Рубрика: Պատմություն

Եզնիկ Կողբացի

Без названия

Եզնիկ Կողբացի, ծնվել է մոտ 380 թվին, Այրարատ նահանգի Ճակատք գավառի Կողբ գյուղում, մահացել է 450 թվին, հայ փիլիսոփա, աստվածաբան, թարգմանիչ, հասարակական–եկեղեցական գործիչ, հայկական բանակի հիմնադիրներից մեկը: Եզնիկ Կողբացին ամենավառ ներկայացուցիչներից մեկն է Հայաստանում, ծնված 80-ականներին Կողբ գյուղում (այսինքն `Կողբացին մականունով), եղել է  Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մ. Մաշտոցի հետ միասին թարգմանվել է հունարեն Աստվածաշունչը հայերեն և մի շարք գիտական-փիլիսոփայական բովանդակության մի շարք ստեղծագործություններ: Այն ապահովում է քրիստոնեական դոգման փիլիսոփայական հիմնավորումը և վաղ քրիստոնյա աշխարհում վաղաժամ ֆեոդալիզմի դարաշրջանում տարածված հեթանոսական փիլիսոփայական տեսությունների, մինչդեռ Աստված ճանաչում է որպես բոլոր բաների ծագումը և պատճառը, իսկ Էզնիկը միաժամանակ դեմ է ֆատալիզմին և պաշտպանում է վարդապետությունը ազատ կամքի մասին:

Մասնակցել է Աստվածաշունչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։ Տիրապետել է ասորորերեն, հունարեն, պարսկերեն, եբրայերեն լեզուներին: Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը: 428–429-ին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը Եզնիկ Կողբացուն և Հովսեփ Պաղնացուն գործուղել են Եդեսիա՝ թարգմանելու ասորի սուրբհայրերի ավանդությունները: Կատարելով հանձնարարությունները (թարգմանություններն ուղարկել են Հայաստան՝«պատվական հայրերին»)՝ 431–432-ին անցել են հունական կողմերը, «ուր և ուսանելով և հմտանալով՝ կարգվեցին հելլենական լեզվից թարգմանիչներ»:

Աշխատանքային գործունեություն

Խոհերից

  • Կողբացին, որպես փիլիսոփա իդեալիստ, հոգու և նյութականի փոխհարաբերությունը լուծում է հօգուտ առաջինի: Կոզբացին հանգում է այն եզրակացության, որ Աստվածն էլ սկզբնական և միակ սուբստանցիան չէ, այլ նրա հետ միասին գոյություն ունի նաև նյութը, այսինքն՝ արարչագործության առարկան։ Հայ փիլիսոփան ակամայից հանգում է դուալիզմի, որի դեմ ինքը պայքարում էր: Հետագայում արարիչ համարելով աստծուն՝ Եզնիկը գտնում է, որ աշխարհի հիմքը կազմում են բնության չորս տարրերը՝ ջուրը, օդը, հողը և կրակը:
  • Կողբացին չարիք է համարում այն բոլոր գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետևանքներ են ունենում և հետո հարցադրման տեսակետից գործնականին անցնելով, գտնում է, որ ուժերը լրիվ ու նպատակահարմար օգտագործելու դեպքում, հայերը կարող են զրադաշտության պարտադրման առաջն առնել և հաղթահարել այդ չարիքը։ Այս դեպքում Եզնիկ Կողբացին ճակատագրի քմահաճ վերաբերմունքի զոհը չէ, այլ նրա բացասական կողմերի դեմ ակտիվ պայքար մղող մարտիկ։
  • Կողբացու կարծիքով, չարիք են այն բոլոր աններդաշնակությունները, որոնք տեղի են ունենում ի խախտումն հաստատված օրենքների, լինեն դրանք աստվածային, մարդկային, թե բնական: Դրանք պատահականություններ են և այդ պատճառով էլ սուբստանցիոնալ չեն: Բարիքը, թեև իր ներքին հնարավորությամբ առկա է իրականության մեջ, այնուամենայնիվ մարդկանց շնորհվում է ոչ թե ըստ նախախնամության, այլ ըստ մարդկային գործունեության էության: Այստեղ իմաստասերն ընդգծում է գործունեության օգտաբերության նշանակությունը: Այս պատճառով էլ մինչև մարդու առաջացումը փաստորեն չկա ոչ բարիք և ոչ էլ չարիք:
  • Կողբացին տարբերում է երկու տեսակի չարիք. ֆիզիկական (բնական) և բարոյական (սոցիալական): Նա չի քննարկում մետաֆիզիկական չարիքի հարցը, քանի որ այն չի դիտում որպես իրականության պարտադիր մաս, որպես բարիքն արժեքավորող հակադիր երևույթ։ Առաջին տեսակի չարիքը հետևանք է բնական իրականության կառուցվածքային խախտման ու մարդկանց տգիտության: Մարդը ճանաչելով բնությունը կարող է ֆիզիկական չարիքը վերածել բարիքի: Իսկ բարոյական չարիքն անմիջապես կապված է մարդու անձնիշխանության, ազատության հետ: Վերջինս նա քննարկում է աստվածաբանական, բարոյափիլիսոփայական, հոգեբանական և իրավագիտական տեսանկյունից։
  • Կողբացու կարծիքի համաձայն, մարդն իր կենսաբանական կառուցվածքով նման է կենդանուն, սակայն նրանից տարբերվում է, որովհետև ինքը մարմնի և հոգու միասնություն է, անձ է: Իսկ հոգեկանն ունի երեք կարողություն (բուսական, կենդանական, բանական), որոնք գործում են բանականության ղեկավարությամբ: Այստեղից էլ բխում են կենդանու և մարդու հիմնական տարբերությունները: Կենդանու վարքը բնազդային է, մարդունը՝ գիտակցական: Եթե կենդանին իրեն չի տարբերում իր շրջապատից, ապա մարդն ունի ինքնագիտակցություն, ինքնաարժեքավորում: Եթե կենդանին չունի բարոյական ըմբռնում, ապա մարդը սոցիալական և բարոյական էակ է: Եթե կենդանին կատարում է այն, ինչ կանխորոշված է, ապա մարդն ունի ընտրելու իրավունք։ Մարդուն բնորոշ է նաև ստեղծագործ լինելու հատկությունը, որը նա ձեռք է բերում անմիջական գործունեության ընթացքում:

«Եղծ աղանդոց» երկը

Չորս մասից բաղկացած աշխատությունում՝ Եղծ աղանդոց հեթանոսաց, Եղծ քէշին պարսից, Եղծ կրօնից յունաց իմաստնոցն և Եղծ աղանդոյն Մարկիոնի, հաջորդաբար ներկայացվում և քրիստոնեական կրոնի գաղափարաբանական տեսանկյունից հերքվում են հեթանոսական բազմաստվածության հավատալիքները, պարսից զրադաշտական կրոնը, անտիկ հունական որոշ փիլիսոփայական դպրոցների ուսմունքները և Մարկիոնի գնոստիկական աղանդը:

Եզնիկ Կողբացին, հավատարիմ լինելով 4-5-րդ դարերի քրիստոնեական աստվածաբանությանը, որպես միակ և գերագույն գոյ ընդունում է Աստծուն, որն անսկիզբ է, մշտնջենական, ոչնչով և ոչ մեկի կողմից չպայմանավորված, արարող և անհասանելի, բայց ամեն ինչի՝ երևելիի և աներևույթի սկզբնավորման պատճառը: Ոչինչ և ոչ ոք չկա նրանից վեր, նրանից առաջ կամ հավասար, հակառակ էություն կամ ներհակ գոյություն: Աստվածային էությունն անճանաչելի է մարդկային բանականության համար, նրան կարելի է հասնել միայն հավատի միջոցով: Աստված ոչնչից նախ ստեղծել է չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը, կրակը առանձին-առանձին և ապա դրանց խառնուրդից՝ բազմազան աշխարհը: Տարրերը փոփոխական են և այդ պատճառով՝ ոչ մշտնջենական, ուստի և չեն կարող համարվել աստվածներ: Արարված բնությունը նույնպես գտնվում է շարժման մեջ, որի աղբյուրը անշարժ Աստվածն է: Տիեզերքը նա դիտում է իրապես կիսաբոլոր ակ, իսկ երկիրը՝ սկավառակ: Երկնային լուսատուները գտնվում են անընդհատ 7 անհամաչափ շարժման մեջ, իսկ երկինքը մնում է անշարժ: Բնական համակարգի հիմնարար հասկացություններն են՝ մարմնականն ու անմարմինը, շնչավորն ու անշունչը, կենդանի և ոչ կենդանի հասկացությունները: Առաջին աստիճանը կազմում են անշունչ մարմինները, որոնց բնորոշ հատկություններն են առաջացումը, գոյությունը և ոչնչացումը, երկրորդը՝ բուսական աշխարհը, որն օժտված է նաև սնման, աճի և շնչավորության ստորին ձևի ունակությամբ, երրորդը՝ կենդանական աշխարհը, որն ունակ է նաև տեղափոխության և օժտված է բնազդներով: Վերջին աստիճանը զբաղեցնում է մարդը՝ բնության «պսակը», որն իր մարմնական բնությամբ հաղորդ է մյուս մարմնավոր էակներին, բայց միաժամանակ նա բանականության կրող է:

Եզնիկ Կողբացին քննադատում է զրադաշտական դուալիզմը, չարին սուբստանցիոնալ բնույթ հաղորդելը, ինչը տրամաբանորեն հանգեցնում է դեպի չարի աստծո ընդունումը, մինչդեռ Աստված որպես բարության անսպառ աղբյուր և խորհրդանիշ չի կարող չարիքի արարիչ լինել: Ուստի, աշխարհում առկա չարը միակ բանական էակին՝ մարդուն շնորհած ազատ կամքի արդյունքն է: Մարդիկ լիովին պատասխանատու են իրենց բոլոր, այդ թվում՝ չար գործողությունների համար: Ցույց է տալիս սնահավատության, ճակատագրապաշտության, աստղագուշակության, հեթանոսության վերապրուկների անհիմն լինելը:

Կարծիք`

Իմ կարծիքով Եզնիկ Կողբացին շատ տաղանդավոր մարդ էր, նախ եկեք հասկանանք ինչ է նշանակում տաղանդավոր: Ըստ` բառարան օնլայնի տաղանդավոր նշանակաում է մեծ շնորհք՝ տաղանդ ունեցող: Իսկ Եզնիկ Կողբացին այդպիսին էր նա կարողանում էր տիրապետել 4 լեզվի ինչը, ոչ բոլորը կարող են, նա նաև կատարել է մեծ գործունեություններ, թարգմանել է թարգմանություններ և էլի ու էլի գովելի և տաղանդավոր գործեր:

Աղբյուր`

alexandrg.livejournal.com-Езник Кохбаци

hy.wikipedia.org-Եզնիկ Կողբացի

armenianreligion.amԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ

am.hayazg.info-Եզնիկ Կողբացի

Оставьте комментарий