Рубрика: Գրականություն

Մուրացան — Հասարակաց որդեգիրը

Մուրացան

Պատմվածքը կարդացեք այստեղ:

7-րդ դասարան

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի Ա և Բ հատվածները.

  • Դուրս բերել Գևորգի մտորումները, դրանց միջոցով բնութագրել հերոսին: Փորձեք համեմատել ձեզ հետ:

«Այս բեռն ինձ համար ծանր չէ. ես սորանից ավելի ծանր ծառայություններ եմ արելԳուստավին, բայց ծանր է արդարև նորա աղջկա ինձ հասցրած վիրավորանքըՆա դիտմամբ արավ այդ բանը, այո՞, դիտմամբ: Նա ճանաչում էր իմ տունը, երևիճանաչում էր Սոմարյանցի տունը. գիտեր, որ նա մեր դրացին է, նա դիտմամբ հանձնեց ինձ այս ծառայությունըհասկացնելու համար, որ ես ոչ այլ ինչ եմեթե ոչ՝ յուր հոր գործարանի մշակը… Եվ իհարկե, ես մի ողորմելի մշակ եմ, իսկ ինքը հարուստ գործարանատիրոջ աղջիկ… Ա՛խ, ուր էր թե ես էլ հարուստ լինեի…»:

Ես նման չեմ Գևորգին, որովհետև Գևորգը առանց իմանալւ, թե ինչ է եղել այդ աղջկան անիմաստ մեղադրւմ էր, այն էլ, որ այդ աղջիկը իրեն ներողութուն խնդրեց իր վրիպակի համար: Ես այդպես չեմ, ես մինչև չեմ իմանում, թե ինչն ինչոց է անիմաստ չեմ մեղադրում ազնիվ մարդկանց:

  • Բացատրել հետևյալ բառերը. անխտիր, անկողմնապահություն, զղջալ, անհաճո, հուշիկ, շլացնել, հառաչ, հանդգնություն:

անխտիր-հավասար, անտարբեր

անկողմնապահություն-արդարություն

զղջալ-ափսոսալ, փոշմանել

անհաճո-ոչ հաճելի, տհաճ

հուշիկ-կամաց, հանդարտ

շլացնել-հիացնել

հառաչ-որևէ բանի տխուր՝ տխրագին ձայն

հանդգնություն-համարձակություն, խիզախություն

  • Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի Գ հատվածը և կատարել առաջադրանքները:
  • «Մայրիկկարծում եսթե ես նորա համա՞ր եմ մտածում, — պատասխանում է Գևորգը, — թե ինչու՞ Գուստավի աղջիկն ինձ չէսիրումբնա՛վինձ տանջում է միայն այն բանը, թե ինչու՞ մենքաղքատ ենք, որ մի փականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքան կոպտությամբ գոռա ինձ վերա: Ահա այսէ ինձ սպանողը: Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջԵվ եթե դուք թողնեիք ինձ գործակատարլինել…» — համաձա՞յն ես այս մտքի հետ (երկու պատասխանի դեպքում էլ հիմնավորիր): Եթե գործակատար լիներ, արդյո՞ք խնդիրներ չէր ունենա:

Իմ կարծիքով բոլոր տեսակի աշխատանքներում էլ խնդիրներ կան կապ չունի, թե դու գործակատար ես, թե արհեստավոր, բոլոր տեղերում էլ գոնե մի փոքր խնդիրներ կան չկա մի այնպիսի գործ, որտեղ դու չես չարչարվի, խնդիրներ չես ունենա և չես դժվարանա:

  • …  արհեստը ոսկի պարապմունք է. այդ պարապմունքով էլ դու մարդ կդառնաս և պատիվ կվաստակես, եթե միայն կամենաս: — Գրիր քո կարծիքը:

Իմ կարծիքով տարբեր աշխատանքներում տարբեր տեսակի պատիվ են հավաքում: Իմ կարծիքով արհեստը շատ հետաքրքիր աշխատանք է, բայց դա գալիս է մարդուց, եթե նրա դուրը չգա այդ գործը ուզում ես աշխատավարձը լինի ամենաբարձրը նա դա չսիրելով է անելու և այդտեղ նույնպես չսիրելով և չհասկանալով է պատիվ հավաքելու:

  • Կարող ես պատմել մի դեպք, երբ քո առաջ է բացվել այնպիսի հնարավորություն, որը կյանքդ կարող է փոխել: Ինչ զգացողություններ ես ունեցել այդ պահին:

Այո եղել է, իմ կյանքը փոխվել է այն ժամանակ երբ ես նկատել եմ իմ մեջ մի արտասովոր ունակություն, երբ ես սկսել եմ ստեղծագործել ես այդ ժամանկ լիովին փոխվեցի և դառա լիովին ուրիշ մարդ ես սկսեցի դառնալ ավելի երազկոտ, ավելի մտածկոտ, ավելի ազատ և հետաքրքրասեր:

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի չորրորդ մասը (մինչև՝ Բոլոր հրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդառաջարկությունը և դատարկեցին բաժակները:) և կատարել առաջադրանքները:

  • Սոմարյանցի տանը հավաքվածներն ի՞նչ էին մտածում երգչի ու բանաստեղծի մասին: Համեմատիր մեր իրականության հետ, նշիր նմանություններ, տարբերություններ:
  • «Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարդիկներով և դորապատճառը մենք ինքներս ենք: Որովհետև, ո՞չ թե ազգն է ամուլ, որ չէծնում այդ տեսակ մարդիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում:» — Տաղանդավոր մարդը կարիք ունի՞ խնամքի, օգնության: Գրիր կարծիքդ այս մտքի վերաբերյալ՝ հիմնավորելով և դրական, և ժխտական պատասխանդ:

Կարդալ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի Դ հատվածը մինչև վերջ և կատարել առաջադրանքները:

  • Նա դրանով կարող կլինի վրեժխնդիր լինել թե՞Գուստավի և թե՞ նրա աղջկանից: — Արդարացի՞ վրեժ էր, և ճի՞շտ ձև էր ընտրել վրեժ լուծելու:
  • Փորձիր գնահատական տալ Գևորգի պահվածքին՝ հրաժեշտի պահին:

Ամփոփում.

  • Կարդալ պատմվածքը մինչև վերջ:
  • Նշել առնվազն երկու հանգամանք, որոնք հերոսի ձախողման պատճառ դարձան, հիմնավորել դրանք:
  • Հեղինակը մեղադրում էր (ընտրիր պատասխանը և պատճառաբանիր).
    1. տղային
    2. հասարակությանը
    3. տղայի մորը
  • Դու մեղադրում ես (ընտրիր պատասխանը և պատճառաբանիր).
    1. տղային
    2. հասարակությանը
    3. տղայի մորը
  • Հասարակությունը օգնում է, թե վնասում — ստեղծագործական աշխատանք:
Рубрика: Uncategorized

Թիմ Թալեր վիպակի վերլուծություն

9783789140402.jpg

Այս վիպակը կարդալով ես հասկացա, որ միշտ կարող ես հասնել քո նպատակին, եթե իհարկե միտք ես դրել դրան հասնելու, ուղղակի նստելով և դրան սպասելով ոչնչի չես հասնի պետք է գործել, պայքարել, դիմադրել և երբեք չհանձնվել: Այս վիպակը խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին, որովհետև այս վիպակը կարդալով կհասկանաք, որ եթե մի բանի կարիքը ունես և դա քեզ հանձնում են պետք է լավ մտածել, որովհետև ոչինչ հենց այնպես չեն հանձնում և կարող է այդ բանը ստանալով կորցնեք ավելի թանկարժեք, կարևոր և պետքական իր: Այս վիպակում մի տղա, որի անունը Թիմ էր նա շատ աղքատ և վաղ տարիքում կարցրել էր իր մորը և հորը, նա ապրում էր իր խորթ մոր և խորթ եղբոր հետ, նա գումար ստանալու համար վաճառեց իր ծաղը, նա դարձել էր աշխարհի ամենահարուստ մարդը, բայց աշխարհի ամենա անիմաստ և տխուր էակը, թե ինչպես նա ետ վերցրեց իր ծիծաղը կարդացեք ամբողջությամբ վիպակը և կհասկանաք: