միջև։

Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով զգալիորեն նվազեցին Գերմանական երկրների մեծ մասի, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, շատ էին նաև կորուստները զինվորականների շրջանում։ Չնայած պատերազմող բանակների զինվորները ամբողջությամբ վարձկաններ չէին, նրանց ֆինանսավորումը այդ ժամանակ կենտրոնացված չէր, յուրաքանչյուր զորախմբի ֆինանսավորումը ինքնուրույն էր, որը հիմնականում ձեռք էին բերում գրավված տարածքների թալանի ճանապարհով, ինչը պատճառ հանդիսացավ խաղաղ բնակչության թալանի և ահաբեկման։

Երեսնամյա պատերազմը ավարտվեց Օսնաբրյուկի և Մյունստերի պայմանագրերով, որոնք Վեստֆալյան հաշտության պայմանագրի մի մասն էի: Շատ հակամարտություններ, որոնք հրահրել էին պատերազմը, մնացին չլուծված դեռևս երկար տարիներ։ Իմ կարծիքով այսպիսի խուճապահար, խիզախ, քաջությամբ լի, ամբոխով լի պատերազմ մեր օրերում դժվար, թե կարելի է հանդիպել, չնայած որքան քիչ լինեն այդպիսի դաժան պատերազմներ այնքան մոտ կլինենք մենք խաղաղ ապրուստին, չնայած, որ դա անհնար բան է, բայց ամեն դեպքում հուսանք:

 

Երեսնամյա պատերազմի մասնակիցներ

 

Ժան Արման դե Մայե-Բրեզե

Без названия (8).jpg

Ժան Արման դե Մայե-Բրեզեն ծնվել է 1619 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի Միլի լը Մեուգոն փոքրիկ գյուղում։

Ունեցել է փոքր հասակ և անբարետես արտաքին, սակայն աչքի է ընկել խելահեղ քաջությամբ, կառավարչական ունակություններով և վաղ տարիքից անսովոր նավատորմավարի հատկություններով։ 1638 թվականին նա սկսել է իր զինվորական կարիերան՝ ծառայության անցնելով ռազմա-ցամաքային ուժերում։ Իմ կարծիքով այդպիսի մարդ մեր օրերում դժվար կլինի գտնել, ով փոքրուց նավատորմավարի հատկություններ ունենար, ես կասեի այդպիսի մարդ գոյություն չունի մեր օրերում:

Ժան Արմանը հատկապես աչքի է ընկել Ֆլանդրիայում։ Շնորհիվ իր ազգական կարդինալ Ռիշել Բրեզեի՝ 1639 թվականին տեղափոխվել է ծառայության Միջերկրական ծովի ֆրանսիական նավատորմում, որպես ծովապետ։ Հաջորդ տարի Բրեզեն նշանակվել է Պորտուգալիայի դեսպանորդ, սակայն որոշ ժամանակ անց ինքնակամ դուրս է եկել պաշտոնից՝ խաղաղություն չսիրելու պատճառով։ Նա կրկին նշանակվել է Միջերկրական ծովի նավատորմավար՝ ծովակալ։ Հունիսի 29-ին նրա ղեկավարած նավատորմը մի քանի օր հետապնդել է Իսպանիայի նավատորմին և պարտադրաբար ստիպել իսպանական ռազմածովային ուժերին սկսել ռազմական գործողություններ։

Բարսելոնայի մոտ տեղի ունեցած ընդհարումների արդյունքում իսպանական նավատորմը ունեցավ մեկ նավի կորուստ։ 1643 թվականի օգոստոսի 9-ին նրա ղեկավարած նավատորմը գերի է վերցրել 6 իսպանական նավեր։ Նա կարողացել է գրավել Տալամանոն, Սալինոն և Սան Ստեֆանոն։

Իսպանացիների դեմ մարտերից մեկի ժամանակ զոհվել է։ Նրա մահը ծանր կորուստ է եղել Ֆրանսիայի նավատորմի համար։

 

Գուստավ II

375px-Gustav_II_of_Sweden.jpg

Գուստավ II Ադոլֆն ծնվել է դեղկտեմերի 9-ն, 1594 թվականին ՍտոկհոլմՇվեդիաում, թագավոր է դարձել 1611-ից:

Գահակալության սկզբում զիջումներ է արել հօգուտ ազնվականության, հովանավորել արդյունաբերության զարգացումը։ Երկրի արտաքին քաղաքականությունը նպատակամղել է Բալթիկ ծովում շվեդական տիրապետություն հաստատելուն։ Միապետական կարգերը ամրապնդելու համար կատարել է բարեփոխումներ (պետական կառավարման, դատական, ռազմական ևն)։ Ավարտել է Դանիայի դեմ հոր՝ Կառլոս IX-ի սկսած պատերազմը (1611—1613)։ Նա հանուն իր երկրի համար, հանուն ամեն բանի համար դա իր հորը մերժելով, իր հորը դեմ գնալով ավարտել է Դանիայի պատերազմը, ինչը շատերը չէին անի հանուն երկրի համար: 1617-ին Ռուսաստանի հետ կնքել է Շվեդիայի համար ձեռնտու Ստոլբովյան հաշտության պայմանագիրը։ 1630-ից հակահաբսբուրգյան կոալիցիայի կազմում մասնակցել է Երեսնամյա պատերազմին (1618—1648)։ Մահացել է նոյեմբերի 6-ին, 1632 թվականին:

 

Աղբյուր`

Երեսնամյա պատերազմ

Գուստավ II

Ժան Արման դե Մայե-Բրեզե

Կատեգորիա:Երեսնամյա պատերազմի մասնակիցներ